Ձեր երկրորդ շնչառությունը
Հարգելի՛ այցելու,
Բարի գալուստ Թոքաբանության ազգային կենտրոնի պաշտոնական կայք:
Կենտրոնն իսկապես եզակի դեր ունի ՀՀ առողջապահական ոլորտում, և թերևս մատուցում է հանրապետության մակարդակով եզակի ծառայություններ։
Թե՛ տուբերկուլոզի դեմ պայքարում, և թե՛ այլ թոքաբանական ախտորոշումների և բուժման գործում կենտրոնն արդեն որդեգրել է հիվանդակենտրոն բուժման մոտեցումը, որն անպայմանորեն շարունակելու ենք։
Վստահ եմ, որ մեր բուժառուներն այստեղ ստանալու են ոչ միայն որակավորված մասնագետների կողմից մատուցվող բարձրորակ ծառայություններ, այլ նաև հոգատար և սրտացավ վերաբերմունք, որով և հայտնի է Թոքաբանության ազգային կենտրոնը։
Միասին շարունակենք բուժառու - բժիշկ այն համագործակցությունը, որը տանում է մեզ մեր ընդհանուր նպատակին՝ բուժառուների շուտափույթ ապաքինմանը և հիվանդությունների կանխմանը։
Հարգանքով՝
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն
Վահե Հակոբյան