ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկա

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Առցանց գիտաժողովի հրավեր 02.09.2021
Առցանց գիտաժողովի հրավեր
Առցանց գիտաժողովի հրավեր

Հարգելի՛ մասնագետներ,

Տեղեկացնում ենք, որ Ֆ. Գ. Յանովսկու անվան Ուկրաինայի ֆթիզիատրիայի և թոքաբանության ազգային պետական ինստիտուտը, միջազգային գորընկերների հետ համատեղ, անցկացնում է ամենամյա ազգային գիտագործնական համաժողով՝ «Դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների վարման արդի խնդիրները. միջազգային և ազգային փորձը» թեմայով:

Համաժողովը կանցկացվի կրթական առցանց հարթակում National TB Hub (//nationaltbhub.com.ua/) սույն թվականի սեպտեմբերի 13-16ը:

 

Գիտաժողովի լսարան

  • Ֆթիզիատրներ,
  • թոքաբաններ,
  • վարակաբաններ,
  • մանկաբույժներ,
  • կրծքային վիրաբույժներ,
  • սոցիալական աշխատողներ,
  • միջազգային հիմնադրամների ներկայացուցիչներ,
  • տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, կորոնավիրուսային հիվանդության ոլորտում աշխատող բարեգործական կազմակերպությունների ներկայուցուցիչներ:

 

Գիտաժողովի բանախոսներ

Երեխաների և մեծահասակների տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Քովիդ-19-ի և թոքային այլ վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների բժիշկներ, լաբորատոր մասնագետներ, ազգային և միջազգային մակարդակի ղեկավարներ և փորձագետներ, ասոցիացիաների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Գիտաժողովի արդի հարցեր

  • ԱՀԿ վերջին միջազգային առաջարկությունները դեղակայուն տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման նոր մեթոդների ներդրման վերաբերյալ,
  • տուբերկուլոզով հիվանդների համար փոփոխված կարճաժամկետ բուժման ռեժիմների արդյունավետության վերաբերյալ գործառնական հետազոտություններ,
  • դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների վարում հատուկ իրավիճակներում (երեխաների մոտ, հակատուբերկուլոզային դեղամիջոցների անբարենպաստ ռեակցիաներ, տուբերկուլոզի և ՄԻԱՎ-ի համատեղ վարակ, տուբերկուլոզի ծանր ընդհանրացված գործընթացներ, միկոբակտերիոզ, ասպերգիլոզ),
  • անհատականացված բուժման ռեժիմների առանձնահատկությունները,
  • բազմադեղակայուն տուբերկուլոզով հիվանդների նպատակային սոցիալական աջակցությունը՝ որպես արդյունավետ բուժման գրավական,
  • Քովիդ-19 և տուբերկուլոզ. համաճարակի առանձնահատկությունները:

 

Գիտաժողովի ձևաչափը

8 հիմնական դաս՝ ամեն օր Երևանի ժամանակով ժամը 11.00-15.00,

8 վարպետության դաս՝ ամեն օր Երևանի ժամանակով ժամը 15.00-17.00:

Հիմնական դասընթացին մասնակցելու դեպքում մասնակցին կտրվի վկայական (20 կրեդիտային միավոր) և վարպետության դասի համար լրացուցիչ 10 կրեդիտային միավոր:

 

Գիտաժողովի լեզուն

Ուկրաիներեն և անգլերեն (շնորհանդեսների համաժամանակյա թարգմանություն):

 

Գրանցում

Գիտաժողովի առցանց գրանցումը (վարպետության դասերի առանձին գրանցմամբ) հասանելի է մինչև սեպտեմբերի 10-ը՝ (Հայաստանից գրանցվելու համար օգտվել անգլերեն տարբերակից).

Գրանցման հղումը՝ //nationaltbhub.com.ua/registration/13092021-16092021:

Հաջող գրանցումից հետո դուք կստանաք նամակ, որը հաստատում է ձեր գրանցումը: Հանդիպումից մեկ շաբաթ առաջ կստանաք նաև հանդիպմանը միանալու Zoom հրավեր:

Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ National TB Hub (//nationaltbhub.com.ua/) հարթակում՝ «Ընթացիկ իրադարձություններ» բաժնում: