ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Օրակարագում`  միատարր հաշվետվողականության համակարգի ներդրումը 06.12.2022
Օրակարագում` միատարր հաշվետվողականության համակարգի ներդրումը
Օրակարագում`  միատարր հաշվետվողականության համակարգի ներդրումը

Տարածաշրջանային երկրներում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի գնահատման և վերահսկողության միատարր հաշվետվողականության համակարգի ներդրման օրակարգով Թիֆլիսում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է աշխատաժողով: Հանդիպմանը, որին մասնակցել է Արևելյան Եվրոպային և Ասիայի տարածաշրջանի ավելի քան 11 երկրների պատվիրակակություն, ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի և ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչները:

Տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի կառավարման ծրագրերի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը և տվյալների կառավարման և մոնիթորինգի բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը քառօրյա հանդիպման ընթացքում խոսել են տուբերկուլոզի համաճարակային առկա վիճակից, ցուցանիշներից, տուբերկուլոզի հակազդմանն ուղղված ընթացիկ և առաջիկա միջոցառումներից:

«Տուբերկուլոզի ոլորտում մոնիթորինգի և գնահատման, համաճարակաբանական վերահսկման կարողությունների զարգացումը» խորագրով տարածաշրջանային այս աշխատաժողովն, ըստ էության, երկրորդ հանդիպումն էր, որտեղ կարևորվեց Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների համար ԱՀԿ-ի կողմից առաջարկված միատար և զուգակցված համակարգերի ներդրումը, որը հնարավորություն կտա միատեսակ մոտեցումներով գնահատել տուբերկուլոզի իրավիճակը տարածաշրջանում և համապատասխան վերլուծության միջոցով գալ եզրահանգումների հետագա միջոցառուների և ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Մյուս հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվար-փետրվար ամիսներին, որտեղ ավելի գործնական քայլեր կմշակվեն Հայաստանում տուբերկուլոզային ծրագրում տվյալների հիման վրա վերլուծության մոդելավորման պրակտիկ գործընթացները ներդնելու ուղղությամբ: