ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող  ռենտգեն սարք` տեղավորվող մեկ ճամպրուկում. առաջինը` Թոքաբանության ազգային կենտրոնում 10.06.2022
Ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող ռենտգեն սարք` տեղավորվող մեկ ճամպրուկում. առաջինը` Թոքաբանության ազգային կենտրոնում
Ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող  ռենտգեն սարք` տեղավորվող մեկ ճամպրուկում. առաջինը` Թոքաբանության ազգային կենտրոնում

Ճապոնական արտադրության, արհեստական բանականության ծրագրային փաթեթով օժտված շարժական «Fujifilm FDR Xair» ռենտգեն սարքավորումն առաջինն է Հայաստանում: Ընդամենը 3.5 կգ քաշ ու 450 վտ հզորություն ունեցող սարքն արդեն Թոքաբանության ազգային կենտրոնում է և պատրաստ է գործարկման: Այն ձեռք է բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ` ի նպաստ տուբերկուլոզի ազգային ծրագրի և բուժսպասարկման ոլորտի հագեցվածության ու արդյունավետության բարձրացման:

Ի տարբերություն այլ ախտորոշիչ ռենտգեն սարքավորումների, այն ինքն է «հասնում» պացիենտին: Սարքը ոչ միայն նախատեսված է թոքաբանական պաթոլոգիա ունեցողներին ախտորոշելու համար, այլ նաև կարող է օգտագործվել որովայնային հետազոտությունների մեջ, ոսկրային համակարգի, մասնավորապես վերջույթների վնասվածքների ախտորոշման դեպքում:

Առավելություններից ամենակարևորն այն է, որ սարքն ունի նվազագույն ճառագայթում. սարքից 2 մետր հեռավորության դեպքում ճառագայթումը հավասար է զրոյի:

Նորագույն ռենտգեն սարքը հնարավորություն է տալիս արագ, որակյալ հետազոտություններ իրականացնել , միաժամանակ, տեղում վերծանել տուբերկուլոզային հիվանդության կասկածման և հայտնաբերման դեպքերը: Այն հիանալի միջոց է մասսայական սքրինինգային հետազոտություններ անցկացնելու համար, քանի որ, ի տարբերություն ֆլյուորոգրաֆիկ հետազոտության այլ միջոցների, ունի բարձր թողունակություն, կադրային քիչ ներգրավվածություն, քիչ ծախսատար է և տեղափոխումը հեռավոր շրջաններ` անկախ եղանակային պայմաններից, իրատեսական է ու արդյունավետ:

Ֆոտոդարան