ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Նոր վիրահատություն 09.09.2020
Նոր վիրահատություն
Նոր վիրահատություն

27.07.2020 թվականին «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ է դիմել Ռ.Հ.-ն՝ գանգատվելով կրծքավանդակի աջ կեսի ցավերից, թարախային արտադրությամբ մաշկային խուղակից։ Պացիենտը հետազոտվել է կենտրոնում, հայտնաբերվել է աջից VII-VIII կողերի տուբերկուլոզային օստեոմիելիտ։ Ցուցվել է վիրահատական բուժում։
Ա. Ս. Խանոյանի, Ս. Մ. Աբրահամյանի, ընհանուր անզգայացմամբ Դ. Հ. Հովհաննիսյանի կողմից կատարվեց վիրահատություն` աջից VII-VIII կողերի ռեզեկցիա, պլևրալ խոռոչի դրենավորում։
Հետվիրահատական շրջանն ընթանում է հարթ, համարժեք վիրահատությանը։ Հիվանդն ապաքինվում է։