ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Արյան նմուշառման տեխնիկա. աշխատանքային քննարկում մարզային  ՏԲ կաբինետների հետ 31.05.2023
Արյան նմուշառման տեխնիկա. աշխատանքային քննարկում մարզային ՏԲ կաբինետների հետ
Արյան նմուշառման տեխնիկա. աշխատանքային քննարկում մարզային  ՏԲ կաբինետների հետ

Թոքաբանության ազգային կենտրոնը, հանդիսանալով տուբերկուլոզի ազգային ծրագրի իրականացնողը, դրա շրջանակներում կատարում է տուբերկուլոզով հիվանդների բուժման կլինիկական կենտրոնացված մշտադիտարկում, ունենալով կարևոր բաղկացուցիչ` արյան կենսաքիմիկան հետազոտությունը։

Հաշվի առնելով` ինչքան կարևոր է կենսաբանական նմուշների տեղափոխման ժամանակ նմուշառման և դրա տեղափոխման գործընթացների պատշաճ կազմակերպումը և ախտորոշիչ լաբորատորիայի նորագույն մեթոդներով արդիականցումը, պատշաճ կիրարկումը` այսօր մարզային տուբերկուլոզային կաբինետների բուժաշխատողների մասնակցությամբ կազմակերպվեց zoom ձևաչափով դասընթաց: Այն վարում էր Ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, բժիշկ-լաբորանտ Լուսինե Բաղդասարյանը: Բժշկուհին գործընկերներին ներկայացրեց արյան նմուշառման ճիշտ տեխնիկան, մեթոդները: Թեպետ դասընթացը նախատեսված էր միջին բուժանձնակազմի համար, մասնակցում էին նաև ֆթիզիատրներ, ընդհանուր առմամբ` 103 մասնակից:

Կատարվեց տեսական գիտելիքների նախնական ստուգում: Դասախոսության ավարտից հետո` հարց ու պատասխան, ինտերակտիվ քննարկում, ապա` գիտելիքների ամրապնդման ավարտական թեստ:

Նախատեսվում է մարզային ՏԲ կաբինետների մասնագետների հետ նմանատիպ հանիպումները դարձնել հաճախակի, քանի որ դրանք ուղղված են ՏԲ ազգային ծրագրի շրջանակներում գործառույթների բարելավմանը և հիվանդների բուժծառայության պատշաճ կազմակերպմանը։