Ձեր երկրորդ շնչառությունը
Խարանը դրոշմ է, որը հասարակությունը դնում է մարդու վրա: Դա նախապաշարմունք է այն ամենի մասին, ինչից մարդիկ անտեղյակ են և վախենում են իմանալ, առավել ևս՝ բարձրաձայն խոսել: Տուբերկուլոզի (պալարախտի) և նման հիվանդությունների դեպքում նույնպես, հասարակության շրջանում հիվանդները ենթարկվում են խարանի՝ այսինքն ընկնում են կարծրատիպերի և ապատեղեկատվության սարդոստայնը, ստանում որոշակի՝ ոչ դրական կամ արտառոց վերաբերմունք, որը ձևավորվել է հասարակության անտեղյակության պատճառով։
Պետք է հիշել որ,
Տուբերկուլոզով հիվանդ անձանց ԻՐԱՎՈՒՆՔՆ Է՝
Առօրյա կյանք վերադառնալու փուլերը.
Կարևոր է՝
Ընտանիքի և մտերիմների հետ փոխհարաբերությունները
Արժե հիշել, որ հարազատները երբեմն ավելի վախեցած են, քան մենք:
ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՆ ԱՆՊԱՅՄԱՆ Է։
Ինչու՞
Գաղտնի պահել՝ նշանակում է վտանգել հարազատներիդ և ընկերներիդ առողջությունը։
Հավանականությունը մեծ է, որ դու հիվանդացել ես, որովհետև քեզ շրջապատողներից մեկն է հիվանդ եղել և չի իմացել այդ մասին: Դու կառողջանաս ու կարող ես կրկին վարակվել:
Մեղքի զգացում
Դու հիմա ապրում ես քո կյանքի մի բարդ շրջան, ինչը պայմանավորված է երկարատև և ծանր բուժմամբ: Քո հիվանդության առկայության մասին դու երկար ժամանակ կարող էիր նույնիսկ կասկածներ չունենալ, չարժե մեղադրել ինքդ քեզ այն բանի համար, որ շրջապատող մարդկանց վտանգի ես ենթարկել:
Տարածքի մշակումը
Տան համար. ՏՄԲ վերացման ամենաարդյունավետ միջոցառումը տարածքի օդափոխությունն է: Սենյակները օդափոխել պետք է և կարելի է հնարավորինս հաճախ:
Պալարախտի պատմություն: ՏԲ-ը բացահայտվել է դեռևս փարավոնների մոտ: Երկար ժամանակ տուբերկուլոզը մարդկանց մահվան հիմնական պատճառն էր, դրա համար այն անվանում էին «սպիտակ ժանտախտ»: Մի քանի հազար տարի մարդկությունը գլուխ էր կոտրում այն հարցի շուրջ, թե ինչն է առաջացնում այս հիվանդությունը և ինչպես այն կանգնեցնել:
Այսպիսով, 1882թ. մարտի 24-ին, Ռոբերտ Կոխը հայտարարեց, որ հարյուրավոր փորձերից հետո հայտնաբերել է բակտերիա-ցուպիկը: Եվ ապացուցեց, որ հենց դա է հարուցում տուբերկուլոզ հիվանդությունը: Միկոբակտերիան պետք է օրգանիզմ ներթափանցի օդի միջոցով: Վարակվել դեռ չի նշանակում հիվանդանալ: Բակտերիան կարող է ապրել օրգանիզմում շատ տարիներ և որևէ կերպ չարտահայտվել, որովհետև ընդհանուր առմամբ մենք ունենք ուժեղ իմունային համակարգ: Բայց երբեմն մեր օրգանիզմը խափանվում է. ուժեղ սթրես, նյարդերը տեղի են տվել, վատ ենք սնվել, անկանոն ենք քնել, կլիման ենք փոփոխել, ՄԻԱՎ են հայտնաբերել կամ էլ ունեք այնպիսի հիվանդություն, որի դեպքում ընդունում եք դիմադրողականությունը թուլացնող դեղորայք:
Կաևոր է հասկանալ այն, որ սա կարող է պատահել բոլորի հետ:
Փռշտալուց և հազալուց նա օդ է արտազատում մանր մասնիկներով և Կոխի ցուպիկով կախույթ (աէրոզոլ): Այն երկար պահպանվում է օդի մեջ: Դրա համար չօդափոխված տարածքում մեկ այլ մարդ կարող է շնչել այդ օդը: