Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգայի կենտրոնի մասնագետները սյունիքյան այցի շրջանակում Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոնների տուբերկուլոզային կաբինետների ֆթիզիատրների համար կազմակերպեցին իրազեկում֊քննարկում` «Տուբերկուլոզի ամբուլատոր ծառայություն» թեմայով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը, Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը` կարևորել մարզային այցերը, առաջնային պահպանման օղակի մասնագետների հետ աշխատանքը և անկաշկանդ շփումների համար նման միջավայր ստեղծելը։
Տուբերկուլոզի ազգային ծրագրի ղեկավար Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց տուբերկուլոզի հակազդման 2021֊2025 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, ՏԲ հիվանդացության և մահացության վիճակագրական տվյալներին, անդրադարձ կատարեց տուբերկուլոզի բուժման մեթոդներին,հետբուժական հսկողությանը, տուբերկուլոզային հիվանդների` Թոքաբանության ազգային կենտրոն ուղեգրելու դեպքերին։ Մասնագետը հատուկ անդրադարձ կատարեց արտաթոքային տւբերկուլոզի թեմային, որը վերջին շրջանում աճ է գրանցում (ոսկրահոդային, արգանդի, երիկամների և այլն)։
Հանդիպման վերջում պատասխանեց հուզող հարցերին։