Ձեր երկրորդ շնչառությունը
Փետրվարի 17-ին Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ կլոր սեղան ձևաչափով քննարկում` ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, «Սպիտակ երիցուկ» ՀԿ-ի և Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր միջոլորտային գերատեսչությունների գործընկերների և տուբերկուլոզի հակազդման ճանապարհին կենտրոնի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ամփոփել 2022 թվականին իրականացված աշխատանքները և առաջարկությունների հիման պլանավորել այս տարվա անելիքները:
Տուբերկուլոզի ազգային ծրագրի մասնագետների կողմից ներկայացվեց ՀՀ֊ում 2022 թվականին տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի հիմնական ցուցանիշները, տուբերկուլոզային կաբինետների բժիշկների հետ տարվող միջոցառումները, թիրախային խմբերի հետ իրականացվող աշխատանքները։
Եղան առաջարկություններ համատեղ իրականացվող միջոցառումների առնչությամբ. մասնավորապես Թոքաբանության ազգային կենտրոնին պատկանող արհեստական բանականությամբ օժտված ռենտգեն սարքը կտրվի նաև ՀՀ ԱՆ կախվածությունների ազգային կենտրոնին և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին սքրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։ Համատեղ պլանավորված ծրագրերն ուղղաված են հիվանդության վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը։