ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ․  իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները 25.03.2022
Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ․ իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները
Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ․  իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները

«Արմենպրես» լրատվական գործակալության հարթակում այսօր` Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը և ՀՀ Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը խոսել են տուբերկուլոզային համաճարակային իրավիճակի, տուբերկուլոզի դեմ պայքարի քաղաքականության, ՀՀ-ում տուբերկուլոզի վիճակագրական ցուցանիշների, հիվանդների աջակցման ծրագրի, ամբուլատոր բուժման կազմակերպման Գլոբալ հիմնադրամի 2021-2024 թթ. դրամաշնորհային ծրագրով իրականացվող ընթացիկ աշխատանքների մասին:

• Տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում մեր երկրում տարեցտարի նկատվում է առաջընթաց: Մասնավորապես, արձանագրվում է տուբերկուլոզի հիվանդացության ցուցանիշի նվազումը, որի արդյունքում 2021 թ-ի ամփոփված տվյալներով այն կազմել է 13.4 (100,000 բնակչի հաշվարկով)` 2011 թվականի 56.2 ցուցանիշի-ի դիմաց: Նվազել է նաև մահացության ցուցանիշը` 2021թ. կազմելով 0,6 (100,000 բնակչի հաշվարկով)` 2011թ. 1,4-ի համեմատ, կամ ընդամենը 18 մահվան դեպք բացարձակ թվով, նախորդ տարվա 44 դեպքի դիմաց:

•Մեր պետությունը առաջընթաց է արձանագրելոչ միայն համաճարակաբանական ցուցանիշների տեսանկյունից, այլ նաև դրամաշնորհային ծրագրերի մասնակցության առումով:

2018 թվականից սկսած` պետական բյուջեի միջոցներով ՀՀ-ն Առողջապահության նախարարությունը սկսկել է գնել ԱՀԿ նախաորակավորված հակատուբերկուլոզային դեղորայք, որը մինչև այդ ձեռք է բերվում Գլոբալ հիմնադրամի միջոցներով:

Ծրագրի շրջանակում իրականացվում են ինչպես իրազեկման, հակատուբերկուլոզային դեղամիջոցների մատակարարման, այնպես էլ այնածավալ կրթական միջոցառուներ բուժաշխատողների համար, դասընթացներ` մասնագետների շարունակական զարգացման համար, հիվանդների սոցիալ-հոգեբանական աջակցման, հաշվետվողական համակարգի ամրապնդման աշխատանքեր և այլն:

• Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակը պարբերաբար կազմակերպում է իրազեկման աշխատանքներ առաջնային պահպանման օղակների տուբերկուլոզայի կաբինետների բժիշկների և բուժքույրերի շրջանում և նրանք նույնպես իրենց հաստատությններում իրականացնում են նմանատիպ աշխտանքներ ոչ միայն հիվանդների, այլ նաև կոնտակտավորների շրջանում:

• Հիմնական ախտանիշները, որոնք որոնք ուշադրության արժանի են և հիվանդը պետք է դիմի բժշկի, երկուսից երեք շաբաթ տևող հազն է` խորխարտադրոթյամբ, սուբֆեբրիլ` մինչև 38 աստիճան տևող երկարատև ջերմությունը, քաշի կտրուկ անկումը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը, հազի հետ երբեմն ուղեկցվող արյունախխումը: Այս գանգատների դեպքում խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկի:

•Տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում նախատեսված է սքրինինգային հետազոտություններ անցկացնել մարզերում, որը նպատակ ունի հիվանդության վաղ և ակտիվ շրջանի հայտնաբերում: Այցելությունն այս տարի նախատեսված է Սյունիքի մարզ: Նախատեսվում է մարզայի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում, բժշկական խորհրդատվության տրամադրում: