ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Լյարդի էլաստոգրաֆիա.մատչելի և բարձրորակ ծառայություն` Թոքաբանության ազգային կենտրոնում 18.05.2022
Լյարդի էլաստոգրաֆիա.մատչելի և բարձրորակ ծառայություն` Թոքաբանության ազգային կենտրոնում
Լյարդի էլաստոգրաֆիա.մատչելի և բարձրորակ ծառայություն` Թոքաբանության ազգային կենտրոնում

Թոքաբանության ազգային կենտրոնը պարբերաբար ընդլայնում է իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը:
Արդեն 2 տարի է կենտրոնի ՈՒՁՀ կաբինետն առաջարկում է լյարդի էլաստոգրաֆիա հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս ոչ ինվազիվ մեթոդով որոշել լյարդի կարծրացման (ֆիբրոզի) աստիճանը և, ժամանակին սկսելով համապատասխան բուժում, կանխել ցիռոզի առաջացումը: Հետազոտությունը կատարվում է վերջին սերնդի նոր գերհզոր ուլտրաձայնային Aplio 700 սարքով , որն ապահովում է հետազոտության անցկացման բարձր որակը:

📌Ու՞մ է ցուցված էլաստոգրաֆիան

Բոլոր այն անձանց, ովքեր ունեն երկարատև քրոնիկ խնդիրներ լյարդի հետ ՝ շաքարային դիաբետով հիվանդներ, հեպատիտ C, ալկոհոլային հեպատիտ, դեղորայքային հեպատիտ, քրոնիկ սրտային անբավարություն, մետաբոլիկ` սինդրոմ արտահայտված ճարպակալումով և քիմիաթերապիայից հետո:

📌Ինչպե՞ս պատրաստվել լյարդի էլաստոգրաֆիկ
հետազոտությանը

Ցանկալի է հետազոտության գալ քաղցած, կամ` ուտելուց 4 ժամ անց: Միջամտությունը տևում է 10-ից 15 րոպե և չունի հակացուցում:

📌Այս հետազոտության համար ինչու՞ հաճախել մեր կենտրոն

Հետազոտութունն այստեղ, համեմատած նմանատիպ ծառայություն մատուցող այլ կենտրոնների, մատչելի է և էլաստոգրաֆիայի հետ մեկտեղ կարող եք կատարել նաև լյարդի անվճար սոնոգրաֆիա:
Արժեքը` 15.000 դրամ:

☎️Հետազոտության նախապայմանների և խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Թոքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Իրեն Հարությունյանի հետ` զանգահարելով 091 49 63 80 հեռախոսհամարով: