ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մեր բժիշկները պարգևատրվել են Մխիթար Հերացու մեդալներով: 25.05.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մեր բժիշկները պարգևատրվել են Մխիթար Հերացու մեդալներով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մեր բժիշկները պարգևատրվել են Մխիթար Հերացու մեդալներով:

Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:

Պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության համար Մխիթար Հերացու մեդալներով են պարգևատրվել Թոքաբանության ազգային կենտրոնի ռեանիմատոլոգներ Արսեն Ծատուրյանը, Ժաննա Թադևոսյանը և Արմենակ Պալոյանը:

Շնորհավորում ենք մեր կոլեգաներին: