ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Կներդրվի լաբորատոր ծախսանյութերի կառավարման էլեկտրոնային համակարգ 27.12.2022
Կներդրվի լաբորատոր ծախսանյութերի կառավարման էլեկտրոնային համակարգ
Կներդրվի լաբորատոր ծախսանյութերի կառավարման էլեկտրոնային համակարգ

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի կոմից հովանավորվող «Ավետիս» կրթական ծրագրի և Թոքաբանության ազգային կենտրոնի համատեղ ջանքերով նախագծված և ներդրված լաբորատոր ծախսանյութերի պատվիրման, մատակարարման, պահեստավորման գործառույթներ իրականացնող էլեկտրոնային համակարգի նպատակն է բարելավել կենտրոնում նշված գործառույթների կառավարման ոլորտը՝ իրականացնելով կարիքների գնահատում՝ ըստ պիտանելիության ժամկետների և գումարային արժեքների։

Սա Թոքաբանության ազգային կենտրոնում ներդրվող նոր գործիքակազմ է, որն ըստ կենտրոնի գիտակրթական գծով խորհրդատու Ռուզաննա Մովսեսյանի, թույլ է տալու կանխատեսել պատվերները, կատարել անհրաժեշտ քանակի ավտոմատ հաշվարկ՝ հաշվի առնելով պահեստի մնացորդը։ Պիտանելիության մոտեցող կամ վառված ժամկետների դեպքում գործում է արձագանքման համակարգ։

Օրերս կայացած հանդիպման ընթացքում կենտրոնի մասնագետներին ներկայացվեց ներդրման փուլում գտնվող էլեկտրոնային նոր համակարգը։