Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնը 2021 թվականին հաստատությունում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացրել է մի շարք աշխատանքներ` բաժանմունքների վերանորգում, ծառայությունների մատուցման որակի բարելավմանն ուղղված վերազինումներ, անձնակազմի վերապատրաստումներ՝ տեղական և միջազգային կրթական հարթակներում։
Կենտրոնի կողմից մատուցվող բուժական ծառայություների ոլորտում ստեղծվել են նոր հնարավորություններ ՝ հանձին նոր բաժանմունքների և ծառայությունների բացման՝ ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, օրթոպեդիա, վնասքաբանություն։ Ընդլայնվել են լաբորատոր ծառայությունները՝ ԿՈՎԻԴ-ՊՇՌ շրջիկ նմուշառում և թեստավորում, կլինիկական լաբորատոր ծառայությունների հզորացում և որ կարևոր է` առողջապահության նախարարության կողմից կենտրոնին ընձեռած պետական պատվերի շրջանակներում բուժսպասարկում իրականացնելու հնարավորությունը։
Այստեղ տեղին է նշել կենտրոնի հետագա պլանները ստացիոնար ծառայությունների անխափան իրականացման համար՝ թթվածնային կայանի կառուցում, համակարգչային տոմոգրաֆի ձեռքբերում, դեղերի և բժշկական ծախսանյութերի պահեստների կառուցում, կաթսայատուն, շրջակայքի բարեկարգում։ Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի հավաստմամբ այս բոլորը բերելու է աշխատանքային պայմանների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման։
Կենտրոնի գործունեության ուրույն մասն է կազմում նաև Տուբերկուլոզի ազգային ծրագրի իրականացումը ` որպես պետական նպատակային ծրագիր: Այդ ուղղությամբ <<ԹԱԿ>> ՊՈԱԿ-ի ձեռքբերումները բավականին գոհացնող են, սակայն դեռ կան անելիքներ ։
Անցած ամիսների լավագույն ձեռքբերումներից է etb manager համակարգի վերազինումը , հեռախոսային հավելվածի միջոցով ՈՒՎԲ իրականացումը , հեռավար կրթական հարթակի ներդրումը , առաջնային օղակում հիվանդության հայտնաբերման և բուժման խթանման ծրագրի ներդրումը։ Ներկայումս թիմն աշխատում է մեծ նոր ծրագրային առաջարկի մշակման վրա. դա ակտիվ ՏԲ –ի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրն է և լատենտ տուբերկուլոզի կառավարման հայցեկարգի մշակումը ։ Ներդրվել են ԲԴԿ ՏԲ (բազմադեղորայքակայուն տուբերկուլոզ) բուժման կարճաժամկետ մոդելները , իրականացվում են դիտորդական հետազոտություններ , մասնավորապես Կովիդի ազդեցությունը ՏԲ ծառայությունների վրա: Մշակվել են հայցեկարգեր ՝ ՏԲ ի վաղ հայտանբերման թվային , արհեստական ինտելեկտի կիրառմամբ ճառագայթային մեթոդի ներդրման ուղղությամբ:
Կենտրոնի տնօրենը հիմնավոր լավատեսությամբ հայտնում է, որ 2021 թվականին ներդրված իրավական և կազմակերպչական ամուր հիմքը գալիք տարվա ընթացքում իր արդյունքը տալու է և կենտրոնի մասին ընկալումը՝ որպես մեկ հիվանդություն բուժող կառույցի կվերափոխվի։