ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Տեղեկատվություն

Տուբերկուլոզի կանխարգելումը 18.03.2021
Տուբերկուլոզի կանխարգելումը
Տուբերկուլոզի կանխարգելումը

🔉Տուբերկուլոզի լավագույն կանխարգելումը դրա վաղ հայտնաբերումն է և բուժումը:
Տուբերկուլոզի կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի նորածինների շրջանում կիրառվող հակատուբերկուլոզային պատվաստումը՝ (ԲՑԺ), որը նպաստում է երեխաների մոտ վարակի և հիվանդացության նվազմանը, կանխում՝ սուր և ընդհանրացված ձևերի զարգացումը:
Գոյություն ունի նաև քիմիոկանխարգելում, որը կիրառվում է ակտիվ տուբերկուլոզով հիվանդների հետ շփում ունեցած անձանց շրջանում:
Տուբերկուլոզի կանխարգելման համար պետք է՝
✅վարել առողջ ապրելակերպ,
✅զբաղվել սպորտով,
✅առողջ սնվել,
✅հրաժարվել վնասակար սովորություններից,
✅մեծ ուշադրություն դարձնել փակ տարածքների հաճախակի օդափոխմանը: