ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Վերապատրաստման դասընթաց ՔՀԿ ներկայացուցիչների համար 30.05.2022
Վերապատրաստման դասընթաց ՔՀԿ ներկայացուցիչների համար
Վերապատրաստման դասընթաց ՔՀԿ ներկայացուցիչների համար

Մայիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն։ Դասընթացի նպատակ էր ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում բարձրացնել իրազեկությունը տուբերկուլոզի և հիվանդությանն առնչվող ծառայությունների տրամադրման, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի, համավարակի պայմաններում աութրիչ աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի, առողջության իրավունքի և իրավախախտումների դեպքերի փաստագրման վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցել է Թոքաբանության ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանը։ Խոսելով տուբերկուլոզի (ՏԲ) մասին` նա մասնավորապես անդրադարձել է ՏԲ-ի համաճարակաբանական իրավիճակին Հայաստանում, մանրամասն ներկայացրել ՏԲ-ի հարուցիչը, փոխանցման եղանակները, ախտանշանները, բուժման սխեմաները, այլ հիվանդությունների հետ կապը, կարևորել պացիենտին կրթելու դերը ՏԲ-ի դեմ պայքարի գործընթացում։ Փորձագետը մատնանշել է նաև ՔՈՎԻԴ-19-ի և ՏԲ-ի կապը, ոլորտում առաջացած մարտահրավերները և ՏԲ-ի ծառայությունների անխափան տրամադրումը համավարակի պայմաններում։

Ելույթից հետո բանախոսը պատասխանել է հուզող հարցերին։