ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Հերթական հանդիպումը` մարզային ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների հետ 15.06.2022
Հերթական հանդիպումը` մարզային ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների հետ
Հերթական հանդիպումը` մարզային ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների հետ

Հունիսի 14-ին Թոքաբանության ազգային կենտրոնում կայացավ ՀՀ֊ում տուբերկուլոզի վերացման 2021֊2025 թվականների ռազմավարական ծրագրի իրականցման շրջանակներում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հանդիպում֊քննարկում։

Նպատակն էր ներկայացնել և քննարկել Կոտայքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում առկա տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և հետագա նպատակային գործառույթները։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀ֊ում ՏԲ վերացման ազգային ծրագրի միջոցառումների ընթացիկ և հետագա կազմակերպման աշխտանքներին` կարևորելով ամբուլատոր օղակի ֆթիզիատրների հետ նմանատիպ հանդիպումների կազմակերպումը և տեղում առկա խնդիրների վերհանումը։

Կենտրոնի ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։