ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Մեր կենտրոնում բարեհաջող կատարվել է հերթական վիրահատությունը 05.11.2021
Մեր կենտրոնում բարեհաջող կատարվել է հերթական վիրահատությունը
Մեր կենտրոնում բարեհաջող կատարվել է հերթական վիրահատությունը

Մեր կենտրոնում բարեհաջող կատարվել է հերթական վիրահատությունը:

Պացիենտի մոտ «ԹԱԿ» ՊՈԱԿ-ում հետազոտության արդյունքում ախտորոշվել է Լ3-Լ4 ողերի տուբերկուլոզային սպոնդիլիտ, հարողնաշարային թարախակույտերով, ինչով պայմանավորված նշանակվել է վիրահատություն։

Վիրահատությունն իրականացրել են կենտրոնի Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը և բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանը։ Վիրահատության անեսթեզիան ապահովել են անեսթեզիոլոգիա վերակենդանացման բաժանմունքի ռեանիմատոլոգ Արսեն Ծատուրյանը։

Կատարվել է ձախակողմյան լյումբոտոմիա։ Հայտնաբերվել և հատվել է պսոազ թարախակույտ։ Հեռացվել է մոտավորապես 2 լիտր թարախ, կազեոս մասսաներ։ Հեռացվել է պիոգեն թաղանթը։ Կատարվել է նեկրեէկտոմիա, խոռոչի դրենավորում։ Թարախակույտը շարունակվում էր ձախ ազդրի վ/3-ում դիմային մակերեսով, որտեղ ևս կատարվել է կտրվածք, թարախակույտի հատում, որի խոռոչը հաղորդակցվել է պսոաս թարախակույտի խոռոչի հետ։ Որը ևս դրենավորվել է։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը ստանում է համապատասխան բուժում։