Ձեր երկրորդ շնչառությունը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ
• Տուբերկուլոզն ամենից շատ տարածված է ՄԻԱՎ վարակակիրների շրջանում, քանի որ նրանց օրգանիզմի դիմադրողականությունը թույլ է։
• Բոլոր ՏԲ հիվանդների համար կարևոր է ՄԻԱՎ վարակակրությունը ստուգելը և, անհրաժեշտության դեպքում, հիվանդին բուժելը երկու հիվանդությունների դեմ՝ միաժամանակ։
• Կարևոր է ՏԲ բուժումն ավարտելուց հետո հակառետրովիրուսային բուժումը շարունակել, որպեսզի օրգանիզմի դիմադրողականությունը չթուլանա։
Լյարդի խնդիրներ/Հեպատիտ C
• Հիվանդի մոտ Հեպատիտ C-ի առկայության դեպքում լյադի հետ կապված կողմնակի ազդեցություններն ավելի շատ են լինում։
Դիաբետ
• Դիաբետը պետք է խստորեն վերահսկվի ՏԲ բուժում ստանալու ընթացքում և հետո։
Կախվածություն
• Կարևոր է թողնել ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը (բուժող բժիշկը կօգնի Ձեզ)
Հոգեկան խանգարումներ
• Որոշ հակատուբերկուլոզային և հոգեմետ դեղեր կարող են փոխազդեցության մեջ մտնել (տեղեկացրեք Ձեր բժշկին)։
* Ռիսկի խմբում են գտնվում նաև իմունաճնշիչ և հորմոններ ստացող բուժառուները։
Հիշեք, կարևոր է բժշկին տեղյակ պահել ուղեկցող հիվանդությունների մասին, նա կօգնի ճիշտ վարել դրանք և ավարտին հասցնել տուբերկուլոզի բուժումը։