ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկա

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

«Տուբերկուլոզը որպես արդի խնդիր» խորագրով առցանց վեբինար 25.03.2021
«Տուբերկուլոզը որպես արդի խնդիր» խորագրով առցանց վեբինար
«Տուբերկուլոզը որպես արդի խնդիր» խորագրով առցանց վեբինար

🌸Երեկ, տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված, Թոքաբանության ազգային կենտրոնն անցկացրեց «Տուբերկուլոզը որպես արդի խնդիր» խորագրով առցանց վեբինար: Վեբինարին մասնակցեցին տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների բժիշկ-ֆթիզիատրներ, Գլոբալ հիմնադրամի, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և տուբերկուլոզի ոլորտում գործունեություն իրականցնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվեցին մի շարք արդի թեմաներով զեկույցներ.

✅ Տուբերկուլոզի դեմ պայքարի քաղաքականությունը ՀՀ-ում,

✅ Տուբերկուլոզի ազգային ծրագրի ծրագրային ցուցանիշները,

✅ Տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշման ժամանակակից մոտեցումները,

✅ ՄԻԱՎ և տուբերկուլոզ համավարակով պացիենտների հակատուբերկուլոզային

բուժման անբարեհաջող ելքերի ռիսկի գործոնները ՀՀ-ում,

✅ IGRA թեստ. հետազոտության տվյալները և գործնական կիրառությունը,

✅ ԲԴԿ տուբերկուլոզի և հեպատիտ C-ի համատեղ բուժման արդյունավետությունը և

անվտանգությունը Հայաստանում,

✅ Տուբերկուլոզ և կովիդ համավարակ. համակցված դեպքերի վարում,

✅ Թոքերի սերմնացրված հիվանդություններ:

🤝Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար: