ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Սեմինար Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում տուբերկուլոզի մասին 25.03.2021
Սեմինար Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում տուբերկուլոզի մասին
Սեմինար Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում տուբերկուլոզի մասին

Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Օրվա նպատակն է բարձրացնել տուբերկուլոզի մասին իրազեկվածությունը և այդ հիվանդության վերացման ջանքերը։ Տուբերկուլոզի դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին միացավ նաև Աբովյանի հ.4 ավագ դպրոցը։ Այսօր 10 բնագիտ/մաթեմ., 11բնագիտ. դասարաններում տեղի ունեցավ իրազեկման դաս-սեմինար։ Սեմինարը վարում էր Թոքաբանության ազգային կենտրոնի ընդունարանի բաժանմունքի վարիչ, բժիշկ-ֆթիզիատր Թ. Հարությունյանը։ Անդրադարձ կատարվեց հիվանդության առաջացմանը, տեսակներին, կանխարգելմանն ու բուժմանը, տուբերկուլոզի վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերին։ Սեմինարի ավարտին բժիշկը պատասխանեց աշակերտների բազմաբնույթ հարցերին` տուբերկուլոզի, թագավարակի և բժշկի մասնագիտության վերաբերյալ։

Լինենք իրազեկված և հիշենք, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, կարևոր է ժամանակին հայտնաբերումը։ ՀՀ-ում տուբերկուլոզի բուժումն անվճար է։