Ձեր երկրորդ շնչառությունը
Ծառայությունների մատուցման պայմանագիր, ՏԲ ազգային ծրագրի ՏՏ գործիքների Տեսա-ՈԻՎԲ հավելված, е-TBmanager տվյալների կառավարման հարթակի, i-ECHO կրթական հարթակի տեխնոլոգիական ծրագրավորման խնդիրների լուծման աջակցում, վերջիններիս կիրառման մեթոդաբանության ուսուցում ՏԲ ծրագրային և կլինիկական մասնագետներին: Տեսա-ՈԻՎԲ հավելվածի աշխատանքային վիճակի ապահովում շահառուների համար:
Գրասենյակային աշխատանք ըստ ՏԲ ազգային ծրագրի գրասենյակի և ստորաբաժանումների աշխատանքի կարիքների, առնվազն շաբաթական 2 օր, 6 ժամյա այցելություն ԹԱԿ ՊՈԱԿ:
ԹԱԿ ՊՈԱԿ–ը և ՏԲ ազգային ծրագրի գրասենյակը փնտրում է ՏԲ ազգային ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների խոհրդատու, i-ECHO կրթական հարթակի դասընթացավարի:
ԹԱԿ ՊՈԱԿ-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ՏԲ–ի ազգային ռազմավարական ծրագրի իրականացնողը: Համաձայն 2021-2025 թթ-ի ՀՀ-ում ՏԲ-ի վերացման ռազմավարական պլանի իրականացնում է ՏԲ -ի հայտնաբերման, բուժման և կանխարգելման միջոցառումներ: ՏԲ ազգային ծրագրի Տվյալների կառավարման և մոնիթորինգի բաժինը իրականացնում է ՏԲ տվյալների միասնական էլեկտրոնային կառավարում, ներդնում է ՏԲ բուժման ուղղակի վերահսկման հիվանդակենտրոն նորարական մոդելներ` հիմնված ՏՏ գործիքների կիրառման վրա: ՏԲ ազգային ծրագիրը իրականացնում է հեռավար դասընթացներ և մենթորինգ ՏԲ կաբինետների մասնագետների և ԱԱՊ օղակի մասնագետների համար ՏԲ վերաբերյալ:
ՏԲ ազգային ծրագրի տեղեկատվական տեխնոլոգիաների խորհդատուն և i-ECHO կրթական հարթակի դասընթացավարն իրականացնում է.
1. ԹԱԿ ՊՈԱԿ-ի տվյալների կառավարման պատասխանատուների և կենտրոնի ցանցային ադմինիստրատորի հետ համագործակցությամբ ուսումնասիրել տվյալների կառավարման միասնական е-TBmanager վերզինված համակարգի կիրառման ընթացիկ խնդիրները, հանդես գալ առաջացած խնդիրների լուծման և կանխարգելման առաջարկներով:
2.Մշակել և ներդնել լաբորատոր ծախսանույթերի քանակականացման էլեկտրոնային գործիք, որպես առաջնահերթություն կլինիկական լաբորատորիայի աշխատանքների և գնումների գործընթացի բարելավման համար:
3. Ապահովել ՏԲ ազգային ծրագրի շրջանակներում տեղայնացված Տեսա-աջակցվող բուժման հեռախոսային հավելվածի անխափան գործունեությունը` խնդիրների առկայություն դեպքում խորհրդակցելով և տեխնիկական աջակցություն ապահովելով մատակարար կազմակերպություն կողմից շահառուների համար:
4. Իրականացնել հավելվածների ներբեռնում պացիենտներին տրվող հեռախոսներում և իրականացնել բժշկական անձնակազմի ընթացիկ կրթում հավելվածի կիրառման համար` բուժքույրերի և պացիենտների համար:
4. Տեխնիկական աջակցություն ցուցաբերել կենտրոնական և պերիֆերիկ մակարդակներում iECHO հարթակով դասընթացների, մարզային հանդիպումների և կլինիկական քննարկումների իրականացմանը:
5. Իրականացնել կենտրոնում կիրառվող ծրագրային ՏՏ գործիքների կիրառման արդյունավետության գիտական գնահատում և հանդես գալ հրապարակումներով:
Բարձրագույն տեխնիկական կրթություն, Health information ոլորտում մասնագիտացում:
Մասնագիտացումը առողջապահության կառավարման կամ ծրագրային կառավարման ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային փորձ, ոչ պակաս 5 տարի, ազգային առողջապահական ծրագրերի իրականացման և /կամ միջազգային առողջապահական ծրագրերում ՏՏ ոլորտի կիրառմամբ:
Աշխատանքի պլանավորում, շտապ որոշումների կայացման հմտություն:
Հայերենի և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր գերազանց իմացություն:
Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Համակարգչային հմտությունները համաձայն տեխնիկական կրթություն փաթեթի:
Թիմային աշխատանք և համագործակցություն:
Արագ կողմնորոշվելու և փոփոխություններին արձագանքելու ունակություն:
Աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվություն:
Միջազգային գործընկերների հետ աշխատելու հմտություններ:
Թափուր աշխատանքային տեղի համար դիմել ԹԱԿ ՊՈԱԿ հետևյալ էլեկտրոնային հասցեին ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակ:
Վաճարումն ըստ ՀՀ ԱՆ ԹԱԿ ՊՈԱԿ -ի կողմից հաստատված վճարային սանդղակի:
Հայտարության վերջնաժամկետ 23.01.2022. ներառյալ
Աշխատանքային պարտականությունների սկիզբ Անմիջապես ընտրությունից հետո