Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն այսօր ընդունել է «Ավետիս» ինֆորմատիկայի կրթաթոշակային ծրագրի համահիմնադիրներին, կրթական բաղադրիչի ներկայացուցիչներին: Նախաձեռնությունը Հայաստանում անցկացնում է եզակի մի ծրագիր, որի արդյունքում վերապատրաստելու է ոլորտի չորս մասնագետների։ Նրանցից մեկը Թոքաբանության ազգային կենտրոնի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի պատասխանատու, տեխնիկական խորհրդատու Ռուզաննա Մովսեսյանն է։
Քննարկվել է առաջիկայում համագործակցության հնարավորությունները, կատարվել կարիքների գնահատում` լաբորատոր ծառայությունների կառավարման էլեկտրոնային գործիքների կիրառման հարցում։
Զրույցի ընթացքում կենտրոնի տնօրինությունը հայտնեց, որ բաց է համագործակցության նմանատիպ առաջարկների համար, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը:
Քննարկմանը մասնակացել են նաև կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը։