Ձեր երկրորդ շնչառությունը
Հունիսի 5-ին Երևանում կայացավ Թորակալ վիրաբուժության հայ-ռուսական առաջին կրթական սիմպոզիումը, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ռուսաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիաների կողմից: Սիմպոզիումի համանախագահներն էին Հայաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Հովհաննես Սարկավագյանը և Ռուսաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Պյոտր Յաբլոնսկին: Սիմպոզիումի նպատակն էր մասնագետների փորձի փոխանակումը, բուժման նոր տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցումը, որն, իհարկե, կնպաստի Հայաստանում թորակալ վիրաբուժության զարգացմանը:
Թորակալ վիրաբուժության հայ-ռուսական առաջին կրթական սիմպոզիումի ընթացքում Թոքաբանության ազգային կենտրոնի և Սանկտ-Պետերբուրգի ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի (ի դեմս ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Պյոտր Յաբլոնսկու) միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այս հուշագիրը հնարավորություն կտա զարգացնել երկկողմ հարաբերությունները և խթանել տարբեր ուղղություններով փոխհամագործակցությունը:
Հուշագրով համագործակցության հիմնական ուղղություններ են սահմանվել.