Ձեր երկրորդ շնչառությունը
Հարգելի ՏԲ հանրույթ
ՄՀՀ քարտուղարությունը "Հայկական կարմիր խաչ ընկերություն" հասարակական կազմակերպության և Թոքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ, կազմակերպում է Գլոբալ Հիմնադրամի Միջոցառումները Համակարգող Հանձնաժողովում (ՄՀՀ) ՏԲ վերապրած անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրությունը:
ՄՀՀ-ում ՏԲ վերապրած անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրություններին մասնակցելու համար անհատները պետք է ներկայացնեն համապատասխան դիմումներ էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով։ Նամակին կցված է հայտի օրինակը:
Էլեկտրոնային տարբերակով դիմումները կարող եք ուղարկել tbelections@gmail.com էլ հասցեին։
Դիմումների ընդունման ժամկետները՝ 05.11.2024-08.11.2024։
Անձանց կողմից հարցաթերթիկներում նշված էլ. փոստի հասցեները և/կամ հեռախոսահամարները հետագայում պետք է օգտագործվեն թեկնածուների առաջադրման, քվեարկության և հանձնաժողովների հետ կապի համար: Այլ էլ. հասցեներից ստացված նամակագրությունը չի կարող ընդունվել։
Անհատները, որպես իրենց իրավասության և այդ խմբերին պատկանելու հաստատում, պետք է ապահովեն.
- Լրացված հարցաթերթիկ, որը սահմանում է անհատի պատկանելիությունը ՏԲ հանրույթին (կարող եք ներբեռնել)
- Նամակ, որը նկարագրում է ընտրություններին մասնակցելու մոտիվացիան (վերաբերվում է միայն ընտրվողներին)
- Մի թեկնածուն միաժամանակ չի կարող առաջադրվել ՄՀՀ-ում հանրույթը ներկայացնող անձանց համար սահմանված երկու տեղերի համար:
ՏԲ անձանց հանրույթի ներկայացուցչին ներկայացվող պահանջը.
ՏԲ վերապրած անձ։
Ընտրությունների մասին հավելյալ կտեղեկացվեն դիմում ներկայացրած անձինք։
Կարևոր․ դիմում ներկայացնող անձնանց վերաբերյալ գաղտնիությունը խիստ պահպանվում է և նրանց վերաբերյալ անձնական տվյալներին հասանելիություն են ունենում միայն ընտրական հանձաժողովի անդամները, որոնց հետ կնքվում է համաձայնության թերթիկ առ այն, որ պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը։