Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնում վիրահատություն է իրականացրել Սանկտ Պետերբուրգի ֆթիզիոպուլմոնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կրծքային տուբերկուլոզային վիրաբուժական բաժանմունքի ղեկավար/կրծքային վիրաբույժ, բ. գ. թ. Արմեն Օնիկի Ավետիսյանի կողմից: Վիրահատության ասիստենտներն են եղել մեր կենտրոնի կրծքային վիրաբույժներ Ալեն Պողոսյանը և Էդգար Ղոչիկյանը։
Վիրահատվող հիվանդի մոտ, երկարատև կոնսերավատիվ բուժումից հետո, առկա են եղել տուբերկուլոզային մնացորդային երևույթներ աջ թոքի վերին երկու բլթերում խոռոչների տեսքով, որը պահանջում էր վիրահատական բուժում: Վիրահատության ընթացքում հիվանդին կատարվել է աջից վերին բիլոբեկտոմիա: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել լավացմամբ: