ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ՀՀ ԱՆ ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ 30.12.2021
ՀՀ ԱՆ ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ
ՀՀ ԱՆ ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Թոքաբանության ազգային կենտրոնը 2021 թվականին  հաստատությունում  ենթակառուցվածքների  բարելավման  ուղղությամբ  իրականացրել է մի շարք աշխատանքներ`  բաժանմունքների վերանորգում,  ծառայությունների մատուցման որակի բարելավմանն ուղղված վերազինումներ, անձնակազմի վերապատրաստումներ՝ տեղական և միջազգային  կրթական  հարթակներում։

 Կենտրոնի կողմից մատուցվող բուժական ծառայություների ոլորտում ստեղծվել են նոր հնարավորություններ ՝ հանձին նոր բաժանմունքների  և ծառայությունների բացման՝ ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, օրթոպեդիա, վնասքաբանություն։ Ընդլայնվել են  լաբորատոր ծառայությունները՝  ԿՈՎԻԴ-ՊՇՌ  շրջիկ նմուշառում և թեստավորում,  կլինիկական լաբորատոր ծառայությունների հզորացում և որ կարևոր է` առողջապահության նախարարության  կողմից կենտրոնին  ընձեռած պետական պատվերի շրջանակներում բուժսպասարկում իրականացնելու հնարավորությունը։

 Այստեղ տեղին է նշել կենտրոնի հետագա պլանները ստացիոնար ծառայությունների անխափան իրականացման համար՝ թթվածնային կայանի կառուցում, համակարգչային տոմոգրաֆի ձեռքբերում, դեղերի և բժշկական ծախսանյութերի պահեստների կառուցում, կաթսայատուն, շրջակայքի  բարեկարգում։ Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի հավաստմամբ այս բոլորը բերելու է աշխատանքային պայմանների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման։

 

 Կենտրոնի գործունեության ուրույն մասն է կազմում նաև Տուբերկուլոզի ազգային ծրագրի իրականացումը ` որպես պետական նպատակային ծրագիր:  Այդ ուղղությամբ <<ԹԱԿ>> ՊՈԱԿ-ի  ձեռքբերումները բավականին գոհացնող են, սակայն դեռ կան անելիքներ ։

 Անցած ամիսների լավագույն ձեռքբերումներից է    etb manager  համակարգի վերազինումը , հեռախոսային հավելվածի միջոցով ՈՒՎԲ իրականացումը , հեռավար կրթական հարթակի ներդրումը , առաջնային օղակում հիվանդության հայտնաբերման և բուժման խթանման ծրագրի ներդրումը։  Ներկայումս թիմն աշխատում է  մեծ նոր ծրագրային առաջարկի մշակման վրա. դա ակտիվ ՏԲ –ի վաղ հայտնաբերման սկրինինգային  ծրագիրն է և լատենտ տուբերկուլոզի կառավարման հայցեկարգի մշակումը ։ Ներդրվել  են  ԲԴԿ ՏԲ (բազմադեղորայքակայուն տուբերկուլոզ) բուժման կարճաժամկետ մոդելները , իրականացվում են  դիտորդական հետազոտություններ , մասնավորապես Կովիդի ազդեցությունը ՏԲ  ծառայությունների վրա: Մշակվել են հայցեկարգեր ՝ ՏԲ  ի վաղ   հայտանբերման թվային , արհեստական ինտելեկտի կիրառմամբ   ճառագայթային մեթոդի ներդրման ուղղությամբ:

Կենտրոնի տնօրենը հիմնավոր լավատեսությամբ հայտնում է, որ 2021 թվականին ներդրված իրավական և կազմակերպչական ամուր հիմքը գալիք տարվա ընթացքում  իր արդյունքը տալու է  և կենտրոնի մասին ընկալումը՝ որպես մեկ հիվանդություն բուժող կառույցի կվերափոխվի։