Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնը, հանդիսանալով տուբերկուլոզի ազգային ծրագրի իրականացնողը, դրա շրջանակներում կատարում է տուբերկուլոզով հիվանդների բուժման կլինիկական կենտրոնացված մշտադիտարկում, ունենալով կարևոր բաղկացուցիչ` արյան կենսաքիմիկան հետազոտությունը։
Հաշվի առնելով` ինչքան կարևոր է կենսաբանական նմուշների տեղափոխման ժամանակ նմուշառման և դրա տեղափոխման գործընթացների պատշաճ կազմակերպումը և ախտորոշիչ լաբորատորիայի նորագույն մեթոդներով արդիականցումը, պատշաճ կիրարկումը` այսօր մարզային տուբերկուլոզային կաբինետների բուժաշխատողների մասնակցությամբ կազմակերպվեց zoom ձևաչափով դասընթաց: Այն վարում էր Ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, բժիշկ-լաբորանտ Լուսինե Բաղդասարյանը: Բժշկուհին գործընկերներին ներկայացրեց արյան նմուշառման ճիշտ տեխնիկան, մեթոդները: Թեպետ դասընթացը նախատեսված էր միջին բուժանձնակազմի համար, մասնակցում էին նաև ֆթիզիատրներ, ընդհանուր առմամբ` 103 մասնակից:
Կատարվեց տեսական գիտելիքների նախնական ստուգում: Դասախոսության ավարտից հետո` հարց ու պատասխան, ինտերակտիվ քննարկում, ապա` գիտելիքների ամրապնդման ավարտական թեստ:
Նախատեսվում է մարզային ՏԲ կաբինետների մասնագետների հետ նմանատիպ հանիպումները դարձնել հաճախակի, քանի որ դրանք ուղղված են ՏԲ ազգային ծրագրի շրջանակներում գործառույթների բարելավմանը և հիվանդների բուժծառայության պատշաճ կազմակերպմանը։