ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկա

Ձեր երկրորդ շնչառությունը

Տնօրենի խոսք

Տնօրենի խոսք

Հարգելի՛ այցելու, 

Բարի գալուստ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկայի պաշտոնական կայք: 

 

Կենտրոնն իսկապես եզակի դեր ունի ՀՀ առողջապահական ոլորտում, և թերևս մատուցում է հանրապետության մակարդակով եզակի ծառայություններ։ 

Թե՛ տուբերկուլոզի դեմ պայքարում, և թե՛ այլ թոքաբանական ախտորոշումների և բուժման գործում կենտրոնն արդեն որդեգրել է հիվանդակենտրոն բուժման մոտեցումը, որն անպայմանորեն շարունակելու ենք։ 

Վստահ եմ, որ մեր բուժառուներն այստեղ ստանալու են ոչ միայն որակավորված մասնագետների կողմից մատուցվող բարձրորակ ծառայություններ, այլ նաև հոգատար և սրտացավ վերաբերմունք, որով և հայտնի է  «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի»-ի Թոքաբանության ազգային կլինիկան։ 

 Միասին շարունակենք բուժառու - բժիշկ այն համագործակցությունը, որը տանում է մեզ մեր ընդհանուր նպատակին՝ բուժառուների շուտափույթ ապաքինմանը և հիվանդությունների կանխմանը։ 

 

Հարգանքով՝ 

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկայի ղեկավար՝

Վահե Հակոբյան

Տնօրենի խոսք

Տնօրեն