ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Համագործակցության հուշագիր

Համագործակցության հուշագիր


Հունիսի 5-ին Երևանում կայացավ Թորակալ վիրաբուժության հայ-ռուսական առաջին կրթական սիմպոզիումը, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ռուսաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիաների կողմից: Սիմպոզիումի համանախագահներն էին Հայաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Հովհաննես Սարկավագյանը և Ռուսաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Պյոտր Յաբլոնսկին: Սիմպոզիումի նպատակն էր մասնագետների փորձի փոխանակումը, բուժման նոր տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցումը, որն, իհարկե, կնպաստի Հայաստանում թորակալ վիրաբուժության զարգացմանը: 

Թորակալ վիրաբուժության հայ-ռուսական առաջին կրթական սիմպոզիումի ընթացքում Թոքաբանության ազգային կենտրոնի  և Սանկտ-Պետերբուրգի ֆթիզիոպուլմոնոլոգիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի (ի դեմս ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի թորակալ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Պյոտր Յաբլոնսկու)  միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այս հուշագիրը հնարավորություն կտա զարգացնել երկկողմ հարաբերությունները և խթանել տարբեր ուղղություններով փոխհամագործակցությունը:

Հուշագրով համագործակցության հիմնական ուղղություններ են սահմանվել.

  • ֆթիզիատրիայի և թոքաբանության ոլորտում մասնագիտական փոխադարձ փորձի փոխանակումը,
  • առցանց հարթակներով մասնագիտական քննարկումները,
  • փոխադարձ այցելությունները,
  • մասնագետների վերապատրաստումները,
  • համատեղ գիտաժողովների կազմակերպումը:
Ֆոտոդարան
Տեսանյութ