Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի կազմակերպած Բուժաշխատողների ռեգիստրի վերապատրաստման դասընթաց։ ԱԱԻ-ի Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը ներկայացրեց ռեգիստրում անձնական հաշիվ ունենալու նպատակն ու կարգը։ Դասընթացն ուղղված էր Բուժաշխատողների ռեգիստրի արդյունավետ և ամբողջ ներուժով գործարկմանը, որն իր հերթին կբերի առողջապահության ոլորտում մասնագետների ռեսուրսի, վերլուծությունների և տվյալների հավաստագրման արդյունավետ կառավարման։