ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ՏԲ հանրույթի ներկայացուցչի  ընտրությունը  ՄՀՀ  կազմում 06.11.2024
ՏԲ հանրույթի ներկայացուցչի ընտրությունը ՄՀՀ կազմում
ՏԲ հանրույթի ներկայացուցչի  ընտրությունը  ՄՀՀ  կազմում

Հարգելի ՏԲ հանրույթ

ՄՀՀ քարտուղարությունը "Հայկական կարմիր խաչ ընկերություն" հասարակական կազմակերպության և Թոքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ, կազմակերպում է Գլոբալ Հիմնադրամի Միջոցառումները Համակարգող Հանձնաժողովում (ՄՀՀ) ՏԲ վերապրած անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրությունը:

ՄՀՀ-ում ՏԲ վերապրած անձանց հանրույթի ներկայացուցչի ընտրություններին մասնակցելու համար անհատները պետք է ներկայացնեն համապատասխան դիմումներ էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով։  Նամակին կցված է հայտի օրինակը:

Էլեկտրոնային տարբերակով դիմումները կարող եք ուղարկել tbelections@gmail.com էլ հասցեին։

Դիմումների ընդունման ժամկետները՝ 05.11.2024-08.11.2024։

Անձանց կողմից հարցաթերթիկներում նշված էլ. փոստի հասցեները և/կամ հեռախոսահամարները հետագայում պետք է օգտագործվեն թեկնածուների առաջադրման, քվեարկության և հանձնաժողովների հետ կապի համար: Այլ էլ. հասցեներից ստացված նամակագրությունը չի կարող ընդունվել։

Անհատները, որպես իրենց իրավասության և այդ խմբերին պատկանելու հաստատում, պետք է ապահովեն.

- Լրացված հարցաթերթիկ, որը սահմանում է անհատի պատկանելիությունը ՏԲ հանրույթին (կարող եք ներբեռնել)

- Նամակ, որը նկարագրում է ընտրություններին մասնակցելու մոտիվացիան (վերաբերվում է միայն ընտրվողներին)

- Մի թեկնածուն միաժամանակ չի կարող առաջադրվել ՄՀՀ-ում հանրույթը ներկայացնող անձանց համար սահմանված երկու տեղերի համար:

ՏԲ անձանց հանրույթի ներկայացուցչին ներկայացվող պահանջը.
ՏԲ վերապրած անձ։
Ընտրությունների մասին հավելյալ կտեղեկացվեն դիմում ներկայացրած անձինք։

Կարևոր․ դիմում ներկայացնող անձնանց վերաբերյալ գաղտնիությունը խիստ պահպանվում է և նրանց վերաբերյալ անձնական տվյալներին հասանելիություն են ունենում միայն ընտրական հանձաժողովի անդամները, որոնց հետ կնքվում է համաձայնության թերթիկ առ այն, որ պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը։