Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի համակարգող Նաիրա Խաչատրյանը, տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը մասնակցել են Մոլդովայում կայացած EECA տարածաշրջանային աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր Մոլդավայի տուբերկուլոզի ազգայի ծրագրի և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի համատեղ ջանքերով։
Մասնակիցները ներկայացրեցին տուբերկուլոզի դեմ պայքարի շրջանակում իրականացված ընթացիկ և առաջիկա ծրագրերը, կատարեցին փորձի փոխանակում: Աշխատաժոովին անդրադարձ կատարվեց տուբերկուլոզով հիվանդ պացիենտների արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հեռավար մեթոդներին, հեռախոսային հավելվածների միջոցով նրանց հետագա բուժման արդյունավետությունը խթանող քայլերի նախաձեռնմանը: ՏԱԾ գրասենյակի թիմը բանախոսներին առաջարկեց մշտադիտարկում կազմակերպել և դիտարկել հայաստանյան փորձը` որպես հաջողված օրինակ տարածաշրջանում տուբերկուլոզի կառավարման ժամանակակից մոտեցումների համատեքստում: