ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

TB DIAH-ի նախաձեռնած խորհրդատվական հերթական  հանդիպումը` Երևանում 27.10.2022
TB DIAH-ի նախաձեռնած խորհրդատվական հերթական հանդիպումը` Երևանում
TB DIAH-ի նախաձեռնած խորհրդատվական հերթական  հանդիպումը` Երևանում

Հոկտեմբերի 24֊ին և 25֊ին Երևանում կայացավ տուբերկուլոզի տվյալների, ազդեցության գնահատման և հաղորդակցության կենտրոնի (TB DIAH) նախաձեռնած հերթական հանդիպում֊քննարկումը, որին մասնակցեցին տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի (NTPs) պատասխանատուներ, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի համակարգող թիմը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները։

Հանդիպման հիմնական նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ համատեղ բացահայտել ոլորտում առկա խոչընդոտները և մշակել այսպես կոչված ճանապարհային քարտեզ֊գործողությունների ծրագիր՝ դրանք բարելավելու համար:

Երկօրյա քննարկմանը մասնակցեց Թոքաբանության ազգային կենտրոնի բուժական և գիտական թիմը` տնօրեն Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Քննարկման առանցքում էին տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի առաջընթացի դիտարկումը, հրատապ կարիքների, մարտահրավերների վերհանումը և դրանց լուծման համար առաջարկվող ծրագրերի քննարկումը։

Կարևորվեց երկրների` տուբերկուլոզի վերաբերյալ տվյալների հավաքագրման, հսկողության, որակի ապահովման համապարփակ մոտեցումը, տուբերկուլոզի մոնիտորինգի և գնահատման վերահսկողության համակարգերի ամրապնդման ծրագրերի կյանքի կոչումը, որոնք մշակվել էին հուլիսյան հանդիպման ժամանակ (Թիֆլիս)։

Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն իրենց ելույթներում անդրադարձան ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, դրանց բարելավմանը նպաստող նախաձեռնումներին և նշեցին, որ նման հանդիպումները լավագույններից են փորձի, քաղված դասերի փոխանակման և գործառույթների բարելավման համար։

Որպես հուլիսին Թբիլիսիում տեղի ունեցած Տարածաշրջանային խորհրդատվական հանդիպման շարունակություն` TB DIAH-ը նախատեսում է գումարել մի շարք Ազգային խորհրդատվական/վերանայման հանդիպումներ Արևելյան Եվրոպայում և եվրասիական տարածաշրջանի երկրներում` ըստ առաջնահերթության:

Ֆոտոդարան