ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Թոքաբանության ազգային կենտրոնում կարող եք անցնել լաբորատոր հետազոտություն 18.10.2022
Թոքաբանության ազգային կենտրոնում կարող եք անցնել լաբորատոր հետազոտություն
Թոքաբանության ազգային կենտրոնում կարող եք անցնել լաբորատոր հետազոտություն

Հարգելի' քաղաքացի

🩸Թոքաբանության ազգային կենտրոնում կարող եք անցնել լաբորատոր հետազոտություն` հասանելի և մատչելի: Հետազոտություններն արվում են Cobas Integra 400 plus, Stago Start 4 կոագուլոմետր, Sysmex XN-450 ավտոմատ արյունաբանական վերլուծիչների միջոցով:

Ախտորոշիչ լաբորատորիայում իրականացվում են լաբորատոր հետևյալ հետազոտությունները՝

• Կենսաքիմիական (գլյուկոզա, լյարդի ֆերմենտներ, կրեատինին, միզանյութ, խոլեստերին և այլն)

• կլինիկական (արյան ընդհանուր, մեզի ընդհանուր հետազոտություն, միզասեռական արտազատուկի մանրադիտակային հետազոտություն)

• Մանրէաբանական (արյան ստերիլություն, խորխի մանրէաբանական, կղանքի հետազոտություն` դիզբակտերոզի համար)

• Բջջաբանական

• շճաբանական (արյան խումբ, ռեզուս գոծոն, Հեպատի Ց, Բ և Միավի հետազոտութոյւն)

• իմունաբանական (թիրեոտրոպին հորմոն` TTG, ԻԳՐԱ թեստ` թաքնված տուբերկուլոզի հայտնաբերում)

💉Թոքաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիայի բուժանձնակազմը պարբերաբար անցնում է վերապատրաստում: Վերջին սերնդի սարքավորումների առկայության և մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մեր կենտրոնում մինիմալի են հասցվում լաբորատոր թերացումները:

Ընտրի'ր առողջությունը, հետազոտվիր հիմա:

Գնացուցակին կարող եք ծանոթանալ այս հղումով`

//pulmonology.am/services/ambulator