ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկա

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Նոր վիրահատություն 30.03.2021
Նոր վիրահատություն
Նոր վիրահատություն

Մեր մասնագետները կատարեցին ևս մեկ շատ բարդ վիրահատություն՝ ապահովելով վիրահատական միջամտության բարեհաջող ելքը:

Պացիենտը դիմել էր Թոքաբանության ազգային կենտրոն տուբերկուլոզային ծագմամբ սպոնդիլիտով (ողնաշարաբորբ), որն ընդգրկում էր կրծքային և գոտկային մի քանի ողեր: Մարտի 16-ին Թոքաբանության ազգային կենտրոնի Արտաթոքային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալաթյանը, նույն բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի հետ, Անեսթեզիոլոգիա-վերակենդանացում բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարումյանի կողմից ընդհանուր անզգայացման ապահովմամբ, կատարեցին աջից թորակոտոմիա, VII կողի ռեզեկցիա, թոքի կպումների հեռացում, ողնաշարի ախտահարված կրծքային VIII-IX ողերի մարմինների մերկացում, լոռանման զանգվածների հեռացում, աբսցեսոտոմիա, վնասված ողերի մարմինների նեկրէկոտմիա, դիսկէկտոմիա, կրծքային VII, VIII, IX, X ողերի մարմինների սկելետիզացիա, ռեզեկցված VII կողից աուտոտրանսպլանտատի ձևավորում և ներհրում նախապես ձևավորված ակոսի մեջ, սպոնդիլոդեզ, պլևրալ դրենաժի տեղադրում։ 

Պացիենտը գտնվում է բժշկական հսկողության տակ և, խիստ անկողնային ռեժիմի պահպանմամբ, ստանում է անհրաժեշտ բուժում:

Մաղթում ենք առողջություն և արագ ապաքինում: