Национальный центр пульмонологии ЗАО Минздрава РА

Ваше второе дыхание

Портативная флюорография

Портативная флюорография


Портативная флюорография

Այսօր՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում անցկացված իրազեկման ակցիայի ժամանակ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ներկայացրել է այն ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում՝ տուբերկուլյոզ հիվանդության դեմ պայքարի համար:

«Հայաստանում կա թվային ֆլյուրոգրաֆիա տրամադրող շարժական կլինիկա: Դրա նպատակն է շրջել ամբողջ Հայաստանով մեկ, հատկապես՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի այն համայնքներում, որտեղ կա ֆլյուրոգրաֆիկ ծառայության պակաս: Այսինքն՝ շարժական կլինիկան այցելելու է  այդ համայնքներ, տրամադրելու է առողջապահական խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվություն ենք տարածելու տուբերկուլյոզ հիվանդության վերաբերյալ, դրա ախտանիշների վերաբերյալ, որպեսզի ընդհանուր իրազեկվածությունը բարձրացնենք մեր բնակչության», – ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ շարժական կլինիկայի աշխատանքի դեպքում չի բացառվում, որ Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացության նոր դեպքեր հայտնաբերվեն:

Հավելենք, որ հիվանդությունը Հայաստանում բուժվում է անվճար: 2018 թվականին տուբերկուլյոզի 650 նոր դեպք է գրանցվել: Տուբերկուլոզն աշխարհում այսօր բուժվող հիվանդություն է համարվում:

Հիշեցնենք, որ 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել էր տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա ևս մեկ առիթ է խոսելու հիվանդության ազդեցության մասին, ինչպես առանձին անհատի առողջությանը, այնպես էլ հասարակությանը և տնտեսությանը հասցրած դրա վնասների մասին

Фотогалерея
Видео