ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Մեր կենտրոնում կարող եք հանձնել նաև ADA թեստ 14.06.2023
Մեր կենտրոնում կարող եք հանձնել նաև ADA թեստ
Մեր կենտրոնում կարող եք հանձնել նաև ADA թեստ

Թոքաբանության ազգային կենտրոնում, ի շարս լաբորատոր այլ հետազոտությունների, կարող եք հանձնել նաև ադենոզինդեամինազի թեստ կամ ADA թեստ: Ադենոզինի դեամինազիայի (ADA) անբավարարության հիմնական ախտանշաններն են թոքաբորբը, քրոնիկ փորլուծությունը և մաշկի ընդհանուր ցանը: Այն սովորական կենսաքիմիական թեստ է՝ որոշելու ադենոզինդեամինազի ֆերմենտի մակարդակները, որոնք առկա են մարմնի հեղուկներում, ներառյալ խորխը, ողնուղեղային հեղուկները, պլևրային հեղուկները, սինովիալ հեղուկները, ասցիտները և արյան շիճուկը: Այս թեստը կարող է նշանակվել, երբ անձն ունի պլևրալ հեղուկի կուտակում և ախտանիշներ, որոնք հուշում են տուբերկուլոզի վարակի մասին: Ադենոզինդեամինազի թեստը կարող է նշանակվել որպես մի քանի թեստերից մեկը, որը կօգնի հաստատել կամ բացառել տուբերկուլոզը` որպես անձի ախտանիշների պատճառ, հատկապես, եթե հիվանդն ընկնում է բարձր ռիսկային խմբի մեջ, ինչպիսիք են.

• մարդիկ, ովքեր սերտ կապ ունեն վարակված հիվանդի հետ

 • ներգաղթյալներ` աշխարհի այն շրջաններից, որտեղ տուբերկուլոզով հիվանդացությունը բարձր է

 • 5 տարեկանից փոքր երեխաներ, ովքեր ուենն դրական տուբերկուլոզի սքրինինգային թեսթ

• մարդիկ, ովքեր աշխատում են կամ հանդիսանում են վարակի բարձր մակարդակ ունեցող խմբերի մաս, ինչպիսիք են անօթևանները

 • ներերակային դեղեր ընդունող կամ մեկ վայրում սահմանափակված մարդիկ, ինչպիսիք են հոսպիտալացված հիվանդները, բանտարկյալները և ծերանոցի բնակիչները

• թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները

• քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդներ, ներառյալ շաքարախտը և երիկամների հիվանդությունները

• օրգանների փոխպատվաստում ստացողներ և իմունոպրեսանտներ ընդունող մարդիկ

• հղի կանայք, տարեցներ։

 Գործընթացից առաջ հատուկ նախապատրաստություն չի պահանջվում: Այնուամենայնիվ, եթե դուք ընդունում եք որևէ դեղամիջոց, պետք է տեղեկացնեք ձեր բժշկին, քանի որ որոշ քիմիական նյութեր, ինչպիսիք են արյան նոսրացնողները, կարող են խանգարել թեստին:

Հիշեցնենք՝ ծառայությունն անվճար է տուբերկուլոզով հիվանդների համար, որոնք մեր կենտրոն են ներկայանում ԱԱՊ օղակի կողմից տրված ուղեգրով:

 Մնացած դեպքերում ծառայության արժեքն է 5000 ՀՀ դրամ:

Լաբորատոր այլ ծառայություններին կարող եք ծանոթանալ այս հղումով՝  //pulmonology.am/services