Ձեր երկրորդ շնչառությունը
Սպիրոմետրիան շնչառական օրգանների աշխատանքի հետազոտման ժամանակակից, արագ և ինֆորմատիվ եղանակ է։
Սպիրոմետրիայի օգնությամբ մեր մասնագետները կարող են հետազոտել պացիենտի թոքերը և՛ հանգիստ, և՛ առավելագույն օդափոխության պայմաններում։
Այն լիովին անվնաս է, չունի տարիքային սահմանափակում։
Դուք կարող եք դիմել մեր կենտրոն, երբ՝
ա/ կարիք ունեք ախտորոշման
բ/ առկա են քրոնիկական հիվանդություններ՝
գ/ աշխատում եք վնասակար գործոնների պայմաններում, ներառյալ՝ ծուխը, փոշին, քիմիական նյութերը
դ/ նախապատրաստվում եք որևէ պլանային վիրահատության
ե/ կարիք ունեք բժշկասոցիալական փորձաքննության (առաջնային անաշխատունակության որոշում, հաշմանդամության խմբի դեպքում՝ պարբերական փորձաքննություն)
Սպիրոմետրիկ հետազոտության սահմանափակումները շատ քիչ են, առավելապես վերաբերում են՝ տուբերկուլոզի ակտիվ ձևերին, վերջերս կատարված վիրահատություններին, սրտամկանի թարմ ինֆարկտին կամ կաթվածին, արնախխմանը, բրոնխային ասթմայի ծանր ձևերին։
Դիմելով «Թոքաբանության ազգային կենտրոն»՝ պացիենտը կարող է անցնել սպիրոմետրիա և ստանալ փորձված և գրագետ բժշկի խորհրդատվություն։ Մեր կենտրոնում սպիրոմետրիան կատարվում է CardioTouch 3000 ժամանակակից սարքի միջոցով։
Հետաքրքրե՞ց․ այս ամենն առաջարկում ենք մատչելի գումարի սահմաններում՝ 5000 ՀՀ դրամ։
Գրանցվելու և խորհրդատվություն ստանալու համար զանգահարեք՝ հեռ․ (0222)2-02-22