ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Տեղեկատվություն

Տուբերկուլոզը որպես արդի առողջապահական խնդիր

24-ը մարտի 2023թ. Radisson Blu Hotel Yerevan հյուրանոց, Արմենիա դահլիճ Ազատության պողոտա 2/2 շենք, Երևան, Հայաստան ՇՄԶ --- տեսական կրեդիտ

Կարդալ ավելին
ՄԻԱՎ և տուբերկուլոզ. համակցված վարակ

ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մեծապես ենթարկվում են տուբերկուլոզով հիվանդանալու ռիսկին, քանզի նրանց թույլ իմունային համակարգը կորցնում է տուբերկուլոզային միկոբակտերիաներին դիմակայելու կարողությանը: Տուբերկուլոզով հնարավոր է հիվանդանալ ՄԻԱՎ վարակի ցանկացած փուլում, ինչը բարդացնում է երկու վարակների ընթացքն ու բուժումը: 1. Տուբերկուլոզի ընթացքը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ՄԻԱՎ վարակակիների շրջանում տուբերկուլոզի հիմնական ախտանշաններն են. • 370C-ից ավել մարմնի ջերմաստիճանի բարձրացում, • հոգնածության և թուլություն, • առատ քրտնարտադրություն, • մարմնի զանգվածի կորուստ, • 3 և ավելի շաբաթների ընթացքում հազի առկայություն, • ցավեր որովայնում, • ծայրամասային ավշահանգույցների մեծացում: ՄԻԱՎ վարակի ակտիվ զարգացմանը զուգահեռ մարդու իմունիտետն անկում է ապրում, և տուբերկուլոզի ընթացքը մեծապես կախված է մարդու իմունային համակարգի վիճակից: ՄԻԱՎ վարակակիրների շրջանում թոքային տուբերկուլոզի զարգացումն ու ընթացքը պայմանավորված է իմունային անբավարարության ծանրությամբ (CD4+ լիմֆոցիտների քանակից): ՄԻԱՎ վարակի վաղ փուլում, երբ իմունային համակարգում դեռևս շեղումներ չկան (արյան մեջ CD4+ լիմֆոցիտների քանակը 1մմ3 -ում 500-600-ից ավելի) տուբերկուլոզի ընթացքը նույնպիսին է, ինչպես իմունային անբավարարություն չունեցող մարդկանց շրջանում: Եթե CD4+ լիմֆոցիտների քանակը 200-ից քիչ է, ապա սկսվում է տուբերկուլոզային գործընթացի ընդհանրացում՝ երբ տուբերկուլոզային ախտահարումը տարածվում է մի քանի օրգան-համակարգերում (բացի թոքերից կարող են ախտահարվել նաև ավշահանգույցները, աղիքները, լյարդը, փայծաղը, միզասեռական օրգանները): Թոքային տուբերկուլոզի հետ զարգանում է նաև արտաթոքային տուբերկուլոզ: ՄԻԱՎ վարակի վերջին փուլում դրսևորվում են ինքնաթունավորման բոլոր ախտանշանները (առաջնահերթ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38-390C և ավելի): 2. Տուբերկուլոզի ախտորոշումը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ՄԻԱՎ վարակակիրների շրջանում տուբերկուլոզի ախտորոշման առանձնահատկություններն են. • մարմնի ջերմաստիճանի երկարատև բարձրացումն է հաճախ լինում տուբերկուլոզի միակ դրսևորումը, • արտահայտված իմունային անբավարարության դեպքում հաճախ Մանթուի փորձը լինում է բացասական, • թոքերի ախտահարումը միշտ չէ, որ հնարավոր է հայտնաբերել ֆլյուորոգրաֆիայի միջոցով: Այն կարելի է ախտորոշել ռենտգեն հետազոտության և համակարգչային շերտագրման միջոցով, • հազվադեպ նկատվում են շճաթաղանթների (թոքամիզ, սրտապարկ), ներկրծքային, ընդերային ավշահանգույցների ախտահարման նշաններ, • հաճախ տուբերկուլոզային հիվանդությունն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը՝ մենինգիտի և մենինգոէնցեֆալիտի երևույթների դրսևորմամբ: Սուր իմունային անբավարարության դեպքում տուբերկուլոզին կարող են միանալ այլ զուգորդող հիվանդություններ, որոնք քողարկում են տուբերկուլոզային հիվանդության պատկերը և զգալիորեն բարդացնում դրա ախտորոշումը: Թոքային տուբերկուլոզի դեպքում, ՄԻԱՎ վարակի վերջին փուլում, թոքերի ռենտգենյան հետազոտության արդյունքները ոչ տիպիկ են: ՄԻԱՎ վարակիրների շրջանում տուբերկուլոզի ախտորոշման առանձնահատկություններով պայմանավորված՝ իրականացվում է ոչ միայն թոքերի ռենտգենյան հետազոտություն, այլ նաև կատարվում են ախտորոշման ենթական նյութերի (խորխ, արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ, բրոնխների արտազատուկ) հետազոտում տուբերկուլոզային միկոբակտերիաների նկատմամբ: 3. Տուբերկուլոզի բուժումը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ՄԻԱՎ վարակակիրների շրջանում տուբերկուլոզի բուժումը բաժանվում է 2 փուլի՝ • ստացիոնար բուժում, • ամբուլատոր բուժում: Ստացիոնարում բուժում ստացած պացիենտները իրենց հակատուբերկուլոզային բուժումը պետք է շարունակեն ամբուլատոր պայմաններում՝ տուբերկուլոզի դեմ պայքարի տարածքային կաբինետի բժիշկ-ֆթիզիատրի հսկողությամբ: Պացիենտը պետք է, ըստ սահմանված ժամանակացույցի, այցելի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ, պարբերաբար անցնի լրացուցիչ հետազոտություններ և ստանա հակատուբերկուլոզային դեղորայք: ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ուբերկուլոզի բուժումը դժվարանում է՝ պայմանավորված հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ զարգացող կայունությամբ կամ այդ դեղերից առաջացող կողմնակի ազդեցություններով: Այս դեպքում բժիշկները կազմում են բուժման անհատական ծրագիր, և պացիենտը պետք է տրամադրվի ավելի երկարատև բուժման: ՄԻԱՎ վարակակիրները կարող են բուժվել տուբերկուլոզից, եթե • ընդունում են բժշկի կողմից նշանակված բոլոր դեղերը, • խիստ հետևում են դեղերի ընդունման ռեժիմին, • ժամանակին տեղեկացնում են հակատուբերկուլոզային դեղերից առաջացող կողմնակի ազդեցությունների մասին, • պարբերաբար այցելում են ֆթիզիատրին և վարակաբանին, կատարում են նրանց բոլոր ցուցումները, • պարբերաբար անցնում են լրացուցիչ հետազոտություններ: 4. Տուբերկուլոզի կանխարգելումը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ՄԻԱՎ վարակակիրները տուբերկուլոզից խուսափելու համար ամենից առաջ պետք է վարակաբանի հսկողությամբ խիստ հետևեն հակառետրովիրուսային բուժմանը և պարբերաբար անցնեն կանխարգելիչ հետազոտություններ: ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ֆթիզիատրի ցուցումով կիրառվում է նաև քիմիականխարգելում: Քիմիականխարգելման համար հիմնական ցուցումներ են հանդիսանում. • ակտիվ տուբերկուլոզով հիվանդի հետ սերտ շփումը, • ներմաշկային փորձի դրական արդյունքը՝ անկախ իմունային անբավարարության ծանրությունից, • եթե նախքան ՄԻԱՎ վարակը անձը հիվանդացած է եղել տուբերկուլոզով, • եթե անձը գտնվում է այն վայրում, որտեղ հնարավոր է շփում տուբերկուլոզով հիվանդի հետ (նախնական կալանքի կենտրոններ, քրեակատարողական հիմնարկներ և այլն), • CD4+ լինֆոցիտների նվազում 1մմ3 -ում 350-ից քիչ:

Կարդալ ավելին
Առողջ շնչառություն

Ինչպես ենք մենք շնչում (արագ կամ դանդաղ, մակերեսային կամ խորը, կրծքավանդակով կամ որովայնով) ազդում է մեր տրամադրության, սթրեսի մակարդակի, արյան ճնշման, իմունային համակարգի և օրգանիզմում տեղի ունեցող այլ գործընթացների վրա: Պետք է նշել՝ որքան հաճախ է շնչառությունը, այնքան էլ մեծ է առողջական լուրջ խնդիրների հավանականությունը: Այսպիսով՝ ինչպե՞ս ճիշտ շնչել՝ չվնասելով առողջությունը: Առողջ շնչառության առաջին և ամենակարևոր պայմանը քթով շնչելն է, անգամ ֆիզիկական վարժությունների ընթացքում: 1. Քթային շնչառությունն օգնում է պայքարել վարակների դեմ: Մեր քիթը միակ օրգանն է, որը կարող է պատշաճ կերպով «պատրաստել» մեր շնչած օդը: Քթուղիներով անցնող օդը տաքանում է, խոնավանում, խառնվում ազոտի օքսիդի հետ, որն ունի 2 կարևոր գործառույթ. սպանում է հարուցիչներին և լայնացնում անոթներն ու մազանոթները ՝ հագեցնելով թթվածնով: 2. Քթային շնչառությունը (ի տարբերություն բերանով շնչելու) բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում արյան մեջ թթվածնի մակարդակը, դանդաղեցնում շնչառության ռիթմը և մեծացնում թոքերի ընդհանուր ծավալը: 3. Քթային շնչառությունը մասնակցում է մարմնի ջերմակարգավորմանը՝ օգնելով պահպանել մարմնի ջերմաստիճանը: 4. Քթով շնչելը բարելավում է ուղեղի գործունեությունը և մարմնի բոլոր օրգան համակարգերի աշխատանքը: 5. Քթային շնչառությունն օգնում է բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, այդ թվում նաև ֆիզիկական վարժությունների: 6. Քթային շնչառությունն ունի բուժական ազդեցություն: Ճիշտ շնչառությունը իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում սթրեսի մակարդակը: Բերանով շնչառությունը կարող է հանգեցնել կծվածքի դեֆորմացիայի, երեխաների մոտ դեմքի անատոմիական փոփոխությունների, քնի որակի վատթարացման: Բացի այդ, բերանով շնչելու ընթացքում տեղի է ունենում օրգանիզմի ջրի կորուստ, ինչը կարող է ջրազրկման պատճառ դառնալ: Բերանով շնչառությունը խաթարում է օրգանիզմի բնականոն ֆիզիոլոգիական գործընթացները, առաջ բերելով մի շարք առողջական խնդիրներ, օրինակ՝ խռմփոց, գիշերային ապնոէ և այլն: Այն հանգեցնում է նաև մարմնի ածխաթթու գազի մակարդակի իջեցմանը և թոքերի օդից թունավոր աղտոտիչները զտելու ունակության նվազմանը: Բերանով կարելի է շնչել արտակարգ իրավիճակներում: Օրինակ՝ թթվածնաքաղցի ժամանակ մեր մարմինը ռեֆլեկտոր կերպով արձագանքում է թթվածնի պակասին, սկսելով հորանջել՝ այդպիսով փորձելով ավելացնել մատակարարվող օդի քանակը: Այսօր ամբողջ աշխարհում լայն տարածում ունի շնչառական մարմնամարզությունը, որի կատարման համար առաջարկվում են տարբեր տեխնիկաներ: Վարժությունների ընթացքում, շնչառության վերահսկման շնորհիվ, մարզվում են շնչառական մկանները՝ բարելավելով շնչառական համակարգի աշխատանքը: Շնչառական մարմնամարզություն ցուցվում է բրոնխ-թոքային համակարգի բոլոր հիվանդությունների դեպքում, պարզապես, հիվանդությունից կախված, վարժությունները կարող են լինել տարբեր բարդության, ինտենսիվության և տևողության: Բուժական նպատակներով շնչառական մարմնամարզությունը պետք է կատարվի մասնագետի նշանակմամբ և նրա վերահսկողությամբ: Հարկ է նշել, որ շնչառական վարժությունները հատկապես կարևոր են Covid-19-ից հետո վերկանգնողական փուլում: Հետևե՛ք Ձեր շնչառությանը և եղե՛ք առողջ:

Կարդալ ավելին
Հետաքրքիր փաստեր թոքերի մասին

Թոքերին բնորոշ է մի յուրահատկություն: Այն է, որ թոքերը կարող են «լողալ» ջրի վրա, ինչը չեն կարող անել այլ օրգաններ: Դրա պատճառը թոքերում մշտապես որոշակի ծավալով օդի պարունակությանն է: Անգամ ամենախորը արտաշնչումից հետո, թոքերում մնում է 1.3-1.5 լիտր օդ, որը բժշկության մեջ անվանում են թոքերի մնացորդային ծավալ:

Կարդալ ավելին
2020 թվականին Covid-19 համավարակի ազդեցությունը տուբերկուլոզի հայտնաբերման և մահացության վրա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հոդվածը   «2020 թվականին Covid-19 համավարակի ազդեցությունը տուբերկուլոզի հայտնաբերման և մահացության վրա»:

Կարդալ ավելին
Տուբերկուլոզի կանխարգելումը

🔉Տուբերկուլոզի լավագույն կանխարգելումը դրա վաղ հայտնաբերումն է և բուժումը: Տուբերկուլոզի կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի նորածինների շրջանում կիրառվող հակատուբերկուլոզային պատվաստումը՝ (ԲՑԺ), որը նպաստում է երեխաների մոտ վարակի և հիվանդացության նվազմանը, կանխում՝ սուր և ընդհանրացված ձևերի զարգացումը: Գոյություն ունի նաև քիմիոկանխարգելում, որը կիրառվում է ակտիվ տուբերկուլոզով հիվանդների հետ շփում ունեցած անձանց շրջանում: Տուբերկուլոզի կանխարգելման համար պետք է՝ ✅վարել առողջ ապրելակերպ, ✅զբաղվել սպորտով, ✅առողջ սնվել, ✅հրաժարվել վնասակար սովորություններից, ✅մեծ ուշադրություն դարձնել փակ տարածքների հաճախակի օդափոխմանը:

Կարդալ ավելին
Տուբերկուլոզի տարածումը

Ինչպես արդեն գիտենք տուբերկուլոզը հիմնականում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են ոչ միայն թոքերը, այլ նաև այլ օրգան համակարգեր (բացառությամբ եղունգներից և մազերից): Վարակելիության տեսանկյունից վարակող են համարվում թոքերում ակտիվ տուբերկուլոզ ունեցող հիվանդները, ովքեր հազալիս, փռշտալիս կամ խոսելիս արտազատում են տուբերկուլոզի ակտիվ բացիլներ: Հազվադեպ հանդիպում է նաև ալիմենտար՝ սննդի միջոցով վարակի տարածումը: Մարդու համար վարակի աղբյուր կարող են հանդիսանալ նաև տուբերկուլոզով հիվանդ կենդանիները (խոզերը, խոշոր եղջերավոր անասունները, կատուները, շները, թռչունները): ❎Տուբերկուլոզը չի փոխանցվում ժառանգաբար: ❎Տուբերկուլոզով հնարավոր չէ վարակվել հասարակական տրանսպորտում, սրճարանում կամ խանութում: ‼️Կարևոր է հասկանալ, որ տուբերկուլոզով կարելի է վարակվել ու հիվանդանալ միայն ակտիվ բացիլակիր հիվանդի հետ երկարատև կոնտակտի արդյունքում: Բացի այդ պետք է նշել, որ օրգանիզմի վարակումը միկոբակտերիաներով միշտ չէ բերում հիվանդության առաջացման, քանզի օրգանիզմի դիմադրողականությունը մեզ ակտիվ պաշտպանում է բոլոր տեսակ վարակներից: Այս տեսանկյունից հիվանդության առաջացմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները և օրգանիզմի դիմադրողականության անկումը: Տուբերկուլոզի ռիսկի խմբում են՝ ✅ ՄԻԱՎ վարակակիրները, ✅ Քաղցկեղով հիվանդները, ✅ Ալկոհոլիզմով տառապողները, ✅ Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, ✅ Հղիներն ու երեխաները:

Կարդալ ավելին
Տուբերկուլոզի միկոբակտերիայի (mycobacterium tuberculosis) հայտաբերման մասին:

1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի՝ տուբերկուլոզի միկոբակտերիայի (mycobacterium tuberculosis) հայտաբերման մասին: Տուբերկուլոզի միկոբակտերիան հաճախ անվանում են նաև Կոխի ցուպիկ: Այս ցուպիկի հայտնաբերմամբ սկիզբ դրվեց տուբերկուլոզի ուսումնասիրման նոր շրջանին և տուբերկուլոզի դեմ պայքարին: Տուբերկուլոզային միկոբակտերիան, ի տարբերություն այլ բակտերիաների և վիրուսների, դիմացկուն է արտաքին միջավայրում և կարող է իր կենսունակությունը պահպանել ամիսներ, անգամ տարիներ. ✅ մութ և խոնավ պայմաններում - մինչև 7 տարի, ✅ մութ և չոր միջավայրում - 10-12 ամիս, ✅ փողոցային փոշու մեջ - մինչև 2 ամիս, ✅ գրքի էջերին - մինչև 3 ամիս, ✅ ջրի մեջ և հողում - մինչև 5 ամիս, ✅ հում կաթում - 2 շաբաթ, ✅ կարագի և պանրի մեջ - մինչև 1 տարի: Կոխի ցուպիկը մահանում է. ❎ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ (3-5 րոպեների ընթացքում), ❎ բարձր ջերմաստիճանների ներգործությամբ (ջրի կամ կաթի եռման դեպքում՝ 15-30 րոպեների ընթացքում):

Կարդալ ավելին
Հետաքրքիր փաստեր թոքերի մասին

Հասուն մարդը միջին հաշվով օրական շնչում և արտաշնչում է 23 000 անգամ՝ ներշնչելով միջինում 10 000 լիտր օդ: Ընդ որում աջ թոքն ավելի շատ թթվածին է տեղավորում, քան ձախը:

Կարդալ ավելին