ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ԱՅՍՕՐ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է: 25.03.2021
ԱՅՍՕՐ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է:
ԱՅՍՕՐ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է:

Յուրաքանչյուր տարի մարտի 24-ին աշխարհում նշվում է տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը: 1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզը հայտարարեց ազգային աղետ և մարտի 24-ը ճանաչեց որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա ընտրությունը պատահական չէր, քանզի 1882 թվականի մարտի 24-ին է գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը առաջին անգամ նկարագրել տուբերկուլոզի հարուցիչը՝ տուբերկուլոզային միկոբակտերիան (mycobacterium tuberculosis): Սա մեծ հայտնագործություն էր համաշխարհային բժշկության մեջ, որը լայն հնարավորություններ ստեղծեց այս սարսափելի հիվանդության ախտորոշման և բուժման նոր մեթոդների մշակման համար:
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է մոլորակի բնակչության ուշադրությունը հրավիրել այս հիվանդության մասշտաբներին, դրա վտանգավորությանն ու կանխարգելմանը:
Յուրաքանչյուր տարի, օրվա խորհրդին նվիրված, կազմակերպվում են կոնֆերանսեր, սեմինարներ, քննարկումներ կլոր սեղանի շուրջ, որոնք ակտիվորեն լուսաբանվում են: Այս ամենն արվում է հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու և տուբերկուլոզի տարածումը կանխելու սոցիալական խնդիրի լուծման գործընթացում մարդկանց ներգրավելու համար:

🌸Տուբերկուլոզի դեմ պայքարի օրվա խորհրդանիշ է համարվում սպիտակ երիցուկը: