ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Ինչպե՞ս պետք է սնվի տուբերկուլոզով հիվանդը 09.12.2022
Ինչպե՞ս պետք է սնվի տուբերկուլոզով հիվանդը
Ինչպե՞ս պետք է սնվի տուբերկուլոզով հիվանդը

Տուբերկուլոզով հիվանդների ընտանիքի անդամները հաճախ են հետաքրքրվում, թե ինչպե՞ս պետք է սնվի հիվանդը և ի՞նչ մթերքներ օգտագործի սննդակարգում` արագ ապաքինվելու համար:

Տուբերկուլոզն օրգանիզմի համար «ծանր» հիվանդություն է,  որի  հաղթահարման համար օրգանիզմին անհրաժեշտ է լրացուցիչ էներգիա: Վերջինն, իհարկե, հնարավոր է ապահովել գրագետ կազմված սննդակարգի միջոցով: Հատուկ սննդակարգը բարձրացնում է դիմադրողականությունը, խթանում օրգանիզմում տեղի ունեցող վերականգնողական գործընթացները և կարգավորում առկա նյութափոխանակության խանգարումները:

ՏԲ  պացիենտի սննդակարգը պետք է հագեցած լինի վիտամիններով, ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով։ Սննդակարգի կարևոր մասը կազմում են մսամթերքը, բանջարեղենը և մրգերը։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ եթե տուբերկուլոզով պացիենտն ունի շաքարային դիաբետ, ապա սննդակարգի մեջ ինչ-որ չափով հարկ կլինի սահմանափակել ածխաջրերի քանակը։

Տուբերկուլոզով պացիենտի սննդակարգում ուշադրություն է դարձվում սննդի կալորիականությանը: Քանի որ հիվանդության ընթացքում գրանցվում է պացիենտի մարմնի զանգվածի կորուստ, ուստի պետք է բարձրացնել սննդի կալորիականությունը նորմայից 10%-ով, իսկ ՄԻԱՎ/ տուբերկուլոզ համավարակի դեպքում ՝ 20-30%-ով:

Թոքաբանության ազգային կենտրոնում կարևորվում են պացիենտի նախասիրություններն ու առաջարկները։ Տուբերկուլոզով պացիենտն  օրական պետք է ստանա առնվազն 3200 կկալ։

ՏԲ պացիենտը սնվում է օրական 3 անգամ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Սնունդը մատակարարվում է կազմակերպության կողմից՝ պատրաստի վիճակում և տրվում է պացիենտին ստուգումից և փորձառումից հետո (սնունդն անձամբ համտեսում է սննդաբանը և հերթապահող բժիշկը)։

Նախօրոք կազմվում է երկու շաբաթվա ճաշացանկը, ապա  այն անմիջապես վերահսկվում է վարակի հսկողության բաժնի ղեկավարի կողմից, հաստատվում և ուղարկվում է մատակարարին։

Սնունդը մատակարարվում է հիգիենիկ և միանգամյա օգտագործվող տարաներով։

Սնունդը ներառում է ջրիկ ճաշեր, փլավներ, աղցաններ, քաղցրավենիք, միրգ, հյութ, թեյ։ Տոնական օրերը փոքր-ինչ տարբերվում են ավելի յուրահատուկ ճաշացանկով։  

Բուժքույր-սննդաբան Գայանեն վկայում է, որ պացիենտները մեծամասամբ գոհ են լինում ճաշացանկից ու սննդի որակից, և ընտանիքի կողմից հիվանդին լրացուցիչ սնունդ բերելու կարիք գրեթե չի լինում:  

Ֆոտոդարան