ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Տեղեկատվություն

Տուբերկուլոզի միկոբակտերիայի (mycobacterium tuberculosis) հայտաբերման մասին: 03.03.2021
Տուբերկուլոզի միկոբակտերիայի (mycobacterium tuberculosis) հայտաբերման մասին:
Տուբերկուլոզի միկոբակտերիայի (mycobacterium tuberculosis) հայտաբերման մասին:

1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի՝ տուբերկուլոզի միկոբակտերիայի (mycobacterium tuberculosis) հայտաբերման մասին: Տուբերկուլոզի միկոբակտերիան հաճախ անվանում են նաև Կոխի ցուպիկ: Այս ցուպիկի հայտնաբերմամբ սկիզբ դրվեց տուբերկուլոզի ուսումնասիրման նոր շրջանին և տուբերկուլոզի դեմ պայքարին:

Տուբերկուլոզային միկոբակտերիան, ի տարբերություն այլ բակտերիաների և վիրուսների, դիմացկուն է արտաքին միջավայրում և կարող է իր կենսունակությունը պահպանել ամիսներ, անգամ տարիներ.

✅ մութ և խոնավ պայմաններում - մինչև 7 տարի,

✅ մութ և չոր միջավայրում - 10-12 ամիս,

✅ փողոցային փոշու մեջ - մինչև 2 ամիս,

✅ գրքի էջերին - մինչև 3 ամիս,

✅ ջրի մեջ և հողում - մինչև 5 ամիս,

✅ հում կաթում - 2 շաբաթ,

✅ կարագի և պանրի մեջ - մինչև 1 տարի:

Կոխի ցուպիկը մահանում է.

❎ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ (3-5 րոպեների ընթացքում),

❎ բարձր ջերմաստիճանների ներգործությամբ (ջրի կամ կաթի եռման դեպքում՝ 15-30 րոպեների ընթացքում):