ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

«Գլոբալ» հիմնադրամի  ծրագրերը համակարգող թիմը  Թոքաբանության ազգային կենտրոնում էր 14.10.2022
«Գլոբալ» հիմնադրամի ծրագրերը համակարգող թիմը Թոքաբանության ազգային կենտրոնում էր
«Գլոբալ» հիմնադրամի  ծրագրերը համակարգող թիմը  Թոքաբանության ազգային կենտրոնում էր

Հոկտեմբերի 12-ին Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունն ընդունեց ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի ծրագրերը համակարգող թիմին, տեղային գործակալներին:

Աշխատանքային այցի հիմնական նպատակն էր գնահատել 2022 թվականին իրականացված վերակառուցման և հիմնորոգման աշխատանքները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ է:

Տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ հյուրերը եղան շահագործման հանձնված թթվածնային կայանում, վերանորոգված կենտրոնական դեղատանը, վերզինված ռենտգեն կաբինետում և դեռևս շինարարական աշխատանքների փուլում գտնվող ազգային ռեֆերենս լաբորատորիայի շենքում:

Քննարկվեցին և պլանավորվեցին «Գլոբալ» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մինչև տարեվերջ իրականացվելիք միջոցառումները, որոնց նպատակը առողջապահական ծառայությունների որակի բարելավումն է:

Ֆոտոդարան