Ձեր երկրորդ շնչառությունը
ՏԲ հանրույթի ներկայացուցչի ընտրությունը ՄՀՀ կազմում
Կարդալ ավելինՀայտնում եմ Ձեզ, որ ԴՄ-ԳՀ-ԱՆ-ԹԱԿ-25/1 ծածկագրով դրամաշնորհային մրցույթը հանձնաժողովի որոշմամբ հայտարարվել է չկայացած:
Կարդալ ավելին«ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ «N ԴՄ-ԳՀ-ԱՆ-ԹԱԿ-25/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
Կարդալ ավելինՀարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ Առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 31-ի N 514-Ա հրամանում կատարվել է փոփոխություն: ՀՀ Առողջապահության նախարարի 2024 թվականի հունիսի 20-ի N 3389-Ա հրամանով հաստատվել է ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նոր վարչակազմակերպական կառուցվածքը և հաստիքացուցակը:
Կարդալ ավելինՏուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան՝ մարտի 24-ին ընդառաջ Թոքաբանության ազգային կենտրոնը հանրամատչելի և ճանաչողական դասընթացներ անցկացրեց ք. Աբովյանի N4 և N6 ավագ դպրոցների աշակերտների և ուսուցչակազմի հետ։ Դասընթացը վարում էր թոքաբան, կլինիկական հետազոտող Հակոբ Աճեմյանը, ով տուբերկուլոզի մասին ինֆորմացիոն տարբեր աստիճաններում գտնվող ներկաներին մանրակրկտորեն ներկայացրեց ՏԲ-ով վարակվելու նախապայմանները, հիվանդության և բուժման ընդհանուր նկարագրությունը։ Դասընթացների նպատակն էր աշակերտների և ուսուցիչներին ՏԲ-ի մասին հավաստի տեղեկատվության փոխանցումը, նրանց հարցերին մասնագիտական պատասխան տրամադրելը, ինչպես նաև հիվանդության և բուժման շուրջ պտտվող ապատեղեկատվության կանխումն ու կարծրատիպերի կոտրումը։
Կարդալ ավելինԱրդյո՞ք տուբերկուլոզով վարակվելը նշանակում է լինել տուբերկուլոզով հիվանդ։ Տուբերկուլոզը (պալարախտ) մարդու օրգանիզմում հայտնվում և զարգանում է հետևյալ փուլերով՝ վարակի փուլ, գաղտնի (լատենտ) և ակտիվ տուբերկուլոզ կամ ՏԲ հիվանդություն։ Վարակի փուլ Սա տուբերկուլոզային մանրէների ներթափանցման (վարակվելու) փուլն է, երբ իմունային համակարգը սկսում է պայքարել վարակի հարուցիչների դեմ: Երբ նրան չի հաջողվում ամբողջովին ոչնչացնել մանրէները՝ վերջիններս շարունակում են բազմանալ։ Այս փուլում կարող են բացակայել տուբերկուլոզի ախտանշանները: Գաղտնի (լատենտ) տուբերկուլոզ Չնայած օրգանիզմում հարուցիչների առկայությանը, իմունային համակարգը դեռևս կանխում է դրանց տարածումը: Առկա չեն ախտանշաններ, և այս փուլում անձը վարակիչ չէ: Բայց քանի որ վարակը դեռ օրգանիզմում է, այն է և կարող է ակտիվանալ։ Եթե գտնվում եք տուբերկուլոզի առումով խոցելի (ռիսկ) խմբում, ձեր բժիշկը կարող է նշանակել ակտիվ տուբերկուլոզի զարգացումը կանխող դեղամիջոցներ: Սա սովորաբար տեղի է ունենում, եթե բուժառույի մոտ հաստատված է ՄԻԱՎ, վերջին երկու տարվա ընթացքում հիվանդացել է ՏԲ-ով, թոքանկարում ունի ռենտգենաբանական պատկերի շեղումներ, ինչպես նաև թուլացած իմունային համակարգ: Ակտիվ տուբերկուլոզ Մանրէների անկասելի բազմացումը հանգեցնում է հիվանդության զարգացման։ ՏԲ-ի այս փուլում գտնվող անձը վարակիչ է շրջապատում գտնվողների համար։ Ակտիվ տուբերկուլոզը՝ թոքերից դուրս Տուբերկուլոզի հարուցիչները թոքերից բացի կարող են ախտահարել նաև այլ օրգան-համակարգեր։ Այս երևույթը հայտնի է որպես արտաթոքային տուբերկուլոզ: Դրսևորումները կախված են ախտահարման տեղակայումից: Գաղտնի կամ ակտիվ տուբերկուլոզը կարող է հարուցված լինել նաև դեղակայուն ցուպիկներով, ինչը նշանակում է, որ որոշ դեղամիջոցներ չեն ներգործում հարուցիչների վրա:
Կարդալ ավելինՓետրվարի 16֊ին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Թոքաբանության ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հակոբյանին։ «Պարոն Հակոբյանը երկարամյա աշխատանքային փորձ ունի առողջապահական ոլորտում։ Մենք միասին բազմաթիվ ճգնաժամեր ենք հաղթահարել և լիահույս եմ բժշկական կենտրոնի ղեկավարման և տուբերկուլոզի դեմ պայքարի մեր ընդհանուր գործում նույնպես կհաջողի»֊նշել է փոխնախարարը։ Պարոն Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ֊վիրաբույժ է։ Երկար տարիներ աշխատել է առողջապահության նախարարությունում։ Մաղթում ենք հաջողություններ և նոր նախաձեռնումներ։
Կարդալ ավելինՌենտգեն հետազոտությունը, որը նաև հայտնի է որպես ռադիոգրաֆիա, օգտագործում է էլեկտրամագնիսական ճառագայթում մարմնի ներքին կառուցվածքների պատկերները ստանալու համար: Նպատակները Կոտրվածքների հայտնաբերում - ճառագայթային հետազոտությունն անփոխարինելի է կոտրվածքները հայտնաբերելու և վնասվածքներից հետո ոսկրերի ամբողջականությունը գնահատելու համար: Այն ապահովում է ոսկրային կառուցվածքների հստակ պատկերներ՝ օգնելով բուժաշխատողներին որոշել վնասի չափը և պլանավորել համապատասխան բուժում: Ախտորոշիչ պատկերում - ճառագայթային հետազոտությունը թույլ է տալիս տեսնել ներքին օրգանները, հյուսվածքները և կառուցվածքները՝ օգնելով տարբեր խնդիրների ախտորոշմանը: Թոքերում թոքաբորբի հայտնաբերումից մինչև մարմնում օտար առարկաներ հայտնաբերելը, ռենտգենյան ճառագայթներն օգնում են ունենալ ախտանիշների հիմքում ընկած պատճառների վերաբերյալ ընդհանուր պատկերացում: Հիվանդության առաջընթացի մոնիտորինգ - քրոնիկ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են օստեոպորոզը և արթրիտը, ճառագայթային հետազոտությունն օգտագործվում է հիվանդության առաջընթացը վերահսկելու և ժամանակի ընթացքում բուժման միջամտությունների արդյունավետությունը գնահատելու համար: Կանխարգելիչ սքրինինգ - ռենտգեն հետազոտությունը կարևոր դեր է խաղում կանխարգելիչ առողջապահական խնամքի մեջ՝ հայտնաբերելով հիվանդության վաղ նշանները և հնարավորություն տալով ժամանակին միջամտել: Մամոգրաֆիան՝ ռենտգեն պատկերման մասնագիտացված ձևը, կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար նրա վաղ փուլերում, երբ բուժման արդյունքներն առավել բարենպաստ են: Կարևորությունը Ոչ ինվազիվ ախտորոշում - ռենտգեն հետազոտությունը ոչ ինվազիվ՝ առանց վիրահատության անհրաժեշտությամբ ախտորոշման ձև է: Արագ և հասանելի - Պատկերների ստացման արագ ժամկետները հեշտացնում են արագ ախտորոշումն ու բուժումը՝ նպաստելով հիվանդի ավելի լավ խնամքին և գոհունակությանը: Բազմակողմանիություն և ճկունություն - ռենտգեն հետազոտությունը կարող է օգտագործվել մարմնի տարբեր մասերը հետազոտելու համար՝ դառնալով կլինիկական պրակտիկայում ախտորոշման բազմակողմանի գործիք: Ոսկրածուծի կոտրվածքների գնահատումից մինչև որովայնի անոմալիաների հայտնաբերում, ճառագայթային հետազոտությունը ճկունություն է տալիս տարբեր անատոմիական կառուցվածքների պատկերման մեջ: Ընդլայնված բուժման պլանավորում - ռենտգեն պատկերումը հնարավորություն է տալիս բուժաշխատողներին մշակել ճշգրիտ բուժման պլան՝ հարմարեցված յուրաքանչյուր հիվանդի եզակի կարիքներին: Ներքին կառուցվածքների արագ և ոչ ինվազիվ կերպով մանրամասն պատկերներ տրամադրելու իրենց ունակությամբ ճառագայթային հետազոտությունը շարունակում են հեղափոխել բժշկական պրակտիկան՝ հնարավորություն տալով ժամանակին ախտորոշել, բուժել և վերահսկել տարբեր առողջական պայմանները: Թոքաբանության ազգային կենտրոնում մատուցվող ռենտգեն հետազոտության մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ //bit.ly/3SJnIB5
Կարդալ ավելինՀարգելի քաղաքացիներ, Հաշվի առնելով բոլոր հիվանդանոցների՝ թերապևտիկ, թոքաբանական, ինֆեկցիոն և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնված աշխատանքը, կարող ենք փաստել, որ շնչառական սուր վարակները, ինչպես նաև սեզոնային գրիպը դեռ նահանջելու միտում չունեն։ ՀՀ-ում ներկայումս շրջանառվում են գրիպի H1N1, H3,N2 ենթատեսակները, B-գրիպը, ռեսպիրատոր սինցիտալ վիրուսը, ադենովիրուսը, կոռոնավիրուսային հարուցիչները և այլն։ Կլինիկական դրսևորումներով հնարավոր չէ վերջնական ախտորոշել հիվանդության վիրուսի տեսակը, քանի որ հիվանդուրթյունները նմանատիպ են ընթանում, սակայն կան նաև առանձնահատկություններ։ Այս վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով, այսինքն մարդը վարակվում է մեկ այլ վարակված մարդու հետ շփման ժամանակ։ Որպեսզի խուսափել վարակը տարածելուց, բուժառուն զգալով հիվանդության նախանշանները՝ կոկորդի ցավ, քթից արտադրություն, հազ, թուլություն՝ պիտի հնարավորինս շուտ մեկուսանա տնային պայմաններում, կրի դիմակ հազալուց կամ փռշտալուց անձեռոցիկով կամ թաշկինակով փակի բերանը, հաճախակի լվացվի, օդափոխի սենյակը և սահմանափակի այլ մարդկանց հետ շփումը։ Երեխաների դեպքում, նախանշանների դեպքում չի կարելի ուղարկել դպրոց կամ մանկապարտեզ։ Երբ հիվանդությունը կլինիկորեն զարգանում է, առաջանում են բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանահոդացավեր, գլխացավեր։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում խմել առատ հեղուկներ և ջերմիջեցնող դեղորայք։ Եթե ջերմությունը 38-38,5 է, խորհուրդ է տրվում ստանալ սիմպտոմատիկ բուժում՝ ինչը կթեթևացնի հիվանդի վիճակն ու ինքնազգացողությունը։ Բարձր ջերմությունը կարող է տևել 3-5 օր, պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ և մասնավորապես չօգտագործել հակաբիոտիկներ, որպեսզի խուսափել հետագա բարդություններից, քանի որ հակաբիոտիկները արդյունավետ չեն վիրուսների դեպքում։ Եթե բարձր ջերմությունը պահպանվում է 5-6 օրից ավել, կամ իջնում և մի քանի օրից կրկին բարձրանում է և շարունակվում են կլինիկական դրսևորումները՝ հազ, խորխարտադրություն, ընդհանուր թուլություն, շնչարգելություն, պետք է մտածել հիվանդության բարդությունների մասին ինչպիսիք են բրոնխիտը, բրոնխիոլիտը, թոքաբորբը և դիմել բժշկի օգնության։
Կարդալ ավելինՏԲ-ը հետազոտում են մի քանի եղանակով՝ Խորխի հետազոտում մի քանի եղանակով՝ «ԲԱՑ» ԵՎ «ՓԱԿ» ձևերով. Թոքային տուբերկուլոզն (թոքային պալարախտն) ամենից հաճախ բացահայտվում է ֆլյուորոգրաֆիայի կամ ռենտգեն հետազոտության դեպքում («ռենտգեն» նկարների միջոցով): Դրանց վրա լավ են երևում հիվանդությամբ պայմանավորված փոփոխությունները թոքերում: Սակայն հենց դրանում էլ կայանում է նման ախտորոշման թերի լինելը, այսինքն՝ ՏԲ-ն պետք է զարգացած լինի, որպեսզի նկատելի լինի նկարի վրա: Երկու հիմնական դեղամիջոցների՝ Իզոնիազիդի և Ռիֆամպիցինի նկատմամբ ոչ զգայուն տուբերկուլոզը կոչվում է ԲԱԶՄԱԴԵՂԱԿԱՅՈՒՆ (ԲԴԿ) ՏԲ։ Տուբերկուլոզի կասկածի դեպքում հետազոտում են ցանկացած նյութ կամ հյուսվածք (մեզը, պունկցիայի և կենսազննման արդյունքները) և փորձում են հայտնաբերել հարուցիչը: ԻՆՉՊԵ՞Ս Է ԲՈՒԺՎՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ Բուժման հիմքը հակաբակտերիալ քիմիաթերապիան է: Դեղամիջոցները ճիշտ ընդունելու դեպքում, մի քանի օրվա ընթացքում բուժառուն չի հանդիսանում միջավայրի համար վարակի աղբյուր: ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ Ամենակարևորն այս հարցում վստահությունն է և սերտ կապը բուժող բժիշկի հետ: Նրան պետք է հայտնել բոլոր տհաճ զգացողությունների մասին: Ցավոք, որոշ կողմնակի ազդեցություններ ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ: Բայց հնարավոր է հարմարվել դրանց՝ որոշ պարզ և սեփական օրակարգին համարմարեցված հնարքներով: ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ Կարևոր է ոչ միայն դեղորայքը ճիշտ ընդունելը, բայց և լիարժեք սնվելը: Երբեմն սննդի մասին մտքից անգամ վատ ես զգում, հատկապես սկզբնական շրջանում: Բայց ուտել պետք է, թեկուզ «չեմ կարող»-ը հաղթահարելով: Որովհետև օրգանիզմին հիմա ուժ է պետք հիվանդությանը դիմակայելու համար: Սնվիր հավասարակշռված, քո սննդակարգում պետք է լինի շատ սպիտակուց (ընկուզեղեն, լոբազգիներ, կաթնաշոռ, կարագ, միս, ձուկ, ձու): Ինչպես նաև շատ կարևոր է ամեն օր զբոսնել մաքուր օդին: Հենց որ ջերմությունը իջնի (եթե եղել է) և ուժերը քիչ քիչ վերականգնվեն, հնարավորինս շատ ժամանակ անցկացրու դրսում և մի՛ վախեցիր արևից: ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄԸ Վիրահատությունները վախեցնող են: Հաճախ մենք համաձայնում ենք դրան ճնշումների ազդեցությամբ: ԿԱՐԵՎՈՐ Է. Նախքան վիրահատական միջամտությունը կարևոր է տալ քո համաձայնությունը։ Համոզվիր, որ այն իսկապես անհրաժեշտ է։ ՀԻՇԻՐ. Վիրահատությունը ծայրահեղ միջոց է, և կիրառվում է երբ հակաբակտերիալ բուժումն արդյունավետ չէ։ Եթե դեղամիջոցները բուժման դինամիկայում դրական արդյունք են գրանցում, ապա պալարախտը կարելի է բուժել նաև ոչ վիրահատական ճանապարհով։ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ԵԹԵ 1. Անհրաժեշտ է ախտորոշում. ախտորոշիչ վիրահատությունների դիմում են, եթե առկա են կասկածներ «տուբերկուլոզ» ախտորոշման առնչությամբ և հնարավոր չէ այլ մեթոդներով դա հաստատելը կամ հերքելը: Հաճախ դա լինում է թոքերում կլորավուն գոյացությունների առկայության դեպքում, որոնք կարող են նման լինել տուբերկուլոմայի, սակայն ռենտգեն նկարում հենց այդպիսի տեսք ունեն նաև թոքերի ուռուցքները: 2. Թոքերում առկա են անդառնալի փոփոխություններ, որոնք խոչնդոտում են հակատուբերկուլոզային դեղամիջոցների ներթափանցմանը ինֆեկցիայի հիմնական «էպիկենտրոն», ինչպես օրինակ ծայրամասային հանգույցների տուբերկուլոզն է: 3. Ախտորոշված է «ՈՍԿՐԱՀՈԴԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ»՝ գործնականորեն միշտ: 4. Պահպանվում են ՔԱՅՔԱՅՄԱՆ ԽՈՇՈՐ ԽՈՌՈՉՆԵՐԸ՝ հակառակ մի քանի ամսվա ընթացքում անցկացված համարժեք քիմիաթերապիայի: Վիրահատության համար համապատասխան ժամը որոշում են բժիշկները` կոնսիլիումի ընթացքում բուժառուի հիվանդության պատմությունը համատեղ ուսումնասիրելուց հետո: ԿԱՐԵՎՈՐ. Վիրահատությունն ամենևին չի նշանակում դեղերի ընդունման ավարտ։ Այն նաև չի կրճատում քիմիաթերապիայի տևողությունը։ Վիրահատության նպատակը օրգանիզմից ախտահարված հյուսվածքի քայքայված կտորների հեռացումն է, հետևաբար վիրահատությունը բուժման փուլ է, և ոչ ամբողջական բուժում կամ դրա փոխարինիչ։ Տուբերկուլոզի բուժումն արդյունավետ է, երբ զուգահեռաբար ընդունվում են նշանակված դեղամիջոցները։ ՏԲ/ՄԻԱՎ ՏԲ/ՄԻԱՎ համակցված ախտորոշման ողջ բարդությունն այն է, որ դուք կարող եք չիմանալ, որ ունեք ՄԻԱՎ: ՏԲ-ն ՄԻԱՎ-վարակակիր մարդու մոտ նախնական ժամանակահատվածում կարող է արտահայտվել որպես ԳՐԻՊ կամ ՇՍՎԻ: Հետևաբար կարևոր է իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը և ստուգվել վարակվելու հնարավոր դեպքերից հետո: Հիմնականում այդ դեպքերն են չպաշտպանված սեռական ակտը, արյան փոխներարկումը, վիրահատությունները, ոչ ստերիլ ներարկիչով ներարկումը, կոսմետիկ պրոցեդուրաները, դակումը և դաջվածքը։ ՄԻԱՎ-ի ուշ փուլերի ֆոնին հիմնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, քաշի անկումը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը և հազը: Այս ախտանշանների առկայության դեպքում պետք է ԱՆՀԱՊԱՂ դիմել բժիշկի և հետազոտվել: Հետազոտության լավագույն մեթոդը կոնտրաստավորմամբ ՀՏ-ն է, ինչը թույլ է տալիս մանրամասն գնահատել ներքին օրգանների վիճակը և բացահայտել տուբերկուլոզի հետ կապված փոփոխությունները: ԴԻՍՊԱՆՍԵՐՈՒՄ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ, ՏԱՆԸ ՏԲ-ի բուժման ամբուլատոր մոդելը Եթե հիվանդն արտազատում է մեծ քանակով բակտերիա (կարող է վարակել շրջապատի մարդկանց) կամ ծանր վիճակը պահանջում է բժիշկների կողմից խիստ հսկողություն, ապա առավել ապահով է բուժումն անցնել հիվանդանոցային պայմաններում: Եթե հիվանդությունը հայտնաբերվել է ժամանակին և ՏԲ-ն զգայուն է, ապա միջինում 2 շաբաթից հիվանդն անվնաս է շրջապատի համար. կարող է դուրս գրվել հիվանդանոցից և վերադառնալ տուն, իսկ դեղերը ստանալ դիսպանսերում: Այսպիսի մոտեցումը կոչվում է տուբերկուլոզի բուժման ամբուլատոր մոդել: Ամբուլատոր մոդելի առավելությունն այն է, որ դու այն անցնում ես՝ առանց տնից ու ընտանիքից կտրվելու անհրաժեշտության: Ինչպես նաև նվազում է հիվանդանոցում այլ պացիենտներին վարակելու ռիսկը: ԿԱՐԵՎՈՐ Է. ՉԱՐԺԵ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՎՐԱ: ԲՈԼՈՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ: Մի՛ հավատացեք նրանց, ովքեր փորձում են վաճառել «հրաշք միջոց», որը «հաստատ, արագ, հուսալիորեն կբուժի տուբերկուլոզը», ընդ որում առանց որևէ կողմնակի ազդեցությունների: Խուճապի մի՛ մատնվեք: Մի՛ տրվեք ապատեղեկատվության ֆոնին էմոցիոնալ անկումներին, դա կարող է վնասել՝ թուլացնելով առանց այն էլ տուբերկուլոզից հյուծված օրգանիզմը: Բարեհամբույր եղեք բժիշկների հանդեպ: Բժիշկը մեզ համար մեկն է, իսկ մենք նրա համար՝ շատերից. բժիշկներին պետք է խնայել: Փորձեք չբարդացնել իրավիճակը: ՀՈԳԵԲԱՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԲԺԻՇԿՆ Է Հիվանդությունը հաղթահարելու համար պետք է շատ «հոգեկան» ռեսուրս։ Դրա համար հոգեբանի օգնությունն արժի ընդունել որպես ռեսուրսներից մեկը, որն օգնում է հաղթահարել հիվանդությունը: Ձեր դիսպանսերում կամ ստացիոնարում պետք է լինի հոգեբանական աջակցության սենյակ: Իմացեք դրա մասին ձեզ բուժող բժշկից: Հիվանդանոցներին կցված հոգեբանները լավ գիտեն բուժման յուրահատկությունը, հետևաբար հստակ կարող են տարբերակել անձնական ապրումները տուբերկուլոզով պայմանավորված ապրումներից, այդ թվում և դեղորայքի կողմնակի ազդեցություններից:
Կարդալ ավելինԽարանը դրոշմ է, որը հասարակությունը դնում է մարդու վրա: Դա նախապաշարմունք է այն ամենի մասին, ինչից մարդիկ անտեղյակ են և վախենում են իմանալ, առավել ևս՝ բարձրաձայն խոսել: Տուբերկուլոզի (պալարախտի) և նման հիվանդությունների դեպքում նույնպես, հասարակության շրջանում հիվանդները ենթարկվում են խարանի՝ այսինքն ընկնում են կարծրատիպերի և ապատեղեկատվության սարդոստայնը, ստանում որոշակի՝ ոչ դրական կամ արտառոց վերաբերմունք, որը ձևավորվել է հասարակության անտեղյակության պատճառով։ Պետք է հիշել որ, • Խարանը ծնվում է վախից: Շատ դեպքերում մարդիկ թերինֆորմացված են թե ի՞նչ է տուբերկուլոզը, թե որոնք են վարակվելու նախադրյալները և այլն։ Մի՛ զլացիր և ինֆորմացվիր հիվանդության մասին։ • Փոխանցել միայն հավաստի տեղեկատվություն: Նախքան հիվանդի կամ մեկ այլ մարդու հետ հիվանդության մասին խոսելը, քննարկելը՝ համոզվե՛ք, որ ունեցած ինֆորմացիան հավաստի է, այսինքն կարդացել եք մասնագիտական հարթակից կամ լսել եք նեղ մասնագիտական կրթություն ունեցող բժշկից։ • Կարևոր է ոչնչացնել խարանը: Փորձեք իրավիճակին մոտենալ հիվանդի կամ նրա բարեկամների տեսակետից։ Հասարակությունից օտարումը խարանի ամենաարտահայտիչ ազդեցություններից է, որը թերինֆորմացված հասարակությունում փակ/բաց տուբերկուլոզ ունեցող կամ բուժված մարդկանց առօրյա կյանքը դարձնում է խրթին։ Տուբերկուլոզով հիվանդ անձանց ԻՐԱՎՈՒՆՔՆ Է՝ • Լսել մեկ այլ հմուտ բժշկի կարծիք • Ստացիոնարում ունենալ նորմալ պայմաններ • Պահպանել արժանապատվությունը • Պահպանել իր իրավունքները հասարակության/գործատուի անարդար վերաբերմունքից Առօրյա կյանք վերադառնալու փուլերը. • Հիվանդության ավարտ էյֆորիայով • Էյֆորիայի ավարտ • Հոգնածություն • Կյանքում «ներառվելու» անհնարինության զգացում • Խորհուրդներ լսելու ժամանակը Կարևոր է՝ • Ապրած փորձը պատմել և «մարսել»: • Չհանձնվել • Հիշել, որ մեղավոր չեք, որ հիվանդ եք եղել. մի՛ վախեցեք այդ մասին բարձրաձայնել Ընտանիքի և մտերիմների հետ փոխհարաբերությունները Արժե հիշել, որ հարազատները երբեմն ավելի վախեցած են, քան մենք: ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՆ ԱՆՊԱՅՄԱՆ Է։ Ինչու՞ Գաղտնի պահել՝ նշանակում է վտանգել հարազատներիդ և ընկերներիդ առողջությունը։ • Գաղտնի պահել՝ նշանակում է վտանգել սեփական առողջությունդ։ Հավանականությունը մեծ է, որ դու հիվանդացել ես, որովհետև քեզ շրջապատողներից մեկն է հիվանդ եղել և չի իմացել այդ մասին: Դու կառողջանաս ու կարող ես կրկին վարակվել: • Գաղտնի պահել՝ նշանակում է վտանգել ամբողջ հասարակության առողջությունը։ Քիչ մարդ գիտի, որ տուբերկուլոզը հիվանդություն է, որը դեռևս չի հաղթահարվել: Դու կօգնես քո հարազատներին՝ պատմելով հիվանդության մասին: • Իսկական ընկերներդ երես չեն դարձնի։ Նրանք կարող են շոկի ենթարկվել, նրանց պետք կլինի ժամանակ, ամեն ինչ հասկանալու համար, բայց նրանք կվերադառնան: Եթե ընկերներդ ունեն փոքր երեխաներ, ապա իրենց ապահովության համար բացատրիր իրավիճակը հեռախոսով: Նրանք կարող են աջակցություն ցուցաբերել նաև հեռվից: • Պատրաստ եղիր, որ մտերիմներդ չեն կարողանա հասկանալ քեզ հիվանդության շրջանում։ Նրանք նմանատիպ փորձ չեն ունեցել: Նրանցից անհնարինը մի՛ պահանջիր: Ամենալավ տարբերակը ուղիղ ասելն է, թե կոնկրետ ինչ աջակցություն է քեզ պետք: Մեղքի զգացում Դու հիմա ապրում ես քո կյանքի մի բարդ շրջան, ինչը պայմանավորված է երկարատև և ծանր բուժմամբ: Քո հիվանդության առկայության մասին դու երկար ժամանակ կարող էիր նույնիսկ կասկածներ չունենալ, չարժե մեղադրել ինքդ քեզ այն բանի համար, որ շրջապատող մարդկանց վտանգի ես ենթարկել: Տարածքի մշակումը Տան համար. ՏՄԲ վերացման ամենաարդյունավետ միջոցառումը տարածքի օդափոխությունն է: Սենյակները օդափոխել պետք է և կարելի է հնարավորինս հաճախ: Պալարախտի պատմություն: ՏԲ-ը բացահայտվել է դեռևս փարավոնների մոտ: Երկար ժամանակ տուբերկուլոզը մարդկանց մահվան հիմնական պատճառն էր, դրա համար այն անվանում էին «սպիտակ ժանտախտ»: Մի քանի հազար տարի մարդկությունը գլուխ էր կոտրում այն հարցի շուրջ, թե ինչն է առաջացնում այս հիվանդությունը և ինչպես այն կանգնեցնել: Այսպիսով, 1882թ. մարտի 24-ին, Ռոբերտ Կոխը հայտարարեց, որ հարյուրավոր փորձերից հետո հայտնաբերել է բակտերիա-ցուպիկը: Եվ ապացուցեց, որ հենց դա է հարուցում տուբերկուլոզ հիվանդությունը: Միկոբակտերիան պետք է օրգանիզմ ներթափանցի օդի միջոցով: Վարակվել դեռ չի նշանակում հիվանդանալ: Բակտերիան կարող է ապրել օրգանիզմում շատ տարիներ և որևէ կերպ չարտահայտվել, որովհետև ընդհանուր առմամբ մենք ունենք ուժեղ իմունային համակարգ: Բայց երբեմն մեր օրգանիզմը խափանվում է. ուժեղ սթրես, նյարդերը տեղի են տվել, վատ ենք սնվել, անկանոն ենք քնել, կլիման ենք փոփոխել, ՄԻԱՎ են հայտնաբերել կամ էլ ունեք այնպիսի հիվանդություն, որի դեպքում ընդունում եք դիմադրողականությունը թուլացնող դեղորայք: Կաևոր է հասկանալ այն, որ սա կարող է պատահել բոլորի հետ: Փռշտալուց և հազալուց նա օդ է արտազատում մանր մասնիկներով և Կոխի ցուպիկով կախույթ (աէրոզոլ): Այն երկար պահպանվում է օդի մեջ: Դրա համար չօդափոխված տարածքում մեկ այլ մարդ կարող է շնչել այդ օդը:
Կարդալ ավելինՏոներին ընդառաջ Թոքաբանության ազգային կենտրոնն անմասն չմնաց իր բուժառուներին ամանորյա դրական էմոցիաներ փոխանցելուց և նրանց օրը տոն դարձնելուց։ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունը՝ ի դեմս Նաիրա Խաչատրյանի հանդիպեց կենտրոնի փոքրիկ բուժառուներին, նրանց մաղթեց շուտափույթ ապաքինում, ինչպես նաև փոխանցեց ամանորյա փոքրիկ անակնկալներ։ Հանդիպումն անցավ ջերմ ու դրական մթնոլորտում։
Կարդալ ավելինՀՀ Առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի 5977-Ա հրամանով կրեդիտավորված ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կրկնողաբար կազմակերպվում է «ԱԱՊ օղակի դերը ՏԲ հայտնաբերման գործընթացում» թեմայով դասընթացներ, որոնց նպատակն է վերապատրաստել առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին՝ տուբերկուլոզի արդի հիմնախնդիրների և հայտնաբերման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։ Դեկտեմբերի 20-ին և 21-ին իրականացվեցին առաջին դասընթացները «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի և Երևանի «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասնագետների համար։ Դասընթացին մասնակցել են 51 թերապևտ, ընտանեկան բժիշկ և նեղ մասնագետներ: Դասընթացը վարում էր ՀՀ ԱՆ ԹԱԿ ՊՈԱԿ-ի մշտադիտարկման մասնագետ ֆթիզիատր Արուսյակ Մելիքյանը։ Դասընթացները շարունակաբար իրականացվելու են նաև 2024 թվականին՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և ք. Երևան ԱԱՊ օղակի մասնագետներին:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում, տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր անցկացրեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Տարածքային ամբուլատորիայի հետ համագործակցության արդյունքում առաջնային հետազոտություն անցան վերջերս արտագնա աշխատանքից վերադարձած ՀՀ քաղաքացիներ։ Սքրինինգային հետազոտությունն իրականացվեց գերժամանակակից, շարժական ռենտգենային սարքավորմամբ, որն արհեստական բանականության շնորհիվ ապահովում է ՏԲ-ի վաղ հայտնաբերման գործընթացի առավել արդյունավետություն։ Սարքի առավելություններից են հետազոտության ընթացքում բուժառուի ճառագայթման մինիմալ քանակը, գործածումը յուրաքանչյուր միջավայրում՝ առանց պաշտպանիչ միջոցների, ինչպես նաև փոխադրման դյուրինությունը։ Հարկ է նշել, որ աշխատանքային միգրանտները հանդիսանում են տուբերկուլոզ վարակի ռիսկային խումբ։ Սքրինինգային փուլում վարակի ախտանիշների առկայության կասկածի դեպքում քաղաքացիները վերահետազոտման նպատակով ուղեգրվում են Թոքաբանության ազգային կենտրոն։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի կազմակերպած Բուժաշխատողների ռեգիստրի վերապատրաստման դասընթաց։ ԱԱԻ-ի Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը ներկայացրեց ռեգիստրում անձնական հաշիվ ունենալու նպատակն ու կարգը։ Դասընթացն ուղղված էր Բուժաշխատողների ռեգիստրի արդյունավետ և ամբողջ ներուժով գործարկմանը, որն իր հերթին կբերի առողջապահության ոլորտում մասնագետների ռեսուրսի, վերլուծությունների և տվյալների հավաստագրման արդյունավետ կառավարման։
Կարդալ ավելինԴեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Թոքաբանության Ազգային Կենտրոնի և Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոնի հերթական հանդիպում-քննարկում, որի նպատակն էր տուբերկուլոզի (ՏԲ) և ՄԻԱՎ ծրագրային կառավարման բարելավումը՝ Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի աջակցությամբ իրականացվող ազգային ռազմավարական ծրագրերի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի (ԳՀԾՀԽ) ղեկավար Ինեսսա Ասմանգուլյանը, ԳՀ ԾՀԽ ՏԲ և ՄԻԱՎ ծրագրի համակարգող Լիլիթ Խաչատրյանը, ԳՀ ԾՀԽ մոնիտորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան։ Քննարկման թեման ՏԲ և ՄԻԱՎ համակցված վարակով բուժառուներին տրամադրվող բուժծառայությունների բարելավումն էր, ՏԲ /ՄԻԱՎ վաղ հայտնաբերման հիմնախնդիրները, կանխարգելիչ բուժման մոտեցումները, ՏԲ/ՄԻԱՎ ցուցանիշների հետ կապված տվյալների հավաքագրումն ու հարակից այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց այս պահին կիրառվող ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակով բուժառուների ընդունման, հոսպիտալացման, բուժման փորձը։ Կողմերը կարևորեցին ՄԻԱՎ-ով անձանց մոտ ՏԲ-ի վաղ հայտնաբերմանը նպաստող կարողությունների զարգացմանը, ինչպիսիք են ԱԱՊ օղակում մասնագիտական վերապատրաստումները, բուժառուի հետ նախնական խորհրդատվության մոտեցման վերանայումը և վաղ թեստավորումը։ Թոքաբանության Ազգային Կենտրոնի ներկայացուցիչները շեշտեցին բուժառուների հետբուժական շրջանի անհրաժեշտությունը, դրանում հասարակական կազմակերպությունների դերը, ինչպես նաև դուրսգրման և հետագա խնամքի ապահովման համար հնարավոր պայմանների և միջոցների ապահովումը։ Ներկայացումներն ընդմիջվում էր առանձին-առանձին՝ թիմային-խմբային աշխատանքով, որի ամփոփված արդյունքները դառնում էին ընդհանուր քննարկման առարկա՝ առաջարկների համար: Աշխատաժողովը վարեց ԳՀ ԾՀԽ ՏԲ և ՄԻԱՎ ծրագրի համակարգող Լիլիթ Խաչատրյանը, ով եզրափակեց աշխատաժողովն ակնկալիքով, որ հանդիպումը շարունակական կլինի, իսկ առաջարկների իրականացման արդյունավետությունը պարբերաբար կվերահսկվի:
Կարդալ ավելին«Ձեր բուժկենտրոնն ինձ համար դարձավ ոչ միայն ապաքինվելու վայր, այլ նաև ջերմությամբ և հոգատարությամբ լի մի զարմանալի անկյուն»։ Մեր բուժառուի շնորհակալական նամակն ուղղված բժիշկ-ֆթիզիատր Ռուզաննա Գրիգորյանին։
Կարդալ ավելինՆոյեմբերի 1-ին և 2-ին մեկնարկեց ԹԱԿ ՊՈԱԿ–ի կողմից կրկնողաբար կազմակերպվող «ԱԱՊ օղակի դերը տուբերկուլոզի հայտնաբերման գործընթացում» դասընթացը: Այս անգամ այն միտված էր բարձրացնելու առողջության պահպանման առաջնային (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների զգոնությունը ՏԲ-ի վաղ հայտնաբերման գործում: Դասընթացի ունկնդիրներն էին մասնագետ-ֆթիզիատրները, ովքեր այսուհետ դասախոսի դերում նմանատիպ թեմայով պետք է կրթեն իրենց պոլիկլինիկաների ԱԱՊ օղակի բուժաշխատողներին (վերապատրաստողների վերապատրաստում): Դասավանդման նախապատրաստվածների 1-ին խմբաքանակը ներառել է 11 մասնագետ, այդ թվում՝ Արցախցի մեր երկու հայրենակից-գործընկերներին: «ԱԱՊ օղակի դերը տուբերկուլոզի հայտնաբերման գործընթացում» դասընթացը կրեդիտավորվել է Առողջապահության նախարարի 2023թ. հոկտեմբերի 4-ի թիվ 4752-Ա հրամանով. շնորհվել է 8 տեսական և 2 գործնական կրեդիտ։ Դասընթացավարները նույնպես ստացել են դասավանդման կրեդիտներ՝ ըստ դասախոսությունների տևողության։ «ԱԱՊ դերը ՏԲ հայտնաբերման գործընթացում» դասընթաց-վարժանքը, ի թիվս այլ միջոցառումների և որպես դրանցից մեկը, կնպաստի ՏԲ-ի դեմ պայքարին՝ ի բարօրություն ազգաբնակչության առողջության:
Կարդալ ավելինՄեր բուժառուների գոհունակությունը մեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է։ Շնորհակալ ենք վստահության համար։ Հգ` բուժառուի կողմից տրամադրված շնորհակալական խոսքը տեղադրվում է առանց խմբագրման։
Կարդալ ավելինՄեր բուժառուների գոհունակությունը մեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է։ Շնորհակալ ենք վստահության համար։ Հգ` բուժառուի կողմից տրամադրված շնորհակալական խոսքը տեղադրվում է առանց խմբագրման։
Կարդալ ավելինՄիայն դեղորայքի ընդունումը բավարար չէ առողջությունը վերականգնելու համար: Կարևոր է նաև առողջ ապրելակերպը։ 📍 Ընդունեք առողջ սնունդ` թարմ բանջարեղեն, մրգեր և սպիտակուցներով հարուստ մթերքներ 📍Սնվե'ք կանոնավոր կերպով` նախաճաշ, ճաշ, ընթրիք 📍Եթե կա հատուկ սննդակարգ պահանջող ուղեկցող հիվանդություն, ապա բժշկի հետ քննարկեք սննդակարգը 📍 Օրական բավարար քանակությամբ ջուր խմեք 📍 Դադարեցրեք ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը 📍 Ամեն օր զբոսանք կատարեք 📍 Բավականաչափ հանգստացեք և քնեք ❗️❗️Հիշե'ք, առողջ ապրելակերպ վարելը մեծացնում է բուժման արդյունավետությունը և մեղմացնում հնարավոր բարդությունները:
Կարդալ ավելին📌ՄԻԱՎ/ՁԻԱՀ • Տուբերկուլոզն ամենից շատ տարածված է ՄԻԱՎ վարակակիրների շրջանում, քանի որ նրանց օրգանիզմի դիմադրողականությունը թույլ է։ • Բոլոր ՏԲ հիվանդների համար կարևոր է ՄԻԱՎ վարակակրությունը ստուգելը և, անհրաժեշտության դեպքում, հիվանդին բուժելը երկու հիվանդությունների դեմ՝ միաժամանակ։ • Կարևոր է ՏԲ բուժումն ավարտելուց հետո հակառետրովիրուսային բուժումը շարունակել, որպեսզի օրգանիզմի դիմադրողականությունը չթուլանա։ 📌Լյարդի խնդիրներ/Հեպատիտ C • Հիվանդի մոտ Հեպատիտ C-ի առկայության դեպքում լյադի հետ կապված կողմնակի ազդեցություններն ավելի շատ են լինում։ 📌Դիաբետ • Դիաբետը պետք է խստորեն վերահսկվի ՏԲ բուժում ստանալու ընթացքում և հետո։ 📌Կախվածություն • Կարևոր է թողնել ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը (բուժող բժիշկը կօգնի Ձեզ) 📌Հոգեկան խանգարումներ • Որոշ հակատուբերկուլոզային և հոգեմետ դեղեր կարող են փոխազդեցության մեջ մտնել (տեղեկացրեք Ձեր բժշկին)։ * Ռիսկի խմբում են գտնվում նաև իմունաճնշիչ և հորմոններ ստացող բուժառուները։ ❗️Հիշեք, կարևոր է բժշկին տեղյակ պահել ուղեկցող հիվանդությունների մասին, նա կօգնի ճիշտ վարել դրանք և ավարտին հասցնել տուբերկուլոզի բուժումը։
Կարդալ ավելինՀՀ֊ում վերջին շրջանում տուբերկուլոզից ապաքինված հիվանդների մասին խոսենք թվերով
Կարդալ ավելինԱվարտվեց տուբերկուլոզի մոնիթորինգի, գնահատման և հսկողության թեմայով քառօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային գործակալության շրջանակներում, վրաց գործընկերների նախաձեռնությամբ: Դասընթացի ժամանակ մանրամասն ներկայացվեց ՏԲ գլոբալ ռազմավարությունը, առկա իրավիճակն ու թիրախները: Քննարկվել է մոնիթորինգի և գնահատման տեսակները, պրակտիկ մոտեցումներն ու դիտարկումները: Քառօրյա դասընթացին բանախոսների կողմից համապարփակ անդրադարձ է կատարվել ՏԲ համաճարակաբանությանը և վերահսկման մեխանիզմներին, մոնիթորինգի և գնահատման հիմունքներին, տվյալագիտությանը, տվյալների վիզուալիզացիային, մեկնաբանմանը և որակին: Դասընթացի մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կփոխանցեն ԱԱՊ օղակի գործընկերներին` ծանոթացնելով ոլորտի նորարարություններին:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի ծրագրային թիմը հեռավար կարգով մասնակցեց հունիսի 26-ին տեղի ունեցած «Մահացու ճեղքվածք/Deadly divide 2.0» զեկույցի ներկայացվանը նվիրված հանդիպմանը Արևելյան ԵՎրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար։ Զեկույցը հիմնված է տուբերկուլոզից տուժած համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայնածավալ տվյալների հիման վրա ողջ աշխարհում: Զեկույցը կոչ է անում պետություններին և կառավարությունների ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկել վեց առաջնահերթ ուղղություններով. 1) Ապահովել տուբերկուլյոզի կանխարգելման, ախտորոշման, բուժման և խնամքի հասանելիություն բոլոր մարդկանց համար։ 2) Դարձնել տուբերկուլոզի դեմ պայքարը իրավունքների վրա հիմնված, արդարացի և խարանից զերծ։ 3) Արագացնել էական նոր գործիքների մշակումը և դրանց հասանելիությունը տուբերկուլոզին վերջ դնելու համար։ 4) Ներդնել անհրաժեշտ միջոցներ տուբերկուլոզի վերացման համար։ 5) Ապահովել հաշվետվողականություն, բազմաոլորտային համագործակցություն և առաջնորդություն տուբերկուլոզի դեմ պայքարում։ 6) Օգտագործել Քովիդ-19-ը որպես տուբերկուլոզի վերացման ռազմավարական հնարավորություն։ Զեկույցը նաև կոչ է անում ֆինանսավորել նշված առաջնահերթությունները, գործառնականացնել, վերահսկել և գնահատել երկրի մակարդակով` տուբերկուլոզից տուժած համայնքների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ։
Կարդալ ավելինՄեկնարկավեց տուբերկուլոզի մոնիթորինգի, գնահատման և հսկողության թեմայով քառօրյա դասընթացը` ԱՄՆ միջազգային գործակալության շրջանակներում, վրաց գործընկերների նախաձեռնությամբ ։ Ընդհանուր նպատակն է հիմք ստեղծել տուբերկուլոզի վերահսկման ընթացիկ տվյալները ուսումնասիրելու և օգտագործելու համար՝ վերլուծության , մեկնաբանման և տվյալների վիզուալիզացիայի գործնական օրինակների միջոցով։ Գործընկերներին ողջունեց Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Խաչատրյանը՝ նշելով, որ այս դասընթացի խնդիրն է զարգացնել ՏԲ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի անձնակազմի, մոնիթորինգի, գնահատման և հսկողության հետ փոխկապակցված մասնագետների և ՏԲ ծրագրային կառավարման մասնագետների կարողությունները տվյալների հավաքագրման, հաշվետվության, վերլուծության, վիզուալիզացիայի և օգտագործման վերաբերյալ՝ տուբերկուլոզի վերահսկման և ծրագրային կառավարման բարելավման համար։ Ներկայացվեց հիվանդության տարածաշրջանային և հայաստանյան վիճակագրությունը, նպատակները, թիրախները, ծրագրի արդյունավետ կյանքի կոչելու սկզբունքները և այս ամենի ներկայացումը՝ թվային արտահայտմամբ։ Դասընթացի սկզբնամասում իրականացվեց գիտելիքների գնահատման հարցաթերթ: Հիշեցնենք, որ TB DIAH նախագիծը Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում 2022 թ-ի մայիսին հիմնել է ՏԲ մոնիթորինգի, գնահատման և հսկողության վիրտուալ Գերազանցության կենտրոն Վրաստանում՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնում և Վրաստանի տուբերկուլոզի և թոքային հիվանդությունների ազգային կենտրոնում։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Խաչատրյանի գլխավորությամբ և մասնակցությամբ տուբերկուլոզի ազգայի ծրագրի մասնագետների` տեղի ունեցավ աշխատաժողով։ Նպատակը ընթացիկ աշխատանքների քննարկումն էր, ՏԲ ազգային ծրագրով սահմանված գործառույթների իրականացումը, ժամկետների պահպանումը, առաջիկա միջոցառումների պլանավորումը։ Նախատեսվում է ԱԱՊ օղակի մասնագետների հետ իրականացնել երկարաժամկետ կրթական դասընթաց, որի նպատակը կլինի տուբերկուլոզի լատենտ դեպքերի բացահայտումը։ Քննարկվեց նաև ՀՀ երեք մարզերում տուբերկուլոզի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը միտված սքրինինգային միջոցառումների մանրամասները և կազմակերպական աշխատանքները։ Կարևորելով համայնքներում տուբերկուլոզի հակազդմանն ուղղված իրազեկման աշխատանքները` ընդգծվեց հանրային հաղորդակցության կարևորությունը և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ շարունակական աշխատանքները։
Կարդալ ավելինՀիվանդը դիմել է Թոքաբանության ազգային կենտրոն` գանգատվելով ողնաշարի գոտկային հատվածի սուր ցավերից՝ մասնավորապես ձախ ստորին վերջույթ ճառագայթող, ընդհանուր թուլությունից, ախորժակի անկումից, քաշի կորստից, ֆիզիկական ակտիվության սահմանափակումից, խիստ արտահայտված ցավային համախտանիշից։ Բուժառուն, որը 77 տարեկան կին է, նախկինում այլ բժշկական կենտրոնում վիրահատվել էր գոտկային առաջին ողի պաթոլոգիկ կոտրվածքի կապակցությամբ: Վերջին 6 ամիսների ընթացքում հիվանդի մոտ ի հայտ են եկել վերը նկարագրված գանգատները, ինչի կապակցությամբ դիմել է Թոքաբանության ազգային կենտրոն, զննվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ավագ վիրաբույժ՝ Լ․Դ․ Խալաթյանի և բաժանմունքի ղեկավար Ն․ Սարգսյանի կողմից։ Արդյունքում իրականացված ՄՌՏ հետազոտության, անամնեստիկ և օբյեկտիվ տվյալների հիման վրա հիվանդը հոսպիտալացվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք։ Հիվանդն ունի բազմաթիվ ուղեկցող և քրոնիկական հիվանդություններ։ Այնուամենայնիվ նախավիրահատական փուլում կատարված մանրակրկիտ հետազոտությունների և բուժանձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ հնարավոր եղավ վիճակը կորեկցել և հիվանդին պատրաստել վիրահատական միջամտության։ Վիրահատությունը կատարվեց ընդհանուր անզգայացմամբ, որն առանց միջադեպերի ապահովեցին անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունքի մասնագիտացված թիմի կողմից` ի դեմս բաժանմունքի ղեկավար Լ․ Վ․ Սարումյանի։ Կատարվել է ձախից լումբոտոմիա. արդյունքում հայտնաբերվել է գոտկային մեծ մկանի հաստության մեջ պարկավորված մեծ չափերի աբսցես (300 մլ թարախային արտադրություն), որը բացազատվել է։ Կատարվել է աբսցեսի պարունակության դատարկում և թարախածին թաղանթի քերում, խոռոչի լվացում, դրենավորում և սանացիա։ Վիրահատությունն իրականացվել է ավագ վիրաբույժ Լևոն Խալաթյանի և վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի կողմից: Հիվանդը հետվիրահատական շրջանում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների, ցավային համախտանիշը վերացել է։ Նա գտնվում է կենտրոնի մասնագետների հսկողության տակ։ Առաջիկայում պլանավորվում է կատարել նմանատիպ միջամտություն աջից։ Կենտրոնում իրականացվում է ողնաշարի ոչ տուբերկուլոզային՝ ստատիկայի խանգարման, ողնաշարային ճողվածքների, ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, ողերի մարմինների վերականգնում ալո-և աուտոտրանսպլանտանտների կիրառմամբ։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնն իր փոքրիկ բուժառուների համար պատրաստել է նվերներ` երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Եղեք առողջ և ուժեղ. մենք ձեր կողքին ենք:
Կարդալ ավելինՄեր բուժառուների գոհունակությունը մեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է։ Շնորհակալ ենք վստահության համար։ Հգ` բուժառուի կողմից տրամադրված շնորհակալական խոսքը տեղադրվում է առանց խմբագրման։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի անձնակազմն այսօր գնահատանքով և երախտիքի խոսքով վաստակած հանգստի ճանապարհեց վարակի բաժնի աշխատակից Ժուլետա Հակոբյանին։ Բուժական գծով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը քսան տարվա բարեխիղճ աշխատանքի համար հանձնեց շնորհակալագիր` մաղթելով առողջություն և խաղաղ օրեր։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը, հանդիսանալով տուբերկուլոզի ազգային ծրագրի իրականացնողը, դրա շրջանակներում կատարում է տուբերկուլոզով հիվանդների բուժման կլինիկական կենտրոնացված մշտադիտարկում, ունենալով կարևոր բաղկացուցիչ` արյան կենսաքիմիկան հետազոտությունը։ Հաշվի առնելով` ինչքան կարևոր է կենսաբանական նմուշների տեղափոխման ժամանակ նմուշառման և դրա տեղափոխման գործընթացների պատշաճ կազմակերպումը և ախտորոշիչ լաբորատորիայի նորագույն մեթոդներով արդիականցումը, պատշաճ կիրարկումը` այսօր մարզային տուբերկուլոզային կաբինետների բուժաշխատողների մասնակցությամբ կազմակերպվեց zoom ձևաչափով դասընթաց: Այն վարում էր Ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, բժիշկ-լաբորանտ Լուսինե Բաղդասարյանը: Բժշկուհին գործընկերներին ներկայացրեց արյան նմուշառման ճիշտ տեխնիկան, մեթոդները: Թեպետ դասընթացը նախատեսված էր միջին բուժանձնակազմի համար, մասնակցում էին նաև ֆթիզիատրներ, ընդհանուր առմամբ` 103 մասնակից: Կատարվեց տեսական գիտելիքների նախնական ստուգում: Դասախոսության ավարտից հետո` հարց ու պատասխան, ինտերակտիվ քննարկում, ապա` գիտելիքների ամրապնդման ավարտական թեստ: Նախատեսվում է մարզային ՏԲ կաբինետների մասնագետների հետ նմանատիպ հանիպումները դարձնել հաճախակի, քանի որ դրանք ուղղված են ՏԲ ազգային ծրագրի շրջանակներում գործառույթների բարելավմանը և հիվանդների բուժծառայության պատշաճ կազմակերպմանը։
Կարդալ ավելինՀիվանդը դիմել է Թոքաբանության ազգային կենտրոն` գանգատվելով ողնաշարի գոտկային հատվածի ցավերից, ընդհանուր թուլությունից, գիշերային քրտնարտադրությունից, ախորժակի անկումից, քաշի կորուստից, երկարատև 37-37․5 աստիճան ջերմաստիճանի բարձրացումից, ստորին զույգ վերջույթների ցավերից, ֆիզիկական ակտիվության սահմանափակումից։ Բուժառուն, որը 62 տարեկան տղամարդ էր, բազմիցս ստացել էր ոչ արդյունավետ բուժում բժշկական այլ կենտրոններում։ Արդյունքում իրականացված ՄՌՏ հետազոտության և անամնեստիկ տվյալների հիման վրա հիվանդը հոսպիտալացվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք, որտեղ մանրակրկիտ հետազոտություններից հետո որոշվել է հիվանդին կատարել վիրահատական միջամտություն։ Վիրահատությունը կատարվեց ընդհանուր անզգայացմամբ։ Կատարվել է ձախից լումբոտոմիա. արդյունքում հայտնաբերվել է գոտկային մեծ մկանի հաստության մեջ պարկավորված մեծ չափերի աբսցես, որը բացազատվել է։ Կատարվել է աբսցեսի պարունակության դատարկում և թարախածին թաղանթի քերում, խոռոչի լվացում, դրենավորում և սանացիա։ Վիրահատությունն իրականացվել է ավագ վիրաբույժ Դավիթ Խալաթյանի և վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի կողմից: Հիվանդը հետվիրահատական շրջանում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա գտնվում է կենտրոնի մասնագետների հսկողության տակ։ Կենտրոնում իրականացվում է ողնաշարի ոչ տուբերկուլոզային՝ ստատիկայի խանգարման, ողնաշարային ճողվածքների, ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, ողերի մարմինների վերականգնում ալո-և աուտոտրանսպլանտանտների կիրառմամբ։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլզի ազգային ծրագրի թիմը՝ մասնակցությամբ ՀՀ Ան «Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչների, Թիֆլիսում մասնակցեցին օրերս տեղի ունեցած ՏԲ մոնիթորինգի և գնահատման ծրագրերի դասընթացավարների տարածաշրջանային հնգօրյա դասընթացին։ Այս աշխատաժողովն, ըստ էության, երրորդ էր, որտեղ կարևորվեց Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների համար ԱՀԿ-ի կողմից առաջարկված միատար և զուգակցված համակարգերի ներդրումը, որը հնարավորություն կտա միատեսակ մոտեցումներով գնահատել տուբերկուլոզի իրավիճակը տարածաշրջանում և համապատասխան վերլուծության միջոցով գալ եզրահանգումների հետագա միջոցառուների և ծրագրերի իրականացման ուղղությամբ: TB DIAH-ը նպատակ ունի ապահովել տուբերկուլոզի տվյալների օպտիմալ պահանջարկը և վերլուծությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության պատշաճ օգտագործումը։ Քննարկվել է ՏԲ համաճարակային իրավիճակը և վերահսկողության մեխանիզմները, ՏԲ գնահատման և մշտադիտարկման ցուցիչի վրա հիմնված համակարգը, տարաշրջանում տուբերկուլոզի քարտեզագրումը, ազգային թիմերի կողմից տվյալների փոխանակման կարևորությունը և այլն։ Այս հանդիպումը, որն ուներ նաև փորձի փոխանակման բաղադրիչ, Հայաստանում տուբերկուլոզային ծրագրում տվյալների հիման վրա վերլուծության մոդելավորման պրակտիկ գործընթացները ներդնելու ուղղությամբ, օգտավետ էր։
Կարդալ ավելին60-ամյա հիվանդը դիմել է Թոքաբանությանազգային կենտրոն` գանգատվելով ողնաշարի գոտկասրբանային հատվածի ցավերից, ընդհանուր թուլությունից, գիշերային քրտնարտադրությունից, ախորժակի անկումից, քաշի կորուստից, երկարատև 37-37․5 աստիճան ջերմաստիճանի բարձրացումից, զույգ ստորին վերջույթների ցավերից և ֆիզիկական ակտիվության սահմանափակումից։ ՄՌՏ հետազոտության ներկայացմամբ հիվանդը զննվել է ավագ վիրաբույժ Դավիթ Խալաթյանի և վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի կողմից: Հաշվի են առնվել անամնեստիկ, օբյեկտիվ տվյալները, որոնց հիման վրա հիվանդը հոսպիտալացվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք: Այստեղ կատարվել է նախավիրահատական լայնածավալ հետազոտություններ, որոշվել է հիվանդին կատարել վիրահատական միջամտություն։ Ընդհանուր անզգայացմամբ` հիվանդին կատարվել է աջից լումբոտոմիա: Արդյունքում հայտնաբերվել է մեծ գոտկային մկանի տակ պարկավորված բազմախոռոչավոր աբսցեսներ, որոնք չնայած բարդ տեղակայման, բոլորը հատվել են, պարունակությունը դատարկվել, խոռոչների մեջ ձևավորված խտրոցները նույնպես հեռացվել են: Ձևավորվել է մեկ ամբողջական խոռոչ, որի պատերի պիոգեն թաղանթը ամբողջությամբ հեռացվել է` հետագայում նմանատիպ բարդություններից խուսափելու համար։ Կատարվել է խոռոչի լվացում, դրենավորում և սանացիա։ Ողերի մարմինների դեֆեկտը բժիշկների կողմից գնահատվել է մինիմալ և որոշում կայացվել լրացուցիչ տրավմատիզացիայի չենթարկել և աուտոտրանսպլանտանտով ֆիքսացիա չկիրառել։ Հիվանդը հետվիրահատական շրջանում գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա գտնվում է մեր կենտրոնի մասնագետների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ Թոքաբանության ազգայի կենտրոնում իրականացվում է ողնաշարի ոչ տուբերկուլոզային՝ ստատիկայի խանգարման, ողնաշարային ճողվածքների, ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, ողերի մարմինների վերականգնում ալո- և աուտոտրանսպլանտանտների կիրառմամբ։
Կարդալ ավելինՀՀ-ում շաքարային դիաբետով անձանց շրջանում թոքային տուբերկուլոզի հայտնաբերման համար կիրառվող արհեստական բանականության սարքավորման (CAD) միջոցով ախտորոշման շեմքային ճշգրտության գնահատման ծրագրի շրջանակում Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի ղեկավար Նաիրա Խաչատրյանը հանդիպում ունեցան Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրինության հետ: Հանդիպման նպատակն էր նախնական համաձայնության գալ անցկացվելիք հետազոտության համար, որն ուղղված է լինելու շաքարային դիաբետով մարդկանց շրջանում հնարավոր տուբերկուլոզային ինֆեկցիայի վաղ ախտորոշմանը և բուժմանը: ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի մոնիտորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան ներկայացրեց ծրագրի իրականացման մանրամասները, բժշկի կողմից ներառման չափանիշները` էնդոկրինոլոգի սենյակում իրականացվող հետազոտություն, կլինիկական չափումներ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն CAD թվային տենտգեն սարքավորման միջոցով և այլն: Սքրինինգային հետազոտության մասնակցությունն ամբողջովին անվճար է: Եվ տուբերկուլոզի հայտմաբերման դեպքում քաղաքացին կստանա անվճար բուժում: Այս ծրագրից կարող են օգտվել պոլիկլինիկայի կողմից սպասարկվող տարածքի 18 տարեկան և բարձր տարիքի բնակիչներ, ովքեր ունեն առաջին կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետ ախտորոշում, որոնց նշանակվել է հակադիաբետիկ բուժում: Հետազոտության ընթացակարգը մանրմասն ներկայացվեց Արտաշատի ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Աղասի Մահտեսյանին և Արտաշատ ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչ Լուսինե Կարապետյանին: Այս ծրագրով մեկ անգամ ևս ընդգծվում է տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և հիվանդության վաղ փուլում կանխարգելման կարևորությունը:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոն է դիմել 62-ամյա տղամարդ ` գանգատվելով ողնաշարի գոտկային հատվածի ցավերից, ընդհանուր թուլությունից, գիշերային քրտնարտադրությունից, ախորժակի անկումից, քաշի կորուստից, երկարատև 37-37․5 աստիճան ջերմաստիճանի բարձրացումից, զույգ ստորին վերջույթների ցավերից, ֆիզիկական ակտիվության սահմանափակումից։ Տղամարդը բազմիցս ստացել էր ոչ արդյունավետ բուժում այլ բժշկական կենտրոններում։ Իրականացված ՄՌՏ հետազոտություն. անամնեստիկ տվյալների հիման վրա պացիենտը հոսպիտալացվել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք, որտեղ մանրակրկիտ հետազոտություններից հետո որոշվել է կատարել վիրահատական միջամտություն։ Վիրահատությունը կատարվել է ընդհանուր անզգայացմամբ։ Անեսթեզիան ապահովել է Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգ Լիլիթ Սարումյանը: Վիրահատող բժիշկներ` արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը և ավագ բժիշկ-վնասվածքաբան Լևոն Խալաթյանը: Կատարվել է լումբոտոմիա (աջից): Արդյունքում հայտնաբերվել է գոտկային մեծ մկանի հաստության մեջ պարկավորված մեծ չափսերի աբսցես, որը բացազատվել է։ Կատարվել է աբսցեսի պարունակության դատարկում և թարախածին թաղանթի քերում, խոռոչի լվացում, դրենավորում և սանացիա։ Ողերի մարմինների դեֆեկտը գնահատվել է մինիմալ, բժիշկների կողմից որոշվել է հիվանդին լրացուցիչ տրավմատիզացիայի չենթարկել և տրանսպլանտանտով ֆիքսացիա չկիրառել։ Պացիենտը հետվիրահատական շրջանում գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Հիվանդը գտնվում է կենտրոնի մասնագետների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ Թոքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է ողնաշարի ոչ տուբերկուլոզային՝ ստատիկայի խանգարման, ողնաշարային ճողվածքների, ողնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, ողերի մարմինների վերականգնում` ալո- և աուտոտրանսպլանտանտների կիրառմամբ։
Կարդալ ավելինՄարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը` «Այո', կվերացնենք տուբերկուլոզը», ինչը համատեղ ջանքերով նորարար մոտեցումների ներդրում է ՏԲ կանխարգելման և բուժման գործում: Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այսօր Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Տուբերկուլոզը որպես առողջապահական արդի խնդիր» խորագրով կոնֆերանս: Այն գիտակրթական բնույթի էր և մասնակիցներին տալիս էր կրեդիտավորման հնարավորություն: Ֆոտոշարք:
Կարդալ ավելինՏուբերկուլոզով հիվանդների հետ աշխատանքն ունի իր առանձնահատկությունները և դժվարությունները: Նախ և առաջ, առկա են մի շարք բարդություններ աշխատանքի կազմակերպման տեսանկյունից: Թոքաբանության ազգային կենտրոնում հոգեբանի աշխատանքը կազմակերպելու նպատակով առանձնացված են երկու աշխատանքային սենյակներ. խիստ կարևորվում է պացիենտի համար ապահով միջավայրի ստեղծումը, զրույցի կոնֆիդենցիալությունը, սակայն երբեմն, օբյեկտիվ պատճառներից ելնելով, դա հնարավոր չի լինում ապահովել: Օրինակ, պացիենտի առողջական վիճակով պայմանավորված՝ հատկապես արտաթոքային հիվանդների դեպքում, երբ ցուցված է անկողնային ռեժիմ, առհասարակ հնարավոր չի լինում հանդիպումը կազմակերպել հոգեբանի սենյակում, միայնակ՝ առանց այլ անձանց ներկայության և այլն: Այս պարագայում մասնագետից պահանջվում է որոշակի ճկունություն՝ առկա պայմաններում հնարավորինս պրոֆեսիոնալ աշխատելու համար: Հաջորդ դժվարությունն այն է, որ վարակի վերահսկման կանոններից ելնելով՝ հոգեբանն աշխատանքի ընթացքում պետք է կրի բժշկական դիմակ (ռեսպիրատոր) և բժշկական խալաթ: Անդրադառնալով բժշկական խալաթ կրելու հանգամանքին՝ նշեմ, որ տվյալ պարագայում հոգեբանը պացիենտների կողմից կարող է ընկալվել որպես բժիշկ, թեև փորձում ենք հնարավորինս խուսափել նման ընկալումից. խալաթի վրա առկա է՝ «հոգեբան» գրառումը, ինչպես նաև աշխատանքի ընթացքում պարբերաբար անդրադարձ է կատարվում հոգեբանին անունով դիմելու անհրաժեշտության մասին և այլն: Այնուամենայնիվ, բժշկական խալաթը կարող է խոչընդոտել պացիենտի-հոգեբան կոնտակտի հաստատմանը, թերապևտիկ փոխհարաբերությունների արդյունավետ ձևավորմանը և զարգացմանը: Ուստի հոգեբանից առավել շատ ջանք է պահանջվում, աշխատանքի ընթացքում ավելի շատ խոչընդոտներ են անհրաժեշտ լինում հաղթահարել հոգեբանի անձի ճիշտ ընկալման, աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով: Կոնտակտի հաստատմանը խոչընդոտում է նաև բժշկական դիմակի առկայությունը, ինչը որոշակիորեն փոխում է հոգեբանական աշխատանքի բնույթը: Դարձյալ վարակի վերահսկման նկատառումներից ելնելով՝ տուբերկուլոզով հիվանդը ևս հոգեբանի հետ հանդիպման ընթացքում պետք է կրի բժշկական դիմակ: Այս տեսանկյունից ևս հոգեբանի աշխատանքն ունի իր առանձնահատկությունները: Այսպիսով, հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն է ստանում հույզերի մասին խոսելը, քանի որ դիմակը ևս մեկ անգամ խոչընդոտ է հանդիսանում արտահայտված հույզերի դրսևորմանը և դիմացինի կողմից այդ հույզերի ընկալմանը, քանի որ հանդիպման ընթացքում բժշկական դիմակը ծածկում է ամբողջ դեմքը՝ բացի աչքերից: Արդյունքում հոգեբանից պահանջվում է ավելի շատ խոսել իր և այցելուի հույզերի մասին, օրինակ, ասել այցելուին, որ ժպտում է (ինչի կարիքը դիմակի բացակայության դեպքում ընդհանրապես չի առաջանում), կամ զարգացնում է աչքերով հույզերը արտահայտելու կարողությունը: (կեսկատակ-կեսլուրջ 😊) Հիվանդության վարակելիության հանգամանքը ևս որոշակի խոչընդոտ է ստեղծում պացիենտի հետ կոնտակտի հաստատման տեսանկյունից: Երբեմն ՏԲ հաստատված ախտորոշումով անձինք կաշկանդված են լինում հանդիպման ընթացքում, կարծես, բացասական առումով իրենց բացառիկ են համարում, վախենում են շրջապատի՝ այդ թվում հոգեբանի բացասական արձագանքից, վատ վերաբերմունքից, ամաչում են: Զրույցը հիվանդության, դրա փոխանցման ուղիների մասին զգալիորեն մեղմացնում է սկզբնական տագնապը, օգնում է կոնտակտի հաստատմանը: Պատահել է, որ, երբ խիստ արտահայտված է եղել ամոթը հիվանդության հետ կապված, և այցելուի հետ ուսումնասիրել ենք այդ հույզը՝ ինչից է սնվում այն, ինչի մասին է, այցելուի հետ եկել ենք այն եզրահանգման, որ «ամոթ է շնչելը», ինչը մի կողմից զարմանք, մյուս կողմից էլ ժպիտ է առաջացրել այցելուի մոտ, որը տվյալ պարագայում զգալիորեն նվազեցրել է այդ հույզի ինտենսիվությունն այցելուի մոտ: Ի վերջո, որևէ մեկը ապահովագրված չէ, յուրաքանչյուրս կարող ենք հիվանդանալ տուբերկուլոզով՝ քանի դեռ շնչում ենք:) Որպես տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատող հոգեբան՝ երբեմն ունենում եմ միտք, որ հիվանդների համար նախ և առաջ ամոքող է լինում հոգեբանի ներկայությունը, չխուսափելը, հիվանդի անձը, հույզերն արժևորելը՝ իհարկե վարակի վերահսկման նպատակով հնարավորինս պահպանելով հիվանդի հետ հաղորդակցման կանոնները: Երբեմն երբ հանդիպման ընթացքում այցելուն հազում է, սկսում է տագնապած հայացքով նայել դեմքիդ՝ կարծես դարձյալ սպասելով խուսափողական վարք քո կողմից, իսկ երբ արձագանքը լինում է՝ «նորմալ է, հանգիստ կարող եք հազալ», կարծես հիվանդն այդպիսով թույլ է տալիս իրեն լինել, վստահել, չամաչել, իրեն լիարժեք զգալ: Դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների հետ ԹԱԿ ՊՈԱԿ-ում իրականացվող կրթական դասընթացին մասնակցում է նաև վերապատրաստված բուժքույրը: Բուժանձնակազմի հետ հաղորդակցումը ևս ունի որոշակի բարդություններ՝ պատկերացումների, ընկալումների, առաջնահերթությունների տարբերությունների տեսանկյունից: Օրինակ, հանդիպման ընթացքում աչքերի կոնտակտը հավասարապես հիվանդի և նրա ընտանիքի անդամի հետ պահելը, որը կարող է այդքան էլ չկարևորվել տվյալ պահին բուժքրոջ կողմից: Սակայն մեր համատեղ գործունեության ընթացքում աշխատանքը զգալիորեն ներդաշնակ է դառնում, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում մեր գործունեությունը, համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորություն ունի նաև հոգեբան-բժիշկ համագործակցությունը: Քիչ չեն դեպքերը, երբ բուժող բժիշկն է դիմում կոնկրետ պացիենտի հետ աշխատելու նպատակով, կամ իմ կողմից է լինում քննարկումը բուժող բժշկի հետ: Քանի որ, օրինակ, որոշ հիվանդներ ավելի շատ են ունենում կարիքը խոսելու հենց բժշկի հետ իրենց առողջական վիճակին վերաբերող հարցերի շուրջ, որոշ հիվանդներ էլ պարզապես չեն ցանկանում այդ պահին լսել հիվանդության մասին առհասարակ: Հարկ է նշել, որ հոգեբանի մասնագիտական էթիկայի սկզբունքներից է նույն անձի ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների հետ չաշխատելը: Հիվանդանոցում հոգեբանի աշխատանքի կազմակերպման առումով այս դեպքում ևս առկա են որոշակի առանձնահատկություններ: Եթե հիվանդի ընտանիքի անդմաների, հարազատների հետ հանդիպումների նպատակը հիվանդությամբ պայմանավորված հոգեբանական հարցերի, հիվանդի հետ հաղորդակցման առանձնահատկություններին անդրադարձն է, ապա հիվանդի հետ աշխատող հոգեբանը հանդիպում և աշխատում է նաև նրա ընտանիքի անդամների կամ հարազատների հետ: Սակայն, եթե հիվանդի ընտանիքի անդամի հետ աշխատանքի ընթացքում առավել խորքային աշխատանքի անհրաժեշտություն է առաջանում, ապա վերջինիս անհրաժեշտ է ուղղորդել այլ մասնագետի մոտ: Այս սահմանը պահպանելը ևս շատ կարևոր է, ինչն իր հերթին կարող է առաջացնել որոշակի բարդություններ: Այսպիսով, հաշվի առնելով հոգեբանի աշխատանքային միջավայրի առանձնահատկությունները՝ անխուսափելի է մասնագետի մոտ հուզական այրման համախտանիշի առաջացումը: Այստեղ օգնության են գալիս սուպերվիզիաների, բալինտյան խմբերին մասնակցությունը, ինքնախնամքը, որոնք հոգեբանի արդյունավետ աշխատանքային գործունեության ապահովման կարևոր բաղադրիչներն են:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է երկօրյա տեսական և գործնական դասընթաց «Տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշում» թեմայով։ Դասընթացը, որին այսօր մասնակցեցին Երևանի և ՀՀ մի քանի մարզերի ՏԲ լաբորատորիաների մասնագետներ, օգտավետ էր տեսական գիտելիքների ձեռքբերման առումով։ Առհասարակ այս դասընթացը նպատակ ունի ապահովել ՏԲ լաբորանտների, ֆթիզիատրների, վարակաբանների, ընտանեկան բժիշկների, թերապևտների մասնագիտական գործունեությունը։ Դասավանդվող նյութերը հիմնված են միջազգային փորձի, ախտորոշման արդի մեթոդների և ԱՀԿ կողմից մշակված նորմատիվային ակտերի վրա։ Այն կրեդիտավորված է։ Մասնակիցներին ողջունեց ԹԱԿ ՊՈԱԿ Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար Էդուարդ Կաբասակալյանը, անցկացվեց մասնագիտական գիտելիքների ստուգման նախնական թեստ։ ԱՌԼ֊ի բժիշկ-մանրէաբան Նաիրա Պետրոսյանն անդրադարձավ տուբերկուլոզային լաբորատորիաներում կենսաանվտանգությանը, նմուշների հավաքման, պահպանման, փաթեթավորման և տեղափոխման գործընթացին, իսկ Ախտորոշիչ լաբորատորիայի բժիշկ-մանրէաբան Անուշ Դավթյանը՝ մանրադիտմանը։ Լաբորատորիայի մասնագետներին ներկայացվեց տուբերկուլոզի արդի կառավարումը, ՏԲ-ի հայտնաբերման, բուժման և մշտադիտարկման գործող մոտեցումները, խոսվեց մոլեկուլյար գենետիկ հետազոտությունների մասին։ Դասընթացը լինելու է շարունակական։
Կարդալ ավելին19-րդ դարի առաջին կեսերին տուբերկուլոզը (թոքախտ) համարվում էր նրբագեղ և հուզական մարդկանց հիվանդություն, ովքեր տարված են գիտության կամ ստեղծագործական կրքով, ունակ են խորապես զգալ իրական և երևակայական իրադարձությունները. տուբերկուլոզը վերածվել էր ռոմանտիկ ախտորոշման: Մին՝ «դողդոջ է, գույն չունի» Մյուսն ալ ըսավ - «Կը մեռնի»։ Այս խոսքերը խոցեցին տաղանդաշատ, թոքախտավոր պատանի Պետրոս Դուրյանի սիրտը, ով իր ստեղգծագործությունը բերել էր բեմադրման ներկայացնելու: 19-րդ դարի սկզբին բժիշկները, ուսումնասիրելով տուբերկուլոզի պատճառներն ու զարգացումը, սկսեցին վարակի բուժման առաջին փորձերը կատարել։ Ցավոք, այդ համարձակ նախաձեռնողներին դաժան փորձություններ բաժին հասան: Այսպես, 1822 թվականին անգլիացի Ջեյմս Կարսոնը փորձեց բուժել օդի արհեստական ներմղմամբ հիվանդի թոքամզի խոռոչ, սակայն դրա ձախողմանը հետևող քննադատությունները ստիպեցին այդ մասին մոռանալ, համենայն դեպս, հետագա 60 տարվա ընթացքում: 1890-ականների սկզբին Կոխին հաջողվեց ստանալ տուբերկուլին՝ տուբերկուլոզային կուլտուրաների մզվածք, որը նա ներկայացրեց գիտական հանրությանը որպես տուբերկուլոզի հայտնաբերման և բուժման արդյունավետ միջոց։ Սկզբում որոշակի հաջողությունները միայն ուրախություն բերեցին, բայց դիտվեցին նաև հիվանդության սրացման, մինչև իսկ մահվան դեպքեր, որոնք զայրույթի պոռթկում առաջ բերեցին՝ անտեսելով հանճարեղ գիտնականի նախորդ վաստակը: 1905 թվականին, երբ բացասական հույզերի հուժկու ալիքը տեղի տվեց, տուբերկուլոզի հարուցչի բացահայտման գյուտից ավելի քան 20 տարի անց գիտնականին շնորհվեց ֆիզիոլոգիայի (բժշկության) Նոբելյան մրցանակ: Առաջին հակամանրէային հակաբիոտիկ streptomycin-ի գյուտի (1943 թ.) հեղինակը նույնպես ուղեգորգերով չի քայլել. մանրէաբան Զելման Վաքսմանին էլ հրեական ծագումն է խոչընդոտ հանդիսացել՝ կրթությունը ծննդավայրում շարունակելու և, հետևապես, 1952 թ. ամերիկացու փոխարեն որպես Ռուսաստանի քաղաքացի Նոբելյան մրցանակի արժանանալու համար։ Թեև կային դեղորայքային արձանագրություններ՝ ուղղված էին տուբերկուլոզի ախտանիշները մեղմելուն, սակայն ոմանք կողմնակից էին կտրուկ ու սահմռկեցուցիչ միջամտությունների: Այսպես, Ռուսաստանում տուբերկուլոզային լիմֆադենիտի խուղակային ձևերը բուժվել են այրման միջոցով: Մահացողների տառապանքը մեղմելու համար բանկաներ, սնդիկի պատրաստուկներ և կապարի շաքար էին նշանակվում. ինչը հիվանդին տանում էր մյուս աշխարհ ավելի վաղ, քան կհասցներ թունավորվել: Դեռևս անտիկ բժշկագիտության դասականները (Գալեն) խորհուրդ էին տալիս տուբերկուլոզը բուժել մաքուր օդում զբոսանքներով, կաթով և ծովային ճանապարհորդություններով, ինչը հնարավոր էր մեկտեղել առողջարաններում, որոնց բացելու անհրաժեշտությունը դարձավ ժամանակի հրամայական պահանջ: Եվրոպայում առաջին տուբերկուլոզի առողջարանը բացվել է Պրուսական Սիլեզիայի Հերբերսդորֆ գյուղում 1854 թվականին: Մինչդեռ գավառական և զեմստվոյական հիվանդանոցներում «հատուկ հիվանդների» համար ստեղծված բաժանմունքներում տրամադրվոող նվազագույն խնամքն անբավարար էր, որտեղ, փաստորեն, հիվանդները «գերեզմանի ճանապարհին վազանցում էին միմյանց»: Հայաստանում առաջին տուբերկուլոզային առողջարանը 1912-ին բացվեց Դիլիջանում (12 հիվանդի համար, որը 2 տարի անց դադարեց գործել, ապա Գ․ Սաղյանի հետևողական ջանքերով կրկին կյանքի կոչվեց 1923-ին), իսկ 1928-ին՝ նաև Երևանում: …Այդ ամենն անցյալում է: Այժմ գործող Թոքաբանության ազգային կենտրոնը` հագեցած բժշկագիտության ժամանակակից սարքավորումներով, պատրաստ է տուբերկուլոզով հիվանդներին անվճար, որակյալ մասնագիտական օգնություն ցույց տալ, իսկ թոքային զանազան ախտահարումներով մեր կենտրոն դիմած բուժառուներին, տարբերակիչ ախտորոշում անցկացնելուց հետո, լիարժեք բուժել թոքաբանության բաժանմունքում: Եղեք տեղեկացված, դիմեք մեզ հիվանդության վաղ փուլում, ինչը ճիշտ ախտորոշման և լիարժեք ապաքինման գրավականն է:
Կարդալ ավելինՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև կնքված հուշագրի շրջանակում այսօր` մարտի 11֊ին, անցկացվեց «Ոսկրահոդային տուբերկուլոզ» թեմային նվիրված կրեդիտավորված դասընթաց։ Անվճար դասընթացը նախատեսված էր վնասվածքաբանների, թոքաբանների, ռևմատոլոգների, ռադիոլոգների և նյարդաբանների համար: Ներկաներին ողջունեց ԱԱԻ-ի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ Նորայր Զաքարյանը: Զեկույցներով հանդես եկան Թոքաբանության ազգային կենտրոնի մեր մասնագետները։ Նախ խոսեցին տուբերկուլոզ հիվանդության, վիճակագրական տվյալների, կանխարգելիչ միջոցառումների և բուժման ընթացքի մասին, ապա անդրադարձան տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշման, նմուշառման, տեղափոխման պատշաճ պայմանների և լաբորատոր արդի մեթոդներին հարցին ։ Թոքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Պողոսյանի և վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժշիկ֊վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի կողմից հանդիպման մասնակիցներին համապարփակ ներկայացվեց արտաթոքային տուբերկուլոզի և մասնավորապես ոսկրահոդային տուբերկուլոզի մասին զեկույցներ։ Նպատակն այն է, որ ոլորտի մասնագետները անմասն չմնան ոսկրահոդային տուբերկուլոզի հիմնահարցերից, ախտորոշման խնդիրներից և համագործակցեն Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետների հետ։ Նպատակը մեկն է` տուբերկուլոզի վաղ հայտնաբերում, բուժում կամ տուբերկուլոզ հիվանդության հերքում։ Դասընթացին ներկա է եղել կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը։ Հանդիպումն ընթացել է ակտիվ քննարկումների, հարցուպատասխանի մթնոլորտում:
Կարդալ ավելինՏուբերկուլո՞զ, թե՞ սուր շնչառական վարակ Տուբերկուլոզը բազմապատճառ (պոլիէթիոլոգիկ) հիվանդություն է` բազմազան աղբյուրներով, փոխանցման գործոններով և ուղիներով: Փոխացման հիմնական եղանակը օդակաթիլայինն է, սակայն հնարավոր է վարակվել նաև սննդային (հիվանդ կենդանուց ստացված և մշակման չենթարկված կաթնամթերք օգտագործելով), ինչպես նաև ներարգանդային (հիվանդ մորից պտղին) և կոնտակտային (վնասված մաշկով) ուղիներով: Սուր շնչառական վիրուսային վարակը շնչառական hամակարգի կլինիկական և ձևաբանորեն նման սուր բորբոքային հիվանդությունների մի խումբ է, որի պատճառական գործոնները սովորաբար շնչառական վիրուսներն են։ Հանդիսանում է աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբ: Որո՞նք են հարուցիչները ՍՇՎ կարող են հարուցել հետևյալ վիրուսները՝ A և B տիպի գրիպի, պարագրիպի վիրուսներ, ռինովիրուս, կորոնավիրուս, SARS-CoV-2, ադենովիրուս, ռեսպիրատոր-սինցիտիալ (RS-վիրուս) և մարդու մետապնևմավիրուսներ, հնարավոր է նաև, որ ՍՇՎ-ն ունենա միկոպլազմային կամ մանրէային ծագում, ինչպես նաև համակցված էթիոլոգիա՝ պայմանավորված մի քանի հարուցիչներով: Տուբերկուլոզի հարուցիչը միկոբակտերիան է: 2015թ. տվյալներով հայտնի է միկոբակտերիաների 190 տեսակ, որոնք հարուցում են տուբերկուլոզին նման, բայց այլ ախտահարումներ` միկոբակտերիոզներ: Բազմաթիվ միկոբակտերիաներից մարդու համար ախտածին են միայն 3 տեսակը՝ մարդկային, եզան և աֆրիկական: Ովքե՞ր են հիվանդանում Անկախ տարիքից, բոլորը կարող են հիվանդանալ ՍՇՎ-ով: Սովորաբար ՍՇՎ-ն և գրիպը ունենում են ոչ ծանր, առանց բարդությունների ընթացք և մարդկանց մեծ մասն ապաքինվում է առանց էական բուժում ընդունելու: Տուբերկուլոզով հիմնականում հիվանդանում են երիտասարդ և միջին տարիքի տղամարդիկ: Որո՞նք են ախտանիշները ՍՇՎ-ի և գրիպի գաղտնի շրջանը, որպես կանոն, չի գերազանցում 3 օրը: ՍՇՎ-ի սկիզբը սովորաբար աստիճանական է, բարձր ջերմություն և թուլություն հազվադեպ են լինում: Գրիպը սկսվում է կտրուկ և բնութագրվում է այնպիսի ախտանշանների սուր զարգացմամբ, ինչպիսիք են մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, սովորաբար չոր հազը, գլխացավը, մկանների և հոդերի ցավը, արտահայտված տկարությունը, վատ ինքնազգացողությունը, հնարավոր է կոկորդի ցավ և հարբուխ, հիվանդությունը տևում է 2-ից 7 օր: Հիմնականում ակտիվ տուբերկուլոզը ձևավորվում է առաջնային վարակից ամիսներ կամ տարիներ անց` առանց կլինիկական նշանների, բայց ակտիվ տուբերկուլոզի դեպքերի կեսն ի հայտ է գալիս վարակվելուց մեկ տարի հետո: Տուբերկուլոզի ախտանիշները բաժանվում են 3 խմբի. • ընդհանուր ախտանիշներ • կրծքային ախտանիշներ • բարդություններ Ընդհանուր ախտանիշները դրսևորվում են զանազան գանգատներով, որոնք պայմանավորված են օրգանիզմի ընդհանուր թունավորմամբ (ինտոքսիկացիայով): Դրանք են վատ ախորժակը, օրգանիզմի ընդհանուր թուլությունը, տկարությունը, առատ քրտնարտադրությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, նիհարումը, աշխատունակության կորուստը, դյուրագրգիռ վիճակը: Այս խմբի ախտանիշները, որոնք ընդհանուր են վարակիչ հիվանդությունների դեպքում, ավելի հաճախ հանդիպում են երեխաների, քան չափահասների շրջանում: Կրծքային ախտանիշներն են հազը, խորխարտադրությունը, կրծքավանդակի ցավերը: Դրանք գերակշռում են մեծահասակների շրջանում: Բարդությունները նորանոր գանգատներ են ավելացնում՝ շնչարգելություն, արյունախխում, մարմնի այտուցվածություն: Արտաթոքային տուբերկուլոզը դրսևորվում է ընդհանուր ախտանիշներով, ինչպես նաև տեղային ախտահարման այս կամ այն ձևով: Բուժում և կանխարգելում Գրիպով հիվանդ մարդկանց մեծ մասը մեկ շաբաթվա ընթացքում ապաքինվում է առանց որևէ բժշկական հատուկ միջամտության: Գրիպի ծանր դեպքերը պետք է բուժել հակավիրուսային դեղամիջոցներով` բժիշկների հսկողությամբ, գրիպը հակաբիոտիկներով չի բուժվում: Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Տուբերկուլոզը բուժվում է հակատուբերկուլոզային դեղորայքով՝ ֆթիզիատրի հսկողությամբ, որը իրականացվում է Թոքաբանության ազգային կենտրոնում և պոլիկլինիկաների տուբ. կաբինետներում: ՏԲ հիվանդության վաղ փուլում հիվանդի ախտորոշումը և արդյունավետ բուժման սկիզբը, նախքան այլ մարդկանց վարակելը, համարվում է ՏԲ-ի դեմ կանխարգելման ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը, արդյունավետ բուժումը կարող է նվազեցնել կամ դադարեցնել վարակիչ պացիենտների կողմից հիվանդության փոխանցումը: Տուբերկուլոզի կանխարգելման գործում առանձին հատուկ դեր ունի պատվաստումը, որը արդյունավետ է հատկապես կորեկանման տուբերկուլոզը և տուբերկուլոզային մենինգիտը կանխելու տեսակետից: • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ • մի՛ ծխեք • խուսափե´ք հիվանդների հետ շփումից • մի´օգտագործեք հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման • հագնվե´ք եղանակին համահունչ • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ • սնվե՛ք առողջ, զբաղվե՛ք սպորտով • հաճախակի օդափոխեք փակ տարածքները • հետևե´ք անձնական հիգիենային • գանգատների դեպքում դիմել տեղամասային բժշկին • կրեք դիմակ և մի՛ ամաչեք հիվանդ լինելուց • և ամենակարևորը Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ
Կարդալ ավելինԱրտաթոքային տուբերկուլոզ Գոյություն ունի ՏԲ-ի կլինիկական մանիֆեստացիայի 2 ձև՝ թոքային ՏԲ (ԹՏԲ) և արտաթոքային ՏԲ (ԱԹՏԲ): ԱԹՏԲ է համարվում տուբերկուլոզի տեղակայումը ցանկացած օրգանում, բացի թոքերից (պլևրա, ավշային հանգույցներ, որովայն, միզասեռական համակարգ, մաշկ, ոսկրահոդային համակարգ, գլխուղեղի թաղանթներ և այլն): Բոլոր ՏԲ դեպքերի մոտ 20%-ը արտաթոքային ձևերն են: ԱԹՏԲ դեպքերը համարվում են դժվար ախտորոշվող, իսկ երբեմն նաև բաց թողնվող դեպքեր, որը ավելի ակտուալ է դարձնում վերջիններիս մասին առկա ինֆորմացիայի բացը լրացնելու հարցը: Արտաթոքային տուբերկուլոզով մարդիկ վարակվում են ԹՏԲ մանրէազատող հիվանդ մարդկանց հետ շփման արդյունքում, օդակաթիլային փոխանցման եղանակով: Թիրախ օրգանի ախտահարումը կատարվում է հիմնականում արյան մեջ տուբերկուլոզային միկոբակտերիայի սերմնացրման հետևանքով: Կարող են նաև վարակվել ավշային համակարգի միջոցով կամ հարևան ախտահարված օրգանից: Տուբերկուլոզի հարուցիչով վարակվածների միայն 10%-ի մոտ է զարգանում հիվանդություն: Հիմնական ռիսկի գործոններ են հանդիսանում շաքարային դիաբետը, երկարատև հորմոնալ թերապիան, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և այլ գործոններ և հիվանդություններ, որոնք բերում են օրգանիզմի իմունիտետի անկման: ՈՍԿՐԱՀՈԴԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ԱԹՏԲ դեպքերի մոտ 20%-ը տեղակայվում է ոսկրահոդային համակարգում, որից 50-60%-ը տեղակայվում է ողնաշարում, մնացած դեպքերը հիմնականում ոսկրերի հարհոդային հատվածներում, առավել հաճախ կոնքազդրային հոդը և ծնկահոդը կազմող ոսկրերում: Ողնաշարի տուբերկուլոզ (Pott-ի հիվանդություն) Հիվանդները գանգատվում են ողնաշարի ցավից, գիշերային քրտնարտադրությունից, քաշի անկումից, ենթատենդային (մինչև 37․50) ջերմությունից, կախված տեղակայումից բարձիթողի դեպքերում կարող են զարգանալ նաև լուրջ նյարդաբանական բարդություններ, պարեզներ (զգայունության և շարժունակության մասնակի կորուստ), պլեգիաներ (զգայունության և շարժունակության մասնակի լրիվ կորուստ), կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներ (ակամա միզարձակման, կղազատման էպիզոդներ): Ողերի մարմինների, միջողային սկավառակների քայքայումները, հարակից փափուկ հյուսվածքների կամ մկանների «հոսող» թարախակույտերի առկայությունը, ինչպես նաև նյարդաբանական շեղումների առկայությունը սովորաբար վկայում են պրոցեսի սպեցիֆիկ բնույթի մասին: Պետք է տարբերակիչ ախտորոշում անցկացնել այլ բնույթի բորբոքային հիվանդությունների, ուռուցքների, դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների, պարազիտար և այլ ախտահարումների հետ: Բուժառուի առաջնային զննման ժամանակ ախտահարված ողերի փուշելունների վրա բախումը ցավոտ է, ախտահարված հատվածի հարողնաշարային մկանները կարկամած են (ձգված, լարված), կարող են լինել ողնաշարի ֆիզիոլոգիական ծռումների վիզուալ փոփոխություններ: Շատ կարևոր է բուժառուի առաջնակի գանգատների առկայության դեպքում դիմել մեր կենտրոնի համապատասխան մասնագետներին՝ պրոցեսի շուտ հայտնաբերման և հետևաբար հետագա վերը նկարագրված բարդություններից խուսափելու համար։ Մեր կենտրոնում կատարվում է արտաթոքային տուբերկուլոզի ախտորոշման և կոնսերվատիվ և վիրահատական բուժման լայնածավալ և պրոֆեսիոնալ մոտեցում։ Նյութը ներկայացրեց վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի անձնակազմն այսօր գնահատանքով և երախտիքի խոսքով վաստակած հանգստի ճանապարհեց բուժանձնակազմի աշխատակիցների: Նրանք երեք տասնամյակ և ավելի բարեխղճորեն և նվիրաբար աշխատել են ի նպաստ մեր կենտրոնի և մեր պացիենտների ապաքինման: Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը պատվոգրեր հանձնելիս կիսվեց իր դրական տպավորություններով, կարևորեց աշխատակիցների ներդրումը թե' թիմային աշխատանքում և թե' բուժսպասարկման պատշաճ իրականացման հարցում`մաղթելով խաղաղ օրեր:
Կարդալ ավելինԲրոնխիալ ասթման քրոնիկ հիվանդություն է, որն ունենում է սրացման և նահանջի էպիզոդներ։ Դրանց տևողությունն ու պարբերականությունն անհատական են՝ կախված ինչպես օրգանիզմի յուրահատկությունից, այնպես էլ՝ արտաքին գործոններից։ Արդի բժշկությունը թույլ է տալիս դեղորայքով և առողջ կենսակերպով վերահսկել հիվանդությունը՝ հնարավորինս երկար այն պահելով նահանջի մեջ։ Սրացման պատճաները կարող են լինել բազմազան․ դրանք սովորաբար անհատական են յուրաքանչյուր մարդու համար, բայց ամենից հաճախ պատճառները տարբեր ալերգիկ գործոններն են, շնչուղիների վարակները, աղտոտված օդը, սթրեսը։ Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է բրոնխիալ ասթմա, ապա հարկավոր է խստորեն հետևել ձեզ հսկող թոքաբանի ցուցումներին, պարտաճանաչ ընդունել դեղորայքները՝ ըստ բժշկի նշանակման։ Ցանկացած նոր գանգատի ի հայտ գալու, կամ նախկինում առկա գանգատի սրացման դեպքում անհրաժեշտ է դիմել Ձեզ հսկող թոքաբանին՝ հնարավոր բարդությունները ժամանակին կանխելու նպատակով։ Եթե Ձեզ մոտ դիտվում են ստորև նշված երևույթները, ապա հարկավոր է դիմել թոքաբանի և հետազոտվել, այդ թվում՝ բրոնխիալ ասթմայի կապակցությամբ․ ✔️սուլոց հիշեցնող հազ, որը հաճախ ուղեկցվում է մածուցիկ խորխի խիստ դժվարացած դուրսբերմամբ ✔️գիշերային ժամերին առաջացող նոպայաձև /հաճախ սուլոցանման/ հազ ✔️մրսածության, որևէ շնչառական վարակի, ալերգենի հետ շփման դեպքում արագ զարգացող հազ ✔️ նոպայաձև հազի արդյունքում խեղդվելու զգացում, արտաշնչման դժվարացում Մարդու մոտ բրոնխիալ ասթմայի զարգացման ռիսկի գործոններից են․ ✔️որոշ վիրուսային վարակներ ✔️օդի աղտոտվածություն ✔️ծխախոտի ծուխ ✔️ժառանգականություն ✔️սթրես Հիվանդության սրացման կանխման համար կարևոր է․ ✔️ըստ բժշկի ցուցման կիրառել համապատասխան դեղորայքներ ✔️ պահել ճիշտ սննդակարգ ✔️ադեկվատ ֆիզիկական մարզումներ /բժշկի հետ քննարկումից հետո՝ կախված հիվանդության փուլից/ ✔️հնարավորինս խուսափել մրսելուց, շնչառական վարակներից ❗️Մեր կենտրոնը մատուցում է թոքաբանական տարբեր ծառայություններ, այդ թվում նաև բուժում բրոնխիալ ասթման։ Հասցե` Կոտայքի մարզ, ք. Աբովյան Հեռ.` (0222) 2֊02֊22 Աշխ. ժամեր` 09։30֊16։00 (երկուշաբթի֊ուրբաթ)
Կարդալ ավելինՓետրվարի 17-ին Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ կլոր սեղան ձևաչափով քննարկում` ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, «Սպիտակ երիցուկ» ՀԿ-ի և Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր միջոլորտային գերատեսչությունների գործընկերների և տուբերկուլոզի հակազդման ճանապարհին կենտրոնի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ամփոփել 2022 թվականին իրականացված աշխատանքները և առաջարկությունների հիման պլանավորել այս տարվա անելիքները: Տուբերկուլոզի ազգային ծրագրի մասնագետների կողմից ներկայացվեց ՀՀ֊ում 2022 թվականին տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի հիմնական ցուցանիշները, տուբերկուլոզային կաբինետների բժիշկների հետ տարվող միջոցառումները, թիրախային խմբերի հետ իրականացվող աշխատանքները։ Եղան առաջարկություններ համատեղ իրականացվող միջոցառումների առնչությամբ.մասնավորապես Թոքաբանության ազգային կենտրոնին պատկանող արհեստական բանականությամբ օժտված ռենտգեն սարքը կտրվի նաև ՀՀ ԱՆ կախվածությունների ազգային կենտրոնին և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին սքրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։ Համատեղ պլանավորված ծրագրերն ուղղաված են հիվանդության վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը։
Կարդալ ավելինՄիզասեռական համակարգի տուբերկուլոզ Միզասեռական համակարգի տուբերկուլոզը արտաթոքային տուբերկուլոզի տարատեսակ է: Այն կարող է առաջանալ թոքերի տարած տուբերկուլոզից 10-28 տարի անց, սակայն երբեմն այդ հիվանդների մոտ թոքերում տուբերկուլոզային ախտահարում կարող է չհայտնաբերվել։ Ինֆեկցիան օրգանիզմ է թափանցում օդակաթիլային ճանապարհով: Դրսևորվում է, երբ իմունիտետը ընկնում է, որը կարող է լինել վիրահատությունների, սթրեսների, հղիության, ծննդաբերության և այլ դեպքերում: Այն արյան միջոցով կարող է տարածվել ամբողջ օրգանիզմով՝ փնտրելով թույլ օրգանները և առաջացնել հիվանդություն: Երիկամների և միզուղիների տուբերկուլոզը ողջ օրգանիզմի տուբերկուկլոզի մասնավոր տեղակայումն է: Վարակը այնտեղ է թափանցում արյան և ավշի միջոցով: Երկու երիկամները վարակվում են միաժամանակ, սակայն հիվանդությունը զարգանում է անհամաչափ, ուստի ախտահարումը թվում է միակողմանի: Սկզբում ախտաբանական փոփոխությունները տեղակայվում են երիկամների կեղևում: Հետագայում տուբերկուլոզային թմբիկները տարածվում են երիկամների միջուկում, պտկիկների շրջանում: Բորբոքման խորացման դեպքում պտկիկները ենթարկվում են խոցոտման, ապա լոռանման կազմափոխման ենթարկված հյուսվածքը հոսում է դեպի սկահակները, իսկ պտկիկների տեղում գոյանում է խոռոչ: Աստիճանաբար բորբոքումը տարածվում է սկահակների, միզածորանի և միզապարկի վրա: Միզուղիների տուբերկուլոզի ժամանակ առաջանում են գանգատներ՝ ցավոտ հաճախամիզություն, մեզի գույնի փոփոխություն (մուգ գույն, արյունամիզություն) և ինտոքսիկացիայի նշաններ՝ ընդհանուր թուլություն, վատ ախորժակ, շուտ հոգնածություն, քրտնարտադրություն: Այս ինտոքսիկացիայի նշանները կարող են ի հայտ գալ մինչ միզուղիների գանգատները, որոնց վրա հիվանդները սկզբում ուշադրություն չեն դարձնում: Երբ առաջանում են գանգատներ միզուղիների կողմից դիմում են բժշկի: Հետազոտություններից հետո սկսում են բուժել որպես պիելոնեֆրիտ, սուր ցիստիտ, միզաքարային հիվանդություն: Բուժում են տարբեր անտիբիոտիկներով, ցանկալի արդյունք ստանալու համար երբեմն բուժում են մի քանի կուրսով, որոնք տալիս են ժամանակավոր արդյունք կամ ընդհանրապես անարդյունավետ է լինում: Հիվանդի մոտ գանգատները շարունակվում են՝ հաճախամիզությունը, որը դառնում է անտանելի ամեն 10-15 րոպեն մեկ անգամ, ցավերը սաստկանում են, նկատվում է մեզի գույնի փոփոխություն մուգ գույն, արյունամիզություն: Կասկածվում է միզուղիների տուբերկուլոզ և ախտորոշումը ճշտելու համար ուղեգրվում է համապատասխան կլինիկա հետազոտման համար: Տուբերկուլոզի ախտորոշմանը օգնում է՝ ՈՒՁՀ-ն, մեզի ընդհանուր վերլուծությունը, մեզի բակտերիոլոգիական քննությունը, ցիստոսկոպիան, որովայնի կոնտրաստ ՀՇ-ն, ախտաբանահիստոլոգիական հետաղոտությունը, մեզում ՏՄԲ-ի հայտնաբերումը: Ախտահարվում են նաև կանացի և տղամարդկանց սեռական օրգաններ: Կանանց մոտ առավել հաճախ տուժում են արգանդի հավելումները, արգանդի լորձաթաղանթը, որը կանացի անպտղության պատճառներից մեկն է հանդիսանում: Ախտորոշումը հիմնականում դրվում է մենստրուալ արյան մեջ կամ արգանդի խոռոչի քերուկի մեջ ՏՄԲ-ի հայտնաբերումով կամ ախտաբանահիստոլոգիայի պատասխանով: Տղամարդկանց սեռական օրգաններից առավել տուժում են ամորձին և մակամորձին, որը կարող է հանդիսանալ տղամարդկանց անպտղության պատճառ: Ախտորոշումը հիմնականում դրվում է ախտաբանահիստոլոգիայի հիման վրա: Երբ հիվանդների մոտ երկար ժամանակ հղիություն չի լինում, երեխա ունենալու համար դիմում են արտարգանդային արհեստական բեղմնավորման: Շատ կարևոր է արտաարգանդային արհեստական բեղմնավորումից առաջ հետազոտել պացիենտին տուբերկուլոզի կապակցությամբ, որովհետև եթե պացիենտի մոտ անպտղության պատճառը տուբերկուլոզային հիվանդությունն է, կիրառելիք բուժումը կարող է բերել տուբերկուլոզային ինֆեկցիայի ակտիվացմանը: Եթե պացիենտի մոտ եղել է սեռական օրգանների տուբերկուլոզ, արհեստական բեղնավորումը պետք է կազմակերպել հակատուբերկուլոզային բուժումն ավարտելուց 1-1.5 տարի անց, անհրաժեշտ է հետազոտվել և համոզվել որ պացիենտի մոտ տուբերկուլոզային հիվանդության ակտիվացում չկա: Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է սպեցիֆիկ կլինիկաներում, հետագայում հսկվում են տուբ. կաբինետների կողմից: Տուբերկուլոզը բուժվում է և թերապևտիկ և վիրաբուժական եղանակով: Տուբերկուլոզային հիվանդությունը անվճար հիմունքներով բուժելի հիվանդություն է:
Կարդալ ավելինՄԵՆԻՆԳԻՏ Մենինգիտը գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների թարախային կամ շճային բորբոքումն է, որն առաջանում է բակտերիաների, վիրուսների, և այլ պատճառների ազդեցության հետևանքով: Կարող է դրսևորվել որպես ինքնուրույն հիվանդություն կամ որպես՝ մեկ այլ պրոցեսի հետևանքով առաջացած բարդություն: Մենինգիտի ժամանակ հաճախ հանդիպող ախտանիշներն են՝ 1. գլխացավը (<<հիդրոցեֆալ ճիչ>>), որն առաջանում է տոքսինի ազդեցությունից, ներգանգային ճնշման արդյունքում, ուղեղաթաղանթների գրգռման արդյունքում, 2. ծավալուն շատրվանանման փսխում (<<ուղեղային փսխում>>), 3. պարանոցի մկանների կարկամությունը, որը միաժամանակ դիտվում է տենդի հետ, 4. լույսի–ֆոտոֆոբիա և ձայնի հանդեպ գիտակցության և զգայնության փոփոխություն, 5. դիտվում են ջղաձգումներ կամ հոգեշարժական գրգռվածություն, որոնք պարբերաբար փոխարինվում են թորշոմածությամբ, գիտակցությամբ, խանգարումներ զառանցանքի և ցնորքների տեսքով: Երբեմն, հատկապես երեխաների մոտ, կարող են դիտվել միայն ոչ սպեցիֆիկ ախտանիշներ, ինչպես օրինակ՝ գրգռվածությունը և քնկոտությունը: Հիվանդության ժամանակ ի հայտ եկող ցանավորումը կարող է վկայել հիվանդության առաջացման հավանական պատճառի մասին, օրինակ՝ մենինգոկոկերի կողմից հարուցված մենինգիտի ժամանակ դիտվում են բնորոշ մաշկային բծեր: Մենինգիտի առաջնային կամ չտարբերակված ախտորոշումը դրվում է համախտանիշների տրիադայի հիման վրա: Դրանք են՝ 1. Մենինգեալ ախտանշահամալիր, 2. ՈՒղեղ-ողնուղեղային հեղուկի փոփոխությունների համախտանիշ, 3. Ինտոքսիկացիոն համախտանիշ։ Տարբերում ենք մենինգիտի մի քանի տեսակ՝ 1. վիրուսային (կարմրուկի, գրիպի, խոզուկի, այլ վարակային վիրուսային հիվանդությունների ժամանակ), 2. թարախային (առաջնային, երկրորդային) 3. տոքսիկ։ Պալարախտային կամ տուբերկուլոզային մենինգիտ-ուղեղի փափուկ թաղանթների՝ նրբենու և ոստայնենու բորբոքային ախտահարումն է Կոխի ցուպիկներով: Վարակը թափանցում է ուղեղաթաղանթներ հեմատոգեն կամ լիմֆոգեն ճանապարհով: Սկսվում է աստիճանաբար, կարող է տևել 2-3 շաբաթ: Արտահայտվում է սուբֆեբրիլ ջերմությամբ( 37․0-37.50,) նկատվում են մենինգեալ սիմպտոմատիկա։ Բազալ մենինգիտի ժամանակ պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել հետևյալ գանգուղեղային նյարդերը՝ տեսողական, ակնաշարժ, ճախարակաձև, զատող, դիմային, անդաստակախխունջային: Որպես բարդություն դրսևորելով` աչքի կողմնային ուղիղ մկանի պարալիչ, շլություն, պանօֆթալմիտ, կուրություն, մասնակի կամ լրիվ խլացում։ Մենինգիտի այս տեսակի դեպքում տեղի է ունենում թաղանթների, գլխավորապես ուղեղի հիմի տուբերկուլոզային հանգուցիկներով համալրում: Սուբարախնոիդեայում կուտակվում է էքսուդատ: Լիկվորի քանակը շատանում է: Գոտկային պունկցիան արվում է և բուժական, (իջեցնլու ներգանգային ճնշումը) և դիագնոստիկ նպատակներով: Գոտկային պունկցիայի ժամանակ լիկվորը զուլալ է և հոսում է շիթով: Լաբորատոր հետազոտությունների ժամանակ հայտնաբերվում են գլյուկոզի քանակի նվազում` 0.825- 1.650 մմոլ/լ, քլորիդների քանակի նվազում, դիտվում է լեյկոպենիա կամ աննշան լեյկոցիտոզ՝ լեյկոցիտային բանաձևի ձախ թեքումով և լիմֆոպենիայով: Եթե ողնուղեղային հեղուկը սրվակի մեջ պահենք 12-24 ժամ, ապա նրանում առաջանում է բարակ ֆրբրինային սարդոստայնային թաղանթ: Լիկվորում հայտնաբերվում են Genxpert/ RIF-ով, մանրադիտումով ՏՄԲ: Կարող են հայտնաբերվել հետքեր, որոնք արտաթոքային տուբերկուլոզի համար նույնպես համարվում են դրական արդյունք: Տարբերակիչ ախտորոշում Մենինգիտի տարբերակիչ ախտորոշումը մինչհոսպիտալային էտապում: Կլինիկական ձև Տիպիկ գանգատներ Բնորոշ սկիզբ Մենինգեալ ախտանիշների արտահայտվածություն Ընդհանուր վարակային ախտանիշներ Գիտակցության փոփոխություններ Թարախային (մենինգոկոկային, պնևմոկոկային, ստաֆիլո-ստրեպտոկոկային և այլն) մենինգիտներ Արագ հարաճող գլխացավ, սրտխառնոց, սարսուռ, փսխում Սուր. հնարավոր է կարճ նախանշանային փուլ (մի քանի ժամ) Կտրուկ` աճելով առաջին ժամերին և օրերին Ջերմաստիճանի զգալի բարձրացում (39-40օС) սարսուռ, մաշկի գերարյունություն Շշմածություն, սոպոր, կոմա. Երբեմն զառանցանք, ցնորքներ Շճային վիրուսային մենինգիտներ (պարոտիտային, էնտերովիրուսային, սուր լիմֆոցիտար խորիոմենինգիտ և այլն.) Գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, հազվադեպ փսխում Սուր, երբեմն շնչառական ուղիների և ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներից հետո Չափավոր, գերակշռում է ներգանգային հիպերտենզիան Չափավոր տենդ, երբեմն երկփուլ, կարճատև (3-7 օր) Սովորաբար սոմնոլենցիա, հազվադեպ շշմածություն, սոպոր, զառանցանք Տուբերկուլյոզային մենինգիտ Թորշոմածություն, անոռեքսիա, քրտնելիություն, սրտխառնոց, չափավոր գլխացավ Աստիճանական, ասթենիայի ընդհանուր ախտանիշներից, մեծերի մոտ Սկզբում աննշան` աստիճանաբար հարաճելով Սուբֆեբրիլիտետ` ինտտոքսիկացիոն նշանների գերակշռումով գիտակցությունը պահպանված է, խանգարված է ոչ բարենպաստ ընթացքի դեպքում Մենինգիզմը ընդհանուր վարակների և սոմատիկ հիվանդությունների ժամանակ Չափավոր գլխացավ Տարբեր Չափավոր Կախված է հիմնական հիվանդությունից Չկա. Բացառություն են կազմում ծայրահեղ ծանր ձևերը Կեռնիգի ախտանիշ. երբ ծնկան հոդում անհնար է ուղղել հիվանդի` կոնքազդրային հոդում ծալված ոտքը: Ուղղմանը խոչընդոտում է ոչ թե ցավը, այլ ազդրի հետին խմբի մկանների լարվածությունը (տոնիկ թաղանթային ռեֆլեքս): Հանդիսանում է մենինգիտի ամենահաճախ և անընդհատ հանդիպող ախտանիշներից մեկը: Բրուդզինսկու վերին ախտանիշ. եթե կատարվում է հիվանդի գլխի պասիվ առբերում դեպի կրծոսկր մեջքի վրա պառկած վիճակում, ոտքերը ծալվում են ծնկան և կոնքազդրային հոդերում: Բրուդզինսկու միջին ախտանիշ. նույնանման ծալում` գոգանման միակցման վրա ճնշում գործադրելիս: Բրուդզինսկու ստորին ախտանիշ. եթե կատարվում է հիվանդի մեկ ոտքի պասիվ ծալում ծնկան և կոնքազդրային հոդերում, մյուս ոտքը ծալվում է միանգամայն նույնությամբ: Բրուդզինսկու ստորայտային (այտային) ախտանիշ. այտային աղեղի վրա ճնշում գործադրելիս, անուղղակիորեն, այտերի տակ տեղի է ունենում ուսերի և նախաուսերի ծալում (ինքնատիպ դիրքի հետևանքով այս ախտանիշը կոչում են նաև «խաչի» ախտանիշ): Գիյենի ախտանիշ. երբ կատարվում է հիվանդի ազդրի քառագլուխ մկանի միակողմանի ճնշում, ի հայտ է գալիս մյուս ոտքի ոչ կամային ծալում ծնկան և կոնքազդրային հոդերում: Գորդոնի ախտանիշ - երբ ճնշում է գործադրվում ձկնանման մկանի վրա, դիտվում է ոտնաթաթի բութ մատի ռեֆլեկտոր ուղղում (տարածում): Գերմանի ախտանիշ – («պարանոց-ոտնաթաթի բութ մատ» ախտանիշ) - գլխի պասիվ խոնարհման դեպքում դիտվում է ոտնաթաթերի բութ մատերի էքստենզիա, ախտանիշը նկարագրվել է լեհ նյարդաբան Եվֆիմիուս Գերմանի կողմից տուբերկուլյոզային մենինգոէնցեֆալիտի ժամանակ: Լեսաժի «կախման» ախտանիշ: Երկու ձեռքերով բռնում են նորածնի անութափոսերից` մեջքի կողմից ցուցամատերով պահելով գլուխը, և բարձրացնում են, որը բերում է տոտիկների` ոչ կամային բարձրացմանը դեպի որովայն` ծնկան և կոնքազդրային հոդերում դրանց ծալման հաշվին, և այդ դիրքում դրանց երկարատև պահմանը: Առողջ երեխայի մոտ Լեսաժի փորձը կատարելիս տոտիկները ազատ շարժվում են (ծալվում և տարածվում են): Մոնդոնեզիի ախտանիշ – Ակնագնդերի վրա ճնշում գործադրելիս (երբ կոպերը փակ են) կա զգալի ցավոտություն: Բուժում - նշանակվում է հակատուբերկուլոզային դեղորայք: Վաղ շրջանում անհրաժեշտ է կիրառել կորտիկոստերոիդներ, դեհիդրատացիա: Մեծ նշանակությում ունի բուժման առաջին 60 օրը, երբ ախտահարումը ընթանում է ալիքաձև: Բուժումը երկարատև է 12-18 ամիս: Չնայած բուժմանը, տուբերկուլոզային մենինգիտը ծանր ընթացք ունեցող հիվանդություն է, կարող է թողնել նյարդաբանակ անդառնալի դեֆիցիտ, կամ ունենալ լետալ ելք:
Կարդալ ավելին«Հաճախ կարող ենք լսել «Բժիշկը պետք է նաև հոգեբան լինի» արտահայտությունը: Սակայն վերոնշյալ մոտեցումը սխալ է, քանի որ բժիշկ և հոգեբան մասնագիտությունները տարբեր են: «Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող ուղղակի վերահսկվող բուժում» ծրագրի շրջանակներում պացիենտների հետ իրականացվում է սոցալ-հոգեբանական խորհրդատվություն, կարիքի դեպքում՝ անհատական հոգեթերապևտիկ աշխատանք։ Բժիշկը պարտավոր չէ՛ և չպե՛տք է լինի հոգեբան, սակայն պետք է ունենա հոգեբանական որակներ, հաղորդակցման հմտություններ․ հուզական աջակցությունը, ապրումակցումը, հարգալից, ընդունող, վստահելի վերաբերմունքը իրականում մարդկային պարզ որակներ են, որոնք բժշկական էթիկայի մաս են կազմում, իսկ դրանց առկայությունը բերում է պացիենտ-բժիշկ արդյունավետ փոխհարաբերությանը և բուժման բարեհաջող ավարտին»:
Կարդալ ավելինԱյսօր՝ հունվարի 25-ին աշխատանքային հերթական խորհրդակցությունն ամփոփվեց Թոքաբանության ազգային կենտրոնի երկու բազմավաստակ բժիշկների՝ ֆթիզիատր Գայանե Նազարյանի և ֆթիզիատր-վնասվածքաբան Լևոն Խալաթյանի հոբելյանական 70-ամյակի առթիվ շնորհավորանքով։ Մեծ է նրանց ավանդը Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի գործում։ Շնորհավորանքի ջերմ խոսքերով, համատեղ աշխատանքի հուշապատումով հանդես եկան գործընկերները։ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի կողմից երկարամյա անբասիր և վաստակաշատ գործունեության համար շնորհվեց խորհրդանշական հուշամեդալ և պատվոգիր։ Միանալով շնորհավորանքներին՝ բժիշկներին մաղթում ենք քաջառողջություն, երկար տարիների համատեղ աշխատանք։
Կարդալ ավելինԳրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Թոքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները շարունակում են պատվաստվել գրիպի դեմ: ❗️ Եթե դուք չեք պատվաստվել գրիպի դեմ, դիմե'ք ցանկացած պոլիկլինիկա/ամբուլատորիա` անկախ գրանցման վայրից և պատվաստվեք։ ❗️Եթե ունեք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ, անհապաղ դիմե'ք բժշկի։ ❗️Պահպանե'ք հազի ու փռշտալու վարվելակարգը։ ❗️Հետևե'ք անձնական հիգիենային։ ❗️Հաճախակի օդափոխե'ք փակ տարածքները։ ❌️Մի' զբաղվեք ինքնաբուժությամբ։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-կրծքային վիրաբույժ Դավիթ Մխիթարյանն արտերկրում անցել է վերապատրաստում` ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ: Կրծքային վիրաբուժության արդի մոտեցումներին, նոր հմտությունների ձեռքբերմանն էր ուղղված «Պրակտիկ հմտությունների զարգացում, կրծքավանդակի և բրոնխոսկոպիայի, կրծքավանդակի վիրաբուժություն» թեմայով մեկամսյա դասընթացը, որը հաջողությամբ ուսումնառել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ Մխիթարյանը` ի նպաստ մեր պացիենտների: Դասընթացը կազմակերպվել էր Լատվիայի բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի կառավարման ոլորտում ԱՀԿ համագործակցության կենտրոնի, Հետազոտությունների և ուսուցման կենտրոնի, Տուբերկուլոզի և թոքերի հիվանդությունների միջազգային ուսումնական կենտրոնի , «Լատվիայի հասարակությունն ընդդեմ տուբերկուլոզի» միության, Ռիգայի Արևելյան համալսարանի հիվանդանոցի համատեղ ջանքերով:
Կարդալ ավելինԼոս Անջելեսի մանկական հիվանդանոցի կոմից հովանավորվող «Ավետիս» կրթական ծրագրի և Թոքաբանության ազգային կենտրոնի համատեղ ջանքերով նախագծված և ներդրված լաբորատոր ծախսանյութերի պատվիրման, մատակարարման, պահեստավորման գործառույթներ իրականացնող էլեկտրոնային համակարգի նպատակն է բարելավել կենտրոնում նշված գործառույթների կառավարման ոլորտը՝ իրականացնելով կարիքների գնահատում՝ ըստ պիտանելիության ժամկետների և գումարային արժեքների։ Սա Թոքաբանության ազգային կենտրոնում ներդրվող նոր գործիքակազմ է, որն ըստ կենտրոնի գիտակրթական գծով խորհրդատու Ռուզաննա Մովսեսյանի, թույլ է տալու կանխատեսել պատվերները, կատարել անհրաժեշտ քանակի ավտոմատ հաշվարկ՝ հաշվի առնելով պահեստի մնացորդը։ Պիտանելիության մոտեցող կամ վառված ժամկետների դեպքում գործում է արձագանքման համակարգ։ Օրերս կայացած հանդիպման ընթացքում կենտրոնի մասնագետներին ներկայացվեց ներդրման փուլում գտնվող էլեկտրոնային նոր համակարգը։
Կարդալ ավելինՇարունակվում է ԱՀԿ տուբերկուլոզային ծրագրերի գնահատման տարածաշրջանային առաքելության և ազգային շահագրգիռ կողմերի հետ քննարկումներն` այս անգամ կլոր սեղան ձևաչափով: Քննարկման առանցքում խորհրդատուների կողմից տուբերկուլոզի կանխարգելման և սիստեմատիկ սքրինինգային հետազոտության ներկայացումն էր, վարակի և կանխարգելման սքրինինգային հետազոտություններ հիմնահարցը: Մասնակիցների կողմից ներկայացվեց հետազոտության ներկայիս ազգային ալգորիթմների և ՏԲ կանխարգելման ազգային քաղաքականությունը: Քննարկմանը ներկա էին ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի համակարգող թիմը, որպես կլինիկական ուղղությունների ներկայացուցիչներ` ակտիվորեն մասնակցեցին նաև առողջապահության նախարարության խորհրդականները` ուռուցքաբանության, մանկաբուժության, ռևմատոկոգիայի, նեֆրոլոգիայի,հեմոդիալիզի գծով, տուբերկուլոզի հակազդման գործում կենտրոնի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, գործընկերներ` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի ղեկավարությունը հյուրընկալեց Հայաստանում «Կանաչ լույս» տարածաշրջանային կոմիտեի և դեղամիջոցներով ապահովման գլոբալ մեխանիզմի համատեղ տարածաշրջանային առաքելութան համակարգող թիմին: Քննարկվել են երկրում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը, Քովիդ-19 համավարակի ազդեցությունը տուբերկուլոզային ծառայությունների վերահսկման վրա, ռիֆամպիցին-կայուն և բազմադեղակայուն բուժման կազմակերպմանն ու ռազմավարության դրույթները, ՏԲ կոնտակտավոր անձանց հետազոտության և տուբերկուլոզային ակտիվ սքրինինգային հետազոտությունների արդյունքները, գաղտնի ՏԲ վարակի սքրինինգային հետազոտությունն ու կանխարգելիչ բուժման ընթացիկ գործելակարգի իրականացման մեխանիզմները: Անդրարդարձ է կատարվեց Գլոբալ հիմնադրամի առաջարկի շրջանակներում իրականացվող միջամտություններին, մարտահրավերներին և դրանց բարելավման հնարավորություններին: ԱՀԿ հայաստանյա գրասենյակի ղեկավարին և ծրագրի խորհրդատուներին ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից ներկայացվել է ՏԲ ախտորաշման և բուժման մոնիտորինգի ազգային ալգորիթմները, լաբորատոր ցանցը, նմուշի տեղափոխման համակարգը, Գեն/էքսպերտ հետազոտության հասանելիությունը: Հանդիպումն ավարտվել է կլինիկական շրջայցով ՏԲ բուժման բաժանմունքներում: Յուրաքանչյուր բաժանմունքում հոսպիտալացված հիվանդների մեկ կամ երկու դեպք է ուսումնասիրվել, անցկացվել է կարճ հարցազրույցներ ֆթիզիատորների և հիվանդների հետ:
Կարդալ ավելինՏուբերկուլոզով հիվանդների ընտանիքի անդամները հաճախ են հետաքրքրվում, թե ինչպե՞ս պետք է սնվի հիվանդը և ի՞նչ մթերքներ օգտագործի սննդակարգում` արագ ապաքինվելու համար: Տուբերկուլոզն օրգանիզմի համար «ծանր» հիվանդություն է, որի հաղթահարման համար օրգանիզմին անհրաժեշտ է լրացուցիչ էներգիա: Վերջինն, իհարկե, հնարավոր է ապահովել գրագետ կազմված սննդակարգի միջոցով: Հատուկ սննդակարգը բարձրացնում է դիմադրողականությունը, խթանում օրգանիզմում տեղի ունեցող վերականգնողական գործընթացները և կարգավորում առկա նյութափոխանակության խանգարումները: ՏԲ պացիենտի սննդակարգը պետք է հագեցած լինի վիտամիններով, ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով։ Սննդակարգի կարևոր մասը կազմում են մսամթերքը, բանջարեղենը և մրգերը։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ եթե տուբերկուլոզով պացիենտն ունի շաքարային դիաբետ, ապա սննդակարգի մեջ ինչ-որ չափով հարկ կլինի սահմանափակել ածխաջրերի քանակը։ Տուբերկուլոզով պացիենտի սննդակարգում ուշադրություն է դարձվում սննդի կալորիականությանը: Քանի որ հիվանդության ընթացքում գրանցվում է պացիենտի մարմնի զանգվածի կորուստ, ուստի պետք է բարձրացնել սննդի կալորիականությունը նորմայից 10%-ով, իսկ ՄԻԱՎ/ տուբերկուլոզ համավարակի դեպքում ՝ 20-30%-ով: Թոքաբանության ազգային կենտրոնում կարևորվում են պացիենտի նախասիրություններն ու առաջարկները։ Տուբերկուլոզով պացիենտն օրական պետք է ստանա առնվազն 3200 կկալ։ ՏԲ պացիենտը սնվում է օրական 3 անգամ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Սնունդը մատակարարվում է կազմակերպության կողմից՝ պատրաստի վիճակում և տրվում է պացիենտին ստուգումից և փորձառումից հետո (սնունդն անձամբ համտեսում է սննդաբանը և հերթապահող բժիշկը)։ Նախօրոք կազմվում է երկու շաբաթվա ճաշացանկը, ապա այն անմիջապես վերահսկվում է վարակի հսկողության բաժնի ղեկավարի կողմից, հաստատվում և ուղարկվում է մատակարարին։ Սնունդը մատակարարվում է հիգիենիկ և միանգամյա օգտագործվող տարաներով։ Սնունդը ներառում է ջրիկ ճաշեր, փլավներ, աղցաններ, քաղցրավենիք, միրգ, հյութ, թեյ։ Տոնական օրերը փոքր-ինչ տարբերվում են ավելի յուրահատուկ ճաշացանկով։ Բուժքույր-սննդաբան Գայանեն վկայում է, որ պացիենտները մեծամասամբ գոհ են լինում ճաշացանկից ու սննդի որակից, և ընտանիքի կողմից հիվանդին լրացուցիչ սնունդ բերելու կարիք գրեթե չի լինում:
Կարդալ ավելինՏուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, ինչով պայմանավորված հասարակության շրջանում կան մի շարք կարծրատիպեր. առկա են նաև խարան, խտրականություն հիվանդների նկատմամբ՝ ինչպես հիվանդի ընտանիքի անդամների, մտերիմների, այնպես էլ հասարակության ավելի լայն շերտերի կողմից: Հաճախ հիվանդները մերժված լինելու վախից ինքնամեկուսանում են: Այս դեպքում նրանք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն նախապես մեկուսանում են շրջապատից՝ խուսափելով նրանց կողմից մերժումից, բացասական վերաբերմունքից: Նախապես մեկուսանալով, կարծես, մեղմում են իրենց՝ մերժված լինելու զգացումը: Լինում են նաև դեպքեր, երբ հիվանդները պրոյեկտում են իրենց վերաբերմունքը տուբերկուլոզով հիվանդների նկատմամբ, այսինքն, հիվանդը վստահ է, որ իր հետ չեն ցանկանա շփվել, կխուսափեն իրենից, քանի որ ինքը նման իրավիճակում նախկինում նույն կերպ է վարվել կամ ներկայումս նույն կերպ կվարվեր: Վերջին վարքաձևի հետ կապված հիվանդները հաճախ պատմում են, որ մանկության տարիներին իրենց շրջապատում եղել են տուբերկուլոզով հիվանդներ, ում նկատմամբ շրջապատը մերժողական վերաբերմունք է ցուցաբերել, իրենց թույլ չեն տվել շփվել հիվանդների հետ, մոտենալ նրանց և այլն: Այսպիսով, արդեն հասուն տարիքում հիվանդները նույնն ակնկալում են նաև իրենց շրջապատից, որը, սակայն, հաճախ չի համապատասխան տվյալ հիվանդների հարազատների, մտերիմների վերաբերմունքին հիվանդին և նրա հիվանդությանը: Ասվածի շրջանակներում հատկապես կարևորվում է ընտանիքի դերը. հաճախ հենց ընտանիքն է հանդիսանում հիվանդի և հասարակության միջև հարաբերությունները, կապը հաստատողը և պահպանողը: Հստակորեն կարող եմ փաստել, որ այն հիվանդները՝ անկախ հիվանդության բարդության աստիճանից, ովքեր ստանում են ընտանիքի անդամների, մտերիմների աջակցությունը, առավել հեշտությամբ են հաղթահարում շրջապատից մեկուսացումը, բուժման ընթացքում հնարավոր դժվարությունները. ընտանիքի աջացկությունը կարևոր դրդապատճառ է դառնում ապաքինման, կյանքի դրական որակի ապահովման առումով: Ընտանիքի անդամը մեծ դեր ունի թե՛ հիվանդի հոգեբանական վիճակի կայունացման, թե՛ սոցիալական հարաբերությունների կարգավորման հարցում: Ակնհայտ է, որ հիվանդները, ովքեր չեն ստանում ընտանիքի անդամների աջակցությունը, հիվանդության վարակելիության հանգամանքով պայմանավորված` մերժվում են ընտանիքի անդամների, մտերիմների կողմից, ավելի բարդ հոգեբանական վիճակում են հայտնվում, նրանց մոտ սկսում են արտահայտվել բացասական ապրումներ, հույզեր, հաճախ արտահայտվում է անիմաստության զգացումը: Իսկ աջակցող ընտանիքի անդամներ ունենալու դեպքում հենց ընտանիքի անդամների մասին հետագայում հոգ տանելը, նրանց հետ շփումը, հարաբերությունները հիվանդների համար դառնում է կարևոր հանգամանք, այդպիսով, կարծես, իմաստավորում են իրենց ապաքինումը: Հատկանշական է, որ բացասական հույզերը, բարդ հոգեբանական վիճակները հաճախ «սնվում են» գիտելիքների պակասից կամ անվերահսկելի տեղեկատվության հոսքից: Ինչպես գիտենք տեղեկատվության բացերը մարդը փորձում է լրացնել հնարավոր տարբերակներով, իսկ այդ տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը՝ առաջացնելով մի շարք բացասական մտքեր և ապրումներ: Հիվանդության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումն օգնում է նվազեցնել բացասական հույզերի ինտեսնիվությունը: ԹԱԿ ՊՈԱԿ-ում «Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող ուղղակիորեն վերահսկվող բուժում» ծրագրի շրջանակներում դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների հետ իրականացվող աշխատանքներում կարևոր տեղ է հատկացվում վերջիններիս հետ իրականացվող կրթական դասընթացին, որի նպատակն է արժանահավատ տեղեկատվության փոխանցումը, հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին հուզող հարցերին անդրադարձը թե՛ բժշկական, թե՛ հոգեբանական առումով: Խոսքը վերաբերում է առաջին հերթին հիվանդության բուժելի լինելու կամ չլինելու վերաբերյալ հիվանդների մտքերին, ինչպես նաև բացիլազատող և ոչ բացիլազատող հիվանդ լինելու հանգամանքին: Բուժելի լինելու կամ չլինելու վերաբերյալ մտքերի հիմքում ընկած են սեփական կյանքի հանդեպ անհանգստությունը, տագնապը, մահվան վախը, իսկ բացիլազատող և ոչ բացիլազատող լինելու հանգամանքն ազդում է հիմնականում սոցիալական հարաբերությունների բնույթի վրա: Հիվանդները հաճախ նշում են, որ կրթական դասընթացն օգնում է ճիշտ հասկանալ հիվանդության բնույթը, տեսակները, բուժման հանդեպ պարտաճանաչության և բուժումն ավարտին հասցնելու կարևորությունը, որն իր դրական ազդեցությունն է ունենում հիվանդների հոգեվիճակի, իռացիոնալ մտքերի վերանայման տեսանկյունից: Ինչպես նաև հոգեբանի և բուժքրոջ կողմից իրականացվող կրթական դասընթացը հաճախ առաջին համատեղ զրույցն է լինում հիվանդի և նրա ընտանիքի անդամի միջև, որի ընթացքում հավասար հնարավորություններ են տրվում երկու կողմերին էլ, նրանք հնարավորություն են ունենում արտահայտվել, լինել լսելի և լսել մտերիմի կարծիքը նույն հարցի շուրջ: Լինում են դեպքեր, երբ հիվանդի հետ նախքան կրթական դասընթացը իրականացվող հանդիպումների ընթացքում միասին մշակում ենք այն կարևոր հարցերը, որոնց վերջինս ցանկանում է անդրադառնալ ընտանիքի անդամի հետ իրականացվող կրթական դասընթացի ընթացքում: Այսինքն, ընտանիքի անդամի հետ այս հանդիպումը նաև կարևոր կապ է ստեղծում հիվանդի և նրա ընտանիքի անդամի միջև հիվանդության խնդրի շուրջ: Կրթական դասընթացի ընթացքում նաև բուժքույրը մանրամասն ներկայացնում է հիվանդին և նրա ընտանիքի անդամին, թե ինչպես է անհրաժեշտ կազմակերպել հիվանդի առօրյան, խնամքն արդեն ամբուլատոր բուժման փուլում: Անդրադարձ է կատարվում մի շարք կենցաղային հարցերին, որոնց պատասխանները ստանալն օգնում է ավելի կազմակերպված և ապահով զգալ բուժման այդ փուլում: Այսպիսով, ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող տուբերկուլոզի ուղղակիորեն վերահսկվող բուժման կենտրոնում հիվանդն է՝ իր արժեհամակարգով, կարիքներով, հուզող հարցերով, անհանգստացնող խնդիրներով: Ընտանիքի անդամի աջակցությամբ իրականացվող բուժման մեջ համակարգային և ամբողջական աշխատանքը թույլ է տալիս դրական ազդեցություն ունենալ հիվանդի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա՝ դրանով նպաստելով տուբերկուլոզի բուժման արդյունավետության բարձրացմանը: ԹԱԿ ՊՈԱԿ-ում հոգեբանական աշխատանք է տարվում նաև անչափահաս հիվանդների հետ, այս դեպքում ևս շատ կարևոր է անդրադառնալ հիվանդության հիմնական հոգեբանական առանձնահատկություններին, քանի որ հաճախ երեխաներն արտահայտում են մտքեր, որոնք լսել են ծնողներից, մեծահասակներից, ինչից ելնելով ունենում են բացասական հույզեր, ապրումներ, այստեղ շատ կարևոր է աշխատանքը շրջապատի մեծահասակների հետ, որպեսզի նրանք իրենց սուբյեկտիվ կարծիքը, հույզերը չփոխանցել երեխաներին՝ դրանով իսկ բարդացնելով երեխաների հոգեվիճակը, ինչն իր հերթին հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջ զարգացման վրա: Տուբերկուլոզով կարող է հիվանդանալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից, և շատ կարևոր է, որպեսզի տուբերկուլոզով հիվանդ հարազատի, մտերիմի կամ պարզապես ծանոթի դեպքում շփվենք անձի, այլ ոչ թե նրա հիվանդության հետ: Եվ չմոռանանք, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, տուբերկուլոզի որոշ տեսակներ վարակիչ չեն, իսկ թոքային վարակիչ տարբերակը ժամանակին և պատշաճ բուժման պարագայում կարճ ժամանակում դառնում է ոչ վարակիչ և ամենևին չի խոչընդոտում անձի բնականոն կենսագործունեությանը:
Կարդալ ավելինՎրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպված քառօրյա աշխատաժողովի շրջանակում Թոքաբանության ազգային կենտրոնի պատվիրակության կողմից պլանավորվել էր նաև այց Թբիլիսիի «Տուբերկուլոզի և թոքային հիվանդությունների ազգային կենտրոն»։ ԹԱԿ ՊՈԱԿ տնօրեն Արտակ Մանուկյանին և տուբերկուլոզի ազգայի ծրագրերի կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանին ընդունել է տուբերկուլոզային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար, գործող փոխտնօրեն տիկին Նանա Կիրիան։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք կարող են ինդենտիֆիկ լինել մեր տարածաշրջանում տուբերկուլոզային ծառայության ստացիոնար և ամբուլատոր մոտեցումների առումով: Խոսվել է ստացիոնար ծառայության կազմակերպման հիմունքների մասին` հաշվի առնելով ֆինանսական բաղադրիչը։ Իրականացվել է շրջայց հիվանդանոցում, առանձնացված մանկական և դեղորայքակայուն բաժանմունքուներում։ Վրացի գործընկերները ներկայացրել են շարժական գերհագեցած մեքենաները, որոնք տեղում ունեն նաև ախտորոշիչ լաբորատորիայի հնարավորություն` վարակի վերահսկման բոլոր կանոններով ապահովված, համակարգ, որը կառավարում է լաբորատոր և ռենտգեն հետազոտությունների հոսքերը։ Հարևան երկրում շարժական թվային այդ մեքենայի միջոցով իրականցվում են սքրինինգային հետազոտություններ Վրաստանի հետավոր մարզերում, որտեղ առողջապահական ծառայությունները սահմանափակ են։ Այդ հանդիպումից հետո ձեռք է բերվել համաձայնություն` 2023 թվականին կատարել փոխադարձ այցեր, կնքել համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա ստեղծել գիտակրթական հարթակ և բարձր մակարդակով մասնագիտական քննարկումներ ծավալել, ունենալ մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն։
Կարդալ ավելինՏարածաշրջանային երկրներում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի գնահատման և վերահսկողության միատարր հաշվետվողականության համակարգի ներդրման օրակարգով Թիֆլիսում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է աշխատաժողով: Հանդիպմանը, որին մասնակցել է Արևելյան Եվրոպային և Ասիայի տարածաշրջանի ավելի քան 11 երկրների պատվիրակակություն, ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի և ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչները: Տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի կառավարման ծրագրերի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը և տվյալների կառավարման և մոնիթորինգի բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը քառօրյա հանդիպման ընթացքում խոսել են տուբերկուլոզի համաճարակային առկա վիճակից, ցուցանիշներից, տուբերկուլոզի հակազդմանն ուղղված ընթացիկ և առաջիկա միջոցառումներից: «Տուբերկուլոզի ոլորտում մոնիթորինգի և գնահատման, համաճարակաբանական վերահսկման կարողությունների զարգացումը» խորագրով տարածաշրջանային այս աշխատաժողովն, ըստ էության, երկրորդ հանդիպումն էր, որտեղ կարևորվեց Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների համար ԱՀԿ-ի կողմից առաջարկված միատար և զուգակցված համակարգերի ներդրումը, որը հնարավորություն կտա միատեսակ մոտեցումներով գնահատել տուբերկուլոզի իրավիճակը տարածաշրջանում և համապատասխան վերլուծության միջոցով գալ եզրահանգումների հետագա միջոցառուների և ծրագրերի իրականացման ուղղությամբ: Մյուս հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվար-փետրվար ամիսներին, որտեղ ավելի գործնական քայլեր կմշակվեն Հայաստանում տուբերկուլոզային ծրագրում տվյալների հիման վրա վերլուծության մոդելավորման պրակտիկ գործընթացները ներդնելու ուղղությամբ:
Կարդալ ավելինԴեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է,որն առաջին անգամ նշվել է 1988 թվաիանին: Այս ամսաթիվը խորհրդանշում է երկրագնդում ապրող բոլոր մարդկանց ջանքերի համախմբումն այդ սարսափելի ողբերգության դեմ պայքարում: Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ը կոչ է անում երկրագնդի համայնքին ո'չ միայն հիշել այս հիվանդության մասին,այլև հանդուրժող լինել նրանց նկատմամբ,ովքեր արդեն իսկ հանդիսանում են այս հիվանդության կրողը: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մոլորակի վրա անվտանգ ապրելու համար ամենաէականը հիվանդության վաղաժամ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Տուբերկուլոզն այն վարակն է ,որը առավել հաճախ է հանդիսանում մահվան պատճառ ՄԻԱՎ-ով մարդկանց շրջանում։ ՄԻԱՎ-ն ու տուբերկուլոզն այնքան սերտորեն են միաձուլված, որ դրանց հաճախ անվանում են « համաճարակ համաճարակի մեջ»: Տուբերկուլոզը կարող է զարգանալ ՄԻԱՎ-ով հիվանդի մոտ ցանկացած փուլում, սակայն վտանգն ավելանում է իմունային անբավարարության ժամանակ: ԱՀԿ-ի տվյալներով 2020 թվականին աշխարհում մոտ 9,9 միլիոն մարդ հիվանդացել է ՏԲ-ով, որից ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կազմում էին ընդհանուրի 8%-ը: Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվեցին 1988-ին: 2005-ին արդեն գրանցվեցին ՏԲ/ՄԻԱՎ համավարակի առաջին դեպքերը` 9 հոգի: Ըստ ԱհԿ-ի գնահատման` ՀՀ-ում ՏԲ/ՄԻԱՎ հիվանդացությունը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 2021 թվականին` 3, իսկ մահացությունը 1.3: Այդ նույն թվականին հայտնաբերված նոր և ռեցիդիվ դեպքերից ՄԻԱՎ դրական եղել են 36 դեպք, որից 12-ը` ԴԿ։ Այս երկու վտանգավոր վարակների համակցությունը իրական սպառնալիք էր մարդու կյանքի համար: Ինչպես փաստում է վիճակագրությունը` 2020 թվականին ՏԲ-ից մահացել է 1,5 միլիոն մարդ, այդ թվում՝ 214,000-ը՝ ՄԻԱՎ-ով: Շատ ընդհանրություններ կան այդ երկու` ՄԻԱՎ և տուբերկուլոզ վարակների նկարագրում. առավելապես արական սեռով անձինք են հիվանդանում, հիմնականում երիտասարդ, արգասաբեր տարիքում, մեծամասամբ արտագնա սեզոնային աշխատանքի մեկնածներ, որոնցից յուրաքանչյուր երրորդը թմրամոլ է: Թվարկյալ բացասական գործոնների առկայությամբ օրգանիզմի պաշտպանիչ ուժերն ի զորու չեն միայնակ դիմակայել համավարակին, համարժեք հակահարված տալ պատուհասած աղետին` ՏԲ/ՄԻԱՎ ահասարսուռ անունով: Այսօր, ՄԻԱՎ-ի դեմ ուղղված համաշխարհային պայքարի օրվան իրենց ձայնն են բարձրացնում նաև տուբերկուլոզի դեմ պայքարող մասնագետները` ֆթիզիատրները, իրենց կոչն ուղղելով համավարակի նախանշանների կասկածով անձանց. մի’ վհատվեք, դուք միայնակ չեք, ձեր կողքին են մասնագետները, ովքեր կօգնեն միասին հաղթահարել համավարակը:
Կարդալ ավելինԿարևորելով կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) նկատմամբ թեստավորման իրականացումն ազգային ծրագրերի շրջանակներում, որի նպատակն է հիվանդացության և մահացության նվազեցումը, հիվանդության հետագա ընթացքի և վիրուսի զարգացման ուսումնասիրությունը, բուժաշխատողների շրջանում հիվանդության բեռի նվազեցումը՝ ՀՎԿԱԿ-ի մեր գործընկերներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, կորոնավիրուսային հիվանդության տարածվածությունն ուսումնասիրելու նպատակով իրականացրեցին ՊՇՌ մեթոդով հետազոտություն։ Հետազոտությունն իրականացվեց Թոքաբանության ազգային կենտրոնի բուժական, վարչական և տնտեսական անձնակազմի շրջանում։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագիրը ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների համար նոյեմբերի 19֊ին կազմակերպել էր տուբերկուլոզի իրազեկմանը միտված սեմինար, որտեղ քննարկվեց նաև Քովիդ19 համավարակի ժամանակ տուբերկուլոզային ծառայության առջև ի հայտ եկած խնդիրները, իրավիճակային պատկերը, իրականացված միջոցառումները։ Տնօրեն Արտակ Մանուկյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց տուբերկուլոզի հակազդման գործում հանրային ակտիվ ներգրավվածությունը, քաղված դասերի վերհանումը, բաց և թափանցիկ գործելաոճը։ Ապա անդրադարձավ կենտրոնի ձեռքբերումներին և ընթացիկ և առաջիկա ծրագրերին։ Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետները ներկայացրեցին մեր երկրում տուբերկուլոզի իրավիճակային առկա պատկերը, խոսեցին հիվանդացության ցուցանիշների մասին, որոնք դեպի նվազմանն են միտված, անդրադարձան ՏԲ ազգային ծրագրում օպերացիոն հետազոտություններին, Հայաստանում Քովիդ֊19 համավարակի ազդեցության և ՏԲ ազգային ծրագրի կողմից ծառայության մատուցման թեմային։ Տուբերկուլոզի կառավարման ծրագրերի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը խոսեց Քովիդ19 համավարակի իրավիճակում ՏԲ բուժման արդյունավետության մասին ։ Իսկ կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանն, ով համավարակի շրջանում իր առաջնագծում էր, անդրադարձավ քովիդի շրջանում տուբերկուլոզի կլինիկական առանձնահատկություններին և կիսվեց կլինիկական վարման իր փորձառությամբ։ Հանդիպումներն ավարտվեց հարց ու պատասխանով, ակտիվ քննարկումներով և առաջարկներով։
Կարդալ ավելինՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից այսօր կազմակերպված աշնանային համապետական ծառատունկին մասնակցեցին նաև Թոքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցներ։ Նրանք անտառակազմող ծառատեսակներ տնկեցին Արագածոտնի մարզի Բյուրականի անտառներում։ Նշենք, որ ընդհանուր առմամբ, այսօր տնկվել է հինգ հազար ծառ և երեք հազար թուփ։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի կենտրոնական բժշկական հանձնաժողովի թիմն այսօր ECHO հարթակի կիրառմամբ խորհրդատվական բնույթի քննարկում է իրականացրել Ստեփանակերտի հակապալարախտային կենտրոնի մասնագետների հետ։ Բժիշկները քննարկել են կլինիկական խնդրահարույց հինգ դեպք` տուբերկուլոզի ախտորոշման վերջնականացման նպատակով։ Հեռուստակամրջի ձևաչափով դեպքերի այս քննարկումն իրենից պահանջում է լրացուցիչ այլ հանդիպումներ` հիվանդության վերաբերյալ վերջնական եզրակացության համար։ Մասնագիտական գիտելիքների և փոխադարձ փորձի վրա հիմնված նման քննարկումներն արդյունավետ են և կկրեն շարունակական բնույթ։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունն այսօր հյուրընկալեց ՀՀ ԱՆ Գլոբալ հիննադրամի համակարգող թիմին։ Քննարկվեցին տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակում կյանքի կոչված ծրագրերի արդյունքները, ընթացիկ և 2023 թվականին պլանավորած միջոցառումները։ Տուբերկուլոզի ազգային ծրագրի մասնագետները ներկայացրեցին իրենց գործառույթները, խոսեցին ձեռքբերումների մասին։ Անդրադարձան Հայաստանում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակին, լաբորատոր ծառայությունների որակին, դեղերի պլանավորման և կառավարման ոլորտին։ Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը Գլոբալ հիմնադրամի գործընկերների հետ շրջայց կատարեց շահագործման հանձնված թթվածնային կայանում, վերանորոգված կենտրոնական դեղատանը, վերզինված ռենտգեն կաբինետում և դեռևս շինարարական աշխատանքների փուլում գտնվող ազգային ռեֆերենս լաբորատորիայի շենքում: Ավելի ուշ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ ՀՀ֊ում ինչպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի, այնպես էլ տուբերկուլոզի դեմ ուղղված պայքարում առաջընթաց կա և համագործակցությունը կշարունակվի։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավարն Էդուարդ Կաբասակալյանն օրեր առաջ մասնակցեցին Մոլդովայում կայացած «Փախստականների և միգրանտների շրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի մասին» տարածաշրջանային սեմինարի: Քննարկման հիմնական նպատակն էր ամրապնդել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ոլորտային համագործակցությունը, մեծացնել փախստականների և միգրանտների շրջանում տուբերկուլոզի բուժման և կանխարգելման համապատասխան ռազմավարությունների և ծրագրերի հասանելիությունը։ Դա հանդիպում էր, որտեղ ներգրավված էին տարբեր երկրների հանրային առողջապահության ներկայացուցիչներ, տուբերկուլոզի (ՏԲ) և բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզի (MDR-TB) բարձր ցուցանիշ ունեցող երկրների մասնագետներ, ինչպես նաև պատվիրակներ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի այն երկրներից, որոնք հյուրընկալում են փախստականների: Մեր մասանգետներն իրենց ելույթներում ներկայացրեցին տուբերկուլոզային իրավիճակը Հայաստանում, միգրանտների և փախստականների շրջանում տարվող այլ երկրների հաջողված փորձի ուսումնասիրման կարևորությունը և տեղայնացումը, ոլորտում հանդիպող խոչընդոտները: Նշեցին նաև նմանատիպ ձևաչափով հանդիպումների արդյունավետությունը, գաղափարների փոխանակումը առկա ռեսուրսների, մոդելների և լավագույն փորձի մասին, տուբերկուլոզի ախտորոշման, զննման և բուժման վերաբերյալ ապացույցների վրա հիմնված մոտեցումները՝ կենտրոնանալով փախստականների և միգրանտների վրա: Սեմինարն ավելի առարկայական պատկերացումներ ձևավորեց Հայաստանում փախստականների և միգրանտների շրջանում տուբերկուլոզային ծառայությունների հասանելիության բարելավման և որակի առումով։
Կարդալ ավելինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին` կրթության նոր մոտեցումների ամրագրման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով: Հավաստագրի է արժանացել նաև Թոքաբանության ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, ՀՀ ԱՆ տուբերկուլոզի և թոքաբանության գծով խորհրդատու, բ.գ.թ. Լուսինե Եղիազարյանը։ Շնորհավորում ենք և մաղթում մասնագիտական նոր վերելքներ, նոր նախաձեռնումներ։
Կարդալ ավելինՀոկտեմբերի 24֊ին և 25֊ին Երևանում կայացավ տուբերկուլոզի տվյալների, ազդեցության գնահատման և հաղորդակցության կենտրոնի (TB DIAH) նախաձեռնած հերթական հանդիպում֊քննարկումը, որին մասնակցեցին տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի (NTPs) պատասխանատուներ, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի համակարգող թիմը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները։ Հանդիպման հիմնական նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ համատեղ բացահայտել ոլորտում առկա խոչընդոտները և մշակել այսպես կոչված ճանապարհային քարտեզ֊գործողությունների ծրագիր՝ դրանք բարելավելու համար: Երկօրյա քննարկմանը մասնակցեց Թոքաբանության ազգային կենտրոնի բուժական և գիտական թիմը` տնօրեն Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։ Քննարկման առանցքում էին տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի առաջընթացի դիտարկումը, հրատապ կարիքների, մարտահրավերների վերհանումը և դրանց լուծման համար առաջարկվող ծրագրերի քննարկումը։ Կարևորվեց երկրների` տուբերկուլոզի վերաբերյալ տվյալների հավաքագրման, հսկողության, որակի ապահովման համապարփակ մոտեցումը, տուբերկուլոզի մոնիտորինգի և գնահատման վերահսկողության համակարգերի ամրապնդման ծրագրերի կյանքի կոչումը, որոնք մշակվել էին հուլիսյան հանդիպման ժամանակ (Թիֆլիս)։ Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն իրենց ելույթներում անդրադարձան ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, դրանց բարելավմանը նպաստող նախաձեռնումներին և նշեցին, որ նման հանդիպումները լավագույններից են փորձի, քաղված դասերի փոխանակման և գործառույթների բարելավման համար։ Որպես հուլիսին Թբիլիսիում տեղի ունեցած Տարածաշրջանային խորհրդատվական հանդիպման շարունակություն` TB DIAH-ը նախատեսում է գումարել մի շարք Ազգային խորհրդատվական/վերանայման հանդիպումներ Արևելյան Եվրոպայում և եվրասիական տարածաշրջանի երկրներում` ըստ առաջնահերթության:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի բուժական թիմը` տնօրեն Արտակ Մանուկյանի գլխավորությամբ, հոկտեմբերին17֊ին և 18֊ին մասնակցեց աշխատանքային հեռավար քննարկման, որը կազմակերպվել էր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, հայաստանյան գրասենյակի և Տուբերկուլոզի ազգային ծրագրի ջանքերով։ Հանդիպման գլխավոր թեման լաբորատոր հայտնաբերման մեթոդաբանությունն ու կառավարումն էր։ Նշենք, որ լաբորատոր հայտնաբերման նպատակով գործնականում կիրառվում են ինչպես ֆենոտիպային, այնպես էլ գենոտիպային հետազոտություններ, և այդ հետազոտությունների միաժամանակյա օգտագործումը հաճախ հանգեցնում է որոշակի անհամապատասխան արդյունքների. սա մարտահրավեր է լաբորատոր ծառայությունների կլինիկական մասնագետների և տուբերկուլոզի ոլորտի կառավարման մասնագետների համար։ Ուստի թե' լաբորատոր մասնագետների, և թե բուժող բժիշկների համար նմանատիպ քննարկումները ` գիտական արդյունքների վրա հիմնված, տվյալների ճիշտ մեկնաբանումը օգտավետ է և անկյունաքարային` հիվանդների բուժման հարցում։ Աշխատանքային քննարկման ժամանակ ԱՀԿ լաբորատոր մասնագետների կողմից ներկայացվեց համաշխարհային փորձը, իրենց լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների արդյունքները։ Քննարկվեցին օրինակներ Հայաստանից` կլինիցիստների և լաբորատոր մասնագետների տեսանկյունից, ներկայացվեցին պացիենտների առանձին դեպքեր, քննարկվեցին նրանց լաբորատոր տվյալների արդյունքները, որոնք համադրվեցին բուժման ռեժիմների հետ։ Անդրադարձ կատարվեց նաև ԱՀԿ֊ի` տուբերկուլոզի դեմ պայքարի գործողությունների ծրագրին լաբորատոր ծառայություններին համապարփակ աջակցությանը։ Գիտական հիմքերի վրա հիմնված աշխատանքային֊մասնագիտական նման քննարկումներն արդյունավետ են և նպաստում են լաբորատոր ծառայությունների որակի սռավել կատարելագործմանը։
Կարդալ ավելինՀոկտեմբերի 12-ին Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունն ընդունեց ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի ծրագրերը համակարգող թիմին, տեղային գործակալներին: Աշխատանքային այցի հիմնական նպատակն էր գնահատել 2022 թվականին իրականացված վերակառուցման և հիմնորոգման աշխատանքները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ է: Տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը եղան շահագործման հանձնված թթվածնային կայանում, վերանորոգված կենտրոնական դեղատանը, վերզինված ռենտգեն կաբինետում և դեռևս շինարարական աշխատանքների փուլում գտնվող ազգային ռեֆերենս լաբորատորիայի շենքում: Քննարկվեցին և պլանավորվեցին «Գլոբալ» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մինչև տարեվերջ իրականացվելիք միջոցառումները, որոնց նպատակը առողջապահական ծառայությունների որակի բարելավումն է:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի հարկի տակ ոչ պաշտոնական ձևաչափով հյուրընկալել եմ Գյուստավ Ռուսիի անվան քաղցկեղի դեմ պայքարի կենտրոնի Նորարար թերապիաների և հակաուռուցքային մոլեկուլների զարգացման դեպարտամենտի կլինիկական հետազոտությունների թիմի ղեկավար դոկտոր Շառլ Գոռ Հախվերդյանին և նույն կենտրոնի Միջազգային դեպարտամենտի տնօրեն և միջազգային կապերի խորհրդատու պարոն Ռեմի Թիոլեին։ Նշեմ, որ ֆրանսիական այս հանրահայտ կենտրոնը աշխարհում 3-րդ և Եվրոպայում առաջին կենտրոնն է։ Բժշկական համայնքի այս լավագույն մասնագետները Հայաստանում էին` մասնակցելու մեր գործընկեր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75֊ամյակին նվիրված միջոցառմանը։ Հյուրերն իմ ուղեկցությամբ շրջեցին Թոքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացան մատուցվող ծառայություններին, եղան թոքաբանության բաժանմունքում, նոր գործարկված թթվածնային կայանում, վերազինված ռենտգեն կաբինետում։ Բարձր գնահատելով ֆրանսիական գերազանցությունը քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում` պատիվ է նման որակավորում ունեցող մասնագետների հետ անմիջական հաղորդակցությունը, փորձի փոխանակումը, խորհրդատվությունը։ Ես օգտագործեցի այդ բարեպատեհ առիթը🇦🇲🇨🇵
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի համակարգող Նաիրա Խաչատրյանը, տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը մասնակցել են Մոլդովայում կայացած EECA տարածաշրջանային աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր Մոլդավայի տուբերկուլոզի ազգայի ծրագրի և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի համատեղ ջանքերով։ Մասնակիցները ներկայացրեցին տուբերկուլոզի դեմ պայքարի շրջանակում իրականացված ընթացիկ և առաջիկա ծրագրերը, կատարեցին փորձի փոխանակում: Աշխատաժոովին անդրադարձ կատարվեց տուբերկուլոզով հիվանդ պացիենտների արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հեռավար մեթոդներին, հեռախոսային հավելվածների միջոցով նրանց հետագա բուժման արդյունավետությունը խթանող քայլերի նախաձեռնմանը: ՏԱԾ գրասենյակի թիմը բանախոսներին առաջարկեց մշտադիտարկում կազմակերպել և դիտարկել հայաստանյան փորձը` որպես հաջողված օրինակ տարածաշրջանում տուբերկուլոզի կառավարման ժամանակակից մոտեցումների համատեքստում:
Կարդալ ավելինՀոկտեմբերի 25-ին, 26-ին, 27-ին Թոքաբանության ազգային կենտրոնում կկազմակերպվի «Կլինիկական թարմացումներ և նորարարություններ տուբերկուլոզի հայտմաբերման, բուժման և վարման գործընթացում» թեմայով դասընթաց, որի ավարտից հետո բժիշկներին կտրվի 14 տեսական կրեդիտ: Մասնակցության համար տեղեկացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 18-ը, տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանին` հետևյալ էլ. փոստով` anush.khachatryan@pulmonology.am կամ հեռ-ով 094610910։ Դասընթացը լինելու է շարունակական: Հաջորդ փուլերը` նոյեմբերի 1, 2, 3-ին և 15, 16, 17-ին: Դիմեք:
Կարդալ ավելինԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Թոքաբանության ազգային կենտրոնում էին։ Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելեցին թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։ Նախարարության գործընկերներին ներկայացվեց նաև վերանորոգված ու նոր թվային սարքավորումով վերազինված ռենտգեն բաժանմունքը։ Քննարկվեց պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը, առկա խնդիրները։
Կարդալ ավելին📑Սեպտեմբերի 13-ին, 14֊ին և 15-ին Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից կկազմակերպվի ՏԲ կաբինետների բուժքույրերի համար «Էլեկտրոնային արդի հարթակների կիրառումը ՏԲ-ի բուժման և ընթացիկ վերահսկման շրջանակներում. տեսադիտարկման միջոցով ուղղակի վերահսկմամբ բուժման AdhereTB համակարգի և հեռախոսային հավելվածի կառավարման մեխանիզմները, ECHO կրթական և խորհրդատվական հարթակի կիրառումը, տվյալների կառավարման eTBmanager նորացված համակարգի կիրառման հմտությունները» թեմայով դասընթաց, որին ամբողջական մասնակցության պարագայում կտրվի 7 տեսական և 5 գործնական կրեդիտ։ Դասընթացը լինելու է շարունակական։ Մեկ դասընթացի մասնակցության թիվը` մինչև 10 մասնակից: Մասնակցության համար տեղեկացնել տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանին` հետևյալ էլ. փոստով anush.khachatryan@pulmonology.am կամ հեռ-ով 094610910։
Կարդալ ավելինՍեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից կկազմակերպվի ՏԲ կաբինետների բժիշկների համար «Էլեկտրոնային արդի հարթակների կիրառումը ՏԲ-ի բուժման և ընթացիկ վերահսկման շրջանակներում. տեսադիտարկման միջոցով ուղղակի վերահսկմամբ բուժման AdhereTB համակարգի և հեռախոսային հավելվածի կառավարման մեխանիզմները, ECHO կրթական և խորհրդատվական հարթակի կիրառումը, տվյալների կառավարման eTBmanager նորացված համակարգի կիրառման հմտությունները» թեմայով դասընթաց, որին ամբողջական մասնակցության պարագայում կտրվի 7 տեսական և 5 գործնական կրեդիտ։ Դասընթացը լինելու է շարունակական։ Մեկ դասընթացի մասնակցության թիվը` մինչև 10 մասնակից: Մասնակցության համար տեղեկացնել մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանին` հետևյալ էլ. փոստով anush.khachatryan@pulmonology.am կամ հեռ-ով 094610910։
Կարդալ ավելին💳 ՊՈՍ տերմինալի միջոցով ▫️ քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը, ▫️ անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին: 🏧 Վճարային տերմինալի միջոցով ▫️ բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը: 📲 Բջջային հավելվածի միջոցով ▫️ բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, ▫️ QR կոդի սքանավորման միջոցով, ▫️ Էլ. դրամապանակում առկա միջոցներով: 💵 Բանկային փոխանցման միջոցով ▫️ բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի կողմից տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումները շարունակվում են։ Հատուկ ուշադրություն է դարձվում հասարակության մեջ տուբերկուլոզի խոցելի խմբերին։ Կանխարգելիչ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոնում» բուժվող մոտ չորս հարյուր պացիենտի շրջանում կատարվեց ֆլյուորոգրաֆիա։ Միջոցառմանը ներկա է գտնվել և հետազոտման ընթացքին հետևել Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, բուժական գծով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը` կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանի ուղեկցությամբ։ Սքրինինգային հետազոտությունն անցկացվել է ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող շարժական նոր ռենտգեն սարքի՝ «Fujifilm FDR Xair» միջոցով։ Թոքաբանության ազգային կենտրոնը պլանավորվում է կանխարգելիչ այս միջոցառումն առաջիկայում անցկացնել դիաբետիկների և աշխատանքային միգրանտների շրջանում` համագործակցելով ԱԱՊ օղակի հետ։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի կողմից տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումները շարունակվում են։ Հատուկ ուշադրություն է դարձվում հասարակության մեջ տուբերկուլոզի խոցելի խմբերին։ Կանխարգելիչ ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամք ստացող հարյուր և ավելի շահառուի շրջանում կատարվեց ֆլյուորոգրաֆիա։ Սքրինինգային հետազոտությունն անցկացվել է ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող շարժական նոր ռենտգեն սարքի՝ «Fujifilm FDR Xair» միջոցով։ Մինչ այդ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն է անցկացվել նաև Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Թոքաբանության ազգային կենտրոնը պլանավորվում է կանխարգելիչ այս միջոցառումն առաջիկայում անցկացնել դիաբետիկների և աշխատանքային միգրանտների շրջանում` համագործակցելով ԱԱՊ օղակի հետ։
Կարդալ ավելինՀիշեցնենք, որ Թոքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է Քովիդ-19 ախտորոշման ՊՇՌ ` որակի միջազգային չափանիշներին համապատասխան: ՊՇՌ հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն 24 ժամվա ընթացքում, արժեքը` 7500-6000 ՀՀ դրամ: Կարող եք դիմել երկուշաբթիից շաբաթ` ժամը 9:30-16:00֊ն: ՀՀ -ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով։
Կարդալ ավելինՀունիսի 23֊ին Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի թիմը Սյունիքի մարզում էր` Գորիսում։ Կայացավ հերթական հանդիպում-քննարկումը 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ` մասնակցությամբ Սյունիքի մարզի և Արցախի ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների։ Արտագնա հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել մարզերում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները։ Հանդիպումը ողջույնի խոսքով բացեցին Թոքաբանության ազգային կենտրենի տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը։ ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։ Նման ձևաչափով հանդիպումը, մշտադիտարկման արդյունքների համապարփակ ամփոփումը ողջունվեց տեղի մասնագետների կողմից, որոնք տվեցին իրենց մտահոգող հարցերը։ Ներկա էր նաև Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության վարչության պետ Նունե Գևորգյանը։ Գորիսը մարզային այցերի վերջին կանգառն էր։ ՏԱԾ գրասենյակի մասնագետներն առաջիկայում կամփոփեն այցերը և կկատարեն մասնագիտական դիտարկումներ։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը բուժաշխատողի տոնի արթիվ պատվոգրեր է հանձնել կենտրոնի մի շարք բուժաշխատողների՝ առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար։ Տնօրենը երախտիքի խոսք է հղել բոլոր այն բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին, ոլորտում աշխատող մյուս գործընկերներին, ովքեր անմնացորդ նվիրումով ու բարեխղճությամբ են կատարել ու կատարում իրենց առաքելությունը. «Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, կամք, անձնական երջանկություն և խաղաղ պայմաններում գործունեություն։ Շնորհակալ եմ բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար։ Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ոչ միայն գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը, այլև մարդկային գթասրտությունն ու համբերատարությունը․ սրանց զուգորդումն է, որ մեզ բերում է հաջողություն», - ասել է Արտակ Մանուկյանը։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, հիվանդության արդյունավետ բուժման նպատակով իրականացնում է սքրինինգային հետազոտություններ՝ մեծ կարևորություն տալով թիրախային խմբերին։ Վերջիններիս հետ աշխատանքն առավել համակարգային դարձնելու համար, մեր կենտրոնը համագործակցում է ՀԿ-ների և համայքային կառույցների հետ՝ աշխատակիցների համար կազմակերպելով սեմինարներ տուբերկուլոզի մասին համապարփակ տեղեկատվություն տալու և իրազեկելու համար։ Հունիսի 17-ին մեր կենտրոնի մասնագետները նմանատիպ դասընթաց անցկացրեցին «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր աշխատանքներ են տանում տուբերկուլոզի թիրախային խմբերից հիվանդներ հայտնաբերելու ուղղությամբ։ Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ։ Դասընթացի բանախոսներն էին վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր, բ․գ․թ․ Նարինե Բեգլարյանը և Մանկական տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատր, բ․գ․թ Անի Ուլումյանը։ Դասախոսական նյութը պատկերավոր էր և հանրամատչելի, վերաբերում էր տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, ախտորոշման մեթոդների, բուժման և առհասարական ՀՀ-ում ծառայության կազմակերպման մանրամասներին։ Մասնագետները հատուկ անդրադարձ են կատարել թիրախային խմբերի համար անցկացվող սքրինինգային հետազոտության ծրագրին, ընդգծել դրա կարևորությունը հիվանդության վաղ հայտնաբերման, բուժումը ժամանակին սկսելու և հնարավոր բարդությունները կանխելու գործում։
Կարդալ ավելինՀունիսի 17֊ին Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի թիմը Վանաձորում էր։ Կայացավ հանդիպում-քննարկում 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ` մասնակցությամբ Տավուշի և Լոռիի մարզերի ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների։ Արտագնա հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել այս մարզերում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները։ Կենտրոնի ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։ Նման ձևաչափով հանդիպումը, մշտադիտարկման արդյունքների համապարփակ ամփոփումը ողջունվեց տեղի մասնագետների կողմից, որոնք տվեցին իրենց մտահոգող հարցերը։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը մեկամսյա դասընթացի է մասնակցել ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտում: Վերապատրաստման դասընթացի թեման էր «Ոսկրահոդային տոբերկուլոզի ակտուալ հարցերը»: Բացի տեսական գիտելիքների ամրապնդումից, մեր մասնագետը նաև գործնականում է ապացուցել իր հմտություններն` առանց կողմնակի միջամտության իրականացնելով վիրահատություններ: Թոքաբանության ազգային կենտրոնը կարևորում է երիտասարդ մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումը, բժշկագիտության մեջ փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործնականում մասնագիտական հմտությունների կիրառումը: //pulmonology.am/staff/narek-sargsyan
Կարդալ ավելինՀունիսի 14-ին Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ ՀՀ֊ում տուբերկուլոզի վերացման 2021֊2025 թվականների ռազմավարական ծրագրի իրականցման շրջանակներում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հանդիպում֊քննարկում։ Նպատակն էր ներկայացնել և քննարկել Կոտայքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում առկա տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և հետագա նպատակային գործառույթները։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ֊ում ՏԲ վերացման ազգային ծրագրի միջոցառումների ընթացիկ և հետագա կազմակերպման աշխտանքներին` կարևորելով ամբուլատոր օղակի ֆթիզիատորների հետ նմանատիպ հանդիպումների կազմակերպումը և տեղում առկա խնդիրների վերհանումը։ Կենտրոնի ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։
Կարդալ ավելինՃապոնական արտադրության, արհեստական բանականության ծրագրային փաթեթով օժտված շարժական «Fujifilm FDR Xair» ռենտգեն սարքավորումն առաջինն է Հայաստանում: Ընդամենը 3.5 կգ քաշ ու 450 վտ հզորություն ունեցող սարքն արդեն Թոքաբանության ազգային կենտրոնում է և պատրաստ է գործարկման: Այն ձեռք է բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ` ի նպաստ տուբերկուլոզի ազգային ծրագրի և բուժսպասարկման ոլորտի հագեցվածության ու արդյունավետության բարձրացման: Ի տարբերություն այլ ախտորոշիչ ռենգեն սարքավորումների, այն ինքն է «հասնում» պացիենտին: Սարքը ոչ միայն նախատեսված է թոքաբանական պաթոլոգիա ունեցողներին ախտորոշելու համար, այլ նաև կարող է օգտագործվել որովայնային հետազոտությունների մեջ, ոսկրային համակարգի, մասնավորապես վերջույթների վնասվածքների ախտորոշման դեպքում: Առավելություններից ամենակարևորն այն է, որ սարքն ունի նվազագույն ճառագայթում. սարքից 2 մետր հեռավորության դեպքում ճառագայթումը հավասար է զրոյի: Նորագույն ռենտգեն սարքը հնարավորություն է տալիս արագ, որակյալ հետազոտություններ իրականացնել , միաժամանակ, տեղում վերծանել տուբերկուլոզային հիվանդության կասկածման և հայտնաբերման դեպքերը: Այն հիանալի միջոց է մասսայական սքրինինգային հետազոտություններ անցկացնելու համար, քանի որ, ի տարբերություն ֆլուորոգրաֆիկ հետազոտության այլ միջոցների, ունի բարձր թողունակություն, կադրային քիչ ներգրավվածություն, քիչ ծախսատար է և տեղափոխումը հեռավոր շրջաններ` անկախ եղանակային պայմաններից, իրատեսական է ու արդյունավետ:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի Ազգային ռեֆերենս լաբորատորիան ՀՀ-ում միակն է, որտեղ կատարվում են տուբերկուլոզի ախտորոշման և վարման ամբողջական լաբորատոր հետազոտությոնները` Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան: Այն կենսաանվտանգության երրորդ մակարդակի լաբորատորիա է` ապահովված ինֆեկցիոն վտանգավոր վարակների ` տուբերկուլոզի և ոչ տուբերկուլոզային միկոբակտերիոզների հետազոտմա համար ներկայացվող անհրաժեշտ պահանջներով: Հիշեցնենք, թե որոնք են տուբերկուլոզի կասկածելի ախտանիշները: Շնչառական օրգանների տուբերկուկոզի դեպքում` ▪️մարմնի զանվածի կորուստ ▪️գիշերային քրտնարտադրություն ▪️ շնչառության հաճախացում > 30/ րոպե, շնչարգելություն ▪️ ջերմություն > 39.0 C ▪️ անոթազարկի հաճախացում > 120/ րոպեում ▪️ տկարություն ▪️ կրծքավանդակի ցավ ▪️ արյունախխում Արտաթոքային տուբերկուլոզի դեպքում` ▪️մարմնի զանգվածի կորուստ ▪️գիշերային քրտնարտադրություն ▪️ջերմություն > 39.0 C ▪️ տկարություն ▪️ավշահանգույցների ախտահարման դեպքում` այտուց` խուղակներով և թարախահոսությամբ ▪️ հոդերի դեպքում` քայլվածքի փոփոխություն, հոդացավ, այտուց ▪️տուբերկուլոզային մենինգիտի դեպքում` գլխացավ, ծոծրակային մկանների կարկամություն, քնկոտություն, փսխումներ ▪️միզուղիների տուբերկուլոզի դեպքում` գոտկային շրջանի ցավեր, արյունամիզություն ▪️ սեռական օրգանների տուբերկուլոզի դեպքում • տղամարդկան մոտ` խուղակների առաջացում սեռական օրգանների շրջանում • կանանց մոտ` չբերություն, դաշտանային ցիկլի խանգարում Ազգային ռեֆերանս լաբորատորիան հագեցած է այս ոլորտում մեծ ճանաչում ունեցող այնպիսի ժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են՝ • GeneXpert համալիրը - իրական ժամանակում ունիվերսալ ՊՇՌ մեթոդով տուբերկուլոզի հայտնաբերում և Ռիֆամպիցինի նկատմամբ զգայունության որոշում 2 ժամում, ինչպես նաև այլ վարակների հայտնաբերում, • LPA (HAIN) համալիրը - ՊՇՌ հետազոտության մոլեկուլային ախտորոշման և դեղազգայունության որոշում (RIF, INH, FQ, AG/CP) - 2-5 օրում, • Bactec 960 MGIT - հեղուկ միջավայրի մեթոդով նմուշների տուբերկուլոզի հետազոտման կայան, • լուսային և ֆլուորեսցենտային մանրադիտակը՝ տեսահամակարգով: Տուբերկուլոզ ախտորոշելու դեպքում հետագա հետազոտությունները և բուժումը կիրականացվի անվճար: Հարգելի՜ քաղաքացի, եթե դուք ունեք վերը թվարկված ախտանիշներից, գանգատներից որևէ մեկը, դիմեք ԱԱՊ (տեղամասային պոլիկլինիկա) օղակ, ձեր ընտանեկան բժշկին, որը համապատասխան նմուշառման արդյունքում` կկազմակերպի հետագա հետազոտությունը ազգային ռեֆերենս լաբորատորիայում:
Կարդալ ավելին🫁Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից մեկնարկված տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և ազատազրկվածների շրջանում կատարվեց 408 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Ռենտգեն֊լաբորանտ` Իլիչ Հոխանյան: Այս նախաձեռնությունն արդյունք է ՀՀ Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի։ Հավելենք, որ վերոհիշյալ հուշագրի շրջանակում սքրինինգային հետազոտություն էր կատարվել նաև «Գորիս», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում։ Նախաձեռնությունն այս շարունակական է:
Կարդալ ավելինԵրեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն այցելել է Մանկական տուբերկուլոզային բաժանմունքում բուժվող փոքրիկներին: Տնօրենը շնորհավորել է նրանց օրը` մաղթելով առողջություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք և նվիրական երազանքների իրականացում: Իսկ նրանց օրն առավել ուրախ դարձնելու համար տնօրինությունը փոքրիկ նվերներ էր պատրաստել։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի թիմի` Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում, կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը հանդիպել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի հետ: Շրջայց են կատարել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել բուժսպասարկմանը, վերջին տարիների ընթացքում համալրված ծառայություններին, քննարկել երկկողմ հետաքրքրության շրջանակում գտնվող հարցեր:
Կարդալ ավելինՄայիսի 31֊ին Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի թիմը Գյումրիում էր։ Կայացավ հանդիպում֊քննարկում 2021֊2025 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ` մասնակցությամբ Շիրակի մարզի ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լ. Ասլանյանի, կենտրոնի տնօրինության ։ Արտագնա հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել Շիրակի մարզի տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և հետագա նպատակային գործառույթները։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ֊ում ՏԲ վերացման ազգային ծրագրի միջոցառումների ընթացիկ և հետագա կազմակերպման աշխտանքներին` կարևորելով ամբուլատոր օղակի ֆթիզիատորների հետ նմանատիպ հանդիպումների կազմակերպումը և տեղում առկա խնդիրների վերհանումը, Շիրակի մարզում առկա գոհացնող պատկերը։ Կենտրոնի ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։ Նման ձևաչափով հանդիպումը, մշտադիտարկման արդյունքների համապարփակ ամփոփումը ողջունվեց տեղի մասնագետների կողմից, որոնք տվեցին իրենց մտահոգող հարցերը։ Առաջիկայում նախատեսվում են արտագնա հանդիպումներ ՀՀ Լոռվա, Տավուշի և Սյունիքի մարզեր։
Կարդալ ավելինՄայիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն։ Դասընթացի նպատակ էր ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում բարձրացնել իրազեկությունը տուբերկուլոզի և հիվանդությանն առնչվող ծառայությունների տրամադրման, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի, համավարակի պայմաններում աութրիչ աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի, առողջության իրավունքի և իրավախախտումների դեպքերի փաստագրման վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցել է Թոքաբանության ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանը։ Խոսելով տուբերկուլոզի (ՏԲ) մասին` նա մասնավորապես անդրադարձել է ՏԲ-ի համաճարակաբանական իրավիճակին Հայաստանում, մանրամասն ներկայացրել ՏԲ-ի հարուցիչը, փոխանցման եղանակները, ախտանշանները, բուժման սխեմաները, այլ հիվանդությունների հետ կապը, կարևորել պացիենտին կրթելու դերը ՏԲ-ի դեմ պայքարի գործընթացում։ Փորձագետը մատնանշել է նաև ՔՈՎԻԴ-19-ի և ՏԲ-ի կապը, ոլորտում առաջացած մարտահրավերները և ՏԲ-ի ծառայությունների անխափան տրամադրումը համավարակի պայմաններում։ Ելույթից հետո բանախոսը պատասխանել է հուզող հարցերին։
Կարդալ ավելինՄայիսի 27֊ին Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ ՀՀ֊ում տուբերկուլոզի վերացման 2021֊2025 թվականների ռազմավարական ծրագրի իրականցման շրջանակներում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հանդիպում֊քննարկում։ Նպատակն էր ներկայացնել և քննարկել Երևան քաղաքի (առաջիկայում նաև ՀՀ մարզերի) տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և հետագա նպատակային գործառույթները։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ֊ում ՏԲ վերացման ազգային ծրագրի միջոցառումների ընթացիկ և հետագա կազմակերպման աշխտանքներին` կարևորելով ամբուլատոր օղակի ֆթիզիատորների հետ նմանատիպ հանդիպումների կազմակերպումը և տեղում առկա խնդիրների վերհանումը։ Կենտրոնի ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։ Առաջիկայում նախատեսվում են արտագնա հանդիպումներ ՀՀ մարզեր` տուբերկուլոզային կաբինետների և ԱԱՊ օղակի պատասխանատուների հետ։
Կարդալ ավելին• թոքերի ռենտգեն հետազոտությունը • կրծքավանադակի այլ օրգանների ռենտգեն հետազոտությունը • ոսկրահոդային համակարգի ռենտգեն հետազոտությունը • ողնաշարի ռենտգեն հետազոտությունը • գանգոսկրի, մասնավորապես քթի հարակից խոռոչների հետազոտությունը Բաժինը հագեցած է ռենտգեն-ախտորոշման ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող արդի սարքավորումներով՝ հանրաճանաչ Canon և SHIMAZDU ապրանքանիշերի լավագույն թվային ռենտգենյան սարքերով: Այդ սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ բարձր որակի պատկեր: Canon Zexira թվային բարձրակարգ ռենտգենյան սարքը հատկապես աչքի է ընկնում իր հզորությամբ և բազմաֆուկցիոնալությամբ: Ճառագայթային չափաբաժինների նվազեցման շնորհիվ, ռենտգեն հետազոտությունը կատարվում է պացիենտի ճառագայթահարումը հասցելով նվազագույնի՝ միաժամանակ պահպանելով պատկերի բարձր որակը: Այս ապարատն ունի նաև հատուկ մանկական ռեժիմ՝ տարբեր տարիքի երեխաների՝ ճառագայթահարման նվազեցված ազդեցությամբ հետազոտելու համար: Ծանոթացեք մեր կենտրոնի որակավորված և ռենտգենոգրաֆիայում հմտացած մասնագետներին, որոնք վայելում են տարածաշրջանի բնակչության սերն ու հարգանքը:
Կարդալ ավելինԹոքաբանության ագային կենտրոնի տնօրինությունն այսօր ընդունեց ՀՀ ԱՆ ԱԻԻ դեկան Գոհար Երիմյանին և ՄԳՀԱԿ-ի ՇՄԶ հավաստագրերի տրամադրման բաժնի ղեկավար Սոֆյա Թևոսյանին: Կայացավ հանդիպում-քննարկում բժիշկների և միջին բուժանձնակազմի հետ: Հանդիպման նպատակն էր բուժաշխատողների մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթացի, բուժաշխատողների պարտադիր հավաստագրման կարգի և ՇՄԶ կրեդիտների կուտակման մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրումը: Թոքաբանության ազգային կենտրոնի փոխնօրենների հետ քննարկվեց ընթացիկ դասընթացների կազմակերպման և անցկացման կարևորությունը։ 📌Հիշեցնենք, որ հավաստագրման պարտադիր պահանջը գործում է բոլոր միջին բուժաշխատողների համար, անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ ընդհանուր պրակտիկայի բուժքույր, բուժակ, մանկաբարձ, ատամնատեխնիկ, լաբորանտ, դեղագործ և այլն: Այս մասին առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով` //nih.am/.../sub.../certificate_national_center_news...
Կարդալ ավելին🥼Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, առիթ` երախտիքի խոսքեր ուղղելու բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ կատարում են իրենց մասնագիտական պարտքը։ Անգնահատելի է ձեր դերը առողջապահական ոլորտի, Թոքաբանության ազգային կենտրոնի գրանցած հաջողությունների և անխաթար աշխատանքի մեջ և, թերևս, ոչ մի բժիշկ չի կարող պատկերացնել իր աշխատանքն առանց ձեր մասնակցության: Դուք ամենաշատն ու անմիջականն եք շփվում հիվանդի ու շահառուի հետ, և ձեր հոգատար ու գթասիրտ վերաբերմունքի արձագանքները ձեր նվիրումի ամենապարզ ապացույցն է: Մեր օրակարգում է ձեր մասնագիտական կարողությունների` տեսական և գործնական գիտելիքների և հմտութունների ամրապնդումը և ձեզ համար աշխատանքային առավել բարվոք պայմանների ստեղծումը: Մեր բոլոր բուժքույրերին մաղթում ենք ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում: 💐Սիրով` «ԹԱԿ» ՊՈԱԿ
Կարդալ ավելին🫁Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից մեկնարկված տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և ազատազրկվածների շրջանում կատարվեց 60 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Այս նախաձեռնությունն արդյունք է ՀՀ Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի։ Հավելենք, որ շաբաթներ առաջ վերոհիշյալ հուշագրի շրջանակում սքրինինգային հետազոտություն էր կատարվել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։
Կարդալ ավելինՄայիսի 5֊ին և 6֊ին Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ միջին բուժանձնակազմի համար կազմակերպված գործնական հմտությունների և մասնագիտական կարողությունների ստուգում֊թեստավորում։ Թեստավորման նախապատրաստական աշխատանքների հանձնաժողովի նախագահն է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդատու, բ.գ.թ., դոցենտ, բժիշկ-ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանը, քննական հանձնաժողավի նախագահը` կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, բ.գ.թ. Լուսինե Եղիազարյանը։ Երկօրյա քննությունը կնպաստի միջին բուժանձնակազամի որակավորման մակարդակի բարձրացմանը, տեսական և գործնական գիտելիք֊հմտությունների ամրապնդմանը։ Թեստվորման ընթացքին և ստուգման աշխատնքներին հետևել է Թոքաբնության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը ողջ անձնակազմով մասնակցեց հայտարարված համապետական շաբաթօրյակին։ Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի գլխավորությամբ կոլեկտիվը կատարեց ոչ միայն շրջակայքի մաքրման աշխատանքներ, այլ նաև` ծառատունկ։
Կարդալ ավելինՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանին և փոխտնօրեն, տուբերկուլոզի կառավարման ծրագրերի գծով–ՏԱԾ գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանին այսօր ընդունել է Արցախի հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Հանդիպման ընթացքում Արտակ Մանուկյանը ներկայացրել է այցի նպատակը, ամփոփ տեղեկացրել կենտրոնի կողմից կատարվող աշխատանքների և ռազմավարական ծրագրի մասին։ Քննարկվել է Արցախում տուբերկուլոզի բուժօգնության և սպասարկման իրականացվող միջոցառումները, ինչպես նաև ԱՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր»-ի և «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի հետագա համագործակցության ընդլայնման ուղիները: Հանդիպման ավարտին նախարար Մ․ Հայրիյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և պատրաստակամության համար։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամները այցելել են ԱՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» և տեղի մասնագետների հետ միասին իրականացրել հոսպիտալացված պացիենտների համայց և քննարկել արտահիվանդանոցային բուժման մեջ գտնվող ՏԲ պացիենտների բուժման ընթացքը՝ նպատակ ունենալով աջակցել տեղի մասնագետներին։
Կարդալ ավելին🫁Թոքաբանության ազգայի կենտրոնի մասնագետները սյունիքյան այցի շրջանակում Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոնների տուբերկուլոզային կաբինետների ֆթիզիատրների համար կազմակերպեցին իրազեկում֊քննարկում` «Տուբերկուլոզի ամբուլատոր ծառայություն» թեմայով։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը, Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը` կարևորել մարզային այցերը, առաջնային պահպանման օղակի մասնագետների հետ աշխատանքը և անկաշկանդ շփումների համար նման միջավայր ստեղծելը։ Տուբերկուլոզի ազգային ծրագրի ղեկավար Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց տուբերկուլոզի հակազդման 2021֊2025 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, ՏԲ հիվանդացության և մահացության վիճակագրական տվյալներին, անդրադարձ կատարեց տուբերկուլոզի բուժման մեթոդներին,հետբուժական հսկողությանը, տուբերկուլոզային հիվանդների` Թոքաբանության ազգային կենտրոն ուղեգրելու դեպքերին։ Մասնագետը հատուկ անդրադարձ կատարեց արտաթոքային տւբերկուլոզի թեմային, որը վերջին շրջանում աճ է գրանցում (ոսկրահոդային, արգանդի, երիկամների և այլն)։ Հանդիպման վերջում պատասխանեց հուզող հարցերին։
Կարդալ ավելին🫁Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից Սյունիքում մեկնարկված տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ Արդարադատության նախարարության Գորիսի Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և ազատազրկվածների շրջանում կատարվեց ավելի քան 115 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև խորխի նմուշառում։ Այս նախաձեռնությունն արդյունք է ՀՀ Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի և լինելու է շարունակական։
Կարդալ ավելինՏուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր Սիսիան քաղաքում ավելի քան 120 քաղաքացու շրջանում իրականացվեց սքրինինգային ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Ընթացքին հետևել է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը։ Հետազոտությունը զուգորդվել է մասնագիտական խորհրդատվությամբ` նպատակ ունենալով աջակցել ՏԲ կաբինետի բժիշկներին և մասնագիտական ծառայություն մատուցել թոքային գանգատներ ունեցող պացիենտներին։ Սքրինինգային հետազոտություներն իրականցվել է Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետներ ռենտգեն֊լաբորանտ Իլիչ Հոխանյանի , բժիշկ֊ֆթիզիատր Հակոբ Աճեմյանի կողմից` մասնակցությամբ «Սպիտակ երիցուկ» ՀԿ֊ի։ ՏԲ կաբինետի աջակցման նպատակով բժիշկ Աճեմյանի կողմից խորհրդատվություն է տրամադրվել նաև բուժման մեջ գտնվող և բուժումն ավարտած ՏԲ պացիենտներին` առողջական վիճակի ընթացիկ գնահատման նպատակով։ Հավելենք, որ Թոքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ ՏԲ կաբինետը համալրվել է համակարգչային հագեցվածությամբ, ինչպես նաև հեռավար դասընթացների համար նախատեսված լրասարքերով։ Տեղում Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանի կողմից Սիսիանի ԲԿ֊ի տուբերկուկոզային կաբինետի բժշկի և բուժքրոջ համար մեկ անգամ ևս իրականցվել է էլեկտրոնային գործիքների օգտագործման մեթոդաբանությունը։
Կարդալ ավելին🫁Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում հանդիպում և աշխատանքային քննարկում ունեցան Սիսիանի ԲԿ֊ի տնօրեն Անիկ Գրիգորյանի, տուբերկուլոզային կաբինետի բժիշկ֊ֆթիզիատր Անժելա Ալեքսանյանի հետ։ Քննարկվեցին Սիսիանի ԲԿ֊ի կողմից իրականացվող տուբերկուլոզի բուժօգնության և սպասարկման առկա խնդիրները, ձեռքբերումները։ Տնօրեններն այցելեցին վերանորոգման պայմաններում ժամանակավոր գործող տուբերկուլոզային կաբինետ, որն առաջիկա երեք տարիներին կմատուցի համապատասխան բուժսպասարկում` մինչև Սիսիանի ԲԿ֊ի ամբողջական վերանորոգումը։ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Մանուկյանը խոստացավ բոլոր միջոցներով աջակցել ծառայության պատշաճ կազմակերպման գործընթացին։
Կարդալ ավելինՀարգելի' քաղաքացի 🫁Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սկրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման կարևորության վերաբերյալ: 🕙Միջոցառումն այս տարի կանցկացվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչ 17:00-ն բոլորիդ հրավիրում ենք Սիսիան քաղաքի ԲԿ-ի հարակից տարածք` մեր կենտրոնի շարժական թվային ֆլյուորոգրաֆի միջոցով անցնելու սկրինինգային հետազոտություն և ստանալու անվճար խորհրդատվութուն մասնագետի կողմից: ❗️Արդյունավետ բուժման գրավականը կանխարգելումն է. Մասնակցեք և առողջ եղեք
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն այսօր ընդունել է «Ավետիս» ինֆորմատիկայի կրթաթոշակային ծրագրի համահիմնադիրներին, կրթական բաղադրիչի ներկայացուցիչներին: Նախաձեռնությունը Հայաստանում անցկացնում է եզակի մի ծրագիր, որի արդյունքում վերապատրաստելու է ոլորտի չորս մասնագետների։ Նրանցից մեկը Թոքաբանության ազգային կենտրոնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի պատասխանատու, տեխնիկական խորհրդատու Ռուզաննա Մովսեսյանն է։ Քննարկվել է առաջիկայում համագործակցության հնարավորությունները, կատարվել կարիքների գնահատում` լաբորատոր ծառայությունների կառավարման էլեկտրոնային գործիքների կիրառման հարցում։ Զրույցի ընթացքում կենտրոնի տնօրինությունը հայտնեց, որ բաց է համագործակցության նմանատիպ առաջարկների համար, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը: Քննարկմանը մասնակացել են նաև կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը։
Կարդալ ավելինՏուբերկուլոզը ծանր հիվանդություն է ոչ միայն այն պատճառով, որ այն խարանավորված է, այլև այն մի շարք հոգեբանական դժվարություններ է առաջացնում հիվանդի մոտ. ախտորոշման անսպասելիությունն առաջացնում է վախ, տագնապ, անհանգստություն և մտահոգություն մտերիմների առողջության, իրենց և մտերիմների ապագայի հետ կապված: Հիվանդությամբ պայմանավորված՝ մարդիկ հաճախ կորցնում են աշխատանքը, որոշ դեպքերում ընտանեկան հարաբերությունները կոնֆլիկտային բնույթ են ստանում, նրանք զգում են իրենց անարդարացի կերպով սոցիալական միջավայրից դուրս շպրտված, բուժման և հիվանդության հետ կապված այլ հանգամանքներով պայմանավորված տարակարծություններ են ունենում ընտանիքի անդամների և մտերիմների հետ: Նշված հանգամանքները ևս բացասական ազդեցություն են ունենում հիվանդների հոգեբանական վիճակի վրա: Իսկ հիվանդությամբ պայմանավորված ֆիզիկական ցավերը, բուժման ռեժիմը և տևականությունը միայն խորացնում են առկա հոգեբանական դժվարությունները: Վերոնշյալի շրջանակներում խիստ կարևորվում է իրականացվող կրթական դասընթացը և սոցիալ-հոգեբանական խորհրդատվությունը: Հիվանդները բազմիցս նշել են, որ կրթական աշխատանքն օգնել է ճիշտ հասկանալ հիվանդության բնույթը, տեսակները, բուժման հանդեպ պարտաճանաչության և բուժումն ավարտին հասցնելու կարևորությունը: Հիվանդության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումն օգնում է թուլացնել բացասական հույզերը, որոնք հիմնականում առաջ են գալիս հիվանդության վերաբերյալ սխալ պատկերացումների հետևանքով: Ինչպես գիտենք տեղեկատվության բացերը մարդը փորձում է լրացնել հնարավոր տարբերակներով, իսկ այդ տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը՝ առաջացնելով մի շարք բացասական մտքեր և ապրումներ: Անդրադառնանք հիվանդության բուժելի լինելու կամ չլինելու վերաբերյալ հիվանդների մտքերին, ինչպես նաև բացիլազատող և ոչ բացիլազատող հիվանդ լինելու հանգամանքին: Բուժելի լինելու կամ չլինելու վերաբերյալ մտքերի հիմքում ընկած են սեփական կյանքի հանդեպ անհանգստությունը, տագնապը, մահվան վախը, որոնք առաջ են բերում հիմնականում դեպրեսիվ և տագնապային վիճակներ, իսկ բացիլազատող և ոչ բացիլազատող լինելու հանգամանքն ազդում է հիմնականում սոցիալական հարաբերությունների վրա: Հիվանդների հետ հոգեբանական աշխատանքում խիստ կարևորովում է նաև սուբյեկտիվության հանգամանքին անդրադարձը. հաճախ հիվանդները պատմում են, որ մանկության տարիներին իրենց շրջապատում եղել են ՏԲ-ով հիվանդներ, ում նկատմամբ շրջապատը մերժողական վերաբերմունք է ցուցաբերել, ինչն ակնկալում են նաև իրենց շրջապատից, որը սակայն հաճախ չի համապատասխան տվյալ հիվանդների հարազատների, մտերիմների վերաբերմունքին հիվանդին և նրա հիվանդությանը: ԹԱԿ ՊՈԱԿ-ում հոգեբանական աշխատանք է տարվում նաև անչափահաս հիվանդների հետ, այս դեպքում ևս շատ կարևոր է անդրադառնալ հիվանդության հիմնական հոգեբանական առանձնահատկություններին, քանի որ հաճախ երեխաներն արտահայտում են մտքեր, որոնք լսել են ծնողներից, մեծահասակներից, ինչից ելնելով ունենում են բացասական հույզեր, ապրումներ, այստեղ շատ կարևոր է աշխատանքը շրջապատի մեծահասակների հետ, որպեսզի նրանք իրենց սուբյեկտիվ կարծիքը, հույզերը չփոխանցել երեխաներին՝ դրանով իսկ բարդացնելով երեխաների հոգեվիճակը, ինչն իր հերթին հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջ զարգացման վրա:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդատու, բ.գ.թ., դոցենտ, բժիշկ-ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանը Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կայացած «Տուբերկուլոզի հաղթահարման ճանապարհին» խորագիրը կրող գիտաժողովին հանդես եկավ զեկույցով: Նախ ողջունեց հյուրերին և կարևորեց հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված նման միջոցառումները, երբ մի հարկի տակ են հավաքվում ոլորտի մասնագետներ և առողջապահության ոլորտի մասնագետներ անգամ մարզերից և վեր են հանվում ոլորտի խնդիրները, արձանագրվում ձեռքբերումները, և նախանշվում անելիքները: Լ. Նիկոլայանը ներկայացրեց գաղտնի տուբերկուլոզային վարակի էությունը, խոսեց դրա ներթափանցումից, ախտածագումից, վարակի փոխանցման ու վարակի վրա ազդող գործոններից, հիվանդության վարակելիությունից, խոցելի խմբերից, կանխարգելիչ բուժումից և այլն: Գիտական նյութը հանրամատչելի էր: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
Կարդալ ավելինՀայաստանում տուբերկուլոզի հակազդումը առողջապահության գերակա խնդիրներից մեկն է, և այն սահմանված է մեր երկրում տուբերկուլոզի վերացման 2021-2025 թվականների ազգային ռազմավարական ծրագրով: Այս տարի իրականացվող միջոցառումներն ընթանում են «Միավորենք մեր ջանքերն ընդդեմ տուբերկուլոզի, փրկե՛նք կյանքեր» կարգախոսով: Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կայացել է «Տուբերկուլոզի հաղթահարման ճանապարհին» խորագրով գիտաժողովը: Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լենա Նանուշյանը և Արմեն Նազարյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի, Գլոբալ հիմնադրամի, Կարմիր խաչի ներկայացուցիչներ, ԲԿ-ների ղեկավարներ և ոլորտի մասնագետներ: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը խոսել է Հայաստանում տուբերկուլոզային հիվանդացության ցուցանիշի նվազման մասին. 100,000 բնակչի հաշվարկով այն կազմել է 13.4 2011-ի 56.2-ի փոխարեն: Նվազել է նաև մահացության ցուցանիշը: «Այս ձեռքբերումները մեր բոլորի համատեղ աշխատանքի, ջանքերի և ներդրումների արդյունք են, և այս համաժողովն էլ նպատակ ունի նոր թափ հաղորդելու մեր համագործակցությանը` տուբերկուլոզի դեմ պայքարի հետագա չորս տարիների ռազմավարական նպատակների և նախատեսված թիրախներին հասնելու համար, ինչը համահունչ է մինչև 2030 թվականն աշխարհում տուբերկուլոզի վերացման գլոբալ մարտահրավերին»,- նշել է նախարարը: Տուբերկուլոզային բուժօգնությունը համարվում է Թոքաբանության ազգային կենտրոնի առանցքային ծառայությունը: Կենտրոնի նպատակն է արագ, ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում: «Կենտրոնն ունի շնչառական օրգանների թե՛ մասնագիտացված, թե՛ ոչ տուբերկուլոզային բաժանմունքներ, վիրաբուժական, մանկական, արտաթոքային, անզգայացման ու վերակենդանացման, նեղ մասնագիտական բաժանմունքներ, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող պացիենտների համար առանձին տուբերկուլոզային ծառայություններ: Կենտրոնը հագեցված է ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով, հիմնանորոգված են շենքային ստորաբաժանումները, հարմարավետ են դարձել հիվանդասենյակները: Կենտրոնում աշխատում են իրավամբ իրենց գործի նվիրյալներ, ովքեր տարիներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել՝ նպաստելու պացիենտի շուտափույթ ապաքինմանը: Մեր կենտրոնի տեսլականն է ստեղծել երկիր, որն ազատ է ՏԲ-ից, ինչը համահունչ է 2021-2025 թվականների ազգային ռազմավարության ծրագրի դրույթներին»,- ընդգծել է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը: Տուբերկուլոզի ծրագրային գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում տուբերկուլոզի ազգային ծրագրի ռազմավարության դրույթներին, մարտահրավերներին և ձեռքբերումներին, ներկայացրել տիրող համաճարակային վիճակը: «ՏԲ-ի դեմ պայքարում մեր նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է համախմբել մեր կարողությունները և հնարավորությունները հասարակական կազմակերպությունների հետ և համատեղել պետական և միջազգային աջակցությունները, մասնավորապես` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի շարունակական աջակցությունը»,- հատկանշել է Նաիրա Խաչատրյանը:
Կարդալ ավելին«Արմենպրես» լրատվական գործակալության հարթակում այսօր` Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը և ՀՀ Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը խոսել են տուբերկուլոզային համաճարակային իրավիճակի, տուբերկուլոզի դեմ պայքարի քաղաքականության, ՀՀ-ում տուբերկուլոզի վիճակագրական ցուցանիշների, հիվանդների աջակցման ծրագրի, ամբուլատոր բուժման կազմակերպման Գլոբալ հիմնադրամի 2021-2024 թթ. դրամաշնորհային ծրագրով իրականացվող ընթացիկ աշխատանքների մասին: • Տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում մեր երկրում տարեցտարի նկատվում է առաջընթաց: Մասնավորապես, արձանագրվում է տուբերկուլոզի հիվանդացության ցուցանիշի նվազումը, որի արդյունքում 2021 թ-ի ամփոփված տվյալներով այն կազմել է 13.4 (100,000 բնակչի հաշվարկով)` 2011 թվականի 56.2 ցուցանիշի-ի դիմաց: Նվազել է նաև մահացության ցուցանիշը` 2021թ. կազմելով 0,6 (100,000 բնակչի հաշվարկով)` 2011թ. 1,4-ի համեմատ, կամ ընդամենը 18 մահվան դեպք բացարձակ թվով, նախորդ տարվա 44 դեպքի դիմաց: •Մեր պետությունը առաջընթաց է արձանագրելոչ միայն համաճարակաբանական ցուցանիշների տեսանկյունից, այլ նաև դրամաշնորհային ծրագրերի մասնակցության առումով: 2018 թվականից սկսած` պետական բյուջեի միջոցներով ՀՀ-ն Առողջապահության նախարարությունը սկսկել է գնել ԱՀԿ նախաորակավորված հակատուբերկուլոզային դեղորայք, որը մինչև այդ ձեռք է բերվում Գլոբալ հիմնադրամի միջոցներով: Ծրագրի շրջանակում իրականացվում են ինչպես իրազեկման, հակատուբերկուլոզային դեղամիջոցների մատակարարման, այնպես էլ այնածավալ կրթական միջոցառուներ բուժաշխատողների համար, դասընթացներ` մասնագետների շարունակական զարգացման համար, հիվանդների սոցիալ-հոգեբանական աջակցման, հաշվետվողական համակարգի ամրապնդման աշխատանքեր և այլն: • Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակը պարբերաբար կազմակերպում է իրազեկման աշխատանքներ առաջնային պահպանման օղակների տուբերկուլոզայի կաբինետների բժիշկների և բուժքույրերի շրջանում և նրանք նույնպես իրենց հաստատությններում իրականացնում են նմանատիպ աշխտանքներ ոչ միայն հիվանդների, այլ նաև կոնտակտավորների շրջանում: • Հիմնական ախտանիշները, որոնք որոնք ուշադրության արժանի են և հիվանդը պետք է դիմի բժշկի, երկուսից երեք շաբաթ տևող հազն է` խորխարտադրոթյամբ, սուբֆեբրիլ` մինչև 38 աստիճան տևող երկարատև ջերմությունը, քաշի կտրուկ անկումը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը, հազի հետ երբեմն ուղեկցվող արյունախխումը: Այս գանգատների դեպքում խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկի: •Տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում նախատեսված է սքրինինգային հետազոտություններ անցկացնել մարզերում, որը նպատակ ունի հիվանդության վաղ և ակտիվ շրջանի հայտնաբերում: Այցելությունն այս տարի նախատեսված է Սյունիքի մարզ: Նախատեսվում է մարզայի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում, բժշկական խորհրդատվության տրամադրում:
Կարդալ ավելինՄարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս հիվանդության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում է դպրոցականների շրջանում տարվող հանրային քննարկումը, անմիջական շփումը մեր մասնագետների հետ, որտեղ երեխաներն անկաշկանդ մթնոլորտում ունենում են հարցեր ուղղելու հնարավորություններ։ Տուբերկուլոզի դեմ պայքարի օրվան ընդառաջ, այսօր` մարտի 18֊ին, Թոքաբանության ազգային կենտրոնի Մանկական տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Անի Ուլումյանը և բժիշկ֊ֆթիզիատր Մարգարիտա Բադասյանը համապատասխանաբար եղան Աբովյան քաղաքի թիվ 5 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցներում։ Դաս֊սեմինարի ընթացքում մեր մասնագետները բարձր դասարանի աշակերտների հետ խոսել են տուբերկուլոզ հիվանդության, նրա ծագման պատմության, տեսակների, կանխարգելման և բուժման մասին, ինչպես նաև հիվանդության հոգեբանական կողմի և մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերի մասին։ Սեմինարի ավարտին բժիշկները պատասխանեցին աշակերտների բազմաբնույթ հարցերին։ Եղեք իրազեկված❗️ Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է❗️ ՀՀ-ում տուբերկուլոզի բուժումն անվճար է❗️
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոն է դիմել 46-ամյա տղամարդ` գոտկային հատվածի ցավերով, ընդհանուր թուլությամբ և քայլելու անկարողությամբ։ Մեր կենտրոնում կլինիկո-ռենտգենաբանական հետազոտությունից հետո պացիենտի մոտ հաստատվել է ախտորոշում՝ ողնաշարի գոտկային հատվածի տուբերկուլոզային սպոնդիլիտ։ Նախնական դեղորայքային բուժման փուլից հետո կատարվել է վիրահատություն՝ աջակողմյան լումբոտոմիա, իրականացվել հարողնաշարային թարախակույտի հեռացում։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, առանց բարդությունների, հիվանդի մոտ նյարդաբանական խանգարումներ չկան, իրականացվում է դինամիկ հսկողություն։ Վիրահատությունն իրականացրել են Թոքաբանության ազգային կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ ֆթիզիատր, օրթոպեդ-վնասվածքաբան Լևոն Խալաթյանը և բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը։ Անեսթեզիան ապահովել է Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգ Լիլիթ Սարումյանը:
Կարդալ ավելինՀՀ Առողջապահության նախարարության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ԹԱԿ ՊՈԱԿ-ի կողմից հեռահաղորդակցությամբ (EHCO հարթակով) իրականացվում են բժշկական առցանց խորհրդատվություններ, որոնց նպատակն է ՝ նպաստել արտահիվանդանոցային ՏԲ բժշկական օգնության կազմակերպմանը, ախտորոշիչ բարդ դեպքերի քննարկմանը՝ հաջակցություն հանրապետության ֆթիզիատրների: Հարթակի շրջանակներում արդեն իսկ անցկացվում են հեռավար դասընթացներ՝ ամենամսյա պարբերականությամբ: Փետրվարի վերջին ԹԱԿ ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով խորհրդական դոցենտ Լյուբով Թաթուլի Նիկոլայանը գործընկերներին ներկայացրեց ՏԲ-ի կլինիկագործիքային և ճառագայթային հետազոտության արդի եղանակները, որին մասնակցում էին Երևան քաղաքի և հանրապետության մարզերի 50 ֆթիզիատրներ: Բարի երթ` բարի գործին։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը և Տուբերկուլոզի ազգային ծրագրի ղեկավար Նաիրա Խաչատրյանը մարտի 2-ին ընդունել են «Սպիտակ երիցուկ» ՀԿ-ի և կազմակերպության հոգաբարձու կազմի ներկայացուցիչներին, հանդիպել «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական առաքելության գլխամասային գրասենյակի (Փարիզ) բժշկական ներկայացուցիչ Կատրի Հեվիսոնի հետ: Քննարկվել են համագործակցության արդյունքում ձեռքբերումները` կարևորելով այն շարունակելու անհրաժեշտությունը: Կազմակերպությունն աջակցում է Թոքաբանության ազգային կենտրոնին բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի կարճաժամկետ բուժման ռեժիմների ներդրման հարցում` ամբուլատոր օղակում ցուցաբերելով մեթոդաբանական աջակցություն մասնագետներին, ինչպես նաև աջակցություն տուբերկուլոզային հիվանդներին: Գործակցության համատեքստում ընդգծվել է գործընկերների ակտիվ աջակցությունը «ԹԱԿ» ՊՈԱԿ-ում իրականացվող բջջային հավելվածի միջոցով բուժման հեռավար կազմակերպմանը: Վերջիններս մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նոր ներդրվող տուբերկուլոզի ակտիվ հայտնաբերման սքրինինգային ծրագրին: Տնօրեն Արտակ Մանուկյանը բարձր է գնահատել համագործակցության անցած ուղին, համատեղ արդյունավետ աշխատանքը և վերահաստատել կենտրոնի` նոր ծրագրերի իրականացնելու պատրաստակամությունը:
Կարդալ ավելինԿենտրոնի անձնակազմն այսօր վաստակած հանգստի ճանապարհեց վեց աշխատակցի, որոնք քսան տարի և ավելի նվիրումով ու բարեխղճորեն աշխատել են հիվանդանոցում: Տնօրեն Արտակ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ հանձնելով շնորհակալագրեր, մաղթելով առողջություն ու խաղաղ օրեր:
Կարդալ ավելինՀարգելի գործընկերներ Փետրվարի 11-ին, ժամը 14:30-ին, MDR/RR-TB-ի (mSTR) մոդիֆիկացված ավելի կարճ բուժման ռեժիմների ներդրման տարածաշրջանային օպերատիվ հետազոտության շրջանակներում կկայանա «Վիրտուալ բժշկական կոնսիլիում»-ի 13-րդ վեբինարը : Թեման` ԲԴԿ ՏԲ-ի մոդիֆիկացված կարճաժամկետ բուժման հետազոտության հատուկ հետաքրքրության անբարենպաստ երեւույթներ.միելոսուպրեսիա։ Հղումը` ստորև:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն (Артак Манукян)աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է, որտեղ մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական ամենամյա երկօրյա կոնգրեսը` նվիրված Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան։ Կոնգրեսի խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակները և իրականացման ուղիները»։ Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն է (ՈւԱԿ)՝ մի շարք հայկական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ: Կոնգրեսի մասնակիցներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Արտակ Ջումայանը` մաղթելով արդյունավետ աշխատանք։ Միջոցառմանը մասնակցել են Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈւԳԿ) դաշնային նախագծերի իրականացման գծով փոխտնօրեն Տիգրան Գևորգյանն ու Պոդոլսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վարդան Գևորգյանը, ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ Հյուրերն իրենց ելույթներում կարևորել են նման կոնգրեսների կազմակերպումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդհանրացնելու ոլորտի առաջատար մասնագետների փորձը, քննարկելու կուտակված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Մասնակիցներն ընդգծել են նաև նման հարթակների կրթական դերի կարևորությունը, որն իր հերթին հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ավագ գործընկերների հետ քննարկելու արդիական խնդիրները: Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսին մասնակցել են 200-ից ավելի պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից:
Կարդալ ավելին«Համայնքային առողջապահության արդյունքների ընդլայնում» (ECHO) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնն իրականացրել է հերթական` այս տարվա առաջին առցանց դասընթացը «Տուբերկուլոզի կառավարման ժամանակակից մոտեցումներ» թեմայով։ Դասընթացին մասնակցել են հակատուբերկուլոզային արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող առողջության առաջնային պահպանման օղակի ավելի քան 50 հաստատությունների մասնագետներ, առողջապահության նախարարության և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։ «ECHO» նախագիծը երկրի բոլոր տուբերկուլոզային ծառայությունների առցանց հաղորդակցման, խնդիրների համատեղ լուծման և դեպքերի վրա հիմնված ուսուցման հարթակ է` հիմնված նորարարական տեսակոնֆերանսի տեխնոլոգիայի վրա: Այն ուղղված է տուբերկուլոզի հայտնաբերման, կանխարգելման և բուժման ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մասնագիտական ներուժի և շարունակական բժշկական կրթության համակարգի զարգացմանը: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կբարելավի հակատուբերկուլոզային ծառայությունների որակն ու հասանելիությունը, հատկապես հեռավոր բնակավայրերում, երբ ճամփորդությունը և կանոնավոր անհատական ուսուցումը ծախսատար և ժամանակատար են: Հարթակի կարևորությունն առավել ընդգծվել է COVID-19-ի հետ կապված սահմանափակումների և այդ իրավիճակում արտահիվանդանոցային բժշկական ծառայությունների, այդ թվում` տուբերկուլոզի ախտորոշման և բուժման անխափան իրականացման մարտահրավերների ֆոնի վրա: Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ՁԻԱՀ-ի տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ECHO» ծրագիրը մեր երկրում ներդրվել է Նյու Մեքսիկոյի համալսարանի (ԱՄՆ) և ԱՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա` համալսարանի փորձագետների տեխնիկական աջակցությամբ: Ծրագրի իրագործմանն աջակցություն է ցուցաբերել նաև Ասիական զարգացման բանկը` տրամադրելով հեռաբժշկության սարքավորումներ շուրջ 40 առողջապահական հաստատությունների։
Կարդալ ավելինԱյսօր Թոքաբանության ազգային կենտրոնը գործընկերային հարաբերություններ հաստատելու շրջանակում համագործակցության երկու հուշագիր է ստորագրել Առողջապահության ազգային ինստիտուտի և Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի հետ: Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Ողջունելով հյուրերին` «ԹԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանը կարևորել է Առողջապահության ազգայի ինստիտուտի հետ փաստերի և գիտելիքների վրա հիմնված նորարարական լուծումներով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու գաղափարը, հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման, կրթական ծրագրեր իրականացնելու, գիտահետազոտական միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: ԱԻԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հայտնել է իր պատրաստակամությունը բժշկական փորձը ուսումնական գործընթացում ներգրավելու նպատակով համապատասխան ուղղություններով և ընդունված չափորոշիչներով համագործակցելու մասնագիտական զարգացման ոլորտներում, ինչպես նաև նպաստավոր պայմանների ապահովումը` որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար: Հուշագրի կնքումը Քրեակատարողական բժշկության կենտրոնի հետ նպատակ ունի բարձրացնել տուբերկուլոզային հիվանդությունների բուժման և խնամքի ծառայությունների որակը, տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում իրականացնել echo-հեռահար պլատֆորմի համատեղ կիրառում և բուժական գործընթացների ընդլայնմանը միտված այլ միջոցառումների իրականացում: Փոխնախարար Նանուշյանը, շնորհավորելով կողմերին համագործակցության ամրագրման առթիվ , նշեց, որ հատկանշական է 2021 թվականին ՀՀ ԱՆ-ի կողմից ՀՀ-ում 2021-2025 թվականին տուբերկուլոզի վերացման ռազմավարական ծրագրով սահմանված` մինչև 2035 թվականը Հայաստանում տուբերկուլոզը` որպես հանրային առողջության խնդիր վերացնելու նպատակին ուղղված միջոլորտային նմանատիպ համագործակցությունը, տուբերկուլոզային ծառայությունների համընդհանուր հասանելիությանը միտված քայլերը: Հուշագրերի ստորագրումից հետո կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի և փոխտնօրենների ուղեկցությամբ Լենա Նանուշյանը շրջայց է կատարել Թոքաբանության ազգային կենտրոնի բաժանմունքներում:
Կարդալ ավելին8 ամիս առաջ 62-ամյա պացիենտը մեր կենտրոն էր դիմել ողնաշարի սուր ցավերով: Կլինիկո-ռենտգենաբանական հետազոտությունից հետո հաստատվել է ախտորոշում՝ բազմաօրգան տուբերկուլոզ՝ թոքերի տուբերկուլոզ և ողնաշարի գոտկային հատվածի տուբերկուլոզային սպոնդիլիտ։ Դեղորայքային բուժման երկարատև փուլից հետո՝ օրեր առաջ, կատարվել է վիրահատություն՝ աջակողմյան կոնքհատում․ անջատվել է որովայնամիզը, psoas աջ մկանի մեջ հայտնաբերված թարախակույտը մաքրվել է, կատարվել է գոտկային 3-րդ ողի մարմնի կյուրետաժ, հեռացվել են ողի և միջողային սկավառակի քայքայված մնացորդները։ Այս ամենից հետո կատարվել է նաև ոսկրային աուտոպլաստիկա։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, առանց բարդությունների, հիվանդի մոտ նյարդահոգեբանական խանգարումներ չկան։ Վիրահատությունն իրականացրել են Թոքաբանության ազգային կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ ֆթիզիատր, օրթոպեդ-վնասվածքաբան Լևոն Խալաթյանը և բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը։ Անեսթեզիան ապահովել է Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգ Լիլիթ Սարումյանը:
Կարդալ ավելինՀարգելի՛ քաղաքացիներ, ուրախությամբ հայտնում ենք, որ Թոքաբանության ազգային կենտրոնը 2022 թվականի պետական պատվերի շրջանակում, հետայսու ողջ ծավալով մատուցելու է նաև հետևյալ ծառայությունները․ ✔️Ընդհանուր վիրաբուժական ✔️ Թոքաբանական ✔️Կրծքային վիրաբուժական ✔️ Ուրոլոգիական ✔️Վնասվածքաբանական ✔️ Օրթոպեդիական 🫁🚑🥼💉Շնորհիվ բարձր որակավորում ունեցող անձնակազմի, լաբորատոր-գործիքային հագեցվածության նորագույն պայմանների՝ կենտրոնը մատուցել և մատուցում է մասնագիտական, բարձրորակ և հասանելի բուժօգնություն։ Վստահե՛ք ձեր առողջությունը պրոֆեսիոնալներին։ Ապրե՛ք առողջ։ ❗️Հիշեցնենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն այսօր ընդունել է Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանին և Արտակ Ջումայանին: Փոխնախարարները ծանոթացել են կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայություններին, շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներում, քննարկել բուժօգնության հասանելիության և որակի վերաբերյալ հարցեր: Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը ներկայացրել է «ԹԱԿ» ՊՈԱԿ-ի ամբուլատոր-դիսպանսերային ծառայության զարգացումը` ուղղված ՏԲ պացիենտների հայտնաբերմանը, հասարակության բոլոր խմբերի համար բուժման հասանելիությանը: Տնօրեն Արտակ Մանուկյանը կարևորել է կենտրոնի կողմից իրականացվող խորհրդատվական աջակցությունը մարզային ՏԲ կառույցներին: Հանդիպման ընթացքում մասնագետները փոխնախարարներին են ներկայացրել ՏԲ-ի արդյունավետ կառավարման նպատակով կիրառվող էլեկտրոնային տեղեկատվական գործիքները` «eTB manager» տվյալների բազան, ՏԲ-ի Ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից կիրառվող ՏԲ լաբորատոր տվյալների և հակատուբերկուլոզային դեղերի քանակականացման և կարիքների գնահատման բազաները. նպատակը` գնահատել այդ գործիքների ինտեգրումը «Արմեդ» էլեկտրոնային համակարգին:
Կարդալ ավելինՏարեմուտի ամփոփիչ միջոցառման շրջանակում կենտրոնի անձնակազմը վաստակած հանգստի ճանապարհեց Հոգեբուժական բաժանմունքի երկու աշխատակցի՝ մայրապետ֊հերթապահ Վարսիկ Սարգսյանին և սանհավաքարար Ռայա Խաչատրյանին, որոնք ավելի քան երկու տասնամյակ աշխատել են Թոքաբանության ազգային կենտրոնում։ Տնօրեն Արտակ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար՝ հանձնելով շնորհակալագրեր։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի աշխատանքային օրն այսօր մեկնարկել է կենտրոնի Մանկական տուբերկուլոզային բաժանմունք շրջայցով։ Ամանորը հիվանդանոցում է անցկացնելու մեկ երեխա։ Տնօրենը շնորհավորեց փոքրիկին՝ մաղթելով առողջություն, արագ ապաքինում և նրան փոխանցեց նվերներ՝ Ձմեռ պապիկի անունից․« Ուզում եմ՝ ուժեղ լինես, շուտ ոտքի կանգնես և վայրկյան անգամ չզգաս, որ տոնական օրերը քո տանը չես անցկացնելու, որովհետև այստեղ բոլորը հոգատար են և պատրաստակամ»։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը 2021 թվականին հաստատությունում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացրել է մի շարք աշխատանքներ` բաժանմունքների վերանորգում, ծառայությունների մատուցման որակի բարելավմանն ուղղված վերազինումներ, անձնակազմի վերապատրաստումներ՝ տեղական և միջազգային կրթական հարթակներում։ Կենտրոնի կողմից մատուցվող բուժական ծառայություների ոլորտում ստեղծվել են նոր հնարավորություններ ՝ հանձին նոր բաժանմունքների և ծառայությունների բացման՝ ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, օրթոպեդիա, վնասքաբանություն։ Ընդլայնվել են լաբորատոր ծառայությունները՝ ԿՈՎԻԴ-ՊՇՌ շրջիկ նմուշառում և թեստավորում, կլինիկական լաբորատոր ծառայությունների հզորացում և որ կարևոր է` առողջապահության նախարարության կողմից կենտրոնին ընձեռած պետական պատվերի շրջանակներում բուժսպասարկում իրականացնելու հնարավորությունը։ Այստեղ տեղին է նշել կենտրոնի հետագա պլանները ստացիոնար ծառայությունների անխափան իրականացման համար՝ թթվածնային կայանի կառուցում, համակարգչային տոմոգրաֆի ձեռքբերում, դեղերի և բժշկական ծախսանյութերի պահեստների կառուցում, կաթսայատուն, շրջակայքի բարեկարգում։ Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի հավաստմամբ այս բոլորը բերելու է աշխատանքային պայմանների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման։ Կենտրոնի գործունեության ուրույն մասն է կազմում նաև Տուբերկուլոզի ազգային ծրագրի իրականացումը ` որպես պետական նպատակային ծրագիր: Այդ ուղղությամբ <<ԹԱԿ>> ՊՈԱԿ-ի ձեռքբերումները բավականին գոհացնող են, սակայն դեռ կան անելիքներ ։ Անցած ամիսների լավագույն ձեռքբերումներից է etb manager համակարգի վերազինումը , հեռախոսային հավելվածի միջոցով ՈՒՎԲ իրականացումը , հեռավար կրթական հարթակի ներդրումը , առաջնային օղակում հիվանդության հայտնաբերման և բուժման խթանման ծրագրի ներդրումը։ Ներկայումս թիմն աշխատում է մեծ նոր ծրագրային առաջարկի մշակման վրա. դա ակտիվ ՏԲ –ի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրն է և լատենտ տուբերկուլոզի կառավարման հայցեկարգի մշակումը ։ Ներդրվել են ԲԴԿ ՏԲ (բազմադեղորայքակայուն տուբերկուլոզ) բուժման կարճաժամկետ մոդելները , իրականացվում են դիտորդական հետազոտություններ , մասնավորապես Կովիդի ազդեցությունը ՏԲ ծառայությունների վրա: Մշակվել են հայցեկարգեր ՝ ՏԲ ի վաղ հայտանբերման թվային , արհեստական ինտելեկտի կիրառմամբ ճառագայթային մեթոդի ներդրման ուղղությամբ: Կենտրոնի տնօրենը հիմնավոր լավատեսությամբ հայտնում է, որ 2021 թվականին ներդրված իրավական և կազմակերպչական ամուր հիմքը գալիք տարվա ընթացքում իր արդյունքը տալու է և կենտրոնի մասին ընկալումը՝ որպես մեկ հիվանդություն բուժող կառույցի կվերափոխվի։
Կարդալ ավելինԱռերևույթ չերևացող աշխատանքի հետևում կանգնած են նյութատեխնիկական ապահովման և տնտեսական բաժնի մեր աշխատակիցները: Տարեմուտին ընդառաջ` նոր ու հարմարավետ արտահագուստով:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնում օրերս կատարվեց հերթական վիրահատությունները` բարեհաջող ավարտով: 75-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր երրորդ աստիճանի կոքսարթրոզ: Կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: Մեկ այլ վիրահատություն ևս. ամիսներ առաջ ձախակողմյան նրբոլոքի ստորին երրորդի սերտաճած կոտրվածքով մեր կենտրոն էր դիմել 32-ամյա հիվանդ: Համապատասխան հետազոտությունից հետո տեղադրվել էր մետաղական հարթակ: Օրերս կատարվեց մետաղական կոնստրուկցիայի հեռացում: Վիրահատություններն իրականացրել են կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը, Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբաններ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Դարբինյանը։ Անեսթեզիան ապահովել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգ Լիլիթ Սարումյանը: Հիվանդների մոտ վերականգնողական շրջանն անցել է առանց բարդությունների: Տարեմուտին ընդառաջ նրանք դուրս կգրվեն:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի մանրէաբանական լաբորատորիան ՝ մասնակցելով Հայաստանի լաբորատոր որակի արտաքին գնահատում (ՀԼՈԱԳ) կողմից անցկացված կոմպենտենտության թեստավորմանը աղիքային բակտերիաների ախտորոշման և ՀՄԴ֊ների նկատմամբ զգայունության որոշման թեմայով, ստացել է հավաստագիր։ Լաբորատոր կարողությունների ամրապնդման գործառույթներում այն մեր կենտրոնի համար կարևոր ձեռքբերում է։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին🏆
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, «ՏԱԾ» գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը մասնակցել է դեկտեմբերի 22-ին Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստին, որին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՄՀՀ հանձնաժողովի անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հաշվետվություններ դրամաշնորհի ենթաստացող կազմակերպությունների` Թոքաբանության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնների, ինչպես նաև ենթածրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններից: Նիստին առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է նաև 2021 թվականին ՄՀՀ աշխատաքային խմբերի հետ համատեղ վերանայված և բյուջետավորված 2021-2025 թվականների անցումնային շրջանի և կայունության ապահովման գործողությունների ծրագիրը: «ՏԱԾ» գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց 2021 թվականի ազգային ծրագրի ցուցանիշների կատարողականը, ինֆոգրաֆիկ պատկերներով` կարևոր ձեռքբերումները, իրականացված հետազոտությունները, հիվանդության բացահայտման խթանման և սոցիալական ծրագրերը, հիվանդացության դինամիկան, քովիդով պայմանավորված իրավիճակային ազդեցոթյունները, դեռևս առկա խնդիրները և այլն: Նիստն ամփոփվել է հարցուպատասխանով:
Կարդալ ավելինԴեկտեմբերիկ 22-ին տեղի է ունեցել տարածաշրջանի 11 երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ, Մոլդովայի PAS գիտաhետազոտական կենտրոնի, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և «Տուբերկուլոզ-Եվրոպա» կոալիցիայի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի (TB-REP-2) ավարտական համաժողովը: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: 2019 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում մեր մասնագետների փորձագիտական խմբերի կողմից կատարվել են 2021-2026 թթ. տուբերկուլոզի վերացմանն ուղղված ազգային ծրագրի, առողջապահական ծառայությունների համապարփակ ծածկույթի հայեցակարգի, հակատուբերկուլոզայի ծառայությունների ստանդարտ փաթեթի մշակման, տուբերկուլոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելների` ներառյալ դեղակայուն տուբերկուլոզի բուժման կարճաժամկետ ռեժիմների, տեսահսկվող բուժման ծրագրի ներդրման աշխատանքներ։ 10 երկրների 24 մասնակիցներ արժանացել են «Տուբերկուլոզի վերացմանն ուղղված գործընկերության մրցանակաբաշխությանը»՝ տուբերկուլոզի վերացման գործում բազմոլորտ գործընկերության զարգացման , քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցության համար զգալի ավանդի համար: Ուրախությամբ հայտնում ենք, որ մրցանակաբաշխությունն իրականացնող «Տուբերկուլոզ- Եվրոպա» կոալիցիան (TBEC)-ի կողմից մրցանակակիրների շարքում են՝ ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող թիմի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, հիմնադրամի ծրագրերի համակարգող Լիլիթ Խաչատրյանը և Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, «ՏԱԾ» ղեկավար Նաիրա Խաչատրյանը։ Շնորհավորում ենք և մաղթում նոր հաջողություններ։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնում կայացավ տուբերկուլոզի ազգային ծրագրի 2021 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին «ՏԱԾ» գրասենյակի բոլոր բաժինների մասնագետները։ Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց 2021 թվականի տարեկան կատարողականը, ինչպես նաև 2022 թվականի ռազմավարական պլանը և կատարվելիք միջոցառումները։ Ամփոփվեց նաև տվյալների կառավարման, մշտադիտարկման տարեկան կատարված աշխատանքները։ Խոսվեց ծրագրի արդյունավետության գնահատման մասին, որտեղ կարևորվեց․ • Հակատուբերկուլոզային ծառայությունների որակի հսկողության ապահովումը • Բուժաշխատակիցներին շարունակական աջակցության տրամադրումը • Առկա և ընթացիկ խնդիրների բացահայտում և բարձրաձայնումը՝ խնդիրների ավելի արդյունավետ կերպով լուծման նպատակով։ Հանադիպման վերջում կայացավ հարց ու պատասխան, դիտարկվեցին բոլոր առաջարկները, նախանշվեց հետագայում կատարվելիք աշխատանքները՝ ուղղված ազգային ծրագրի ռազմավարությանը, միջոցառումների արդյունավետության բարձրացմանը։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի թվով 66 բուժքույր նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը մասնակցել Է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված «Հակատուբերկուլոզային հիմնարկների բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները» խորագրով հերթական դասընթացին։ Այն ընթացել է 3 հոսքով, կատարվել ելքային և վերջնական գիտելիքների թեստավորում․ վերջնարդյունքում բուժքույրերը անցել են լիցենզավորման առաջին փուլը՝ հեռանկարում այն ավարտին հասցնելու ակնկալիքով։ Նոյեմբերի 21-ին «ԹԱԿ» ՊՈԱԿ-ում կայացավ վերապատրաստման դասընթացի արդյունքների ամփոփիչ հանդիպում-քննարկում, վարող՝ տնօրենի գիտական գծով խորհրդական, դոցենտ Լյուբով Նիկոլայան։ Ամփոփման ընթացքին հետևել է կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, տնօրենի բուժական գծով տեղակալ Կարեն Պողոսյանը: Որպես եզրահանգում՝ տնօրենը հույս հայտնեց , որ նմանատիպ դասընթացները կնպաստեն միջին բուժանձնակազմի մասնագիտական որակավորումը նոր և ավելի բարձր հարթակի հասցնելուն՝ տուբերկուլոզը չեզոքացնելու ճանապարհին և կարևորեց դրանց շարունակական բնույթը:
Կարդալ ավելինԱյո ,մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, ներկա քննարկումներ ՏԲ ի ակտիվ հայտնաբերման սկրինինգային հետազոտությունների հայցեկարգի մշակման ուղղությամբ։
Կարդալ ավելինԴեկտեմբերի 15-ին և 16-ին Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ «Բուժել տուբերկուլոզը մեկ անգամ և վերջնական» խորագրով դասընթաց։ Բժիշկ-ֆթիզատոր Արուսյակ Մելիքյանը և Հակոբ Աճեմյանը խոսեցին հիվանդության բուժման ռեժիմների ընտրության, դեղազգոնության և դեղորայքի կողմնակի ազդեցության կառավարման մասին։ Դասընթացը նախատեսված էր բժիշկների համար։ Հավելենք, որ 2022 թվականի առաջին եռամսյակում կլինեն նաև բուժքույրերի համար կազմակերված դասընթացներ՝ կրեդիտների տրամադրումով։
Կարդալ ավելինԲարեհաջող ելքով հերթական բարդ վիրահատությունն է կատարվել Թոքաբանության ազգային կենտրոնում։ 64-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախակողմյան անկիլոզացնող կոքսարթրոզ։ Մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կենտրոնում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում։ Մեկ այլ վիրահատություն ևս․ 56-ամյա հիվանդի մոտ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի ոչ ճիշտ սերտաճող կոտրվածքի ախտորոշումից հետո կատարվել է ոսկրաբեկորների համադրում և ֆիքսացիա` շյուղերով։ Վիրահատություններն իրականացրել են կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը, Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբաններ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Դարբինյանը։ Անեսթեզիան ապահովել են անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգներ Լիլիթ Սարումյանը, Ժաննա Թադևոյանը։ Հիվանդներն այժմ ապաքինման փուլում են՝ ստանալով վերականգնողական բուժում։
Կարդալ ավելինԴեկտեմբերի 15-ին և 16-ին Թոքաբանության ազգային կենտրոնում կկազմակերպվի «Բուժել տուբերկուլոզը մեկ անգամ և վերջնական» խորագրով դասընթաց։ Թեման՝ ▪️հիվանդության բուժման ռեժիմների ընտրություն ▪️դեղազգոնություն և դեղորայքի կողմնակի ազդեցության կառավարում։ Դասընթացը կվարեն բժիշկ-ֆթիզատոր Արուսյակ Մելիքյանը և Հակոբ Աճեմյանը։ Մեկնարկը՝ ժամը 11:00֊ին։ Մուտքն ազատ է, սիրով հրավիրում ենք։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի աշխատանքի լավագույն գնահատականը բուժառուի գոհունակությունն է:
Կարդալ ավելինԱռողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն»-ը սկսել է նոր նախաձեռնություն. Հայաստանում տուբերկուլոզի վերացման 2021–2025թթ. ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակներում ԱՀԿ եվրոպական գրասենյակի տեխնիկական խորհրդատուների աջակցությամբ մշակել ՏԲ-ի ակտիվ հայտնաբերման համակարգված սքրինինգային և Գաղտնի ՏԲ-ի կառավարման ծրագրային հայեցակարգ։ Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել վերջինիս նվիրված առաջին աշխատանքային քննարկումը, որին մասնակցել է «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտակ Մանուկյանը, բուժական գծով տեղակալ Կարեն Պողոսյանը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը:
Կարդալ ավելինՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մեր կենտրոնի երիտասարդ մասնագետները մասնակցում են «Բազմադեղակայուն տուբերկուլոզի կառավարման ոլորտում հետազոտությունների և ուսուցման» Լատվիայի` ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացներին:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը շարունակում է վերազինվել ժամանակակից բժշկական սարքավորումներով: Վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի EDAN i15 ֆիրմայի արյան գազերի անալիզատոր: Այս ամենը կատարվում է պացիենտների բուժումն էլ ավելի բարձրակարգ դարձնելու համար:
Կարդալ ավելինՄեր կենտրոնում բարեհաջող կատարվել է հերթական վիրահատությունը: Պացիենտի մոտ «ԹԱԿ» ՊՈԱԿ-ում հետազոտության արդյունքում ախտորոշվել է Լ3-Լ4 ողերի տուբերկուլոզային սպոնդիլիտ, հարողնաշարային թարախակույտերով, ինչով պայմանավորված նշանակվել է վիրահատություն։ Վիրահատությունն իրականացրել են կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը և բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը։ Վիրահատության անեսթեզիան ապահովել են անեսթեզիոլոգիա վերակենդանացման բաժանմունքի ռեանիմատոլոգ Արսեն Ծատուրյանը։ Կատարվել է ձախակողմյան լյումբոտոմիա։ Հայտնաբերվել և հատվել է պսոազ թարախակույտ։ Հեռացվել է մոտավորապես 2 լիտր թարախ, կազեոս մասսաներ։ Հեռացվել է պիոգեն թաղանթը։ Կատարվել է նեկրեէկտոմիա, խոռոչի դրենավորում։ Թարախակույտը շարունակվում էր ձախ ազդրի վ/3-ում դիմային մակերեսով, որտեղ ևս կատարվել է կտրվածք, թարախակույտի հատում, որի խոռոչը հաղորդակցվել է պսոաս թարախակույտի խոռոչի հետ։ Որը ևս դրենավորվել է։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը ստանում է համապատասխան բուժում։
Կարդալ ավելին1993 թվականին ԱՀԿ-ն հոկտեմբերը հայտարարեց կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ամիս: Ամսվա գլխավոր խորհրդանիշը վարդագույն ժապավենն է, քանի որ վարդագույնը խորհրդանշում է կանացիություն և առողջություն: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվում են արշավներ՝ նախատեսված կանանց ուշադրությունը հրավիրելու կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար կանոնավոր պարբերական հետազոտությունների կարևորության վրա: Պետք է հիշել, որ քաղցկեղը դատավճիռ չէ: Կրծքագեղձի քաղցկեղը բուժելի է վաղ փուլում հայտնաբերման դեպքում: Սիրելի՛ կանայք, Թոքաբանության ազգային կենտրոնն առաջարկում է վարդագույն ամսվա ընթացքում անցնել կրծքագեղձի պրոֆիլակտիկ հետազոտություն՝ հատուկ գնով: Միայն հոկտեմբերին կրծքագեղձի ուլտորաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) մեր կենտրոնում կարժենա 3000 դրամ՝ նախկին 6000 դրամի փոխարեն: Կարող եք անցնել նաև կրքագեղձի և վահանաձև գեղձի համալիր հետազոտություն նույնպես զեղչված արժեքով՝ 5000 դրամ՝ նախկին 10 000 դրամի փոխարեն: Չմոռանա՛ք այս հաճելի նորությամբ կիսվել նաև ձեզ շրջապատող կանանց հետ: Եղե՛ք միշտ առողջ և կանացի: #pinkoctober #վարդագույնհոկտեմբեր #կրծքագեղձ #հետազոտություն #զեղչ #ՈւՁՀ
Կարդալ ավելինԱյսօր Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը և տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը ընդունեցին ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանին և բժշկական օգնության սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կազմակերպությունների միջև տուբերկուլոզի կառավարման ոլորտում փոխհամագործակցության բարելավման հնարավորությունները, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի հայտնաբերման, արդյունավետ բուժման, մասնագիտական կրթության, մեթոդաբանական աջակցության հիմնախնդիրները՝ համահունչ ՀՀ-ում 2021-2025թթ.-ի տուբերկուլոզի վերացման ռազմավարությանը: Ձեռք բերվեց նաև համաձայնություն պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և մշակել վերոհիշյալ ոլորտներում առաջադեմ ենթածրագրեր՝ նշված նպատակները լավագույնս իրականացնելու համար:
Կարդալ ավելինՀարգելի՛ լաբորատոր մասնագետներ և ֆթիզիատրներ, Հրավիրում ենք մասնակցելու ԱՀԿ աջակցությամբ ZOOM հարթակով կազմակերպվող վեբինար-դասընթացին: Թեմա. Տուբերկուլոզի/դեղակայուն տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշում՝ շարունակվող Covid-19 համավարակի պայմաններում: Ժամանակացույցը. Հոկտեմբերի 7-ին և 8-ին Երևանի ժամանակով ժամը 11:00-14:00: Գրանցումը՝ //who.zoom.us/webinar/register/WN_jx8d1T5PSeOfKu-hOAxMSA հղումով: Հաջող գրանցումից հետո դուք կստանաք դասընթացին միանալու ZOOM հրավեր: Վեբինարին զեկույցով հանդես կգա նաև Թոքաբանության ազգային կենտրոնի Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար Էդուարդ Կաբասակալյանը՝ ներկայացնելով տուբերկուլոզի հարուցչի դեղազգայունության թեստի որակի գնահատման գործիքի (DST-QAAD) կիրառման փորձը ՀՀ-ում: Վեբինարի լեզուն. ռուսերեն՝ անգլերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Կարդալ ավելին♻Տուբերկուլոզի կառավարման ոլորտում կրթական ծրագրերի բարելավման և շարունակականության ապահովման նպատակով՝ Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի թիմը, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի տուբերկուլոզային ծառայության բժիշկների համար գործարկել է ECHO առցանց ուսումնական հարթակը: Այսօրվա դասընթացը նվիրված էր հարթակի ֆունկցիոնալությանը, հնարավորություններին և նրանից օգտվելու կանոններին: Դասընթացն անցկացրեց Թոքաբանության ազգային կենտրոնի գիտակրթական խորհրդատու Ռուզաննա Մովսեսյանը: Շնորհակալ ենք բոլոր բժիշկներին մասնակցության համար:❤❤
Կարդալ ավելինԱռողջ #թոքերը մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր բաղկացուցիչներից է: 😔Ցավոք, մեր ժամակներում թոքերի հիվանդություններից խուսափելը դառնում է ավելի դժվար՝ ծխելու, իմունային համակարգի թուլացման, տարբեր վարակների և վիրուսների (հատկապես քովիդի և նրա նոր շտամների) շրջանառության, շրջակա միջավայրի անմխիթար վիճակի, մեքենաների, գործարանների վտանգավոր արտանետումների, կենցաղային քիմիական նյութերի առատության և թոքերի ֆունկցիայի վրա բացասաբար ազդող այլ գործոնների պատճառով: Այս գործոնները կարող են հանգեցնել թոքերի հիվանդությունների, ինչպիսիք եք ասթմա, թոքաբորբ, բրոնխիտ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ, տուբերկուլոզ, թոքերի քաղցկեղ և այլ:
Կարդալ ավելինՄեզ համար կարևոր է յուրաքանչյուր պացիենտի գոհունակությունը, հատկապես, երբ շնորհակալությունն ասվում է ի սրտե: ❤️❤️❤️
Կարդալ ավելին🔉Այսօր մենք ամփոփեցինք մեզ համար կարևոր արդյունքներ: Կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ՝ մեր կենտրոնի հոգեբաններ Նարինե Սիրադեղյանը և Մանե Բաղդասարյանը աշխատակիցների շրջանում անցկացրել են անանուն հոգեբանական հարցում՝ գնահատելու կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը և բացահայտելու անձնակազմի խնդիրները, հետագայում դրանց գրագետ լուծումներ տալու նպատակով: ⁉Եվ այսօր, հոգեբան Նարինեն տնօրինությանը ներկայացրեց հարցման արդյունքները, որից պարզ դարձավ՝ 📍կենտրոնի կոլեկտիվը ոչ կոնֆլիկտային է, աշխատակիցները ձգտում են խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, 📍իրենց աշխատանքում աշխատակիցներն առավել բավարարված են զգում, երբ մարդկանց աջակցում են, բուժում, բարելավում նրանց կյանքի որակը, 📍հետազոտության մասնակիցների մեծ մասը նպատակահարմար են համարում տարեկան 1-2 ժամանցային միջոցառումների կազմակերպումը, 📍ղեկավարների կողմից որպես աշխատանքային մոտիվացիայի բարձրացմանն ուղղված հիմնական քայլ աշխատակիցները նշել են աշխատավարձերի բարձրացումը: Հոգեբանը նաև ներկայացրեց առաջարկություններ՝ առկա խնդիրները հաղթահարելու, առավել դրական աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար:
Կարդալ ավելինՀարգելի՛ մասնագետներ, Տեղեկացնում ենք, որ Ֆ. Գ. Յանովսկու անվան Ուկրաինայի ֆթիզիատրիայի և թոքաբանության ազգային պետական ինստիտուտը, միջազգային գորընկերների հետ համատեղ, անցկացնում է ամենամյա ազգային գիտագործնական համաժողով՝ «Դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների վարման արդի խնդիրները. միջազգային և ազգային փորձը» թեմայով: Համաժողովը կանցկացվի կրթական առցանց հարթակում National TB Hub (//nationaltbhub.com.ua/) սույն թվականի սեպտեմբերի 13-16ը: Գիտաժողովի լսարան • Ֆթիզիատրներ, • թոքաբաններ, • վարակաբաններ, • մանկաբույժներ, • կրծքային վիրաբույժներ, • սոցիալական աշխատողներ, • միջազգային հիմնադրամների ներկայացուցիչներ, • տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, կորոնավիրուսային հիվանդության ոլորտում աշխատող բարեգործական կազմակերպությունների ներկայուցուցիչներ: Գիտաժողովի բանախոսներ Երեխաների և մեծահասակների տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Քովիդ-19-ի և թոքային այլ վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների բժիշկներ, լաբորատոր մասնագետներ, ազգային և միջազգային մակարդակի ղեկավարներ և փորձագետներ, ասոցիացիաների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի արդի հարցեր • ԱՀԿ վերջին միջազգային առաջարկությունները դեղակայուն տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման նոր մեթոդների ներդրման վերաբերյալ, • տուբերկուլոզով հիվանդների համար փոփոխված կարճաժամկետ բուժման ռեժիմների արդյունավետության վերաբերյալ գործառնական հետազոտություններ, • դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների վարում հատուկ իրավիճակներում (երեխաների մոտ, հակատուբերկուլոզային դեղամիջոցների անբարենպաստ ռեակցիաներ, տուբերկուլոզի և ՄԻԱՎ-ի համատեղ վարակ, տուբերկուլոզի ծանր ընդհանրացված գործընթացներ, միկոբակտերիոզ, ասպերգիլոզ), • անհատականացված բուժման ռեժիմների առանձնահատկությունները, • բազմադեղակայուն տուբերկուլոզով հիվանդների նպատակային սոցիալական աջակցությունը՝ որպես արդյունավետ բուժման գրավական, • Քովիդ-19 և տուբերկուլոզ. համաճարակի առանձնահատկությունները: Գիտաժողովի ձևաչափը 8 հիմնական դաս՝ ամեն օր Երևանի ժամանակով ժամը 11.00-15.00, 8 վարպետության դաս՝ ամեն օր Երևանի ժամանակով ժամը 15.00-17.00: Հիմնական դասընթացին մասնակցելու դեպքում մասնակցին կտրվի վկայական (20 կրեդիտային միավոր) և վարպետության դասի համար լրացուցիչ 10 կրեդիտային միավոր: Գիտաժողովի լեզուն Ուկրաիներեն և անգլերեն (շնորհանդեսների համաժամանակյա թարգմանություն): Գրանցում Գիտաժողովի առցանց գրանցումը (վարպետության դասերի առանձին գրանցմամբ) հասանելի է մինչև սեպտեմբերի 10-ը՝ (Հայաստանից գրանցվելու համար օգտվել անգլերեն տարբերակից). Գրանցման հղումը՝ //nationaltbhub.com.ua/registration/13092021-16092021: Հաջող գրանցումից հետո դուք կստանաք նամակ, որը հաստատում է ձեր գրանցումը: Հանդիպումից մեկ շաբաթ առաջ կստանաք նաև հանդիպմանը միանալու Zoom հրավեր: Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ National TB Hub (//nationaltbhub.com.ua/) հարթակում՝ «Ընթացիկ իրադարձություններ» բաժնում:
Կարդալ ավելին👩🏫Մեր կենտրոնում շարունակվում են սեմինար-պարապմունքները՝ նվիրված սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելմանը: Այսօրվա սեմինարն անցկացրեց Վարակի հսկողության բաժնի համաճարակաբան Զինավարդ Թորոսյանը: Պարապմունքները հնարավորություն կտան բարձրացնել բուժանձնակազմի տեղեկացվածությունը՝ նվազեցնելով մասնագիտական վարակվածությունը: Սեմինարի ավարտին մասնակիցներն անցան թեստավորում՝ ստուգելու ձեռք բերած գիտելիքները:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի նորաբաց Թոքաբանության բաժանմունքն արդեն հասցրել է դուրս գրել տասնյակից ավել առողջացած պացիենտների: Օրեր առաջ մեր կենտրոն էր դիմել 66 տարեկան տղամարդ, ով ընդունվելիս եղել է ծանր, քանզի վերջին 10 օրվա ընթացքում անընդմեջ ջերմել է (մինչ 400) և գանգատվել է հևոցից, շնչահեղձությունից, օդի պակասի զգացողությունից, հազից՝ մածուցիկ, թարախային բնույթի խորխարտադրությամբ: Ընդունման պահին պացինետն ուներ մարմնի 390 ջերմություն, իսկ սատուրացիան՝ 77% էր: Պացիենտն ուներ նաև մի շարք ուղեկցող հիվանդություններ՝ շողացող առիթմիա, քրոնիկ սրտային անբավարարություն, թոքային հիպերտենզիա, քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդություն՝ սրացման փուլում, ինչպես նաև մնացորդային փոփոխություններ կլինիկորեն բուժված տուբերկուլոզից հետո՝ ձախ թոքում ֆիբրոզի, պինդ օջախների տեսքով: Թոքանկարով նկարագրվել է աջակողմյան թարախակալվող թոքաբորբ ինֆիլտրացիայի մեծ տեղամասով, աջից պլևրալ խոռոչում հեղուկի առկայությամբ: Արյան քննությամբ առկա էր լեյկոցիտոզ 54.000 109 մկլ (նորմա՝ 4000-10000 109 մկլ): Տղամարդն անմիջապես հոսպիտալացվել է և, սրտաբանի խիստ հսկողությամբ ու բժիշկ-ֆթիզիատր Ռուզաննա Գրիգորյանի արդյունավետ բուժման շնորհիվ, 10 օրվա ընթացքում դիտվել է ընդհանուր վիճակի լավացում, որը բնութագրվել է՝ • կլինիկական տվյալների լավացումով (գանգատներ չի նշում, բացի եզակի հազից աննշան խորխարտադրությամբ), • լաբորատոր տվյալների դրական դինամիկայով (54.000-ից 11.000 109 մկլ), • թոքանկարով՝ խոռոչի փոքրացումով և ինֆիլտրացիայի զգալի ներծծումով, • սատուրացիայի բարձրացումով (77%-ից 95%): Պացիենտը դուրս է գրվել ապաքինված և մեծ գոհունակությամբ:
Կարդալ ավելին🔶Այսօր, հերթական անգամ, Վարակի հսկողության բաժնի կողմից կենտրոնի բուժանձնակազմի համար կազմակերպվել էր «Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելում» թեմայով սեմինար-պարապմունքը: Սեմինարն անցկացրեց Վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը, ով ներկայացրեց սրածայր գործիքներով վնասվելու, արյան և այլ կենսահեղուկների հետ պատահական շփման դեպքում մասնագիտական վարակվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը: Սեմինարի ավարտին ներկաներին տրվեցին նախապես կազմված և սեմինարի թեմային առնչվող հարցաթերթիկներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ստուգել, թե յուրաքանչյուր մասնակից որքանով լավ յուրացրեց ներկայացված տեղեկատվությունը: 🔸Մեր կենտրոնում նմանօրինակ սեմինարներն ու բուժանձնակազմի շարունական մասնագիտական ուսուցման այլ կրթական միջոցառումներն իրականացվում են վարակի հսկողության ծրագրի շրջանակներում և շարունակական բնույթ են կրում:
Կարդալ ավելին🤷Ցանկանու՞մ եք այցելել մեր կենտրոն, բայց խուսափում եք երկար ու անկանոն հերթերից: 💁Պետք չէ անհանգստանալ, քանզի մենք լուծել ենք այդ խնդիրը՝ ներդնելով հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ: Այն կստեղծի հարմարավետ սպասարկման մթնոլորտ այցելուների համար: 👏Թոքաբանության ազգային կենտրոն. ևս մեկ քայլ դեպի քաղաքակիրթ սպասարկում:
Կարդալ ավելին🔰Աբովյանի քաղաքապետարանից այսօր ստացանք նոր նստարաններ և աղբամաններ, որոնց շնորհիվ կենտրոնի բակը դարձավ ավելի բարեկարգ: Շնորհակալություն ենք հայտնում Աբովյանի քաղաքապետարանին/Աբովյան-իմ քաղաքը և քաղաքապետ Վահագն Գևորգյան / Vahagn Gevorgyanին համագործակցության համար:
Կարդալ ավելին🤷Ի՞նչ է ECHO-ն: ECHO նախագիծը (Համայնքի առողջապահության արդյունքների ընդլայնում) ՀՀ տուբերկուլոզի ոլորտում նորարարական հեռահար ուսուցման ծրագիր է, որն իրականացվում է Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակի կողմից՝ Գլոբալ ֆոնդի և ԱՄՆ Նյու Մեքսիկո համալսարանի ECHO ինստիտուտի աջակցությամբ: Այս հարթակը նախատեսված է տուբերկուլոզի ոլորտում ընդգրկված մասնագետների վիրատուլ համայնք ստեղծելու համար՝ համախմբելով առողջապահության տարբեր հաստատութունների և փորձագետների: ECHO ծրագրի հիմնական լսարանը ընդգրկում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների բժիշկներին և բուժքույրերին, տուբերկուլոզի լաբորատոր մասնագետներին, տուբերկուլոզի կառավարման ոլորտի այլ մասնագետների: Հարթակը ենթադրում է, տեսակոնֆերանս ֆորմատով կարճ դասախոսությունների և տուբերկուլոզի կլինիկական խնդրահարույց դեպքերի վրա հիմնված առցանց քննարկումների կազմակերպում, որը կխթանի մասնագիտական շարունակական ուսուցումը և գիտելիքների ու փոխադարձ փորձի փոխանակումը: Սա հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանում տուբերկուլոզի ոլորտում մատուցվող ծառայությունների որակը՝ բարելավելով տուբերկուլոզի բուժման արդյունքները: ECHO ծրագրի իրագործման համար Թոքաբանության ազգային կենտրոնում առանձնացված է ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորված տեսակոնֆերանս լսարան: Առաջին հանդիպմանը մեր կենտրոնի բժիշկ-ֆթիզիատր Ռուզաննա Գրիգորյանը ներկայացրեց տուբերկուլոզի երկու բարդ կլինիկական դեպքեր և դրանց վարման օրինակներ: Դրան հաջորդեց քննարկում, որի ընթացքում նաև արծածվեց տուբերկուլոզ-քովիդ համակցված վարակի կլինիկական դեպք: Տուբերկուլոզի ազգային ծրագրի թիմը հետագայում այս հարթակով նախատեսում է տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկատվական արշավեր կազմակերպել հանրության և հասարակական կազմակերպոթյունների համար:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնում բարեհաջող հեռացվել է հսկա չափերի միզապարկի քար: Պացիենտը մեր կենտրոն դիմել էր թոքերի տուբերկուլոզային ախտահարումով և ուրոլոգիական բնույթի մի շարք ախտանշաններով: Հետազոտությունների արդյունքում պացիենտի միզապարկում հայտնաբերվել է հսկա քար՝ եզակի 4.0*7.7 սմ չափերի: Պացիենտին վիրահատելու համար մեր կենտրոն էր հրավիրվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Վահրամ Հակոբյանը: Մեր թիմից վիրահատությանը մասնակցել է Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ Նարեկ Սարգսյանը, իսկ անեսթեզիան ապահովել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ-ռեանիմատոլոգ Ժաննա Թադևոյանը: Վիրահատության ընթացքում կատարվել է ստորին միջային լապարատոմիա, և միզապարկի հատակին հայտնաբերվել է քարը: Այն հեռացվել է զգուշությամբ՝ առանց շրջակա հյուսվածքները վնասելու: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, և ներկայումս պացիենտը ապաքինվում է՝ գտնվելով բժիշկների մշտական հսկողության տակ:
Կարդալ ավելինԵրկար սպասված նորություն Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնում բացվել է Թոքաբանության բաժանմունք, որտեղ ամբուլատոր և ստացիոնար հիմունքներով բժշկական օգնություն կստանան բրոնխո-թոքային համակարգի հիվանդություններով, թոքային ոչ սպեցիֆիկ հիվանդություններով տառապող հիվանդները։ Թոքաբանության բաժանմունքում բուժվելու են՝ 📌թոքաբորբեր, 📌սուր և քրոնիկ բրոնխիտներ, 📌քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություններ, 📌բրոնխէկտատիկ հիվանդություն, 📌երկարատև հազի համախտանիշ, 📌թոքերի սերմնացրված պրոցեսներ, 📌պլևրիտներ, 📌քովիդային թոքաբորբի հետևանքներ, 📌բրոնխո-թոքային համակարգի այլ հիվանդություններ։ Բաժանմունքում հնարավոր կլինի անցնել լաբորատոր-գործիքային ամբողջական ախտորոշում և լիարժեք բուժում։ Բաժանմունքը հագեցած է կենտրոնացված թթվածնային համակարգով և թթվածնային կոնցետրատորներով։ Մենք առաջարկում ենք բարձրորակ բժշկական ծառայություններ, որոնք իրենց մատչելիությամբ հասանելի կլինեն մեր քաղաքացիներին։ 🔻Վստահե՛ք Ձեր առողջությունը մեր փորձառու մասնագետներին։
Կարդալ ավելին👏Կենտրոնի անձնակազմը վաստակավոր հանգստի ճանապարհեց կոլեկտիվի ավագ անդամներից մայրապետեր Գոհարիկ Ալեքսանյանին, Սուսաննա Հովսեփյանին, Մարիամ Հովհաննիսյանին և պահեստապետ Գագիկ Մաթևոսյանին։ Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտակ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար և շնորհակալագրեր հանձնեց՝ մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք։
Կարդալ ավելինՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանի հրամանով ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնին հատկացվել է մեկ նորագույն հագեցվածությամբ շտապ օգնության մեքենա։ Շնորհակալություն ՀՀ առողջապահության նախարարությանը՝ մշտական հոգածության և նոր հնարավորությունների համար։ Համոզված ենք, որ նոր ձեռքբերումները կնպաստեն բուժսպասարկման որակի բարձրացմանն ու բուժառուների գոհունակության աճին։
Կարդալ ավելինՊացիենտը մեր կենտրոն դիմել էր տուբերկուլոզային ծագման սպոնդիլիտով (ողնաշարաբորբով)՝ պարանոցային VII և կրծքային I ողերի ախտահարումով, հետըմպանային աբսցեսով։ Օրեր առաջ մեր կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը և վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը վիրահատել են պացիենտին։ Վիրահատությանը հրավիրվել էր նաև հայտնի օրթոպեդ Կարապետ Մոմջյանը։ Վիրահատության անեսթեզիան ապահովել են անեսթեզիոլոգիա-վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարումյանը և ռեանիմատոլոգ Արսեն Ծատուրյանը։ Պացիենտին կատարվել է աջից պարանոցի առաջային մակերեսի վերանրակային շրջանում մաշկային ծալքի ուղղությամբ կտրվածք ՝ վիրահատական մուտքի ապահովում դեպի հետըմպանային և ողնաշարի C7-Th1 ողերի մարմինների առաջային մակերես։ Հայտնաբերվել է հետըմպանային թարախակույտը, բացազատվել և հեռացվել են ստացված կազեոզ և թարախանեկրոտիկ մասաները։ Կատարվել է վնասված ողերի քայքայված մասերի հեռացում, միջողնային դիսկի քայքայված մնացորդների հեռացում, պիոգեն թաղանթի քերում, խոռոչի լվացում անտիսեպտիկ լուծույթներով, խոռոչի դրենավորում։ Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ և այժմ հիվանդը, խիստ անկողնային ռեժիմի հսկողությամբ, ստանում է համապատասխան բուժում։
Կարդալ ավելինՀՀ տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում տեսաաջակցվող բուժման ներդրման առանձնահատկություններին է անդրադառնում Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը: Տուբերկուլոզն աշխարհում լայն տարածքում ունեցող օդակաթիլային վարակիչ հիվանդություն է և, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այն հանդիսանում է աշխարհում մահվան առաջին 10 պատճառներից մեկը: Միլիոնավոր մարդիկ շարունակում են հիվանդանալ տուբերկուլոզով, և միայն 2017 թվականին տուբերկուլոզից մահացել է մոտ 1.3 միլիոն մարդ և լրացուցիչ 300 հազար մարդ, ովքեր ունեին ՄԻԱՎ կարգավիճակ (//www.who.int/tb/publications/global_report/en/): Տեխնոլոգիաների առաջխաղացման հետ մեկտեղ տուբերկուլոզի խնամքի և կանխարգելման նորարական մոտեցումները պետք է ավելի լայն կիրառություն ունենան՝ տուբերկուլոզի կառավարման ոլորտում առկա խոչընդոտները հաղթահարելու, միջամտությունների արդյունավետությունն ու բուժման հետևողականությունը բարձրացնելու և ցանկալի դրական արդյունքների հասնելու ուղղությամբ: Տուբերկուլոզի կառավարման ոլորտում կարևոր բաղկացուցիչներ են վերահսկվող բուժումը և տվյալների կառավարումը: Առաջինը նպատակ ունի ապահովելու բուժման հետևողականությունը և կանխարգելելու տուբերկուլոզային դեղորայքի նկատմամբ դեղակայունության հարուցումը, իսկ երկրորդը՝ փաստարկված տվյալների վրա գնահատելու տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը: Բուժմանն անձամբ դիտարկումը մարտահրավերներ է առաջացնում ինչպես հիվանդների, այնպես էլ խնամողների համար՝ խաթարելով հիվանդին վստահելու ինստիտուտը: Ամեն օր առողջապահական հաստատություն հասնելն ենթադրում է տրանսպորտային ծախսեր ու ժամանակի կորուստ և՛ հիվանդների, և՛ բուժաշխատողների համար: Դա կապված է նյութատեխնիկական ապահովման խնդիրների և եկամտի հնարավոր կորստի հետ, տագնապի վտանգ է պարունակում տուբերկուլոզի հաճախակի այցելությունների դեպքում և մեծացնում հիվանդության փոխանցման ռիսկը: Բացի այդ, պահանջելով առողջապահական ծառայություններ մատուցողներից անհատական դիտարկումների իրականացում, կարող է առաջ գալ մեծ ծանրաբեռնվածություն, որը նպատակահարմար և անհրաժեշտ չէ բոլոր խմբերի հիվանդների համար: Ներկույմս ազգային տուբերկուլոզային ծրագրերն ինտենսիվորեն ներդնում են հեռահաղորդակցման նորագույն տեխնոլոգիաներ տուբերկուլոզի ախտորոշում-բուժում-մշտադիտարոկում ուղին բարելավելու, հասանելիությունը բարձրացնելու նպատակով: Տեսաաջակցվող բուժման կազմակերպումը հանդիսանում է տուբերկուլոզի ազգային ծրագրի բաղկացուցիչը, որը, միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջադրված տուբերկուլոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելների համատեքստում է: Տուբերկուլոզի կառավարման ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը առավել պահանջված դարձավ Քովիդ-19 համավարակի պայմաններում: Տեսադիտարկվող բուժումը պայմանական ուղղակիորեն դիտարկվող բուժման տեխնոլոգիական այլընտրանք է՝ հեռահար փոխազդեցություն հիվանդի ու խնամողի միջև, տեսաձայնագրված կամ կենդանի հեռարձակմամբ, սմարթֆոնների, պլանշետների կամ համակարգիչներ միջոցով: Այն իր մեջ ներառում է նաև տեղեկատվություն հիվանդության, բուժման, դեղերի և դրանց հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: Ինչպես նաև այն մշակված է կիրառվելու բուժսպասարկում իրականացնողների կողմից որպես հաշվետվական և կառավարական գործիք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում տեղայնացվել է տուբերկուլոզի բուժման կազմակերպման Տեսաուղղակի վերահսկվող բուժման բջջային հավելվածը, որի ներդրումը ենթադրում է տեսական և տեխնիկական կրթում տուբերկուլոզի արտահիվանդանոցային սպասարկում իրականացնող հաստատությունների անձնակազմին, բժիշկներին և բուժքույրերին: Ներկայումս մշակվել են տեսաաջակցմամբ ուղղակի վերահսկվող ծրագրի ներդրման կանոնակարգեր, և Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից, տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում, իրականացվում են դասընթացներ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների բժիշկների և բուժքույրերի համար:
Կարդալ ավելինՀարգելի՛ հայրենակիցներ, 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, և այդ օրվանից հուլիսի 5-ը մեր երկրում նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը ծառայում է որպես մեր անկախ ու ինքնիշխան երկրի հիմնական հենարան, քաղաքացիների իրավունքների և ազատությունների երաշխավոր, Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հաջող իրականացման բանալի: Միայն իմանալով և պահպանելով Սահմանադրության մեջ սահմանված բոլոր նորմերը, հետևելով հիմնական օրենքի տառին և ոգուն, մենք կապրենք ազատ երկրում, և բոլորը կկարողանան արժանի ներդրում ունենալ իրենց տարածաշրջանի և երկրի զարգացման գործում: Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր պետական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և բարեկեցություն:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնում երեկ տոնական տրամադրություն էր: Կենտրոնի նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Արտակ Մանուկյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց կենտրոնի երեք տասնյակից ավել բուժաշխատողների, ինչպես նաև վարչական մասի մի շարք աշխատակիցների: Պարոն Մանուկյանը շնորհավորելով բոլորին՝ շնորհակալություն հայտնեց առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար և խոստացավ, որ աշխատակիցների խրախուսումներն ու պարգևատրումները լինելու են շարունակական:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնում վիրահատություն է իրականացրել Սանկտ Պետերբուրգի ֆթիզիոպուլմոնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կրծքային տուբերկուլոզային վիրաբուժական բաժանմունքի ղեկավար/կրծքային վիրաբույժ, բ. գ. թ. Արմեն Օնիկի Ավետիսյանի կողմից։ Վիրահատության ասիստենտներն են եղել մեր կենտրոնի կրծքային վիրաբույժներ Ալեն Պողոսյանը և Էդգար Ղոչիկյանը։ Վիրահատվող հիվանդի մոտ, երկարատև կոնսերավատիվ բուժումից հետո, առկա են եղել տուբերկուլոզային մնացորդային երևույթներ աջ թոքի վերին երկու բլթերում խոռոչների տեսքով, որը պահանջում էր վիրահատական բուժում: Վիրահատության ընթացքում հիվանդին կատարվել է աջից վերին բիլոբեկտոմիա: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել լավացմամբ:
Կարդալ ավելինՏուբերկուլոզով հիվանդների ընտանիքի անդամները հաճախ են հետաքրքրվում թե ինչպե՞ս պետք է սնվի հիվանդը և ի՞նչ մթերքներ օգտագործի սննդակարգում արագ ապաքինվելու համար: Նախ նշենք, որ տուբերկուլոզն օրգանիզմի համար «ծանր» հիվանդություն է և դրա հաղթահարման համար օրգանիզմին անհրաժեշտ է լրացուցիչ էներգիա, որն, իհարկե, հնարավոր է ապահովել բալանսավորված և գրագետ կազմված սննդակարգի միջոցով: Հատուկ սննդակարգը բարձրացնում է դիմադրողականությունը, խթանում օրգանիզմում տեղի ունեցող վերականգնողական պրոցեսները և կարգավորում առկա նյութափոխանակության խանգարումները: Տուբերկուլոզով հիվանդի սննդակարգում ուշադրություն է դարձվում սննդի կալորիականությանը: Քանի որ հիվանդության ընթացքում գրանցվում է հիվանդի մարմնի քաշի կորուստ, ուստի պետք է բարձրացնել սննդի կալորիականությունը նորմայից 10%-ով, իսկ ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող տուբերկուլոզով հիվանդների համար՝ 20-30%-ով: Սննդակարգում պետք է ներառվեն մթերքներ, որոնք պարունակում են ոչ միայն սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի օպտիմալ քանակ, այլև բավարար քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր: Տուբերկուլոզով հիվանդների համար խորհուրդ է տրվում սննդի մեջ ավելի շատ օգտագործել. • կաթնամթերք (կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ), • բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն, • մսեղեն (տավարի միս, թռչնամիս) և ձկնեղեն, • հատիկեղեն (վարսակ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, լոբի), • ընկուզեղեն, չրեղեն, մեղր: Մեր կենտրոնի ստացիոնարում բուժվող հիվանդների սննդակարգից և սննդի մատակարարման գործընթացից այսօր զրուցել ենք կենտրոնի բուժքույր-սննդաբան Գայանե Աբաղյանի հետ: Գայանեն մեկ տարի աշխատում է Թոքաբանության ազգային կենտրոնում և համակարգում է սննդի ընդունման, որակի գնահատման և մատուցման գործընթացը: Նա պատմում է, որ պարբերաբար բժիշկ-ֆթիզիատրի, բժիշկ-սննդաբանի և իր կողմից հիվանդների համար կազմվում է հատուկ սննդակարգ՝ հաշվի առնելով տուբերկուլոզի բուժմանն ուղղված դիետաթերապիայի միջազգային չափանիշները: Սննդակարգին համապատասխան յուրաքանչյուր ամիս կազմվում է ստացիոնարում բուժվող հիվանդների ճաշացանկը՝ ապահովելով տվյալ սեզոնին բնորոշ մրգերի, բանջարեղենների բազմազանությունը: Թոքաբանության ազգային կենտրոնում հիվանդներին մատուցվում է օրական 3 անգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք, որը մատակարարվում է սնունդ պատրաստող կազմակերպության կողմից՝ ըստ տվյալ օրվա հիվանդների քանակի: Հիվանդների սննդի պատրաստումը և մատակարարումը վստահված է սննդի պատրաստման ոլորտում երկար տարիներ մասնագիտացած և լավ համբավ ձեռք բերած մեր գործընկերոջը, ով լիովին բավարարում է մեր կողմից սննդի, դրա որակի, պատրաստման և մատակարարման սանիտարահիգենիկ բոլոր պահանջներին: Առաքվող սննդի յուրաքանչյուր չափաբաժին առանձնացված է մեկանգամյա օգտագործման սպասքով, իսկ չոր սնունդը փաթեթավորված է պոլիեթիլենային թաղանթներով: Սնունդը առաքվում է դրա պատրաստումից ոչ ուշ քան մեկ ժամվա ընթացքում: Կենտրոն առաքվելուն պես այն ընդունվում է, հաշվառվում, գնահատվում համն ու թարմությունը, որից հետո արդեն խոհանոցի քույր-տնտեսուհիների կողմից մատուցվում հիվանդներին: Գայանեն պատմում է, որ հիվանդները ստանում են թարմ, համեղ և, որ ամենակարևորն է, սննդարար ու օգտակար սնունդ: Նախաճաշին հիմնականում մատուցվում է մեղր, կարագ, կաթնամթերք, սեզոնային միրգ, ձվով պատրաստված ուտեստներ, թխվածքաբլիթներ, թեյ: Ճաշին գերակշռում են ապուրները, մսային կամ ձկնային ուտեստները, տարատեսակ աղցանները, մրգային կոմպոտները: Ընթրիքը ներառում է ավելի թեթև ուտեստներ. շոգեխաշած միս կամ ձուկ, տարատեսակ փլավներ, բանջարեղենային աղցաններ, մածուն և թեյ: Գայանեի խոսքով հիվանդները մեծամասամբ գոհ են լինում ճաշացանկից ու սննդի որակից, և ընտանիքի կողմից հիվանդին լրացուցիչ սնունդ բերելու կարիք գրեթե չի լինում, եթե, իհարկե, հիվանդը յուրահատուկ մթերքներ կամ ուտեստներ չի ցանկանում (կատակում է Գայանեն): Հոդվածին կից, որպես ճաշացանկի օրինակ, հրապարակում ենք նաև մեր կենտրոնի հունիս ամսվա ճաշացանկը:
Կարդալ ավելին🔰Հունիսի 5-ին Երևանում կայացած Թորակալ վիրաբուժության հայ-ռուսական առաջին կրթական սիմպոզիումի ընթացքում Թոքաբանության ազգային կենտրոնի և Սանկտ-Պետերբուրգի ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա զարգացնել երկկողմ հարաբերություններն ու խթանել տարբեր ուղղություններով փոխհամագործակցությունը: Հուշագրով կապահովվի երկու կենտրոնների միջև ֆթիզիատրիայի և թոքաբանության ոլորտներում մասնագիտական փոխադարձ փորձի փոխանակումը, առցանց հարթակներով մասնագիտական քննարկումների, ինչպես նաև համատեղ գիտաժողովների կազմակերպումը, փոխադարձ այցելություններն ու մասնագետների վերապատրաստումները:
Կարդալ ավելինՀաշվի առնելով վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների կողմից զոհված զինծառայողների մասունքների պահման պայմաններին վերաբերող և ակտիվ տարածվող հրապարակումները, որտեղ շոշափվում են Աբովյանի տուբերկուլոզային հիվանդանոցի կամ Աբովյանի տուբերկուլոզային դիսպանսերի անվանումները, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես հայտնում է. «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն (2014-2020թթ.-ին «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ) իր կազմի մեջ մինչ 2019թ.-ի ապրիլի 18-ը ունեցել է նաև դիահարձարան, որը գտնվում է կենտրոնի տարածքում: Սակայն, ՀՀ Կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 427-Ա որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դիահերձարանի շենքը, իրեն կից հողատարածքով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին (//www.irtek.am/views/act.aspx?aid=99238 ): Ելնելով վերոնշյալից հայտնում ենք, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և նրա ղեկավարությունը որևէ վերահսկողական գործառույթ չունի այլ պետական կառույցի ենթակայության տակ գտնվող դիահերձարանի գործունեության նկատմամբ, հետևաբար, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է, որ տարբեր լրատվական միջոցներով ակտիվ տարածվող լուսանկարները «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ որևէ առնչություն չունեն:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնն ունի նոր ընդունարան: Այսօր վերաբացվեց մեր կենտրոնի ընդունարանի սրահը՝ հիմնովին վերանորոգված և ժամանակակից ոճով կահավորված: Մաքուր և լուսավոր սրահում հաշվի են առնված բոլոր մանրուքները պացիենտների և այցելուների հարմարավետությունն ապահովելու համար: Իսկ ժամանակակից անհպում ախտահանող սարքերի շնորհիվ հնարավոր է մեծապես նվազեցնել հագուստի, պայուսակների կամ կոշիկների միջոցով տարատեսակ վիրուսների ու մանրէների մուտքը և տարածումը կենտրոնի ներսում, որը հատկապես կարևոր է ներկայիս համաճարակային իրավիճակում: Նոր սրահի սպասարկող անձնակազմը պատրաստ է ժպիտով դիմավորել յուրաքանչյուրին և բոլոր հետաքրքրող հարցերին տալ սպառիչ պատասխան: Սիրով սպասում ենք ձեզ:
Կարդալ ավելինՀանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմը նույնպես պատվաստվեց կորոնավիրուսի դեմ:
Կարդալ ավելինԲացի կորոնավիրուսից (Covid-19), ներկայումս տարածվում է նաև գրիպի վիրուսը, որն, ինչպես արդեն գիտենք, կրում է սեզոնային բնույթ: Covid-19-ի և գրիպի վիրուսները փոխանցվում են հիմնականում օդակաթիլային եղանակով և առաջացնում են շնչառական հիվանդություն, որը երկու դեպքում էլ ընթանում է նմանատիպ ախտանշաններով: Սակայն, այնուամենայնիվ, դրանց միջև կան էական տարբերություններ, որոնք պետք է իմանալ՝ հիվանդությանը ճիշտ և արագ արձագանքելու և հնարավոր բոլոր տեսակ բարդություններից խուսափելու համար: Հիմնական ախտանշանները Գրիպ - ջերմություն, հազ, կոկորդի ցավ, մկանացավեր և հոդացավեր, գլխացավ, քթի փակվածություն, հոգնածություն, հազվադեպ նաև փսխում կամ փորլուծություն: Covid-19 - ջերմություն, հազ, դժվարաշնչություն, երբեմն նաև համի ու հոտի զգացողության կորուստ: Սրանք հիմնական ախտանշաններն են, սակայն հիվանդության կլինիկական պատկերը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր լինել: Տարածումը Ճիշտ է, կորոնավիրուսը դեռ լիովին ուսումնասիրված չէ, սակայն հստակ կարելի է նշել, որ այն շատ ավելի վարակիչ է, քան գրիպը: Կորոնավիրուսով վարակված անձը կարող է միջինում վարակել 2.2 առողջ մարդու, իսկ գրիպով հիվանդը՝ 1.3 առողջ մարդու: Գրիպի տարածման ռիսկի խմբերն են՝ երեխաները, հղի կանայք, տարեցները, քրոնիկ հիվանդություններով և թույլ իմունային համակարգով մարդիկ: Գրիպը հիմնականում ակտիվ տարածվում է երեխաների և դեռահասների միջոցով, քանի որ նրանք են ամենից շատ հիվանդանում գրիպով: Covid-19-ով վարակվում են բոլոր տարիքային խմբերը, սակայն, ըստ նախնական ուսումնասիրությունների, փոքր տարիքի երեխաներն ու դեռահասներն ամենից քիչն են տուժում: 60 տարեկանից բարձր, ուղեկցող քրոնիկ հիվանդություններով անձանց մոտ է առավել հավանական կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերի զարգացումը: Հիվանդության ընթացքը Գրիպի և կորոնավիրուսի մյուս կարևոր տարբերությունը դա ինկուբացիոն (գաղտնի) շրջանների տևողությունն է: Գրիպի դեպքում հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-2 օր է, իսկ կորոնավիրուսի դեպքում՝ միջինում 7 օր: Չնայած երկու վիրուսներն ունեն ախտանշանների նմանություններ, սակայն ծանր դեպքերի համամասնությունը, կարծես թե, տարբեր է: Նախնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակավածների 80%-ի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև կամ ասիպտոմ, 15%-ի մոտ՝ ծանր՝ թթվածնի անբավարարությամբ, իսկ 5%-ը՝ ծայրահեղ ծանր (կրիտիկական) դեպքերն են, որոնք պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն: Այսպիսով՝ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվը գրիպի վիրուսի համեմատ շատ ավելի բարձր է: Բուժումը Ինչպես ցանկացած այլ վիրուս, այնպես էլ գրիպն ու կորոնավիրուսը չեն բուժվում հակաբիոտիկներով: Գրիպի բուժման համար գոյություն ունեն տարատեսակ հակավիրուսային դեղամիջոցներ, իսկ գրիպից առաջացող բարդությունները կարելի է կանխել գրիպի դեմ պատվաստվելով: Covid-19-ի բուժման համար չկան հատուկ դեղամիջոցներ: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս շատ հանգստանալ, օգտագործել շատ հեղուկ և վիտամիններով հարուստ սնունդ, բարձր ջերմության դեպքում ընդունել ջերմիջեցնողներ: Covid-19-ի դեմ պատվաստանյութն արդեն ստեղծվել է, սակայն մեծ ծավալով այդ դեռ հասանելի չէ: Մահացությունը Չնայած Covid-19-ից մահացության մակարդակը հստակ հայտնի չէ և այն հնարավոր չէ ճշգրիտ գնահատել, քանզի տարբեր երկրներում դրա մակարդակը տարբեր է՝ կախված տվյալ երկրում կորոնավիրուսով վարակված անձանց ցուցաբերվող բժշկական օգնության հնարավորություններից, այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսից մահացությունն ավելի բարձր է, քան գրիպից:
Կարդալ ավելին🔰Այսօրվա տեսանյությում 🌐//www.youtube.com/watch?v=wZZ_nsuMRYo&t=24s տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգող Նաիրա Խաչատրյանն անդրադառնում է ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի քաղաքականությանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի ձեռքբերումներին և հետագա անելիքներին: Այսքանով մենք ամփոփում ենք տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված տեղեկատվական ամիսը: Սակայն, հետագայում ևս, շարունակելու ենք խոսել տուբերկուլոզ հիվանդության մասին: 🌸Հետևե՛ք մեր նորություններին և եղե՛ք տեղեկացված:
Կարդալ ավելինՄեր մասնագետները կատարեցին ևս մեկ շատ բարդ վիրահատություն՝ ապահովելով վիրահատական միջամտության բարեհաջող ելքը: Պացիենտը դիմել էր Թոքաբանության ազգային կենտրոն տուբերկուլոզային ծագմամբ սպոնդիլիտով (ողնաշարաբորբ), որն ընդգրկում էր կրծքային և գոտկային մի քանի ողեր: Մարտի 16-ին Թոքաբանության ազգային կենտրոնի Արտաթոքային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը, նույն բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի հետ, Անեսթեզիոլոգիա-վերակենդանացում բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարումյանի կողմից ընդհանուր անզգայացման ապահովմամբ, կատարեցին աջից թորակոտոմիա, VII կողի ռեզեկցիա, թոքի կպումների հեռացում, ողնաշարի ախտահարված կրծքային VIII-IX ողերի մարմինների մերկացում, լոռանման զանգվածների հեռացում, աբսցեսոտոմիա, վնասված ողերի մարմինների նեկրէկոտմիա, դիսկէկտոմիա, կրծքային VII, VIII, IX, X ողերի մարմինների սկելետիզացիա, ռեզեկցված VII կողից աուտոտրանսպլանտատի ձևավորում և ներհրում նախապես ձևավորված ակոսի մեջ, սպոնդիլոդեզ, պլևրալ դրենաժի տեղադրում։ Պացիենտը գտնվում է բժշկական հսկողության տակ և, խիստ անկողնային ռեժիմի պահպանմամբ, ստանում է անհրաժեշտ բուժում: Մաղթում ենք առողջություն և արագ ապաքինում:
Կարդալ ավելինՏուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված՝ Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Դրանց շարքում էր նաև մարտի 26-ին Վարդենիս քաղաքում անցկացված անվճար սկրինինգային հետազոտություններն ու հանրային իրազեկումը: Այս միջոցառման ընթաքում 50-ից ավել քաղաքացիներ անցան անվճար թոքերի ֆլյուորոգրաֆիա և ստացան անհրաժեշտ տեղեկատվություն տուբերկուլոզ հիվանդության, դրա տարածման, բուժման և կանխարգելման վերաբերյալ:
Կարդալ ավելինՄարտի 24-ին Թոքաբանության ազգային կենտրոնի ընդունարանի ղեկավար/բժիշկ-ֆթիզիատր Թորոս Մանվելի Հարությունյանը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում անցկացրեց սեմինար՝ նվիրված տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Բժիշկը ներկայացրեց բազմաբովանդակ տեղեկատվություն և պատասխանեց մասնակիցների հարցերին: Նմանօրինակ միջոցառումները կարևոր նշանակություն ունեն տուբերկուլոզի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման գործում:
Կարդալ ավելին📊ՀՀ-ում տուբերկուլոզի հիմնական վիճակագրական ցուցանիշների ամփոփում: Հետևե՛ք մեր նորություններին և եղե՛ք տեղեկացված:
Կարդալ ավելին🔉Այսօրվա տեսանյութում 🌐 //www.youtube.com/watch?v=_lqvtNK6KVQ&t=27s Թոքաբանության ազգային կենտրոնի Հոգեբուժական բաժանմուքնի ղեկավար/բժիշկ-ֆթիզիատր Գայանե Շավարշի Թայիրյանը անդրադառնում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց շրջանում տուբերկուլոզի տարածվածությանը: Հետևե՛ք մեր նորություններին և եղե՛ք տեղեկացված:
Կարդալ ավելին🌸Երեկ, տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված, Թոքաբանության ազգային կենտրոնն անցկացրեց «Տուբերկուլոզը որպես արդի խնդիր» խորագրով առցանց վեբինար: Վեբինարին մասնակցեցին տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների բժիշկ-ֆթիզիատրներ, Գլոբալ հիմնադրամի, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և տուբերկուլոզի ոլորտում գործունեություն իրականցնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվեցին մի շարք արդի թեմաներով զեկույցներ. ✅ Տուբերկուլոզի դեմ պայքարի քաղաքականությունը ՀՀ-ում, ✅ Տուբերկուլոզի ազգային ծրագրի ծրագրային ցուցանիշները, ✅ Տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշման ժամանակակից մոտեցումները, ✅ ՄԻԱՎ և տուբերկուլոզ համավարակով պացիենտների հակատուբերկուլոզային բուժման անբարեհաջող ելքերի ռիսկի գործոնները ՀՀ-ում, ✅ IGRA թեստ. հետազոտության տվյալները և գործնական կիրառությունը, ✅ ԲԴԿ տուբերկուլոզի և հեպատիտ C-ի համատեղ բուժման արդյունավետությունը և անվտանգությունը Հայաստանում, ✅ Տուբերկուլոզ և կովիդ համավարակ. համակցված դեպքերի վարում, ✅ Թոքերի սերմնացրված հիվանդություններ: 🤝Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար:
Կարդալ ավելինՀարգելի Գեղարքունիքի մարզի բնակիչներ, Թոքաբանության ազգային կենտրոնը ձեզ համար կազմակերպում է թոքերի անվճար ֆլյուորոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Հետազոտություններն անցկացվելու են թվային շարժական ֆլյուորոգրաֆի միջոցով, վաղը՝ 26.03.2021թ.-ին ժամը 10:30-15:30-ը «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ի բակում: Սիրով սպասում ենք ձեզ:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի ազգային ծրագրի համակարգող/բժիշկ-ֆթիզիատր Նաիրա Խաչատրյանն այսօր ժամը 17:00-ին Doctors.am-ի ուղիղ եթերում կպատասխանի տուբերկուլոզի վերաբերյալ օգտատերերի հարցերին:
Կարդալ ավելինՏուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված Թոքաբանության ազգային կենտրոնի ընդունարանի ղեկավար/բժիշկ-ֆթիզիատր Թորոս Մանվելի Հարությունյանը սեմինար է անցկացրել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում՝ տուբերկուլոզի վերաբերյալ աշակերտների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Կարդալ ավելինՅուրաքանչյուր տարի մարտի 24-ին աշխարհում նշվում է տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: 1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզը հայտարարեց ազգային աղետ և մարտի 24-ը ճանաչեց որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա ընտրությունը պատահական չէր, քանզի 1882 թվականի մարտի 24-ին է գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը առաջին անգամ նկարագրել տուբերկուլոզի հարուցիչը՝ տուբերկուլոզային միկոբակտերիան (mycobacterium tuberculosis): Սա մեծ հայտնագործություն էր համաշխարհային բժշկության մեջ, որը լայն հնարավորություններ ստեղծեց այս սարսափելի հիվանդության ախտորոշման և բուժման նոր մեթոդների մշակման համար: Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է մոլորակի բնակչության ուշադրությունը հրավիրել այս հիվանդության մասշտաբներին, դրա վտանգավորությանն ու կանխարգելմանը: Յուրաքանչյուր տարի, օրվա խորհրդին նվիրված, կազմակերպվում են կոնֆերանսեր, սեմինարներ, քննարկումներ կլոր սեղանի շուրջ, որոնք ակտիվորեն լուսաբանվում են: Այս ամենն արվում է հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու և տուբերկուլոզի տարածումը կանխելու սոցիալական խնդիրի լուծման գործընթացում մարդկանց ներգրավելու համար: 🌸Տուբերկուլոզի դեմ պայքարի օրվա խորհրդանիշ է համարվում սպիտակ երիցուկը:
Կարդալ ավելինՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է հիվանդության դրսևորումներին, վիճակագրական տվյալներին ու միտումներին, ինչպես նաև ազգային ծրագրի շրջանակներում բուժման գործընթացին։ Կարեն Պողոսյանի դիտարկմամբ` բնակչության շրջանում միշտ եղել է թյուր կարծիք, որ տուբերկուլյոզը չբուժվող հիվանդություն է, բայց իրականում այդպես չէ ու մեր առողջապահական համակարգի, մասնավորապես Թոքաբանության ազգային կենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս կոմպլեքս միջոցառումների շրջանակներում բուժել հիվանդությունը։
Կարդալ ավելինՀարգելի ՛հայրենակիցներ, Մարտի 24 -ը տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս առիթով հորդորում եմ բոլորին առավել ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, երբեք չտարակուսել, դիմել բժշկին ցանկացած գանգատների դեպքում, վարել առողջ ապրելակերպ։ ՀՀ ԱՆ-ը Տուբերկուլոզի ազգային ծրագրի միջոցով համակարգված պայքարում է այս հիվանդության դեմ և մշտապես բոլոր պացիենտների կողքին է։ Իրազեկված լինելով տուբերկուլոզի մասին ՝ առավել ճիշտ կպայքարեք նրա դեմ։ Եղե’քառողջ։ Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին,ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ծառայելու այդ ազգանվեր գործին։
Կարդալ ավելինՏուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված՝ Թոքաբանության ազգային կենտրոնը ձեզ համար կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սկրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման կարևորության վերաբերյալ: Վաղը ժամը 11:00-ից մինչ 15:00-ն բոլորիդ հրավիրում ենք Լունապարկ զբոսայգուն հարող տարածք (Տիգրան ՄԵծ և Խանջյան փողոցների խաչմերուկ), մեր կենտրոնի շարժական թվային ֆլյուորոգրաֆի միջոցով, անցնելու սկրինինգային հետազոտություն: Սիրով սպասում ենք ձեզ:
Կարդալ ավելին🔉Տուբերկուլոզը մարդկությանը հայտնի հնագույն և ամենատարածված հիվանդություններից մեկն է աշխարհում: Դեռ հին ժամանակներում այն համարվում էր խիստ վարակիչ և ժառանագաբար փոխանցվող հիվանդություն, որը խլում էր բազմաթիվ մարդկանց կյանքեր: Ժամանակները փոխվել են, և բժշկության զարգացման և կյանքի կենսապայմանների լավացման, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ տարվող համաշխարհային արդյունավետ պայքարի շնորհիվ, տուբերկուլոզը զգալիորեն նահանջել է. կրճատվել են հիվանդացության և մահացության դեպքերի թիվը: Այս ամենի հետ մեկտեղ, հասարակության քիչ տեղեկացվածության պատճառով, տուբերկուլոզը շարունակում է մարդկանց կողմից ընկալվել որպես վտանգավոր և մահացու հիվանդություն: Տուբերկուլոզի մասին ձևավորված թույր կարծիքներն ու կարծրատիպերը թույլ չեն տալիս գրագետ մոտեցում ցուցաբերել թե՛ հիվանդությանը, թե՛ տուբերկուլոզով հիվանդացած անձին: Տուբերկուլոզի մասին ամենատարածված կարծրատիպերը հաստատում կամ հերքում է Թոքաբանության ազգային կենտրոնի Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր՝ Նորա Հուսիկի Սարիբեկյանը: 🌐Տեսանյութը՝ //www.youtube.com/watch?v=5lL4FS5dmGE Հետևե՛ք մեր նորություններին և եղե՛ք տեղեկացված:
Կարդալ ավելին🧏♀️Իսկ ի՞նչ գիտեք դուք ֆթիզիատր մասնագետի մասին: Կարծում ենք ոչ բոլորն են ծանոթ այս հետաքրքիր տերմինին: 👩⚕️Եկե՛ք բլից հարցերի միջոցով պարզենք դա հենց ֆթիզիատրից: 🌐Տեսանյութում՝ //www.youtube.com/watch?v=YZnd_mz3-DE Թոքաբանության ազգային կենտրոնի Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր Լիլիթ Գևորգի Գևորգյանն է:
Կարդալ ավելին🔉Հասարակության մեջ տուբերկուլոզը համարվում է թոքային հիվանդություն: Սակայն հաճախ հանդիպում են նաև տուբերկուլոզի արտաթոքային ձևերը, երբ տուբերկուլոզային միկոբակտերիաներն ախտահարում են այլ օրգան համակարգեր: Այսօր Թոքաբանության ազգային կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր Սվետլանա Սենիկի Գրիգորյանը կներկայացնի արտաթոքային տուբերկուլոզի տարատեսակները, դրանց ախտորոշման և բուժման առանձնահատկությունները: 🌐Տեսանյութը՝ //www.youtube.com/watch?v=itBSwzDmCMM Հետևե՛ք մեր նորություններին և եղե՛ք տեղեկացված:
Կարդալ ավելինԻնչպես արդեն գիտենք տուբերկուլոզը հիմնականում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություն է, որից, ցավոք, ապահովագրված չեն նաև երեխաներն ու դեռահասները: 📍Ինչպե՞ս են երեխաները վարակվում տուբերկուլոզով: 📍Մանկական հասակում ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս: 📍Ինչպե՞ս է բուժվում մանկական տուբերկուլոզը: 📍Ինչպե՞ս պաշտպանել երեխային, եթե ընտանիքում կամ շրջապատում կա տուբերկուլոզով հիվանդ: ‼Այս և այլ մի շարք հարցերի կպատասխանի Թոքաբանության ազգային կենտրոնի Մանկական տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար/բժիշկ-ֆթիզիատր Անիկ Կառլենի Ուլումյանը/ Ani Ulumyan: 🌐Տեսանյութը՝ //www.youtube.com/watch?v=lHDey3bH9PI&t=37s
Կարդալ ավելինՏուբերկուլոզով հիվանդների շրջանում, ինչպես արդեն գիտենք, առավել տարածված է թոքային տուբերկուլոզը: 📍 Տուբերկուլոզային հիվանդության դեպքում ի՞նչու են առավել հաճախ ախտահարվում թոքերը, 📍 Ի՞նչ ախտանշաններ են դիտվում թոքային տուբերկուլոզի դեպքում, 📍 Արդյո՞ք տուբերկուլոզով բոլոր հիվանդներն են վարակող: Այս և այլ մի շարք հարցերի կպատասխանի Թոքաբանության ազգային կենտրոնի Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր Տաթևիկ Կամոյի Օլեյանը: 🌐Տեսանյութը՝ //www.youtube.com/watch?v=3ZYR_ozr0T0
Կարդալ ավելինՀասարակության մեջ կա տարածված կարծիք, որ տուբերկուլոզն «ամոթալի» հիվանդություն է: Սա է պատճառը, որ տուբերկուլոզով վարակված մարդը բախվում է մի շարք հոգեբանական խնդիրների: Այսօրվա տեսանյութում Թոքաբանության ազգային կենտրոնի հոգեբան Մանե Բաղդասարյանը/ Mane Baghdasaryan կանդրադառնա տուբերկուլոզի հոգեբանական կողմին և կպատասխանի մի շարք կարևոր հարցերի: Տեսանյութը՝ //www.youtube.com/watch?v=DjRa1fs1sh4&t=17s
Կարդալ ավելին2020 թվականի դեկտեմբերին 14-ին կրծքային վիրաբույժներ Արմեն Խանոյանն ու Սերգեյ Աբրահամյանը, Անեսթեզիոլոգիա-վերակենդանացում բաժանմունքի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի կողմից ընդհանուր անզգայացման ապահովմամբ, պացիենտին կատարվել է
Կարդալ ավելին2020 թվականի դեկտեմբերի 4-ին պացիենտը, գանգատվելով շնչառության դժվարությունից, կրծքավանդակի աջ կողմում ցավերից, դիմել է մեր կենտրոն: Անցնելով բոլոր անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունները՝ պացիենտի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզային ծագման էքսուդատիվ պլևրիտ՝ ֆիբրոթորաքսի ձևավորմամբ։ Պացիենտին ցուցվել է վիրահատություն:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը պարբերաբար ընդլայնում է իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, և արդեն մի քանի ամիս է կենտրոնի ՈՒՁՀ կաբինետն առաջարկում է նոր ծառայություն՝ լյարդի էլաստոգրաֆիա: Հետազոտությունը կատարվում է վերջին սերնդի նոր գերհզոր ուլտրաձայնային ապարատով, որն ապահովում է հետազոտության անցկացման բարձր որակը: #Լյարդ_էլաստոգրաֆիա հետազոտությանն առնչվող մի շարք հարցերի կպատասխանի մեր կենտրոնի բժիշկ-սոնագրաֆիստ՝ Իրեն Գեորգիի Հարությունյանը:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնում իրականացվող «Տուբերկուլոզի հիվանդակենտրոն ծրագրի» հոգեբան Նարինե Սիրադեղյանի հետ այսօր զրուցել ենք մի շատ կարևոր թեմայի շուրջ. կորոնավիրուսից հոգեբանական պաշտպանվածության: Այս թեմայի ընտրությունը պատահական չէ, քանզի այս օրերին կորոնավիրուսը «հյուր» է շատերի ընտանիքում և կարևոր է իմանալ ինչպես վարվել այդ նոր «հյուրի» հետ:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը մշտապես պատրաստ է կանգնել մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին: Այս անգամ մեր կենտրոնն իր աջակցությունն այդ ընտանիքներին ցուցաբերել է դրամական նվիրատվության տեսքով՝ գումարը փոխանցելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Դուք էլ միացեք այս կարևոր նախաձեռնությանը: Ձեր փոքր ներդրումն անգամ կարող է շատ խնդիրներ լուծել: Եկեք բոլորս արժանի լինենք հայ զինվորին և նրա կերտած կերպարին:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը շարունակում է պարբերաբար իր մասնակցությունն ունենալ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին: Այսօր այս կարևոր նախաձեռնությանն իր մեծ ներդրումն է ունեցել մեր կենտրոնի ընդունարանի ղեկավար Թորոս Մանվելի Հարությունյանը: Դուք էլ կարող եք մասնակից դառնալ մեր նոր հաղթանակի կերտմանը՝ նվիրատվություն կատարելով Hayastan All Armenian Fund/Հայաստան համահայկական հիմնադրամին: Յուրաքանչյուր դրամը կարևոր է:
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնի դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքի աշխատակիցներն այս անգամ էլ դրամական նվիրատվություն կատարեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Կարդալ ավելինԹոքաբանության ազգային կենտրոնը նույնպես միացավ համահայկական դրամահավաքին՝ Հայոց բանակին նվիրաբերելով 470 000 դրամ: Կոչ ենք անում համայն հայությանը նույնպես միանալ այս կարևոր նախաձեռնությանը և նվիրատվություն կատարել Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին: Յուրաքանչյուր դրամ կարևոր է:
Կարդալ ավելինԵրեկ Անկախության տոնի առթիվ կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման ու բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մխիթար Հերացու մեդալով է պարգևատրվել Թոքաբանության ազգային կենտրոնի Դեղակայուն բաժանմունքի ղեկավար Լուսինե Միքայելի Եղիազարյանը: Շնորհավորում ենք Լուսինե Եղիազարյանին և հպարտանում, որ մեր երկրում կան Ձեզ նման մասնագետներ և իրենց գործի նվիրյալներ:
Կարդալ ավելին27.07.2020 թվականին «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ է դիմել Ռ.Հ.-ն՝ գանգատվելով կրծքավանդակի աջ կեսի ցավերից, թարախային արտադրությամբ մաշկային խուղակից։ Պացիենտը հետազոտվել է կենտրոնում, հայտնաբերվել է աջից VII-VIII կողերի տուբերկուլոզային օստեոմիելիտ։ Ցուցվել է վիրահատական բուժում։
Կարդալ ավելին06.08.2020 թվականին «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ է դիմել Ս.Մ.-ն՝ գանգատվելով կրծքավանդակի աջ կեսի ցավերից, դժվարաշնչությունից։ Պացիենտը հետազոտվել է կենտրոնում, հայտնաբերվել է աջակողմյան ֆիբրոթորաքսի պատկեր։ Ցուցվել է վիրահատական բուժում։
Կարդալ ավելին14.08.2020 թվականին «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ է դիմել Ն.Հ.-ն՝ գանգատվելով կրծքավանդակի ձախ կեսի ցավերից, դժվարաշնչությունից։ Պացիենտը հետազոտվել է կենտրոնում, հայտնաբերվել է ձախակողմյան պնևմոթորաքսի պատկեր։ Նույն օրը կատարվել է ձախ պլևրալ խոռոչի դրենավորում։ Դինամիկայում ձախ թոքը դրենաժի վրա բացվել է, սակայն 17․08․2020թ․ հայտնաբերվել է աջակողմյան պնևմոթորաքսի ռենտգենաբանական պատկեր։ Ա. Ս. Խանոյանի, Ս.Մ. Աբրահամյանի, ընհանուր անզգայացմամբ Դ. Հ. Հովհաննիսյանի կողմից կատարվեց վիրահատություն` թորակոտոմիա աջից, թոքի ապիկալ սեգմենտի ատիպիկ ռեզեկցիա։ Հետվիրահատական շրջանն ընթանում է հարթ, համարժեք վիրահատությանը։
Կարդալ ավելին