Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի աշխատանքային օրն այսօր մեկնարկել է կենտրոնի Մանկական տուբերկուլոզային բաժանմունք շրջայցով։
Ամանորը հիվանդանոցում է անցկացնելու մեկ երեխա։ Տնօրենը շնորհավորեց փոքրիկին՝ մաղթելով առողջություն, արագ ապաքինում և նրան փոխանցեց նվերներ՝ Ձմեռ պապիկի անունից․« Ուզում եմ՝ ուժեղ լինես, շուտ ոտքի կանգնես և վայրկյան անգամ չզգաս, որ տոնական օրերը քո տանը չես անցկացնելու, որովհետև այստեղ բոլորը հոգատար են և պատրաստակամ»։