Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզի լավագույն կանխարգելումը դրա վաղ հայտնաբերումն է և բուժումը:
Տուբերկուլոզի կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի նորածինների շրջանում կիրառվող հակատուբերկուլոզային պատվաստումը՝ (ԲՑԺ), որը նպաստում է երեխաների մոտ վարակի և հիվանդացության նվազմանը, կանխում՝ սուր և ընդհանրացված ձևերի զարգացումը:
Գոյություն ունի նաև քիմիոկանխարգելում, որը կիրառվում է ակտիվ տուբերկուլոզով հիվանդների հետ շփում ունեցած անձանց շրջանում:
Տուբերկուլոզի կանխարգելման համար պետք է՝
վարել առողջ ապրելակերպ,
զբաղվել սպորտով,
առողջ սնվել,
հրաժարվել վնասակար սովորություններից,
մեծ ուշադրություն դարձնել փակ տարածքների հաճախակի օդափոխմանը: