Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է երկօրյա տեսական և գործնական դասընթաց «Տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշում» թեմայով։ Դասընթացը, որին այսօր մասնակցեցին Երևանի և ՀՀ մի քանի մարզերի ՏԲ լաբորատորիաների մասնագետներ, օգտավետ էր տեսական գիտելիքների ձեռքբերման առումով։ Առհասարակ այս դասընթացը նպատակ ունի ապահովել ՏԲ լաբորանտների, ֆթիզիատրների, վարակաբանների, ընտանեկան բժիշկների, թերապևտների մասնագիտական գործունեությունը։
Դասավանդվող նյութերը հիմնված են միջազգային փորձի, ախտորոշման արդի մեթոդների և ԱՀԿ կողմից մշակված նորմատիվային ակտերի վրա։ Այն կրեդիտավորված է։ Մասնակիցներին ողջունեց ԹԱԿ ՊՈԱԿ Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար Էդուարդ Կաբասակալյանը, անցկացվեց մասնագիտական գիտելիքների ստուգման նախնական թեստ։ ԱՌԼ֊ի բժիշկ-մանրէաբան Նաիրա Պետրոսյանն անդրադարձավ տուբերկուլոզային լաբորատորիաներում կենսաանվտանգությանը, նմուշների հավաքման, պահպանման, փաթեթավորման և տեղափոխման գործընթացին, իսկ Ախտորոշիչ լաբորատորիայի բժիշկ-մանրէաբան Անուշ Դավթյանը՝ մանրադիտմանը։ Լաբորատորիայի մասնագետներին ներկայացվեց տուբերկուլոզի արդի կառավարումը, ՏԲ-ի հայտնաբերման, բուժման և մշտադիտարկման գործող մոտեցումները, խոսվեց մոլեկուլյար գենետիկ հետազոտությունների մասին։
Դասընթացը լինելու է շարունակական։