ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկա

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Ազգային ռեֆերենս լաբորատորիայի մասին 08.06.2022
Ազգային ռեֆերենս լաբորատորիայի մասին
Ազգային ռեֆերենս լաբորատորիայի մասին

Թոքաբանության ազգային կենտրոնի Ազգային ռեֆերենս լաբորատորիան ՀՀ-ում միակն է, որտեղ կատարվում են տուբերկուլոզի ախտորոշման և վարման ամբողջական լաբորատոր հետազոտությունները` Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան: Այն կենսաանվտանգության երրորդ մակարդակի լաբորատորիա է` ապահովված ինֆեկցիոն վտանգավոր վարակների ` տուբերկուլոզի և ոչ տուբերկուլոզային միկոբակտերիոզների հետազոտման համար ներկայացվող անհրաժեշտ պահանջներով:

Հիշեցնենք, թե որոնք են տուբերկուլոզի կասկածելի ախտանիշները:

Շնչառական օրգանների տուբերկուկոզի դեպքում`

▪️մարմնի զանգվածի կորուստ

▪️գիշերային քրտնարտադրություն

▪️ շնչառության հաճախացում > 30/ րոպե, շնչարգելություն

▪️ ջերմություն > 39.0 C

▪️ անոթազարկի հաճախացում > 120/ րոպեում

▪️ տկարություն

▪️ կրծքավանդակի ցավ

▪️ արյունախխում

Արտաթոքային տուբերկուլոզի դեպքում`

▪️մարմնի զանգվածի կորուստ

▪️գիշերային քրտնարտադրություն

▪️ջերմություն > 39.0 C

▪️ տկարություն

▪️ավշահանգույցների ախտահարման դեպքում` այտուց` խուղակներով և թարախահոսությամբ

▪️ հոդերի դեպքում` քայլվածքի փոփոխություն, հոդացավ, այտուց

▪️տուբերկուլոզային մենինգիտի դեպքում` գլխացավ, ծոծրակային մկանների կարկամություն, քնկոտություն, փսխումներ

▪️միզուղիների տուբերկուլոզի դեպքում` գոտկային շրջանի ցավեր, արյունամիզություն

▪️ սեռական օրգանների տուբերկուլոզի դեպքում

• տղամարդկանց մոտ` խուղակների առաջացում սեռական օրգանների շրջանում

• կանանց մոտ` չբերություն, դաշտանային ցիկլի խանգարում

Ազգային ռեֆերանս լաբորատորիան հագեցած է այս ոլորտում մեծ ճանաչում ունեցող այնպիսի ժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են՝

• GeneXpert համալիրը - իրական ժամանակում ունիվերսալ ՊՇՌ մեթոդով տուբերկուլոզի հայտնաբերում և Ռիֆամպիցինի նկատմամբ զգայունության որոշում 2 ժամում, ինչպես նաև այլ վարակների հայտնաբերում,

• LPA (HAIN) համալիրը - ՊՇՌ հետազոտության մոլեկուլային ախտորոշման և դեղազգայունության որոշում (RIF, INH, FQ, AG/CP) - 2-5 օրում,

• Bactec 960 MGIT - հեղուկ միջավայրի մեթոդով նմուշների տուբերկուլոզի հետազոտման կայան,

• լուսային և ֆլուորեսցենտային մանրադիտակը՝ տեսահամակարգով:

Տուբերկուլոզ ախտորոշելու դեպքում հետագա հետազոտությունները և բուժումը կիրականացվի անվճար:

Հարգելի՜ քաղաքացի, եթե դուք ունեք վերը թվարկված ախտանիշներից, գանգատներից որևէ մեկը, դիմեք ԱԱՊ (տեղամասային պոլիկլինիկա) օղակ, ձեր ընտանեկան բժշկին, որը համապատասխան նմուշառման արդյունքում` կկազմակերպի հետագա հետազոտությունը ազգային ռեֆերենս լաբորատորիայում: