Ձեր երկրորդ շնչառությունը
Ֆլյուորոգրաֆիան կրծքավանդակի օրգանների հետազոտման արագ և հուսալի մեթոդ է, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
Այսօր, տեխնոլոգիական առաջընթացին համարժեք, ժապավենային ֆլյուորոգրաֆիան իր տեղը զիջում է թվայինին, որն իրականացվում է զգայուն ռենտգենյան սենսորների միջոցով՝ մոտ տասն անգամ նվազեցնելով ճառագայթման չափաբաժինը: Թվային ֆլյուորոգրաֆն ապահովում է պատկերի բարձր որակն, որն անմիջապես արտացոլվում է էկրանին և, հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ, հնարավոր է մեծացնել պատկերը կամ փոփոխել դրա երանգավորումն օրգանն առավել մանրամասն ուսումնասիրելու համար՝ այդպիսով մեծացնելով հիվանդության ճանաչումը-: Թվային պատկերներն անորոշ ժամանակով կարող են պահվել կրիչի վրա, ինչը կարևոր է հիվանդության զարգացումը կամ բուժման արդյունավետությունը վերահսկելու համար:
Այսպիսով՝ կարելի է ընդգծել թվային ֆլյուորոգրաֆիայի հիմնական առավելությունները.
Թոքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում գործող կազմակերպություններին առաջարկում է բացառիկ շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ ծառայություն, որը միտված է կազմակերպության աշխատակիցների շրջանում բուժզննման միջոցով տարաբնույթ պաթոլոգիաների, այդ թվում վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, բուժմանը և կանխարգելմանը: Այս հետազոտությունն առավել պահանջված ու նպատակային է դարձել երկրում ստեղծված COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակում:
Պատվիրելով այս ծառայությունը՝ մեր կենտրոնի շարժական ֆլյուորոգրաֆը կմոտենա Ձեր կազմակերպություն՝ տեղում աշխատակիցների հետազոտման համար (անձը 2000 դրամ): Այս հետազոտությունը կարող է ներառվել նաև աշխատակիցների հետագա պարտադիր ամենամյա բուժզննման մեջ: